Սեմինարիա
Ղուկաս 17.11–19


Ղուկաս 17.11–19

«Քո հավատքն ապրեցրեց քեզ»

Նկար
Two leperous men kneeling before Christ. The men are extending their arms and beseeching the Lord to heal them. Christ, with His arm raised, stands before them. A crowd of several men are approaching from behind Christ.

Գալիլեայից Երուսաղեմ ճամփորդելիս Հիսուսը տասը բորոտների բժշկեց: Եվ նրանցից միայն մեկը վերադարձավ՝ Հիսուսին երախտագիտություն հայտնելու համար: Այս դասը կօգնի երախտագիտություն զգալ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և ուրիշների հանդեպ և արտահայտել այն:

Ձեր ներկա զգացմունքները երախտագիտության մասին

Օգտագործելով «սովորաբար», «երբեմն» և «երբեք» բառերը՝ գնահատեք ինքներդ ձեզ հետևյալ հայտարարություններում.

  • Ես երախտագիտություն եմ զգում Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և ուրիշների հանդեպ:

  • Ես արտահայտում եմ երախտագիտության իմ զգացմունքները:

  • Երախտագիտություն հայտնելը դրական ազդեցություն է թողնում իմ կյանքի վրա:

Ձեր ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանաք, թե երախտագիտություն հայտնելն ինչպես կարող է օրհնել ձեր կյանքը:

Բորոտություն

  • Ի՞նչ գիտեք բորոտություն հիվանդության մասին:

Բորոտությունը, որը շատ ավելի էր տարածված հնում, քան այսօր, մաշկի հիվանդություն է, որը կարող է հանգեցնել մարմնի աղճատման և մահվան: Աստվածաշնչյան ժամանակներում բորոտները մեկուսացված էին հասարակությունից` պահպանելով ուրիշների առողջությունը, և նրանցից պահանջվում էր բացականչել «Անմաքուր»` որպես նախազգուշացում նրանց, ովքեր կմոտենային իրենց (տես Աստվածաշնչի բառարանը, « Բորոտ »,« Բորոտություն »):

  • Ինչպիսի՞ն կարող էին լինել բորոտի առօրյա զգացմունքներն ու փորձառությունները աստվածաշնչյան ժամանակներում:

  • Ի՞նչ պատճառներով կարող է այսօրվա երիտասարդությունը նմանատիպ զգացմունքներ ունենալ:

Կարդացեք Ղուկաս 17.11-14-ը ՝ ուշադիր պատկերացնելով այն, ինչ կարդում եք: Ուշադիր ընթերցումը, մանրամասներին ուշադրություն դարձնելը և կարդացածը պատկերացնելը կարող են ավելի իմաստալից դարձնել սուրբ գրությունների ուսումնասիրությունը:Այս հատվածները կարդալուց հետո փորձեք պատասխանել Ղուկաս 17.11-14 -ում ներկայացված մանրամասների մասին հետևյալ հինգ հարցին՝ առանց սուրբ գրությունների օգնության:

Ուշադիր կարդացեք՝ ուշադրություն դարձնելով մանրամասներին

  1. Որքա՞ն մոտ էին կանգնած բորոտները Փրկիչին:

  2. Ի՞նչ հարցրին բորոտները Փրկիչին։

  3. Փրկիչն ի՞նչ ասաց նրանց:

  4. Բորոտներից քանի՞սը բավականաչափ հավատք ունեին՝ Փրկիչի ասածը կատարելու համար:

  5. Բորոտներն ի՞նչ արեցին բուժվելուց հետո:

Պատկերացրեք այն, ինչ կարդում եք

Պատկերացրեք ձեզ բժշկված բորոտներից մեկի փոխարեն:

  • Մարդը ի՞նչ կարող է զգալ բորոտությունից բուժվելուց հետո: Դուք ի՞նչ կզգայիք:

  • Ձեր կարծիքով, այս պատմության մեջ բժշկումն ինչո՞ւ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ բորոտները գնացին ( հատված 14):

  • Ձեր կարծիքով ի՞նչ կանեիք դուք, եթե գիտակցեիք, որ Փրկիչը բուժել է ձեզ:

Ուշադիր կարդացեք Ղուկաս 17.15-19-ը, շարունակեք պատկերացնել ձեր կարդացածը և կարևոր մանրամասներ փնտրեք:

  • Այս հատվածի մանրամասներից որո՞նք են առավել կարևոր ձեզ համար:

  • Ի՞նչ սովորեցիք երախտագիտություն հայտնելու և դրանից օրհնություններ ստանալու մասին:

  • Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին՝ երախտապարտ բորոտին տրված Իր պատասխանից:

Երկնային Հայրը ցանկանում է օրհնել մեզ և դա անում է տարբեր ձևերով: Նա նաև ուղարկեց Փրկիչ Հիսուս Քրիստոսին և օրհնեց Իր զավակներին Փրկիչի միջոցով: Այս պատմությունից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ եթե մենք երախտագիտություն ենք հայտնում Երկնային Հորն և Հիսուս Քրիստոսին՝ ստացած օրհնությունների համար, մենք «կապրենք»:

Օգտակար կլինի իմանալ, որ եթե բորոտը բուժվում էր բորոտությունից, նա, ըստ Մովսեսի օրենքի, պարտավոր էր ներկայանալ քահանային, որպեսզի հայտարարվեր մաքուր և կարողանար տուն և համայնք վերադառնալ (տես Ղևտացոց 14): Մենք չգիտենք, թե ինչու մնացած ինը տղամարդիկ չվերադարձան՝ շնորհակալություն հայտնելու համար: Նրանք հավատում էին Փրկիչին, հնազանդ էին և բժշկվեցին, սակայն միայն այն մեկին, ով սամարացի էր և վերադարձավ ու շնորհակալություն հայտնեց, Փրկիչն ասաց, որ նրա հավատքն «ապրեցրեց» նրան ( Ղուկաս 17.19):

  • Ո՞րն է տարբերությունը բորոտությունից բուժվելու և ապրեցվելու միջև:

  • Ի՞նչ սովորեցիք այս պատմությունից, որ կարող է ազդել Փրկիչի հետ ձեր հարաբերությունների վրա:

  • Այս հատվածը ուշադիր կարդալով, մանրամասներ նկատելով և պատկերացնելով՝ ինչպե՞ս եք ազդել ձեր ուսումնական փորձառության վրա:

Կարդացեք հետևյալ մարգարեական հայտարարությունները և մտածեք, թե երախտագիտության մասին այս ուսմունքներն ինչ առնչություն ունեն երախտապարտ բորոտի և ձեր սեփական կյանքի հետ:Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

Նկար
Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Անկեղծորեն հայտնված շնորհակալությունը ոչ միայն օգնում է մեզ տեսնել մեր օրհնությունները, այլև բացում է երկնքի դռները և օգնում է մեզ զգալ Աստծո սերը:

(Թոմաս Ս. Մոնսոն, «Երախտագիտության աստվածային պարգևը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 87):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը շեշտել է Տիրոջը երախտապարտ լինելու արժեքը: Դիտեք «Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքը երախտագիտության բժշկող զորության մասին» տեսանյութը 3:42-4:28-ը կամ կարդացեք ստորև ներկայացված տեքստը:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ղուկաս 17.14 Արդյո՞ք նշանակություն ունի այն փաստը, որ այն բորոտը, ով վերադարձել էր, սամարացի էր

Սամարացիներն ապրում էին Սամարիայում և «նրանց կրոնը հրեական և հեթանոսական հավատալիքների ու սովորությունների խառնուրդ էր» (Սուրբ գրքերի ուղեցույց, « Սամարացիներ »): Հրեաների մեծամասնությունն արհամարհում էր նրանց: Մտածեք, թե Ղուկասն ինչու է նշել, որ երախտապարտ բորոտը սամարացի էր: Այդ մանրամասնությունն ի՞նչ է ավելացնում այս պատմության վերաբերյալ ձեր հասկացողությանը: Դա ի՞նչ է ուսուցանում ձեզ Փրկիչի մասին:

Երախտագիտությունն ինչո՞վ է տարբերվում շնորհակալություն ասելուց

Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյն ուսուցանել է երախտագիտության և շնորհակալության մասին.

Նկար
Crop of portrait of President David O. McKay wearing a dark blue suit and seated in a chair with his hands are clasped.

Երախտագիտությունն ավելի խորը զգացմունք է, քան շնորհակալությունը: Շնորհակալությունը երախտագիտության սկիզբն է: Երախտագիտությունը շնորհակալության ավարտն է: Շնորհակալությունը կարող է պարզապես կազմված լինել բառերից: Երախտագիտությունը գործով է ցուցադրվում:

(Դեյվիդ Օ. ՄակՔեյն, «Երախտագիտության նշանակությունը», Improvement Era, նոյեմբեր 1964, 914)

Երախտագիտությունն ինչպե՞ս կարող է ազդել իմ կյանքի վրա

Հետևյալ տեսանյութերը ցուցադրում են երախտագիտության ազդեցությունը: