Սեմինարիա
Հովհաննես 11․1-46, Մաս 1


Հովհաննես 11․1-46, Մաս 1

Հիսուսը կենդանացնում է մահացած Ղազարոսին

Նկար
Christ at the tomb of Lazarus. He has His hand extended to the entry of the tomb as He commands Lazarus to rise from the dead. Lazarus (in burial robes) is visible standing inside the entry to the tomb. A man is moving the stone door of the tomb away from the tomb entry. Several people (men and women) are watching the miracle in amazement.

Մարիամը և Մարթան խնդրեցին Հիսուսին, որ գա և օգնի իրենց հիվանդ եղբորը՝ Ղազարոսին: Հիսուսը հետաձգեց իր ճամփորդությունը և տեղ հասավ Ղազարոսի մեռնելուց չորս օր անց։ Հիսուսը Իր կարեկցանքը ցուցաբերեց և արտասվեց քույրերի հետ: Այնուհետև Հիսուսը կենդանացրեց մահացած Ղազարոսին: Այս դասը կօգնի ձեզ Հիսուս Քրիստոսի մասին բացահայտել ճշմարտություններ և սկզբունքներ, որոնք կարող են ուղղորդել ձեզ՝ կյանքի փորձությունները հազթահարելու համար:

Մտածեք ձեր ընտանիքի որևէ անդամի մասին: Պատկերացրեք, որ նա հիվանդացել է, և նրա կյանքին վտանգ է սպառնում:

  • Ի՞նչ զգացումներ կունենայիք:

  • Ի՞նչ կանեիք։

  • Ի՞նչ հարցեր կտայիք:

Հովհաննես 11-րդ գլխում Մարիամը, Մարթան և Ղազարոսը հայտնվում են այդպիսի ծանր հանգամանքներում: Չնայած նրանց հետ կատարվածը կապված էր հիվանդության և մահվան հետ, նրանց փորձառությունից սովորած սկզբունքները մենք կարող ենք կիրառել ցանկացած դժվարության դեպքում:

1. Ձեր օրագրում կատարեք հետևյալը.

Ձեր թղթի վերևի մասում գրեք. «Ինչ պետք է իմանալ փորձությունների բախվելիս»: Դասի ընթացքում մտածեք, թե ինչ դժվարությունների եք բախվում կամ կարող եք բախվել: Ձգտեք գտնել և բացահայտել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ճշմարտություններ, որոնք, ձեր կարծիքով, կարող են ուղղորդել ձեզ և հույս պարգևել՝ այդ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու համար: Ձեր մտքերը գրեք թղթի վրա: Հանգամանորեն մտածեք այն մասին, թե ձեր կողմից բացահայտված յուրաքանչյուր ճշմարտություն ինչպես կարող է օգնել ձեզ սեր զգալ Փրկիչի հանդեպ և Նրա կողմից:

Ինչպես գտնել ճշմարտություններ

Սուրբ գրությունների ուսումնասիրության այս հմտությունը կարող է օգտակար լինել սկզբունքների բացահայտման համար, ուստի երբ նկատում եք կարևոր մանրամասներ, դադար տվեք՝ պարզ հարցեր տալու համար, օրինակ.

  • Երկնային Հայրն ի՞նչ է կամենում, որ ես սովորեմ այս հատվածներից:

  • Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում ինձ Հիսուս Քրիստոսի մասին:

Կարդացեք Հովհաննես 11.1–7-ը և ինքներդ ձեզ տվեք վերը նշված հարցերը:

Կան մի քանի սկզբունքներ, որոնք դուք կարող եք առանձնացնել այս հատվածներից: Ստորև տրվում են մի քանի օրինակներ: Յուրաքանչյուր սկզբունքի համար կարող եք նշել արտահայտություններ ձեր կարդացած հատվածներից կամ մանրամասներ, որոնք հաստատում են այդ սկզբունքը:

Չնայած որ Հիսուս Քրիստոսը սիրում է մեզ, մենք փորձությունների ենք բախվելու:

Չնայած որ մենք հավատարմորեն հետևում ենք Հիսուս Քրիստոսին, մենք, այնուամենայնիվ, փորձությունների ենք բախվելու:

Երբ բախվում ենք դժվարությունների ու փորձությունների, մենք կարող ենք խնդրել Տիրոջ օգնությունը, և Նա կպատասխանի Իր ժամանակին և Իր ձևով:

Այդ սկզբունքները կարող եք գրել թղթի վրա:

  • Այդ ճշմարտությունների մասին գիտելիքներն ինչպե՞ս են օգնում ձեզ։

Ղազարոսի հիվանդության մասին լսելուց երկու օր հետո Փրկիչն ուղևորվեց Ղազարոսի տուն: Երբ նա եկավ, Ղազարոսն արդեն չորս օր գերեզմանում էր (տես Հովհաննես 11.17 ծանոթագրություն ա):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին (1915–85) բացատրել է չորս օրվա նշանակությունը:

Նկար
Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Քայքայումն արդեն ընթացքի մեջ էր, մահը վաղուց հաստատվել էր բացարձակ որոշակիությամբ։ … Հրեաների համար չորս օրվա ժամկետն ուներ հատուկ նշանակություն. նրանց մոտ հավատալիք կար, որ չորրորդ օրը հոգին վերջնականապես և անդառնալիորեն հեռացած է լինում դիակից»:

(Տես Բրյուս Ռ. Մակքոնքի, Նոր Կտակարանի վարդապետական մեկնաբանությունը 3 հատոր [1965–73], 1:533):

Շարունակեք բացահայտել սկզբունքները՝ կարդալով Հովհաննես 1.18–46 հատվածները: Կարող եք նաև դիտել «Ղազարոսը հարություն է առնում մեռելներից» տեսանյութը՝ 2:04-7:43-ը, և ընթացքում հետևել ձեր սուրբ գրություններին: Ժամանակ առ ժամանակ դադար առեք և ինքներդ ձեզ հարցեր տվեք, երբ հանդիպեք կարևոր մանրամասների: Օրինակ՝ ի՞նչ են անում Մարիամը և Մարթան, որպեսզի ցույց տան իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը, կամ ինչպե՞ս է Փրկիչն արձագանքում այս կամ այն իրավիճակում: Ձեր գտած սկզբունքները ավելացրեք ձեր փաստաթղթին: Ձեր սուրբ գրություններում կարող եք նաև նշել կարևոր մանրամասներ և այլ նշումներ:

  • Ի՞նչ է Երկնային Հայրը կամենում, որ դուք սովորեք այս պատմությունից:

Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլոր հարցերը և որոշեք, արդյո՞ք դրանք օգնում են ձեզ բացահայտել լրացուցիչ սկզբունքներ, որոնք դուք կարող եք ավելացնել ձեր փաստաթղթին:

  • Ի՞նչ արեցին Մարիամն ու Մարթան՝ իրենց փորձության ժամանակ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ցուցաբերելու համար:

  • Քույրերին տված Փրկիչի պատասխանը ի՞նչ է ուսուցանում ձեզ Նրա մասին:

  • Այս պատմության ո՞ր տարրերն են ուսուցանում ձեզ ավելի շատ վստահել Փրկիչին:

  • Կարևոր մանրամասներ գտնելիս դադար առնելը և հարցեր տալը ինչպե՞ս օգնեց ձեզ ձեր ուսումնասիրության մեջ:

2. Ձեր օրագրում կատարեք հետևյալը.

Պատկերացրեք, որ դուք հնարավորություն ունեք զրուցելու դժվարին փորձությունով անցնող մարդու հետ: Հովհաննես 11.1–46 հատվածներից ընտրեք ձեր բացահայտած սկզբունքներից մեկը և կիսվեք, թե այդ սկզբունքն ինչպես կարող է օգնել փորձություններով անցնող մարդուն: Ներառեք ձեր մտքերն այն մասին, թե այդ սկզբունքն ինչ կարող է օգնել այդ մարդուն հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, ինչպես նաև մեզ համար Նրանց ունեցած նպատակների մասին:

3. Ձեր օրագրում կատարեք հետևյալը.

Կարդացեք այն սկզբունքները, որոնք դուք գրել եք ձեր «Ինչ պետք է իմանալ փորձությունների բախվելիս» թղթի վրա: Թղթի ներքևում ավելացրեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները:

  • Ո՞ր սկզբունքի վրա դուք պետք է ամենից շատ կենտրոնանաք ձեր կյանքում: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Փրկիչի մասին, որն օգնեց ձեզ զգալ Նրանց սերը և սերը Նրանց հանդեպ:

  • Ի՞նչ եք ոգեշնչվում անել ձեր այսօրվա սովորածի և զգացածի հիման վրա: Ինչպե՞ս կանեք դա:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ 

Ինչո՞ւ եմ ես տառապում, երբ փորձում եմ արդար լինել

Յոթանասունից երեց Մեթյու Ս․ Հոլլանդն ուսուցանել է․

Նկար
Matthew S. Holland Official Portrait.

Կա Մեկը, ով կատարելապես հասկանում է, թե դուք ինչ եք զգում, ով «ավելի զորեղ է, քան ողջ աշխարհը» [1 Նեփի 4.1], և ով «առատութեամբ կարող է անել ամեն բաներից աւելի, քան որ [դուք] խնդրում եք կամ մտածում» [Եփեսացիս 3.20]: Գործընթացը կընթանա Նրա ուղիով և Նրա ժամանակացույցով, բայց Քրիստոսը միշտ պատրաստ կանգնած է` բժշկելու ձեր հոգեվարքի ամեն մասնիկ ու ձև:

Երբ դուք թույլ տաք Նրան այդ անել, դուք կտեսնեք, որ ձեր տանջանքը զուր չէր: … Դուք տեսնում եք՝ Աստծո բուն էությունը և մեր երկրային գոյության նպատակը երջանկությունն է, բայց մենք չենք կարող աստվածային ուրախությամբ կատարյալ էակներ դառնալ առանց փորձառությունների, որոնք ստուգում են մեզ, երբեմն՝ մինչև մեր հոգու խորքը: Ինչպես Պողոսն է հիշատակում, Փրկիչն Ինքը հավերժորեն դարձավ «կատարյալ [կամ ամբողջական] չարչարանքների միջոցով» [Եբրայեցիս 2.10]: Այսպիսով, զգոն եղեք սատանայական շշունջներից, և եթե ավելի լավ անձնավորություն լինեիք, դուք կխուսափեիք այդպիսի փորձություններից:

Դուք պետք է նաև դիմակայեք դրա հետ կապված այն ստին, որ ձեր տառապանքները ինչ-որ ձևով հուշում են, թե դուք կանգնած եք Աստծո ընտրյալների շրջանակից դուրս, ովքեր, կարծես, սահում են մի օրհնված վիճակից մյուսը: …

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, միշտ հիշեք, տառապանքը արդարակեցության մեջ օգնում է ձեզ որակավորվել, այլ ոչ թե տարբերվել Աստծո ընտրյալներից:

(Մեթյու Ս․ Հոլլանդ, «Որդու սքանչելի պարգևըEnsign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 46–47)