Սեմինարիա
Վարդապետության սերտում. Ղուկաս 24.36-39


Վարդապետության սերտում. Ղուկաս 24.36-39

«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»

Նկար
Հարություն առած Հիսուս Քրիստոսը (սպիտակ զգեստներ հագած) կանգնած է Պարտեզի գերեզմանի մուտքի մոտ: Քրիստոսը նկարը դեպի երկինք նայելիս:

Ղուկաս 24.1–9, 36–48 հատվածների ուսուmնասիրության արդյունքում դուք սովորեցիք Փրկիչի Հարության մասին: Հիմնված լինելով Ղուկաս 24.36–39 վարդապետության սերտման հատվածի վրա՝ այս դասը կօգնի ձեզ ավելի լավ սերտել հարության վարդապետությունը՝ անգիր սովորելով հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը և կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակում:

Մտապահեք և բացատրեք

Հիշեք, որ Գեթսեմանիի տառապանքներից և խաչի վրա մահից հետո Փրկիչի մարմինը հանվեց և գերեզման դրվեց: Երեք օր հետո Հիսուս Քրիստոսը հարություն առավ: Կարդացեք վարդապետության սերտման հատված Ղուկաս 24.36–39-ը և ընդգծեք կարևոր բառերը կամ արտահայտությունները, որոնք Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին Իր Հարությունից հետո:

Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են պատասխանել հետևյալ հուշումներին Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի «Հարցեր և պատասխաններ» բաժնի համար: Մտածեք, թե ինչով կարող եք կիսվել ընդամենը 2-3 նախադասությամբ:

  • Ի՞նչն է այդքան հատուկ Հիսուս Քրիստոսի հարության մեջ:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչպե՞ս կպատասխանեիք այս հուշումին երկու-երեք նախադասությամբ:

  • Ինչո՞ւ է Փրկիչի Հարությունը կարևոր ձեզ համար:

Հղումը և հիմնական արտահայտությունը հիշելու համար ձեր օրագրի էջը բաժանեք չորս մասի: Գրեք հղումը և արտահայտություններից մեկը (ինչպես ցուցադրված է ստորև) յուրաքանչյուր բաժնում: Կարող եք նկարել հասարակ համապատասխան պատկեր՝ հղման և հիմնական արտահայտության չորս մասերից յուրաքանչյուրը ցուցադրելու համար: Փորձեք կրկնել այդ մասերից յուրաքանչյուրը մինչև կարողանաք կրկնել բոլորը՝ առանց նայելու: Ղուկաս 24․36–39 Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ։

Գործնական կիրառում

Համառոտ կրկնեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12-րդ պարբերությունները, որոնք գտնվում են Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022)։ Դա անելու համար տեսեք, թե արդյոք դուք կարող եք անգիր ասել բոլոր երեք սկզբունքները: Այնուհետև ձեր օրագրում գրեք, թե ինչպես եք օգտագործել կամ ինչպես կարող էիք այս սկզբունքները օգտագործել կյանքում:

Այժմ փորձեք օգտագործել այս սկզբունքը և Ղուկաս 24.36-39 հատվածներում ուսուցանված վարդապետությունը՝ կարդալով հետևյալ սցենարը և պատասխանելով հաջորդող հարցերին:

Ձեր ընկերներից մեկը՝ Ջինյունը, համաձայնել է ձեր տանը միսիոներական դասերի հաճախել: Ջինյունը և նրա ընտանիքը նոր են եկելձեր քաղաք, և նա հասկացողություն և գիտելիք չունի Հիսուս Քրիստոսի մասին: Փրկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի դերը ուսումնասիրելիս Ջինյունը թվում է անհանգիստ, սակայն ոչինչ չի ասում: Ավելի ուշ, երբ միսիոներները գնում են, նա կիսվում է ձեզ հետ, որ չի հավատում հարության և մահվանից հետո կյանքի գաղափարին:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ երեք հարցերին: Եթե դուք օգնության կարիք ունեք սկզբունքներից յուրաքանչյուրը կիրառելու գործում, կարող եք խորհել ստորև ներկայացված վերնագրերի ներքևում նշված հարցերի շուրջ:

  • Ի՞նչ կանեիք կամ կասեիք, որպեսզի օգնեիք Ջինյունին հասկանալ նրան օգնելու ձեր ցանկությունը:

  • Ի՞նչ հարցեր կտայիք, որպեսզի ավելի լավ հասկանայիք, թե Ջինյունն ինչին է հավատում կամ որտեղից է եկել:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից յուրաքանչյուրը՝ Ջինյունին օգնելու համար:

Գործեք հավատքով

  • Ինչպե՞ս կարող էիք հավատքով գործել այս իրավիճակում:

  • Ինչո՞վ կարող էիք կիսվել Ջինյունի հետ հավատքով գործելու մասին: Ինչո՞ւ է դա կարևոր՝ նրա հարցերին պատասխաններ գտնելու համար:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ հարցեր կարող էիք տալ կամ ի՞նչ հավերժական ճշմարտությունների մասին կարող էիք վկայել Ջինյունին, եթե փորձեիք նրան օգնել տեսնել իր մտահոգությունները հավերժության հեռանկարով:

  • Դա ինչպե՞ս կարող էր օգնել Ջինյունին սկսել հասկանալ այն հավերժության հեռանկարով:

  • Ի՞նչն է ձեզ օգնել հասկանալ Փրկիչի Հարությունը և դրա դերը փրկության ծրագրում:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Ի՞նչ հատուկ սուրբ գրություններ Ղուկաս 24-ից կարող էիք օգտագործել՝ Ջինյունին պատասխանելիս: Ի՞նչ լրացուցիչ աղբյուրներ կկրկնեիք պատասխանելուց առաջ: (Ձեզ կարող էին օգնել նախորդ դասին Ղուկաս 24-ից սովորած որոշ նյութեր:)

  • Էլ ինչ նյութեր կառաջարկեիք Ջինյունին, եթե նա ցանկանար ինքնուրույն շարունակել ուսումնասիրել այս թեման: