Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 6


Գնահատեք ձեր գիտելիքները 6

Մատթեոս 26-28, Մարկոս 14-16, Ղուկաս 22-24, Հովհաննես 13-21

Նկար
Արգենտինայում երիտասարդ տղամարդիկ և կանայք հաճախում են վաղ առավոտյան սեմինարիայի դասին:

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:

Ձեր ողջ սրտով սիրեք Աստծուն

Ձեր ուսումնասիրության օրագրում սիրտ նկարեք: Սրտի շուրջ նշեք Փրկիչի մասին սովորած կամ զգացած այն բաները, որոնք մեծացրել են ձեր սերը Նրա հանդեպ: Հնարավորության դեպքում հարցրեք ընկերոջը կամ ընտանիքի անդամին, թե նա ինչու է սիրում Փրկիչին և ավելացրեք դա ձեր ցուցակին: Ձեր սրտի նկարի տակ պատասխանեք հետևյալ հարցերին:

  • Իմանալով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ ձեր հանդեպ ունեցած սիրո մասին, ի՞նչն է ձեզ մղում փորձել ավելի շատ սիրել Նրանց:

  • Ձեր հանդեպ Նրանց սիրո ըմբռնումը ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի շատ սիրել ուրիշներին:

Հիշեք, որ Փրկիչն ուսուցանել է, որ մենք պետք է ցույց տաք մեր սերը Նրա հանդեպ՝ պահելով պատվիրանները (տես Հովհաննես 14.15): Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր հանդեպ սիրո կատարյալ օրինակ ցուցադրեց՝ հնազանդվելով բոլոր պատվիրաններին (տես Հովհաննես 14.31):

Հովհաննես 14.15 հատվածն ուսումնասիրելիս դուք կարող էիք ձեր օրագրում գրել պատվիրանները պահելու ձեր ցանկությունները և դրդապատճառները: Եթե այդպես է, կրկնեք գրածը:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչպե՞ս եք վերաբերվում պատվիրանները պահելու ձեր ներկայիս ցանկություններին և մղումներին, որպեսզի ցույց տաք ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Համեմատեք ձեր ներկա ցանկություններն ու մղումները տարվա սկզբում ունեցած ցանկությունների և մղումների հետ:

  • Ի՞նչ է փոխվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սիրո մեջ Նոր Կտակարանի ուսումնասիրության ընթացքում: Եթե նկատել եք որևէ փոփոխություն, ձեր կարծիքով, ի՞նչն է հանգեցրել այդ փոփոխությանը:

  • Կա՞ն արդյոք լրացուցիչ փոփոխություններ, որոնք, ձեր կարծիքով, պետք է տեղի ունենան, որպեսզի դուք կարողանաք ավելի շատ սիրել Հիսուս Քրիստոսին:

Հիսուս Քրիստոսի քավությունը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց դրա

Մտածեք, թե ինչ եք սովորել Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության մասին Նոր Կտակարանից: Մի պահ խորհեք այն մասին, թե Հիսուս Քրիստոսը և Նրա քավիչ զոհաբերությունը ինչ են նշանակում ձեզ համար: Մտածեք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքը առանց Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության:

Նկար
Պատկերված է, թե ինչպես է Հիսուսն աղոթում Գեթսեմանիի պարտեզում, երբ նա իրականացնում է Քավությունը:

Խորհելուց հետո գրանցեք ձեր մտքերից մի քանիսը՝ պատասխանելով հետևյալ հարցերին: Ձեր պատասխաններում ներառեք Հիսուս Քրիստոսի զոհաբերությանը վերաբերող նշանակալից մանրամասներ և տպավորիչ հատվածներ:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե Փրկիչը չտառապեր Գեթսեմանիի պարտեզում և ձեզ համար չմեռներ Գողգոթայի խաչի վրա:

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե Հիսուս Քրիստոսը չհաղթահարեր մահը Իր փառավոր Հարության շնորհիվ:

  • Ի՞նչ կկատարվեր Երկնային Հոր փրկության ծրագրի հետ` առանց Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության:

Տասներկու Առաքյալների Քվորումի գործող Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը ուսուցանել է.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի պաշտոնական դիմանկարը, 2004 թ.։

Բարեբախտաբար Հիսուս Քրիստոսը խիզախորեն իրականացրեց այս զոհաբերությունը հին Երուսաղեմում։ ․․․ Հիսուսը տառապեց կամավոր, որպեսզի մենք բոլորս հնարավորություն ունենանք մաքրվելու, Նրան հավատալու, մեր մեղքերից ապաշխարելու, համապատասխան քահանայության իշխանությամբ մկրտվելու, հաստատման միջոցով Սուրբ Հոգու մաքրող պարգևը ստանալու և մնացած բոլոր կարևոր արարողություններն ընդունելու միջոցով: Առանց Տիրոջ Քավության՝ այս օրհնություններից ոչ մեկը հնարավոր չէր լինի մեզ համար, և մենք չէինք կարողանա արժանավոր և պատրաստ լինել վերադառնալ ապրելու Աստծո ներկայության մեջ:

(M. Russell Ballard, “The Atonement and the Value of One Soul,” Liahona, May 2004, 85)

Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին լավ լուրով

Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության կարևորության մասին խորհելուց հետո կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը։

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Ավետարան բառը նշանակում է «բարի լուր»: Բարի լուրը Տեր Հիսուս Քրիստոսն է ու Նրա փրկության ուղերձը: Հիսուսը հավասարեցրեց ավետարանը ինչպես Իր առաքելությանը, այնպես էլ մահկանացու կյանքում Իր ծառայությանը:

(Ռասսել Մ. Նելսոն, «Ավագ միսիոներները և Ավետարանը», Լիահոնա, նոյեմբեր 2004, 81)

3. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Հիսուս Քրիստոսի և Նրա աստվածային առաքելության մասին ի՞նչ լավ նորություններով կցանկանայիք կիսվել ուրիշների հետ: Պատկերացրեք, որ Եկեղեցին սոցիալական ցանցերում մի արշավ է իրականացնում՝ չորս ավետարաններում գրառված Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար: Եկեղեցուն անհրաժեշտ են սոցիալական գրառումներ այդ արշավի համար:

Մի կարճ գրառում կատարեք, որը կբացատրի Հիսուս Քրիստոսի մասին ձեր լավ լուրը: Մտածեք, թե ինչ հատուկ բան եք սովորել ավետարաններից (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես), որը ձեզ օգնել է ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին: Օրինակ՝ դուք կարող եք ընտրել այն ինչ Հիսուսն ուսուցանել է, Նրա հրաշքներից կամ առակներից մեկը, մի պատմություն այն մասին, թե Նա ինչպես է շփվել ուրիշների հետ, Նրա հատկանիշներից մեկը կամ Նրա զոհաբերությունը, մահը և Հարությունը: Եթե հարմար է, կարող եք ձեր լավ լուրը տեղադրել սոցիալական ցանցերում կամ դրանով կիսվել ուրիշի հետ: Ձեր գրառման մեջ ներառեք հետևյալը.

  • Ձեր գրառման համար վերնագիր մտածեք:

  • Բացատրեք, թե Փրկիչի լավ լուրն ինչպես է օգնել ձեզ ավելի մոտենալ Նրան:

  • Ներառեք ավետարաններից (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես) ընտրված սուրբ գրության մի հատված:

  • Ներառեք ձեր վկայությունը և բացատրեք, թե այդ լավ լուրն ինչպես կարող է օգնել ուրիշներին: