Սեմինարիա
Գործք Առաքելոց 12․1-19


Գործք Առաքելոց 12․1-19

Նկար
Հրեշտակն օգնում է Պետրոսին ազատվել բանտից։ Բանտի պահակները գետնին անգիտակից վիճակում են։

Առաքյալները հակադրության հանդիպեցին, երբ փորձում էին առաջ տանել Փրկիչի գործը: Հակոբոսը մարտիրոսացավ Հերովդեսի հրամանով: Պետրոսը բանտարկվեց, բայց ազատվեց հրեշտակի կողմից՝ Եկեղեցու անդամների աղոթքների արդյունքում: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի շատ վստահել Երկնային Հորը և աղոթքին տված Նրա պատասխաններին:

Տարբեր արդյունքներ

Պատկերացրեք տարբեր արձագանքներ հետևյալ իրավիճակներին.

Մի երիտասարդ տղամարդ տարիների ընթացքում ջանասիրաբար աղոթում է, որպեսզի իր հայրը բուժվի քաղցկեղից, սակայն հայրը ոչ մի կերպ չի առողջանում:

Մի երիտասարդ կին մեծ եռանդով աղոթում է իր մոր համար, որպեսզի նա բուժվի քաղցկեղից, և մի տարվա պայքարից հետո մայրը հրաշքով առողջանում է:

  • Ե՞րբ են ձեր կամ ուրիշների աղոթքները ստացել պատասխաններ, որոնք տարբերվում էին սպասվածից:

  • Դուք ինչպե՞ս արձագանքեցիք:

  • Երկնային Հոր հանդեպ ունեցած ձեր վստահության աստիճանը ինչպե՞ս է ազդել ձեր պատասխանի վրա:

Ձեր օրագրում նշեք, թե ինչ հրաշքներ կամ օրհնություններ կուզեիք ստանալ: Մտածեք, թե Աստծուն ավելի շատ վստահելն ինչպես կարող է բարելավել ձեր կյանքը: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ և օրինակներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի շատ վստահել Երկնային Հորը և աղոթքներին տված Նրա պատասխաններին:

Եկեղեցու անդամների հալածանքը

Եկեղեցու՝ ավետարանը տարածող անդամները և ղեկավարները հալածանքի էին ենթարկվում հռոմեացի և հրեա ղեկավարների կողմից: Եկեղեցու որոշ ղեկավարներ, օրինակ՝ Պետրոսը և Հովհաննեսը, հրաշքով ազատվեցին Աստծո կողմից (տես Գործք Առաքելոց 5.17-21), այնինչ Ստեփաննոսը և ուրիշները՝ ոչ (տես Գործք Առաքելոց 7.54-60):

Գործք Առաքելոց 12.1-4 հատվածները կարդալիս պատկերացրեք, որ դուք Եկեղեցու անդամ եք և այդ իրադարձությունների մասնակից: Vex բառը նշանակում է հալածել կամ վնասել: Հատված 4-ը նշանակում է, որ Հերովդեսը նշանակեց 16 զինվորների հսկել Պետրոսին, մինչև նրա հրապարակավ մահապատիժը:

  • Որպես Եկեղեցու անդամ, ի՞նչ զգացմունքներ և հարցեր կունենայիք այդ պահին:

Կարդացեք Գործք Առաքելոց 12.5-ը՝ փնտրելով, թե Եկեղեցու անդամներն ինչպես արձագանքեցին:

  • Ինչո՞ւ էր դժվար հավատք գործադրել՝ Պետրոսի համար աղոթելիս:

  • Ձեր կարծիքով, Եկեղեցու անդամներն ի՞նչ հասկացան Երկնային Հոր մասին, որը նրանց մղեց դա անել:

Կարդացեք Գործք Առաքելոց 12.6-11 հատվածները՝ փնտրելով, թե Եկեղեցու անդամների աղոթքներն ինչպիսի պատասխան ստանցան:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ զգացմունքներ կամ մտքեր կունենայիք, եթե վկա դառնայիք աղոթքի այդ պատասխանին:

  • Այդպիսի իրադարձությունն ինչպե՞ս կարող էր ազդել Երկնային Հոր հանդեպ ձեր հավատքի վրա:

  • Աղոթքի մասին ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս պատմությունից։

Անկեղծ և ջերմեռանդ աղոթք

Այս պատմությունը պարզաբանում է այն ճշմարտությունը, որ մեր անկեղծ և ջերմեռանդ աղոթքները մեր և մյուսների կյանք են հրավիրում Աստծո հրաշքները և օրհնությունները:

Հավատքով լի աղոթքից բխող հրաշքները հաճախ փոքր և հասարակ են, այլ ոչ թե մեծ և ցայտուն:

Կարող եք դիտել «Արդ ուշադիր եղեք և միշտ աղոթեք» տեսանյութը 12:17-13:07 ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը և իմացեք, թե ինչպիսի հրաշք տեղի ունեցավ աղոթքի արդյունքում Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի կյանքում:

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի պաշտոնական դիմանկարը, 2004 թ.։

Անձնական փորձից գիտեմ աղոթքի զորության մասին։ Վերջերս մենակ էի գրասենյակում։ Հենց նոր բժշկական միջամտություն էր կատարվել ձեռքիս վրա։ Ձեռքս սևացել, կապտել, այտուցվել էր և ցավում էր։ Սեղանի մոտ նստած՝ չէի կարողանում կենտրոնանալ կարևոր և վճռորոշ գործերի վրա, որովհետև ցավը ինձ շեղում էր:

Ես ծնկի իջա աղոթելու և խնդրեցի Տիրոջը, որ օգնի ինձ կենտրոնանալ, որ կարողանայի կատարել իմ աշխատանքը։ Ես կանգնեցի և վերադարձա սեղանիս կիտված թղթերին: Գրեթե անմիջապես պարզություն և կենտրոնացում եկավ մտքիս, և ես կարողացա ավարտել իմ առջև դրված հրատապ խնդիրները:

(Մ․ Ռասսել Բալլարդ, «Արդ ուշադիր եղեք և միշտ աղոթեք», Լիահոնա, նոյեմբերի 2020, 79)

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Դուք կամ ուրիշները ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ Աստված պատասխանել է աղոթքներին:

  • Այդ փորձառությունները ձեզ ի՞նչ են սովորեցրել Երկնային Հոր՝ ձեր և ուրիշների հանդեպ ունեցած ցանկությունների և զգացմունքների վերաբերյալ:

  • Այդ փորձառություններն ինչպե՞ս են ազդել Երկնային Հորը վստահելու ձեր ցանկության և կարողության վրա:

Վստահեք Աստծուն

Կարդացեք Գործք Առաքելոց 12.12-17-ը և տեսեք, թե ինչպես է ավարտվում այս պատմությունը: Նկատի ունեցեք, որ հատված17-ում հիշատակված Հակոբոսը նույն Հակոբոսը չէ, որ հիշատակվում է հատված 2-ում:

Երբեմն մենք չենք ստանում մեր աղոթքների սպասված պատասխանը: Հակոբոսի մարտիրոսությունը դրա օրինակներից մեկն է: Սրբերը, հավանաբար, նրա համար ևս աղոթել էին, սակայն նա սպանվեց Հերովդեսի կողմից (տես Գործք Առաքելոց 12.2):

Մտածեք դասի սկզբում ներկայացված սցենարների մասին, ինչպես նաև ձեր կյանքից այն դեպքերի մասին, երբ Աստված չի պատասխանել այնպես, ինչպես դուք էիք սպասում:

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր մասին, որը կօգնի ձեզ վստահել Նրան նմանատիպ իրավիճակներում:

Նախագահ Դալլին Հ․ Օուքսը մի բան է ուսուցանել, որը կարող է օգտակար լինել այն պահերին, երբ մեր աղոթքները սպասված պատասխան չեն ստանում: Կարող եք դիտել «Հիվանդների բժշկումը» տեսանույթը 15:19-16:55-ը կամ կարդալ հետևյալ հայտարարությունը:

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքսի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ մարտ

Որպես Աստծո զավակներ, իմանալով Նրա մեծ սիրո և նրա անսահման գիտելիքի մասին, թե ինչը լավագույնը կլինի մեր հավերժական բարօրության համար, մենք ապավինում ենք Նրան: Ավետարանի առաջին սկզբունքը հավատն է առ Տեր Հիսուս Քրիստոսը, իսկ հավատ նշանակում է վստահություն: Ես զգացել եմ այդ վստահությունը, երբ հորեղբորս որդին ելույթ ունեցավ մի դեռահաս աղջկա թաղմանը, որը մահացել էր ծանր հիվանդությունից: Նա ասաց այս խոսքերը, որոնք սկզբից ապշեցրին, ապա շինություն տվեցին ինձ. «Ես գիտեմ, որ Տիրոջ կամքով էր, որ նա մահացավ: Նրան լավ բժշկական օգնություն էր ցուցաբերվել: Նրան քահանայության օրհնություններ էին տրվել: Նրա անունը տաճարի օրհնությունների ցուցակում էր: Հազարավոր մարդիկ աղոթում էին, որ նրա առողջությունը վերականգնվեր: Եվ ես գիտեմ, որ այս ընտանիքում բավականաչափ հավատք կար, որպեսզի նա բժշկվեր, եթե միայն Տիրոջ կամքը չլիներ նրան տուն տանել այժմ»: Ես զգացել եմ այդ նույն վստահությունը քաղցկեղից մահացած մեկ այլ ընտիր աղջնակի հոր խոսքերում: Նա հայտարարեց. «Մեր ընտանիքի հավատքն առ Հիսուս Քրիստոսն է, և այն կախված չէ արդյունքից»: Այդ ուսմունքները ճշմարիտ են հնչում իմ ականջին: Մենք անում ենք հնարավոր ամեն բան հարազատի բժշկության համար, իսկ թե արդյունքը ինչ կլինի, ապավինում ենք Տիրոջը:

(Դալլին Հ․ Օուքս, «Հիվանդների բժշկումը», Լիահոնա, մայիս 2010, 50)

  • Նախագահ Օուքսն ի՞նչ է ուսուցանել, որը դուք կարևոր եք համարում հիշել: Ինչո՞ւ:

3. Կատարեք հետևյալը.

Այսօրվա ձեր սովորածի հիման վրա ձեր օրագրում գրեք մի գրառում, որը կանդրադառնա հետևյալ հուշումներից մեկին կամ մի քանիսին.

  1. Ի՞նչ եք սովորել Երկնային Հոր մասին, որը ամրապնդում է ձեր վստահությունը Նրա հանդեպ:

  2. Ի՞նչ եք սովորել աղոթքի մասին, որը դուք կցանկանայիք հիշել:

  3. Այն տպավորությունները, որոնք դուք ստացել եք Սուրբ Հոգուց այն մասին, թե ինչպես բարելավել ձեր աղոթքը, կամ ինչպես կարող եք ավելի շատ վստահել Երկնային Հորը:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ 

Ի՞նչ պետք է հասկանանք, երբ մեզ թվում է, որ չենք ստացել մեր աղոթքի պատասխանը

Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը բացատրել է․

Նկար
Տասներկու առաքյալների քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթի վերջին պաշտոնական դիմանկարը, 2004 թ.։ Մահացել է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին։

Երբ թվում է, որ հրատապ աղոթքը չի ստանում պատասխան, դա կարող է նշանակել, որ մենք չենք հասկանում որոշ ճշմարտություններ աղոթքի մասին կամ չենք ճանաչում պատասխանները, երբ դրանք գալիս են: ․․․

․․․Նա լսում է յուրաքանչյուր աղոթք և պատասխանում է դրանց Իր ձևով:

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Սովորենք հասկանալ աղոթքների պատասխանները», Ensign, նոյեմբեր 1989, 30-31)

Իմ աղոթքներն ինչպե՞ս կարող են օրհնել Եկեղեցու այսօրվա ղեկավարներին

Սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ Առաջին Նախագահությունը աջակցվում է «եկեղեցու վստահությամբ, հավատքով և աղոթքով» (տես Վարդապետություն և Ուխտեր 107․22): Եկեղեցու Նախագահ ծառայելու ընթացքում Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) կիսվել է. «Ինչպես նշել էի նախորդ համաժողովներին, ես շնորհակալություն եմ հայտնում ինձ համար ասված ձեր աղոթքների համար: Ես դրանց կարիքն ունեմ և զգում եմ դրանք» («Տերն ընդ ձեզ մինչև նոր հանդիպում», Լիահոնա, նոյեմբերի 2012, 111):