Սեմինարիա
Գործք Առաքելոց 10, Մաս 2


Գործք Առաքելոց 10, Մաս 2

Հայտնություն ստանալու սկզբունքները

Նկար
Մի երիտասարդ կին՝ գիրքը ծնկներին և մոմը բռնած, ուսի վրայով նայում է պայծառ լույսին:

Սիրող Երկնային Հայրը օրհնեց Կոռնելիոսին և Պետրոսին հայտնությամբ, որպեսզի օգնի նրանց ավելի լավ հասկանալ Իր կամքը: Երբ նրանք գործեցին ստացված հայտնության համաձայն, նրանք օրհնվեցին լրացուցիչ լույսով և գիտելիքներով: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե Երկնային Հայրն ինչպես կարող է հայտնել ձեզ Իր կամքը:

Կարևոր ուղերձ ուղարկեք

Պատկերացրեք, որ դուք պետք է կարևոր ուղերձ փոխանցեք մի մարդու, որը ձեզ հետ չէ:

  • Ի՞նչ միջոցների օգնությամբ կարող եք փոխանցել ուղերձը:

  • Ի՞նչ միջոցների օգնությամբ կարող է Երկնային Հայրը կարևոր ուղերձներ փոխանցել ձեզ:

Երկնային Հայրը ունի բազմաթիվ միջոցներ՝ Իր զավակների հետ կարևոր ուղերձներով կիսվելու համար: Որոշ ուղերձներ բոլորի համար են, ուրիշները միայն ձեզ համար: Երկնային Հայրը անհատների հետ շփվում է անձնական հայտնության միջոցով: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք այն ուղիները որոնց միջոցով Աստված կարող է ձեզ հայտնել կարևոր ուղերձներ, այնպես որ դուք կարողանաք ճանաչել հայտնությունը:

Երկնային Հայրը հայտնում է Իր կամքը Պետրոսին և Կոռնելիոսին

Կրկնեք Պետրոսի և Կոռնելիոսի պատմությունը Գործք Առաքելոց 10.1–28, 44–48 հատվածներում (տես նաև «Գործք Առաքելոց10, Մաս1 դասը»): Այս պատմությունը կրկնելիս տեսեք թե նրանք ինչպես հասկացան, թե Երկնային Հայրն ինչ էր հայտնում իրենց:

  • Ի՞նչ եք սովորում հայտնության մասին այս պատմությունից:

  • Ի՞նչ կարող եք սովորել Երկնային Հոր մասին հայտնության վերաբերյալ բացահայտված ճշմարտություններից:

  • Ի՞նչ օրհնություններ և ճշմարտություններ չէին ստանա Պետրոսն ու Կոռնելիոսը, եթե նրանք չգործեին ստացված հայտնությունների համաձայն:

Տող առ տող

Հայտնության մասին այս պատմությունում ցուցադրված ճշմարտությունը հետևյալն է. Երկնային Հայրը հայտնում է Իր ճշմարտությունը տող առ տող (տես 2Նեփի 28.30):

Նկատի ունեցեք, որ Կոռնելիոսը և Պետրոսը միանգամից չէին ստացել այն բոլոր տեղեկությունները, որոնք Աստված ուներ նրանց համար: Կոռնելիոսի հրեշտակն ասաց, որ նա Պետրոսին փնտրի և «նա կասէ քեզ ինչ պէտք է անել» (գործք Առաքելոց 10.5–6): Երբ Պետրոսը տեսավ իր տեսիլքը «նա զարմացած էր իր մտքումը, թէ ինչ պիտի լինի այն տեսիլքը՝ որ տեսաւ» (Գործք Առաքելոց 10.17)։ Նա լիովին չհասկացավ տեսիլքի իմաստը, մինչև չհանդիպեց Կոռնելոսին:

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից նկարագրել է, թե դա ինչպես կարող է լինել մեր դեպքում: Դիտեք «Լույսի նմուշներ. Հայտնության հոգին» տեսանյութը (3:04) ChurchofJesusChrist.org, կայքում կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար, Տասներկու Առաքյալների Քվորում, պաշտոնական դիմանկար, 2020թ.:

Ծագող արևի լույսի ճառագայթների աստիճանաբար ի հայտ գալը նման է Աստծուց «տող առ տող, ցուցում առ ցուցում» ուղերձ ստանալուն (2 Նեփի 28․30)։ Ավելի հաճախ հայտնությունը գալիս է ժամանակ առ ժամանակ փոքր ավելացումներով և տրվում է համաձայն մեր ցանկության, արժանավորության և պատրաստվածության: … Հայտնության այս ձևն ավելի հաճախ է հանդիպում, քան հազվադեպ:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Հայտնության Հոգին», Լիահոնա, մայիս 2011, 88)

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչո՞ւ կարող է օրհնություն լինել, որ Երկնային Հայրը մեզ հայտնություն է տալիս ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար:

  • Ի՞նչ Քրիստոսանման հատկանիշներ կարող ենք զարգացնել այս ձևի օգնությամբ:

Գործեք հայտնությանը համապատասխան

Քանի որ Կոռնելիոսը և Պետրոսը գործեցին ստացված հայտնությանը համապատասխան, նրանց օրհնվեցին ավելի խորը հասկացողությամբ: Սա ցուցադրում մեկ այլ ճշմարտություն Գործք Առաքելոց 10 հատվածից. Երկնային Հայրը կօրհնի մեզ լրացուցիչ հայտնությամբ, եթե մենք հետևենք ստացված հայտնությանը:

Երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդը Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է Երկնային Հորից ստացված հայտնությանը համապատասխան գործելու կարևորությունը: Դիտեք «Թող Սուրբ Հոգին առաջնորդի» տեսանյութը 14:41-15:19-ը ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:

Նկար
Տասներկու առաքյալների քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի պաշտոնական դիմանկարը (2016 թ․ հունիս)։

Եթե մենք ուշադրություն դարձնենք ստացած հուշումներին, մենք կաճենք հայտնության հոգով և Սուրբ Հոգուց կստանանք ավելի շատ գաղափարներ և հուշումներ: Տերն ասել է. «Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել» [Վարդապետություն և Ուխտեր 11․12]:

Մենք պետք է լուրջ մոտենանք Տիրոջ «ուրախ եկեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ» կոչին [Վարդապետություն և Ուխտեր 78․18]: Նա մեզ առաջնորդում է Սուրբ Հոգով: Մենք պետք է մոտ լինենք Հոգուն և արագ կատարենք նրա առաջին հուշումները՝ իմանալով, որ դրանք Աստծուց են:

(Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Թող Սուրբ Հոգին առաջնորդի», Լիահոնա, մայիս 2017, 96)

  • Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել հայտնություն ստանալուն:

Հայտնություն ձեր կյանքի համար

2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

  • Ի՞նչ եք սովորել հայտնության մասին, որը կարող է օգնել ձեզ անձնական հանգամանքներում:

  • Ի՞նչ հայտնություն եք ստացել Երկնային Հորից, ըստ որի դուք պետք է գործեք. և ինչպե՞ս եք պատրաստվում գործել:

  • Ի՞նչ եք սովորել, որը կարող է ձեզ օգնել տեսնել Երկնային Հոր սերը ձեր հանդեպ:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս կարող եմ ճանաչել Սուրբ Հոգու միջոցով եկող հայտնությունը

Կարող եք դիտել «Ինչպես զգանք Սուրբ Հոգին» տեսանյութը (3:17) ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի լսեք, թե տարբեր մարդիկ ինչպես են զգում և ճանաչում Սուրբ Հոգուն:

Ի՞նչ պետք է անեմ, եթե չեմ զգում, որ հայտնություն եմ ստանում Երկնային Հորից, նույնիսկ այն ժամանակ, երբ փնտրում եմ այն

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար, Տասներկու Առաքյալների Քվորում, պաշտոնական դիմանկար, 2020թ.:

Բազում անորոշությունների և դժվարությունների պահերին, որոնց մենք հանդիպում ենք մեր կյանքում, Աստված մեզ խորհուրդ է տալիս անել լավագույնը, որ մենք կարող ենք, գործել ինքնուրույն և չներգործվել (տես 2 Նեփի 2.26), և վստահել Իրեն: Գուցե մենք հրեշտակներ չտեսնենք, երկնային ձայներ չլսենք կամ մեծ հոգևոր տպավորություններ չստանանք: Մենք հաճախ կարող ենք առաջ շարժվել՝ հուսալով և աղոթելով, սակայն առանց բացարձակ հավաստիացման, որ մենք գործում ենք Աստծո կամքի համաձայն: Սակայն, մինչ մենք մեծարում ենք մեր ուխտերը և պահում ենք պատվիրանները, մինչ հետևողականորեն փորձում ենք բարիք գործել և ավելի լավը դառնալ, մենք կարող ենք վստահաբար քայլել, իմանալով, որ Աստված կուղղորդի մեր քայլերը:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Հայտնության Հոգին», Լիահոնա, մայիս 2011, 90)

Ի՞նչ սովորություններ կամ գործողություններ կարող են խանգարել ինձ հայտնություն ստանալ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար, Տասներկու Առաքյալների Քվորում, պաշտոնական դիմանկար, 2020թ.:

Սուրբ գրություններում Սուրբ Հոգու ազդեցությունը հաճախ նկարագրվում է որպես «մեղմ, հանդարտ ձայն» (Գ Թագավորաց 19.12, 1 Նեփի 17.45, տես նաև 3 Նեփի 11.3) և «կատարյալ մեղմության ձայն» (Հելաման 5.30): Քանի որ Հոգին քնքշորեն և մեղմորեն է մեզ շշնջում, հեշտ է հասկանալ, թե մենք ինչու պետք է խուսափենք ոչ պատշաճ լրատվամիջոցներից, պոռնոգրաֆիայից և վնասակար, կախվածություն առաջացնող նյութերից և վարքից: Հակառակորդի այս գործիքները կարող են վնասել և, ի վերջո, կործանել Աստծո Հոգու զրությամբ տրվող մեղմ հուշումները ճանաչելու և դրանց պատասխանելու մեր ունակությունը:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Հայտնության Հոգին», Լիահոնա, մայիս 2011, 88)

Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի մեծացնեմ հայտնություն ստանալու իմ կարողությունը

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը նշել է.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքսի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ մարտ

Մեր ծառայությամբ և աշխատանքով առաջ գնալը կարևոր եղանակ է հայտնության իրավունք ստանալու համար: Սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում ես նկատել եմ, որ Աստծո զավակները հայտնության մեծ բաժին ստանում են այն ժամանակ, երբ շարժման մեջ են, այլ ոչ թե իրենց տներում նստած սպասում են, որ Տերն ասի, թե որն է լինելու նրանց առաջին քայլը: …

Մենք հուշումներ կստանանք Հոգուց, երբ անենք այն ամենը, ինչ կարող ենք, ավելի շուտ, երբ մենք դրսում արևի տակ աշխատում ենք, քան ստվերում նստած աղոթում ենք՝ առաջին քայլն անելու վերաբերյալ ուղղորդման համար: Աստծո զավակները հայտնություն են ստանում այն ժամանակ, երբ շարժման մեջ են:

Այսպիսով, մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք: Այնուհետև մենք սպասում ենք Տիրոջը՝ Նրա հայտնության համար: Նա ունի իր ժամանակացույցը:

(Դալլին Հ. Օուքս, «Իր իսկ ժամանակին, Իր իսկ ձևով», Ensign, օգոստոս 2013, 22, 24)

Եթե ցանկանում եք ստանալ լրացուցիչ առաջարկներ, թե ինչպես մեծացնել Սուրբ Հոգուն զգալու և հայտնություն ստանալու ձեր կարողությունը կարդացեք «Ինչպես զգալ Սուրբ Հոգին» (Փոլ ՎանԴենԲերգ, New Era, հոկտեմբեր 2011, 26–29):