Սեմինարիա
Գործք Առաքելոց 11, 15


Գործք Առաքելոց 11, 15

Փրկիչն ուղղորդում է Իր Եկեղեցին Հայտնության միջոցով

Նկար
Պետրոսը և Հակոբոսը թլպատության մասին խոսում են Երուսաղեմում գտնվող առաքյալների, երեցների և այլ անդամների հետ: Կադրեր. ֆիլմը նկարահանողներից մի քանիսի և լսող մարդկանց խմբի տարբեր կադրեր:

Հիսուսն ասաց Իր Առաքյալներին, որ ավետարանը կքարոզվի բոլոր ժողովուրդներին: Դա պահանջում էր ծանր փոփոխություններ հին հրեական ավանդույթներում: Երբ Հիսուսը երկինք համբարձվեց, այդ փոփոխությունները պետք է կատարվեին հայտնության միջոցով: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե Փրկիչն ինչպես է ուղղորդում Իր Եկեղեցին` Իր մարգարեներին և առաքյալներին ուղարկված հայտնության միջոցով:

Ընկերոջ հարցը

Պատկերացրեք, որ ուրիշ կրոն դավանող ձեր ընկերը իմանում է, որ դուք հավատում եք ժամանակակից մարգարեներին և առաքյալներին: Չնայած ձեր ընկերը հավատում է Աստվածաշնչում նկարագրված մարգարեներին և առաքյալներին, նրան դժվար է ընդունել այն գաղափարը, որ Աստված գործում է նրանց միջոցով առ այսօր: Նա հարցնում ձեզ. «Հիսուսն ինչպե՞ս է խոսում այդ մարգարեներ և առաքյալների հետ»:

  • Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք պատասխանել այս հարցին:

  • Ի՞նչ կասեիք ձեր ընկերոջը:

Չնայած կան պատասխանի մի քանի տարբերակներ, Գործք Առաքելոց 11 և 15 գլուխները ցուցադրում են երկու եղանակներ, որոնց միջոցով Հիսուս Քրիստոսը ուղղորդում է Իր Եկեղեցին հայտնության օգնությամբ:

Մարգարեին ուղղված հայտնություն

Իր տեսիլքից և Կոռնելիոսի հետ ունեցած փորձառությունից հետո (տես Գործք Առաքելոց10) Պետրոսը ճամփորդեց Երուսաղեմ և ուսուցանեց այս նոր բացահայտված ճշմարտությունները Եկեղեցու այլ ղեկավարներին:

Երուսաղեմ գալուց հետո Պետրոսը պատմեց իր տեսիլքի և Կոռնելիոսի հետ ունեցած փորձառության մասին (տես Գործք Առաքելոց 11.1-18):

Կարդացեք Գործք Առաքելոց 11.4-18 հատվածները՝ փնտրելով, թե Աստված ինչպես է ուղղորդում Եկեղեցին:

  • Այս պատմությունից ի՞նչ եք սովորում այն մասին, թե Տերն ինչպես է ուղղորդում Իր Եկեղեցին։

Պետրոսի փորձառությունից մենք սովորեցինք, որ Հիսուս Քրիստոսն ուղղորդում է Իր Եկեղեցին Իր մարգարեին՝ ավագ առաքյալին, ուղղված հայտնության միջոցով:

  • Այս ճշմարտության իմացությունն ինչպե՞ս է ամրապնդում Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեի մասին ձեր վկայությունը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Եկեղեցին այսօր ուղղորդվում Տիրոջ մարգարեին ուղղված հայտնության միջոցով:

Հայտնություն խորհուրդների միջոցով

Գործք Առաքելոց 15 գլուխը ցուցադրում է մեկ այլ օրինակ, թե Փրկիչն ինչպես է հայտնություն տալիս Իր մարգարեներին և առաքյալներին:

Պողոս և Բառնաբաս միսիոներներն ուսուցանել և մկրտել են բազմաթիվ հեթանոսների: Որոշ հրեա քրիստոնյաներ եկան Անտիոքի մոտ և ուսուցանեցին, որ դարձի գալու համար տղամարդ հեթանոսները պետք է հետևեն Մովսեսի օրենքին և Հիսուս Քրիստոսի ու Նրա Առաքյալների կողմից ուսուցանած ավետարանով ապրելուց բացի պետք է թլպատվեն (տես Գործք Առաքելոց 15.1, 5, տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Թլպատում», scriptures.ChurchofJesusChrist.org

Կարդացեք Գործք Առաքելոց 15.2 հատվածը և տեսեք, թե Պողոսը և Բառնաբասը ինչպես փորձեցին լուծել այս խնդիրը:

  • Ձեր կարծիքով, Պողոսը և Բառնաբասը ինչո՞ւ փնտրեցին Երուսաղեմի Եկեղեցու ղեկավարների առաջնորդությունը:

Գործք Առաքելոց 15-ը լուսաբանում է հետևյալ ճշմարտությունը. միասին խորհրդակցելու և Աստծուց հայտնություն փնտրելու միջոցով Եկեղեցու ղեկավարները ոգեշնչում են ստանում դժվարին խնդիրների վերաբերյալ: Միասին խորհրդակցելով՝ Պետրոսը և Եկեղեցու այլ ղեկավարները ստացան Աստծո առաջնորդությունը: Նրանք նամակներ ուղարկեցին Եկեղեցու անդամներին՝ տեղեկացնելով, որ հեթանոսները չպետք է թլպատվեն դարձի գալու համար: Այդ նամակներին նրանք ավելացրին պատվիրաններին հետևելու իրենց հրավերը:

Խորհուրդը մարդկանց մի խումբ է, որը քննարկում է կարևոր խնդիրներ և գտնում դրանց հնարավոր լուծումները: Հասկանալու համար, թե ինչպես է գործում Եկեղեցու խորհուրդը կարդացեք հետևյալը Ընդհանուր ձեռնարկում.

[Խորհրդի] ղեկավարը խրախուսում է անդամներին խոսել բաց և ազնիվ: Խորհրդի անդամների տարբեր անցյալը, տարիքը, փորձառությունը և տեսակետներն ավելի արդյունավետ են դարձնում խորհուրդը։ Անդամները կիսվում են առաջարկներով և հարգանքով լսում են միմյանց: Երբ նրանք ձգտեն իմանալ Տիրոջ կամքը, ոգեշնչման և միասնության ոգին կարող է գերիշխել:

(Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 4.4.3, ChurchofJesusChrist.org)

  • Ինչպե՞ս կամփոփեիք, թե ինչ է Եկեղեցու խորհուրդը:

Երուսաղեմի խորհուրդը

Կարդացեք Գործք Առաքելոց 15.6-15, 22-28 հատվածները՝ փնտրելով խորհրդի տարբեր մասերի մասին վկայությունը: Հետևյալ աղյուսակն արտագրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Աջ սյունակում գրեք այս հատվածների այն բառերն ու արտահայտությունները, որոնք համապատասխանում են ձախ կողմում նշված արտահայտություններին:

Գործում է քահանայության բանալիների ներքո

Կենտրոնացած է անձերի և ընտանիքների լավ կողմերի վրա

Թույլ է տալիս խորհուրդների անդամներին արտահայտել իրենց կարծիքը

Տանում է դեպի միասնություն

Ժամանակակից ղեկավարները նույնպես օգտագործում են խորհուրդները՝ Եկեղեցու հարցերում Տիրոջ առաջնորդությունը հրավիրելու համար: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն կիսվել է հետևյալով.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Երբ մենք հավաքվում ենք որպես Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի Խորհուրդ, մեր ժողովի սենյակները դառնում են հայտնության սենյակներ: Հոգին շոշափելիորեն ներկա է լինում: Երբ մենք գոտեմարտում ենք բարդ խնդիրների հետ, հուզիչ գործընթաց է ծավալվում, քանի որ յուրաքանչյուր առաքյալ ազատ արտահայտում է իր մտքերն ու տեսակետը: Չնայած մենք կարող ենք տարբեր լինել մեր սկզբնական հեռանկարներում, սերը, որ մենք զգում ենք միմյանց հանդեպ, մնայուն է: Մեր միասնությունն օգնում է մեզ հասկանալՏիրոջ կամքը Իր Եկեղեցու համար:

Մեր ժողովներում մեծամասնությունը երբեք չի ղեկավարում: Մենք աղոթքով լսում ենք մեկս մյուսին և խոսում միմյանց հետ, մինչև միավորվում ենք: Այն ժամանակ, երբ լիակատար համաձայնության ենք գալիս, Սուրբ Հոգու միավորող ազդեցությունը ցնցող է: Մենք զգում ենք այն, ինչ Մարգարե Ջոզեֆ Սմիթը գիտեր, երբ ուսուցանում էր. «Զգացումների միավորմամբ մենք զորություն ենք ձեռք բերում Աստծո հետ» [Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 393-94]: Առաջին Նախագահության կամ Տասներկուսի Քվորումի ոչ մի անդամ Տիրոջ Եկեղեցու համար որոշումները երբևէ չի թողնի իր սեփական լավագույն դատողությանը:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 95)

1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից երեքին.

  • Ինչպե՞ս կարձագանքեիք դասի սկզբում ներկայացված սցենարին, որտեղ մի ընկեր հարցնում է, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է խոսում մարգարեների և առաքյալների հետ:

  • Այս սուրբ գրություններում բացահայտված ճշմարտություններն ինչպե՞ս են ազդում մարգարեների և Եկեղեցու այլ ղեկավարների հանդեպ ունեցած ձեզ զգացմունքներին:

  • Գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսն առ այսօր ուղղորդում է Իր Եկեղեցին, ինչպե՞ս կարող է ազդել ժամանակակից մարգարեների և առաքյալների կողմից ընդունված որոշումներ վերաբերյալ ձեզ կարծիքի վրա:

  • Ի՞նչ խորհուրդների եք մասնակցել ձեր կյանքի ընթացքում:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք խորհրդին հայտնություն ստանալ:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Եկեղեցու ղեկավարներին ուղղված հայտնություն

«Քրիստոսի վարդապետությունը» ելույթում երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից օգտագործեց Գործք Առաքելոց11 և 15 հատվածներում նկարագրված պատմությունները՝ Եկեղեցու ղեկավարներին ուղղված հայտնության մասին ուսուցանելու համար: Կարող եք ուսումնասիրել ամբողջ ելույթը կամ դիտել հետևյալ տեսանյութը 6:10-11:34-ը:

Որո՞նք են շարունակական հայտնության օրինակները

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ․ Քուքը ուսուցանել է Եկեղեցու համար ստացված հայտնության մասին: Դիտեք «Մարգարեներին տրված շարունակական հայտնության օրհնությունը և անձնական հայտնությունը առաջնորդում են մեր կյանքը» տեսանյութը 4:55-6:42-ը ChurchofJesusChrist.org կայքում:

Երեց Քուքը նաև ուսուցանել է, որ մարգարեները և առաքյալները ստանում են ոգեշնչում Սուրբ Հոգուց և անմիջական հայտնություն՝ Փրկիչից: Դիտեք «Պատրաստվեք հանդիպել Աստծուն» 13:37-14:15-ը:

Խորհուրդներն ինչպե՞ս կարող են գործել ընտանիքում

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է ընտանեկան խորհուրդների մասին իր՝ «Ընտանեկան խորհուրդներ» ելույթում (Լիահոնա, մայիս 2016, 63–65):