Սեմինարիա
Ա Պետրոս 3.18-22, 4.1–6


Ա Պետրոս 3.18–22, 4.1–6

Մահացածների փրկության աշխատանքը

Նկար
Ընտանիքի անդամները Թայվանում նայում են հին լուսանկարների ալբոմները:

Ինչ է լինելու Երկնային Հոր միլիարդավոր զավակների հետ, որոնք ապրել և մահացել են՝ առանց Հիսուս Քրիստոսի մասին լսելու կամ Նրա անունով լիազորված արարողություններ ընդունելու հնարավորության: Պետրոս Առաքյալն ուսուցանել է, որ Իր մահից հետո Հիսուս Քրիստոսը քարոզել է ավետարանը հոգևոր աշխարհում՝ ավետարանի օրհնությունները մատչելի դարձնելով Երկնային Հոր բոլոր զավակներին: Այս դասը կօգնի ձեզ գտնել ուղիներ՝ օգնելու Փրկչին մահացածների փրկագնման Իր աշխատանքում։

Շփոթեցնող հարց

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․

Նկար
Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի դիմանկարը Լուսանկարված է 2020 թ․ մարտին։

Քրիստոնյա աստվածաբանները [գիտնականները] երկար վիճաբանություններ են ծավալել այն հարցի շուրջ, թե ի՞նչ ճակատագրի կարժանանան միլիարդավոր մարդիկ, որոնք ապրել են և մահացել առանց Հիսուսի մասին գիտելիքի:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Մահացածների փրկագնումը և Հիսուսի վկայությունը», Ensign, նոյեմբեր, 2000, 9)

  • Ինչպե՞ս կպատասխանեիք, եթե որևէ մեկը ձեզ տար այս հարցը:

Երեց Քրիստոֆերսոնը շարունակում է.

Նկար
Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի դիմանկարը Լուսանկարված է 2020 թ․ մարտին։

Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման արդյունքում եկավ հասկացողությունը, թե ինչպես են փրկագնվում չմկրտված մահացածները, և Աստված ինչպես կարող է լինել «կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված» [Ալմա 42․15]:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Մահացածների փրկագնումը և Հիսուսի վկայությունը», 9)

Փրկիչը հոգևոր աշխարհում

Մինչ մահացածների փրկության մասին գիտելիքը վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, Աստվածաշունչը պարունակում է հատվածներ, որոնք ցույց են տալիս մեզ, որ այդ ճշմարտությունները հասկացվել և ուսուցանվել են վաղեմի առաքյալների կողմից: Օրինակ՝ Պետրոս առաքյալն ուսուցանել է, թե Հիսուս Քրիստոսն ինչ է արել նրանց համար, ովքեր մահացել են՝ չիմանալով ավետարանը:

Կարդացեք Ա Պետրոս 3.18-20, 4.6-ը տեսնելով, թե Պետրոսն ինչ է ուսուցանել այն մասին, թե Իր մահից հետո Հիսուս Քրիստոսն ինչպես է շարունակել Երկնային Հոր զավակների փրկության աշխատանքը: Ուշադրություն դարձրեք, թե որքան են այս հատվածները տարբերվում Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ (տես Ա Պետրոս 3.20, ծանոթագրություն ա, և Ա Պետրոս 4.6, ծանոթագրություն ա):

Ա Պետրոս 4.6 հատվածը վարդապետության սերտման սուրբգրային հատված է:  Կարող եք նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք:

  • Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ հոգևոր աշխարհում Փրկչի ծառայության մասին:

  • Ըստ Ա Պետրոս 4.6 հատվածի, ինչո՞ւ է ավետարանը քարոզվում մահացածներին։

  • Ինչպե՞ս է մահացածների փրկության վարդապետությունը փաստում Իր զավակների հանդեպ Աստծո սիրո և կարեկցանքի մասին։

Ժամանակակից հայտնությունը հոգևոր աշխարհի մասին

Ժամանակակից հայտնությունը կարող է օգնել ավելի շատ բան սովորել այն մասին, թե Փրկիչն ինչ է արել հոգևոր աշխարհում:

Նկար
Ջոզեֆ Ֆ. Սմիթի նկարը

Երբ նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը (1838–1918) կարդում էր Ա Պետրոս 1 գլխի այս նույն հատվածները և մտորում էր դրանց շուրջ, նա տեսիլք տեսավ մահացածների մեջ Փրկչի ծառայության մասին: Այդ հայտնությունը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնում և ներառում է մանրամասներ, որոնք նախկինում անհայտ էին Եկեղեցու անդամներին: Կարող եք ձեր սուրբ գրություններում խաչաձև հղումներ ստեղծել Ա Պետրոս 4.6 հատվածի և Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնի միջև:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.29-34, 57-58 հատվածները՝ փնտրելով լրացուցիչ գաղափարներ հոգևոր աշխարհում Փրկչի ծառայության մասին:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ եք սովորել Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնից, որը, ձեր կարծիքով, հատկապես կարևոր է: Ինչո՞ւ:

  • Հոգևոր աշխարհում կատարվող իրադարձությունների ըմբռնումն ինչպե՞ս կարող է ազդել ձեր տաճարային և ընտանեկան աշխատանքի վրա:

  • Հիսուս Քրիստոսի սիրո և կարեկցանքի ի՞նչ ապացույց եք դուք տեսնում այս հատվածներում:

Մեր պարտականությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը խոսել է այն մասին, որ մենք պարտավոր ենք օգնել Փրկչին՝ մահացածներին փրկագնելու Իր աշխատանքում: Դիտեք «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում, 3:01-3:47 ժամանակային կոդերում կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդի պաշտոնական դիմանկարը, 2016 թ. հունվար։

Որպես Եկեղեցու անդամներ՝ մենք ունենք աստվածայնորեն նշանակված պատասխանատվություն՝ որոնել մեր նախնիներին և կազմել ընտանեկան պատմություններ: Սա ավելին է, քան խրախուսվող հոբբին, որովհետև փրկության արարողություններն անհրաժեշտ են Աստծո բոլոր զավակներին: Մենք պետք է գտնենք մեր սեփական նախնիներին, որոնք մահացել են՝ առանց ստանալու փրկության արարողությունները: Մենք կարող ենք փոխարինաբար կատարել տաճարային արարողություններ, իսկ մեր նախնիները կարող են ընտրել ընդունել արարողությունները: Մեզ խրախուսում են նաև օգնել ծխի և ցցի անդամներին՝ իրենց ընտանիքի անդամների անունների հետ աշխատելիս: Ուղղակի ապշեցուցիչ է, որ ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի միջոցով մենք կարող ենք օգնել փրկագնել մահացածներին:

  • Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում ձեր մասնակցությունը ինչպե՞ս է ազդել ձեր և ուրիշների կյանքի վրա: Եթե դուք դեռ չեք մասնակցել այս աշխատանքին, ձեր կարծիքով, այն ինչպե՞ս կարող եք ազդել ձեր կյանքի վրա:

Հենց հիմա ժամանակ հատկացրեք՝ մահացածների փրկության աշխատանքին մասնակցելու կամ դրա մասին ավելին սովորելու համար: Կախված ժամանակից, ձեր տարածաշրջանում առկա նյութերից, ինչպես նաև լեզվից, ընտրեք այս վարժության համար նախատեսված հետևյալ տարբերակներից մեկը.

  • Այցելեք FamilySearch.org կամ օգտագործեք FamilySearch Family Tree հավելվածը: Տեսեք՝ արդյոք կարող եք գտնել քահանայության արարողությունների կարիք ունեցող նախնիների: Դուք կարող եք գրանցել նրանց անունները և ինքներդ տանել տաճար կամ ներկայացնել անունները տաճար, որպեսզի որևէ մեկը արարողություններ կատարի նրանց համար: Կարող եք օգտագործել «Արարողությունների նախապատրաստում» գործառույթը, որպեսզի արագ գտնեք քահանայության արարողությունների կարիք ունեցող նախնիներին: (Այդ գործառույթն օգտագործելու ուղղորդումների համար տես «Family Tree հավելված: Արարողությունների նախապատրաստում», New Era, հունվար 2019, 45)

  • Այցելեք «Ընտանեկան պատմություն» բաժինը Ավետարանի թեմաներում (topics.ChurchofJesusChrist.org) և գտեք բացատրություններ, սուրբ գրություններ, գերագույն համաժողովի ուղերձներ և տեսանյութեր ընտանեկան պատմության մասին:

  • Այցելեք Ընտանեկան պատմություն տեսանյութերի հավաքածուն Media Library էջում (videos.ChurchofJesusChrist.org) և գտեք ոգեշնչող տեսանյութեր տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելու մասին:

  • Նշեք ձեր նախնիների մասին այն հարցերը, որոնք դուք կցանկանայիք տալ ձեր ծնողներին կամ բարեկամներին: Տվեք ձեր հարցերը և քննարկեք, թե ձեր ընտանիքն ինչպես կարող է ձեզ հետ միասին մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին:

Ստորև հատկացված տեղում նկարագրեք, թե որ տարբերակն եք ընտրել, և ինչ եք սովորել կամ զգացել՝ այս վարժությունը կատարելիս:

2. Ձեր օրագրում նկարագրեք, թե որ տարբերակն եք ընտրել, և ինչ եք սովորել կամ զգացել՝ այս վարժությունը կատարելիս:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ո՞րն է իմ պատասխանատվությունը հանգուցյալ նախնիներիս հանդեպ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ Քուքը ուսուցանել է.

Նկար
Երեց Քվենթին Լ. Քուքի պաշտոնական դիմանկարը։ Կանչվել է Տասներկու Առաքյալների Քվորում 2007 թվականի հոկտեմբերի 6-ին:

Ընտանիքի վարդապետությունն ընտանեկան պատմության ու տաճարային աշխատանքի հարցում հստակ է: Տերն իր տված նախնական հայտնության մեջ նշել է «ձեր մահացածների մկրտություն» արտահայտությունը [Վարդապետություն և Ուխտեր 127․5, շեշտադրումն ավելացված է]: Մեր վարդապետական պարտականությունը մեր սեփական նախնիների հանդեպ է: Պատճառն այն է, որ երկնքի սելեստիալ կազմակերպությունը ընտանիքակենտրոն է: Առաջին Նախագահությունը խրախուսել է անդամներին, հատկապես երիտասարդներին ու երիտասարդ ամուրիներին, հատուկ նշանակություն տալ ընտանեկան պատմության աշխատանքին ու արարողություններին՝ իրենց սեփական ընտանիքի անդամների համար կամ իրենց ծխի ու ցցի անդամների նախնիների համար: Մենք պետք է կապված լինենք թե՛ մեր արմատների, թե՛ մեր ճյուղերի հետ:

(Քվենթին Լ․ Քուք, «Արմատներ ու ճյուղեր», Լիահոնա, մայիս 2014, 45)

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) ուսուցանել է.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի պաշտոնական դիմանկարը, 2008թ․:

Տերը երբեք չի նշել, որ Իր աշխատանքը եզրափակվում է մահկանացու աշխարհով: Ելի շուտ, Նրա աշխատանքը ընդգրկում է հավերժությունը: Ես հավատում եմ, որ Նա արագացնում է Իր աշխատանքը նաև հոգևոր աշխարհում: Ես նաև հավատում եմ, որ Տերը Իր ծառաների օգնությամբ բազում հոգիների է պատրաստում՝ ավետարանը ստանալու համար: Մեր գործն է՝ գտնել մեր մահացածներին, գնալ տաճար և կատարել սրբազան արարողություններ, որոնք վարագույրի մյուս կողմում գտնվողներին կտան այն հնարավորությունները, որոնք մենք ունենք:

Իմ եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ Տերը կօրհնի մեզ, երբ մենք ընդունենք ու արձագանքենք այս կոչին:

(Թոմաս Ս. Մոնսոն, «Արագացնել աշխատանքը», Ensign, հունիս 2014, 4–5)

Ես ինչպե՞ս կարող եմ ընդգրկվել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում

Դիտեք «Ժամանակը եկել է» (3:19) տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում և լսեք, թե Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ինչ է ուսուցանում այս կարևոր աշխատանքի մասին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Ամեն անգամ, երբ դուք անում եք ինչ-որ բան, որն օգնում է որևէ մեկին վարագույրի այս կամ այն կողմում՝ կատարելու քայլ Աստծո հետ ուխտեր կապելու համար, … դուք օգնում եք Իսրայելի հավաքմանը։ Դա այնքան պարզ է:

(Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը», [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018], հավելված New Era և Ensign ամսագրերի համար, 15, ChurchofJesusChrist.org)

Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ինչպե՞ս կարող է օրհնել ինձ

2018 թ. ապրիլի գերագույն համաժողովին Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը նշել է բազում օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքներին մասնակցելիս: Դիտեք այս հատվածը կամ կարդացեք ամբողջ ուղերձը (Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում», Լիահոնա, մայիս 2018, 46-49)

Դիտեք «Մահացածների փրկագնումը փրկագնեց ինձ» տեսանյութը (4:57) ChurchofJesusChrist.org կայքում և տեսեք, թե մի մարդ ինչպես է օրհնվել այս աշխատանքին մասնակցելով: