Սեմինարիա
Ա Պետրոս 2-3


Ա Պետրոս 2-3

«Դուք ընտիր ազգ էք»

Նկար
A group of young woman sit outside and socialize.

Ձեզ երբևէ հարցրե՞լ են, թե դուք ինչու եք հավատում որոշակի ավետարանական ճշմարտությունների: Պետրոս Առաքյալը հորդորել է Սրբերին միշտ պատրաստ լինել ճշմարտության մասին վկայելու և հիշեցրել է նրանց իրենց աստվածային ժառանգության մասին (տես Ա Պետրոս 2.9 , 3.15): Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի հավատարիմ օրինակը լինելու կարևորությունը և հնարավորություններ է ընձեռում արձագանքել ձեր հավատքի վերաբերյալ ուրիշների հարցերին:

Հիսուս Քրիստոսի հետևորդներին նկարագրող բառերը

  • Որևէ մեկը երբևէ նկատել է, որ դուք տարբերվում եք իրենից, որովհետև դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք:

  • Ի՞նչ փորձառություններ ունեք դրա հետ կապված:

  • Ի՞նչ եք զգում, երբ գիտակցում եք, որ տարբերվում եք շատ մարդկանցից:

Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչու և ինչպես է Տերը ցանկանում, որ Իր հետևորդները տարբերվեն ուրիշներից:

Սեպհական ժողովուրդ

Կարդացեք Ա Պետրոս 2.9 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Պետրոսը նկարագրել Սրբերին:

  • Ի՞նչն է նշանակալից ձեզ համար:

  • Ի՞նչ են հուշում այս խոսքերը այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես է վերաբերվում ձեզ:

Այսօր սեպհական բառը հաճախ նշանակում է «տարբերվող» կամ «տարբեր»: Չնայած Տերը ցանկանում է, որ Իր հետևորդրեը տարբերվեն աշխարհից, Պետրոսի օրերում սեպհական բառը կարող էր ուրիշ իմաստ ունենալ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Հին Կտակարանում Եբրայերեն եզրույթը, որից սեպհական բառն է թարգմանվել segullah բառն է, որը նշանակում է «արժեքավոր ունեցվածք» կամ «գանձ»: Նոր Կտակարանում հունարեն եզրույթը, որից սեպհական բառն է թարգմանվել peripoiesis բառն է, որը նշանակում է «ունեցվածք» կամ «ձեռքբերում»:

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ սուրբ գրություններում օգտագործվող սեպհական բառը նշանակում է «Աստծո կողմից ստեղծված» կամ «ընտրված» «արժեքավոր գանձ»: Մեզ համար Տիրոջ ծառաների կողմից որպես Նրա սեպհական ժողովուրդ համարվելը բարձրակարգ հաճոյախոսություն է»:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Ուխտի զավակներ», Ensign, մայիս 1995, 34)

  • Ի՞նչ եք զգում, երբ գիտակցում եք, որ Աստված վերաբերվում է ձեզ որպես յուրահատուկ արժեքավոր մի գանձի:

Կարդացեք Ա Պետրոս 2.9-12 հատվածները՝ փնտրելով գաղափարներ այն մասին, թե դուք ինչպես կարող եք տարբերվել աշխարհից:

  • Դուք ի՞նչ գտաք:

  • Ըստ հատված 12 -ի, մենք ինչպե՞ս կարող ենք ազդել ուրիշների վրա:

Այս հատվածներում ուսուցանվող ճշմարտություններից մեկն այն է, որ Աստված կոչ է անում Իր Սրբերին տարբերվել աշխարհից, որպեսզի ուրիշները տեսնեն նրանց օրինակը և փառաբանեն Աստծուն:

Լուռ խորհեք հետևյալ հայտարարությունների շուրջ և գնահատեք ինքներդ ձեզ 1-5 սանդղակով, որտեղ 5-ը նշանակում է լիովին համաձայն եմ:

1. Ուրիշները հեշտությամբ ճանաչում են ինձ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ:

2. Որպես Փրկչի հետևորդ, ես նորմալ եմ վերաբերվում նրան, որ տարբերվում եմ աշխարհից:

  • Ինչո՞ւ է երբեմն դժվար տարբերվել ուրիշներից:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի նորմալ վերաբերվենք այն հանգամանքին, որ տարբերվում ենք աշխարհից:

  • Ձեր կյանքից կամ սուրբ գրություններից ո՞ր օրինակներն են ցուցադրում, թե աշխարհից տարբերվելն ինչպես է օգնել ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն:

Առկայության դեպքում, դիտեք «Ամբողջ աշխարհին. Դեսպոինայի պատմությունը» (3:12) և «Ինչ է մեր մեջ փոխվել. Օրինակ» (2:51) տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում և տեսնեք, թե ինչպես ինչպես մի երիտասարդ օգնեց ուրիշներին ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին` տարբերվելով աշխարհից:

Միշտ պատրաստ եղեք

Պետրոսը գրել է իր նամակը դաժան հետապնդման և ուրացության ժամանակ: Այն ժամանակներում դժվար էր քրիստոնյա լինել, ինչպես որ դժվար է Հիսուս Քրիստոսի հետևորդ լինելը մեր օրերում: Այնուամենայնիվ, մենք կարող ենք օգնել ուրիշներին զգալ ավետարանով ապրելու ուրախությունը, եթե մենք պատրաստակամ ենք կիսվելու մեր իմացածով և զգացածով: Հետևյալ երկու հայտարարությունների օգնությամբ գնահատեք ձեր հավատքով ուրիշների հետ կիսվելու ձեր պատրաստակամությունը: Օգտագործեք նույն՝ 1-5 սանդղակը:

1. Ես ցանկանում եմ ուրիշների հետ կիսվել առ Հիսուս Քրիստոս իմ հավատքով և վկայությամբ:

2. Ես համոզված եմ, որ կարող եմ բացատրել իմ հավատքը և պատասխանել Փրկչի ավետարանին վերաբերող հարցերին:

Կարդացեք Ա Պետրոս 3.14-15 հատվածները՝ փնտրելով Պետրոսի խորհուրդը՝ մեր հավատքը ուրիշների հետ կիսվելու վերաբերյալ:

  • Ձեր սեփական խոսքերով ինչպե՞ս կամփոփեիք Պետրոսի ուսմունքները:

  • Ինչպե՞ս են Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը հույս տալիս ձեզ:

  • Փրկիչի և Նրա ավետարանի մասին խոսելու պատրաստակամությունն ինչպե՞ս կարող է օրհնել ուրիշներին:

«Միշտ պատրաստ եղէք» ( Ա Պետրոս 3.15) հորդորի արդյունավետ եղանակներից մեկն է ուղղակի փորձել, թե դուք ինչպես կպատասխանեիք ձեր համոզմունքների, հավատքի կամ Եկեղեցու մասին հարցերին և նկատողություններին:

Կատարեք հետևյալ քայլերը և դասի վերջում վերբեռնեք ձեր աշխատանքի նկարը:

1. Լրացրեք հետևյալ քայլերը սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում.

Քայլ 1. Ընտրեք հետևյալ հարցերից առնվազն երկուսը կամ գրեք ձեր հավատքի մասին վերջերս տրված հարցերը:

  • Ես լսել եմ, որ մարդիկ ասում են, որ «Հիսուսը փրկում է»: Ի՞նչ է դա նշանակում:

  • Ինչո՞ւ է ձեր Եկեղեցին դեմ սուրճ և թեյ խմելուն:

  • Ինչո՞ւ եք դուք շուտ արթնանում՝ սեմինարիա գնալու համար:

  • Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի համար կարևոր, թե մենք ինչպես ենք խոսում: Ի՞նչ տարբերություն:

  • Ինչո՞ւ պետք է Հանգստության օրը սուրբ պահել: Արդյո՞ք կիրակին ուղղակի հերթական օր չէ:

Քայլ 2. Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք ընտրված հարցերին: Ներառեք մտքեր այն մասին, թե Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը և հույսը ինչպես են ազդում ձեր պատասխանի վրա:

Քայլ 3. Գրեք, թե ձեր կարծիքով, ինչու է կարևոր ուրիշների հետ խոսել Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի մասին: Եթե համոզված չեք, աղոթքով մտածեք, թե ինչպես կարող եք դրան պատրաստվել:

Ընտրեք ներկայացման ձևը և սեղմեք Ներկայացնել հանձնարարությունը:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ա Պետրոս 2․9 Պետրոսի ուսմունքներն ինչպե՞ս են առնչվում մեր տնտեսության Եկեղեցու անդամներին

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) կիսվել է, թե Պետրոսի ուսմունքներն ինչպե՞ս են առնչվում մեր տնտեսության Եկեղեցու անդամներին: Դիտեք «Ընտիր ազգ» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 13:47-17:37:

Երիտասարդ կանանց գերագույն նախագահությունից քույր Բեքի Քրեյվենը ուսուցանել է.

Նկար
Sister Rebecca L. Craven, second counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Մենք չենք իջեցնում մեր չափանիշները մեր կամ մեկ ուրիշի հարմարավետության համար: Մենք Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք, և որպես այդպիսին մենք պետք է բարձրացնենք ուրիշներին, հասցնելով մի ավելի բարձր ու սուրբ վայր, որտեղ նրանք ևս կարող են հնձել մեծ օրհնություններ:

Կարո՞ղ են ուրիշները հեշտությամբ տեսնել Նրա պատկերը մեր դեմքին և իմանալ, թե ում ենք մենք ներկայացնում՝ համաձայն զգոնությամբ ապրած մեր կյանքի:

Որպես ուխտի ժողովուրդ, մենք չպիտի խառնվենք աշխարհին: Մեզ կոչել են «սեպհական ժողովուրդ» ( Ա Պետրոս 2.9)․ ինչպիսի՜ հաճոյախոսություն։ Մինչ աշխարհիկ ազդեցությունները ավելի ու ավելի են հակվում դեպի չարը, մենք պետք է մեր ողջ ջանասիրությամբ ձգտենք անսասան մնալ արահետում, որը մեզ ապահովությամբ առաջնորդում է Փրկիչի մոտ՝ մեծացնելով տարածությունը մեր ուխտով ապրելու և աշխարհիկ ազդեցությունների միջև։

(Բեքի Քրեյվեն, «Զգոնությունն ի հակադրություն անլուրջ վերաբերմունքի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 10)

Ես ինչպե՞ս կարող եմ պատրաստ լինել և արդյունավետորեն արձագանքել, երբ ինձ հարցնում են իմ համոզմունքների մասին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ՝ ձեզանից յուրաքանչյուրը կարող է ապրել Նրա ուսմունքների համաձայն: Դուք կարող եք ունենալ «Անարատ սիրտ ու մաքուր ձեռքեր»: Դուք կարող եք ունենալ «Աստծո պատկերը փորագրված ձեր [դեմքին]»: Ձեր բարի գործերը ակնհայտ կլինեն ուրիշներին: Տիրոջ լույսը կարող է ճառագել ձեր աչքերից: Այդ լույսի պայծառությամբ դուք ավելի լավ է պատրաստվեք հարցերին։ Պետրոս առաքյալն այսպես է խորհուրդ տվել. «Միշտ պատրաստ եղէք պատասխան տալու ամենին, … որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ» ( Ա Պետրոս 3.15):

Թող ձեր պատասխանը լինի ջերմ և ուրախ: Եվ թող ձեր պատասխանը լինի այդ անձնավորությանը համապատասխան: Հիշեք, կին, թե տղամարդ նրանք էլ Աստծո զավակն են, այն նույն Աստծո, որը քնքշորեն կամենում է, որ այդ անձնավորությունը արժանանա հավերժական կյանքի և մի օր վերադառնա Իր մոտ: Հնարավոր է, դուք լինեք հենց այն մարդը, որը կբացի նրա փրկության և Քրիստոսի վարդապետության հասկացողության դուռը:

(Ռասսել Մ. Նելսոն, «Օրինակ եղիր հավատացյալներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 48)

Իսկ ի՞նչ, եթե ես մտահոգված եմ իմ հավատքը պաշտպանելու համար

ChurchofJesusChrist.org կայքում ներկայացված «Խիզախություն ունեցիր կանգնելու միայնակ» տեսանյութում (4:20) նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը (1927–2018) կիսվում է իր բանակային ծառայությունից մի պատմությունով, երբ նա խիզախություն է ունեցել պաշտպանել իր համոզմունքները՝ նույնիսկ լինելով միայնակ:

//media.ldscdn.org/webvtt/youth/mormon-messages-for-youth-2012/2012-05-005-dare-to-stand-alone-en.vtt