Սեմինարիա
Ա Հովհաննես 1-5


Ա Հովհաննես 1-5

«Աստված սեր է»

Նկար
A Hispanic man gives the Savior, Jesus Christ, a hug. Christ is wearing a white robe.

Ինչպե՞ս է ձեր կյանքի վրա ազդել սերը: Ինչո՞ւ մենք բոլորս պետք է սեր զգանք, հատկապես Աստծո սերը: Հովհաննես առաքյալը նամակներ գրեց Սրբերին, որոնք մոլորության մեջ էին կեղծ ուսմունքների պատճառով: Նա կենտրոնացավ Սրբերի հանդեպ Աստծո սիրո վրա, և թե ինչպես է այդ սերը դրսևորվել Հիսուս Քրիստոսի փրկարար առաքելության միջոցով: Այս դասի նպատակն է օգնել ձեզ զգալ Աստծո սերը ձեր հանդեպ:

Աստված … է

Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք «Աստված … է» արտահայտությունը։ Մտածեք և գրեք որքան հնարավոր է շատ տարբերակներ՝ այս հայտարարությունը ճիշտ ավարտելու համար: Օրինակ՝ կարող եք գրել «Աստված ամենագետ է» կամ «Աստված ամենակարող է»։

Կարդացեք Ա Հովհաննես 4․8, 16 հատվածները՝ փնտրելով եղանակներ, որոնց միջոցով Հովհաննեսը նկարագրել է Աստծուն:

  • Դուք ի՞նչ գտաք:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Աստված կարող է նկարագրվել որպես սեր:

Աստծո կարևոր հատկանիշներից մեկը Նրա սերն է մեր հանդեպ: Մտածեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ե՞րբ եք զգացել, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը անձնապես սիրում են ձեզ: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Դուք հավատու՞մ եք, որ Նրանք գիտեն ձեր մասին, ձեր անձնական հաջողությունների և տառապանքների մասին: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Ի՞նչ եղանակներով են Նրանք ցույց տվել կամ կարող են ցույց տալ Իրենց սերը ձեր հանդեպ:

Հովհաննեսի նամակն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ պատասխանել այս հարցերին: Նաև մտածեք, թե հասկանալով և զգալով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը ձեր հանդեպ, ինչպե՞ս կարող եք փոխել ձեր կյանքը:

Հովհաննեսի ուսմունքները Աստծո սիրո մասին

Հավանաբար, Հովհաննեսն իր նամակները գրել է մ.թ. 80-ից մ.թ. 100 թ․թ․ Եփեսոսից։ Եկեղեցու որոշ անդամներ համոզմունքներ էին որդեգրել գնոստիկներ կոչվող խմբի ազդեցության տակ: Այս խումբն ուսուցանում էր, որ Հիսուսը ֆիզիկական մարմին չուներ, և որ փրկությունը գալիս է հատուկ գիտելիքի, այլ ոչ թե առ Քրիստոս հավատքի միջոցով: Հովհաննեսը հերքեց այս կեղծ վարդապետությունները՝ ուսուցանելով մի քանի կարևոր թեմաներ, այդ թվում՝ ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցույց տվեցին Իրենց կատարյալ սերը Փրկչի կյանքի, Քավության և Հարության միջոցով (տես Ա Հովհաննես 1.1–3 ; 3.16 ; 4.9–10):

1. Լրացրեք հետևյալը.

Կարդացեք Ա Հովհաննես 4․19 հատվածը և նշեք, թե ըստ Հովհաննեսի՝ ինչու ենք մենք սիրում Աստծուն:

Ձեր ուսումնասիրության օրագրում նկարեք մեծ սիրտ: Սրտի մեջտեղում գրեք «Ես գիտեմ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ինձ, որովհետև …»: Բավարար տեղ թողեք սուրբ գրությունների հղումներ և արտահայտություններ գրելու համար: Խորհեք այն մասին, թե ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը «նախ սիրեցին մեզ»:

Կարդացեք հետևյալ հատվածները: Փնտրեք և նշեք արտահայտություններ, որոնք ցույց են տալիս Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը ձեր հանդեպ: Սրտի ներսում գրեք այդ արտահայտությունները սուրբ գրությունների համապատասխան հղումների հետ միասին:

Ա Հովհաննես 2․1–2 (Նշում․ Բարեխոսը նա է, ով պաշտպանում, սփոփում և աջակցում է մեզ: Քաւութիւն բառը նշանակում է քավիչ զոհաբերություն, որը բավարարում է Աստծո արդարությունը:)

Ա Հովհաննես 3․5, 16, 22։

Ա Հովհաննես 4․9–10, 13–19

Ա Հովհաննես 5.12–15, 20

Վերանայեք ձեր նշած և գրած արտահայտություններն ու հղումները: Ընտրեք այն արտահայտությունը, որն առավել նշանակալից է ձեզ համար, և կատարեք ստորև նշվածներից երկուսը կամ երեքը.

  1. Բացատրեք, թե ձեր ընտրած արտահայտությունը ինչու է իմաստալից ձեզ համար:

  2. Եթե հնարավոր է, նկարագրեք մի փորձառություն, որի ընթացքում դուք զգացել եք Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի սերը: Դուք կարող եք նաև կիսվել սուրբ գրություններից մի օրինակով, Եկեղեցու տեսանյութով կամ գերագույն համաժողովի որևէ ելույթով: (Օրինակ՝ կարող եք դիտել Տասներկու Առաքյալների քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդի «Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ» ելույթը՝ 7:32-9:14):

    //media.ldscdn.org/webvtt/general-conference/april-2016-general-conference/2016-04-1070-dale-g-renlund-eng.vtt

Նկարագրեք, թե ինչպես է այդ արտահայտության ճշմարտության իմացությունը փոխել, փոխում կամ կարող է փոխել ձեր կյանքը: Կարող եք ավելացնել ձեր անձնական վկայությունը Աստծո սիրո մասին:

Կարող եք օրագրի այս գրառումով կիսվել ընկերների և ընտանիքի անդամների հետ կամ նույնիսկ սոցիալական ցանցերում:

Կարդացեք Յոթանասունից երեց Ռոբերտ Ս. Գայի հետևյալ արտահայտությունը Աստծո սիրո զորության մասին և խորհեք, թե ինչ սովորեցիք։

Նկար
Former Official Portrait of Elder Robert C. Gay. Photographed in March 2017. Replaced February 2021.

Նրա սերն ավելի մեծ է, քան մեր երկյուղները, մեր վերքերը, մեր կախվածությունները, մեր կասկածները, մեր գայթակղությունները, մեր մեղքերը, մեր խորտակված ընտանիքները, մեր ընկճախտն ու սրտնեղությունները, մեր խրոնիկական հիվանդությունը, մեր աղքատությունը, մեր հիասթափությունը և մեր մենակությունը: Նա կամենում է, որ բոլորն իմանան՝ չկա մի բան և չկա մեկը, որին Նա չկարողանա բժշկել և տալ հարատև ուրախություն:

(Ռոբերտ Ս. Գայ,«Մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 99)

  • Ի՞նչն է ամենակարևորը ձեզ համար այս արտահայտության մեջ։ Ինչո՞ւ:

Զգալ Աստծո սերը

Պատկերացրեք, որ ձեր ծանոթը կարծում է, որ չի զգում Աստծո սերը կամ շատ հաճախ չի նկատում դա: Մտածեք այն մասին, թե ինչ եք սովորել այսօր, ինչպես նաև մտածեք ձեր անձնական փորձառությունների մասին:

  • Ինչո՞վ կարող եք կիսվել նրանց հետ, որ կարող է օգնել նրանց զգալ Աստծո սերը:

Հաջորդ դասերում դուք լրացուցիչ կուսումնասիրեք Հովհաննեսի ուսմունքն այն մասին, թե մենք ինչպես ենք ցույց տալիս մեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, այդ թվում՝ Նրանց պատվիրանները պահելու և միմյանց սիրելու մասին:

Փնտրեք Երկնային Հոր օգնությունը, լսեք և զգացեք Նրա հուշումները Սուրբ Հոգու միջոցով: Մտածեք, թե ինչպես կարող եք ստանալ Աստծո սերը, և ինչպես կարող եք ավելի հաճախ նկատել Նրա սերը ձեր կյանքում: Խորհեք, թե հետևողականորեն այդպես վարվելով, ինչպես կարող եք մեծացնել ձեր կյանքում ապրած ուրախությունը:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Որտե՞ղ կարող եմ ավելի շատ բան սովորել Աստծո սիրո մասին։

Աստծո սիրո մասին գաղափարներ գտնելու համար ուսումնասիրեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի 2003 թվականի փետրվարի հոդվածը Ensign-ում, որը վերնագրված է «Աստվածային սեր» (էջ 20–25):

Աստծո սերը ճանաչելն ու զգալը ինչպե՞ս կարող է ազդել մեր կյանքի վրա

Յոթանասունի անդամ ծառայելու ընթացքում Երեց Ջոն Հ. Գրոբերգը բացատրել է․

Նկար
Former official portrait of Elder John H. Groberg of the Presidency of the Seventy, 1994. Released from the presidency effective August 15, 2005. Called as Idaho Falls Idaho Temple president effective November 1, 2005. Status changed to emeritus at October 2005 general conference.

Երբ լցված ենք Աստծո սիրով, մենք կարող ենք անել, տեսնել և հասկանալ այնպիսի բաներ, որոնք այլ պարագայում չէինք կարող անել, տեսնել կամ հասկանալ: Նրա սիրով լցված՝ մենք կարող ենք դիմանալ ցավին, ճնշել վախը, հեշտությամբ ներել, խուսափել վեճերից, ուժ հավաքել, օրհնել ու օգնել ուրիշներին այնպիսի եղանակներով, որոնք զարմանալի են նույնիսկ մեզ համար։

Հիսուս Քրիստոսը մեր հանդեպ լցվեց անսահման սիրով, քանի որ նա մեզ համար դիմացավ անասելի ցավին, դաժանությանն ու անարդարությանը: Մեր հանդեպ Իր սիրո շնորհիվ Նա բարձրացավ անհաղթահարելի պատնեշներից վեր: Նրա սերը պատնեշներ չի ճանաչում: Նա առաջարկում է մեզ հետևել Իրեն և ճաշակել Իր անսահման սերը, որպեսզի մենք նույնպես կարողանանք վեր բարձրանալ այս աշխարհի ցավից, դաժանությունից և անարդարությունից և կարողանանք օգնել, ներել և օրհնել:

(Ջոն Հ. Գրոբերգ, «Աստծո սիրո զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2004, 11)