Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 23


Վարդապետության սերտման կրկնություն 23

Հասկացեք և բացատրեք

Նկար
A young woman studying the scriptures.

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ներկայացված վարդապետությունը և կարողանալ այն բացատրել ձեր խոսքերով: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի երկրորդ կեսի վարդապետության սերտման 13 հատվածներում գտնվող ճշմարտությունները:

Հարցեր տվեք

  • Երբ եք երախտապարտ եղել՝ որևէ մեկին հարց տալուց հետո: (Օրինակ՝ գուցե դուք որևէ բան եք սովորել այդ հարցը տալու արդյունքում կամ արժեքավոր խորհուրդ եք ստացել ընկերոջից կամ ծնողից):

  • Ինչո՞ւ է կարևոր հարցեր տալ Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսումնասիրելիս:

Առաջին Նախագահությունից Հենրի Բ. Այրինգը նկատել է. «Հարցեր տալը և պատասխանելը սովորելու և ուսուցանելու հիմքն է» («Տերը կբազմապատկի բերքը» [[երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվարի 6, 1998թ․] 5–6 Teaching Seminary: Preservice Readings-ում, [2004], 98):

Վարդապետության սերտման հատվածների վերաբերյալ հարցեր տալը մեզ կօգի ավելի լավ հասկանալ դրանք և ստանալ Փրկչի լիարժեք օգնությունը:

Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս-Հայտնություն

Ա Կորնթացիս 6.19–20

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»:

Ա Կորնթացիս 11․11

«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:

Ա Կորնթացիս 15.20–22

«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:

Ա Կորնթացիս 15.40–42

Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։

Եփեսացիս 1․10

«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»:

Եփեսացիս 2.19-20

Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:

Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3

«Քրիստոսի Երկրորդ գալուստը… չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»:

Բ Տիմոթեոս 3.15–17

«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։

Եբրայեցիս 12.9

Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։

Հակոբոս 1.5–6

«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»:

Հակոբոս 2.17–18

«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։

Ա Պետրոս 4.6

«Մեռելներին էլ աւետարանուեցաւ»։

Հայտնություն 20.12

«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»:

Ընտրեք վարդապետության սերտման 13 հատվածներից մեկը, որը կցանկանայիք ավելի լավ հասկանալ: Ուշադիր կարդացեք այն: Վերլուծեք հատվածի բառերը և արտահայտությունները, նշելով, թե ինչ եք հասկանում հատվածի մասին, և ինչ հարցեր կարող եք տալ դուք կամ մեկ ուրիշը հատվածի վերաբերյալ: Օրինակ՝ Եփեսիացիս 2.19-20 հատվածների վերաբերյալ կարող եք տալ հետևյալ հարցը. «Ի՞նչ է անկյունաքարը և Հիսուս Քրիստոսին ինչո՞ւ են համեմատում անկյունաքարի հետ»: Կամ կարող եք հարցնել, թե ինչ է նշանակում Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3 հատվածներում օգտագործվող «ապստամբություն» բառը:

Գրեք հնարավորինս շատ հարցեր:

Երբ հնարավորինս շատ հարցեր գրեք, ընտրեք մի քանիսը, որոնք առավել կարևոր եք համարում և պատասխանեք դրանց՝ օգտագործելով սուրբ գրությունների ուսումնասիրության մատչելի գործիքներ: Այդ գործիքները ներառում են՝ Սուրբ գրքերի ուղեցույցը, Թեմաների ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, ծանոթագրությունները, Gospel Library հավելվածը և գերագույն համաժողովի ելույթները: Կարող եք նաև ընտրել սուրբ գրությունների ուսումնասիրության որոշ մարտավարություններ, որոնք սովորել եք այս տարի, օրինակ՝ կարդալ շրջապատող հատվածները կամ փորձել հասկանալ սուրբ գրության ենթատեքստը: Ձեր հարցերը գրանցեք ձեր օրագրում:

Հիշեք, որ ոչ բոլոր հարցերին կարելի է հեշտությամբ պատասխանել, իսկ մի քանիսը կարող են պահանջել հավելյալ ժամանակ կամ աղոթքով ուսումնասիրում:

Կարող եք խնդրել ընկերոջը կամ ընտանիքի անդամին օգնել ձեզ պատասխանել ձեր հարցերին: Կարող եք նաև կրկնել այս վարժությունը վարդապետության սերտման այն հատվածների համար, որոնք դուք ցանկանում եք ավելի լավ հասկանալ

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Վարդապետության սերտման ո՞ր հատվածն ընտրեցիք։

  • Ինչպե՞ս կբացատրեիք այն ձեր բառերով։

  • Այս վարժությունից ի՞նչ ենք սովորում այդ հատվածի մասին:

  • Այս հատվածն ի՞նչ է ձեզ օգնում հասկանալ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: