Սեմինարիա
Ա Կորնթացիս 15.32–54


Ա Կորնթացիս 15.32–54

Սելեստիալ (երկնավոր), թերեստրիալ (երկրավոր) և թելեստիալ մարմիններ

Նկար
Երիտասարդ կնոջ պրոֆիլը արևի պայծառ լույսի ներքո:

Ինչո՞ւ արժե հետևել Հիսուս Քրիստոսին, նույնիսկ եթե ուրիշները երջանկություն են գտնում մեղքի մեջ: Պողոսը բացատրել է պատճառներից մեկը՝ ուսուցանելով կորնթացիներին Հարության ժամանակ փառքի տարբեր աստիճանների մասին: Այս դասը կօգնի ձեզ ձգտել արժանի լինել սելեստիալ (երկնավոր) հարությանը Հիսուս Քրիստոսի միջոցով:

Ապագա օրհնությունները Աստծո ծրագրում

  • Եթե դուք իմանայիք, որ ձեր ուսուցիչը պարգևատրելու է բոլոր նրանց, ովքեր այսօր որոշակի գույնի հագուստ են հագել, դա կազդե՞ր ձեր հագուստի ընտրության վրա:

  • Դուք կտխրեի՞ք, եթե իմանայիք այդ մասին, երբ արդեն շատ ուշ լիներ: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Քանի որ Երկնային Հայրը սիրում է մեզ, Նա ասել է մեզ, թե ինչ է տեղի ունենում այս կյանքից հետո, և որ ընտրությունները կհանգեցնեն երջանկության, իսկ որ ընտրությունները՝ ափսոսանքի: Սուրբ գրություններն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ կատարել ընտրություններ, որոնք տանում են դեպի երջանկություն:

1. Կատարեք պատկերագծման հետևյալ վարժությունը և ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին:

Նկարեք հասարակ պատկեր կամ գծեք գծապատկեր այն մասին, ինչ արդեն գիտեք Աստծո փրկության ծրագրի մասին: Նկարում պատկերեք, թե որտեղ էինք մենք ծնվելուց առաջ, կյանքը երկրի վրա և այն, ինչ տեղի է ունենում մահից հետո: Երբ նկարում եք, խորհեք մեր Հոր ծրագրում Հիսուս Քրիստոսի դերի մասին:

  • Մահից հետո մեզ համար նախատեսված՝ Երկնային Հոր ծրագրի իմացությունը ինչպե՞ս կարող է ազդել երկրային կյանքում ձեր կայացրած որոշումների վրա:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը առանցքային տեղ զբաղեցնում այդ ծրագրում:

Ա Կորնթացիս 15.1–29-ում Պողոս Առաքյալն ուղղում է այն կեղծ համոզմունքները, որ «մեռելների յարութիւն չ’կայ» (Ա Կորնթացիս 15.13): Նա նաև կորնթացիներին զգուշացրել է չխաբվել այն մարդկանց կողմից, որոնք ասում են. «Ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց կ’մեռնինք» (Ա Կորնթացիս 15.32), ինչը կեղծ համոզմունքի արտահայտություն է, որ մենք կարող ենք անել, ինչ ցանկանում ենք, քանի որ մահից հետո կյանք չկա, հետևաբար, կարևոր չէ, թե ինչ ենք անում այս կյանքում:

Մեկ այլ կեղծ համոզմունք էլ այն է, որ, անկախ մեր ընտրությունից, Աստված բոլորիս կշնորհի հավերժական կյանքի օրհնությունները (տես 2 Նեփի 28.8 Ալմա 1.4):

  • Այս կեղծ համոզմունքները, որ մահից հետո կյանք չկա, կամ որ Աստված բոլորին կշնորհի հավերժական կյանքի օրհնությունները, ինչպե՞ս կարող են ազդել մեր որոշումների և վերաբերմունքի վրա: Ինչո՞ւ։

Ա Կորնթացիս 6.19-42 հատվածները վարդապետության սերտման սուրբ գրություններ են: Կարող եք նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք ավելին կսովորեք վարդապետության սերտման այս հատվածի մասին:

Կարդացեք Ա Կորնթացիս 15.40–42-ը, փնտրելով հարության մասին Պողոսի ուսմունքները Երկնային Հոր ծրագրում: Օգտակար է իմանալ, որ Ջոզեֆ Սմիթի՝ Ա Կորնթացիս 15.40-ի թարգմանությունը նույնպես վերաբերում է թելեստիալ մարմիններին։

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ այն ճշմարտությունը, որ Երկնային Հոր ծրագրում կան հարություն առած մարմինների փառքի տարբեր աստիճաններ:

Փառքի աստիճաններ

Նկար
Փառքի երեք աստիճանների նկարը: Նկարում պատկերված են արևը լուսինը և աստղերը: Ներքևի փայտե պատկերները ցույց են տալիս տարբեր աստիճանի փայլող ճառագայթներ:

2. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Ժամանակակից մարգարեների միջոցով հայտնությունը լրացուցիչ ըմբռնումներ է ապահովում Պողոսի ուսմունքների վերաբերյալ: Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 76.50–52, 62–64, 69–70, 71–76, 81–85-ը, 88.21–24-ը և կարդացեք նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ հայտարարությունը (1927–2018): Փնտրեք այն երեք հարցերի պատասխանները, որոնք հաջորդում են հայտարարությանը:

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի պաշտոնական դիմանկարը, 2008թ․:

Գերեզմանի դեմ Քրիստոսի տարած հաղթանակի շնորհիվ մենք բոլորս պիտի հարություն առնենք: Սա է հոգու փրկագնումը: Պողոսը գրել է. «Կան երկնավոր մարմիններ էլ, երկրավոր մարմիններ էլ. բայց ուրիշ է երկնավորների փառքը, և ուրիշ է երկրավորների փառքը» (Ա Կորնթացիս 15.40):

Մենք սելեստիալ փառքին ենք ձգտում: Մենք ցանկանում ենք Աստծո ներկայությամբ բնակվել: Մենք ցանկանում ենք հավերժական ընտանիքի անդամը լինել: Այդ օրհնությունները կարող ենք վաստակել՝ ողջ կյանքի ընթացքում ձգտելով, փնտրելով, ապաշխարելով և, ի վերջո, հաջողության հասնելով:

Թոմաս Ս. Մոնսոն, «Կյանքի մրցավազք», Լիահոնա, մայիս 2012, 93:

  • Ո՞րն է Փրկչի դերը դեպի սելեստիալ փառք մեր ճամփորդության մեջ:

  • Մենք ի՞նչ պիտի անենք սելեստիալ փառք ստանալու համար։

  • Ինչո՞ւ արժե ջանքեր գործադրել սելեստիալ փառք ստանալու համար, այլ ոչ թերեստրիալ կամ թելեստիալ փառքի համար:

Խորհեք, թե որտեղ եք տեսնում ձեզ սելեստիալ արքայություն տանող ճանապարհին: Դուք ապավինո՞ւմ եք Փրկչին, որպեսզի Նա օգնի ձեզ ապրել այնպես, որ կարողանաք ստանալ այս օրհնությունները:

Կարո՞ղ ենք մենք իսկապես հասնել սելեստիալ փառքի

Որոշ մարդիկ հուսահատվում են, երբ գիտակցում են, թե որքան հեռու են երկրի վրա սելեստիալ կյանք վարելուց: Կարդացեք, թե ինչ է ուսուցանել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը մեր հավերժական առաջընթացի մասին կամ դիտեք «Աստված մեր մեջ» տեսանյութը, ժամանակի կոդը 5:01-6:58, հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի պաշտոնական դիմանկարը, 2006 թ.։ Կանչվել է որպես Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական 2008 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական դիմանկարն արվել է 2008 թվականին, որ փոխարինել է 2004 թ․ դիմանկարին։

Սիրտս լի է իմ Երկնային Հոր հանդեպ երախտագիտությամբ: Ես գիտակցում եմ, որ Նա չի դատապարտել Իր զավակներին մահկանացու կյանքում սայթաքելու՝ առանց պայծառ և հավերժական ապագայի հույսի: Նա տվել է հրահանգներ, որոնք բացահայտում են Իր մոտ վերադառնալու ճանապարհը: Այդ ճանապարհի առանցքում Նրա սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսն է և մեզ համար կատարած Նրա զոհաբերությունը։ …

Բոլորս նորածիններ ենք՝ այն փառահեղ ու վեհացած էակների համեմատ, որ նախագծված ենք դառնալու: Ոչ մի մահկանացու քայլել ու վազել չի սովորում առանց հաճախակի սայթաքումների, հարվածներ ստանալու և կապտուկների: Սովորելու ուղին այդպիսին է։

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աստված մեզ հետ է», Լիահոնա, մայիս 2021, 8–9)

  • Երեց Ուխդորֆի հայտարարությունը ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ Երկնային Հոր մասին:

  • Ինչպե՞ս է դա ազդում Նրա հանդեպ ձեր զգացմունքների և Նրա հետ ձեր հարաբերությունների վրա:

  • Ի՞նչ եք ոգեշնչվում անել՝ շնորհիվ ձեր սովորածի։

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ի՞նչ կլինի, եթե մենք ձգտենք հավատարմությամբ ապրել այս կյանքում, բայց դեռ անկատար լինենք, երբ մահանանք

Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–44) բացատրել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ Կրտսերի կիսանկարը: Ջոզեֆի գլուխը շրջված է դեպի կողք՝ երեք քառորդ տեսքով, աջ ձեռքը ազդրի վրա է, իսկ ձախ ձեռքում կա թղթերի փաթեթ: Նա կրում է մուգ մոխրագույն կոստյում, սպիտակ վերնաշապիկ և փողկապ։

Երբ բարձրանում եք աստիճանով, պետք է սկսեք ցածրից և բարձրանաք քայլ առ քայլ, մինչև որ հասնեք վերև. այդպես է նաև ավետարանի սկզբունքների հետ` պետք է սկսեք առաջինից և առաջ գնաք, մինչև որ սովորեք վեհացման բոլոր սկզբունքները: Սակայն դրանք սովորելու համար շատ ժամանակ կպահանջվի, նույնիսկ` վարագույրից այն կողմ եղած ժամանակը: Հնարավոր է, որ բոլոր բաները չըմբռնենք այս աշխարհում. մեծ գործ կլինի սովորել մեր փրկության և վեհացման մասին` նույնիսկ գերեզմանից այն կողմ:

(Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 268)

Ի՞նչ է նշանակում «Սերմվում է ապականութիւնով, եւ յարութիւն է առնում անապականութիւնով» (Ա Կորնթացիս 15.42)

Պողոսը համեմատել է մահկանացու մարմինը մի սերմի հետ, որը անկատար է կամ ապականված (տես Ա Կորնթացիս 15.37–38, 42): Մեռնելուց և թաղվելուց (ցանվելուց կամ տնկվելուց) հետո մենք մի օր գերեզմանից կբարձրանանք՝ հողից բուսած բույսի նման: Մեր հարություն առած մարմիններն այլևս ապականված չեն լինի, այլ կատարյալ կդառնան Աստծո զորությամբ:

Ո՞վ կստանա սելեստիալ փառքը

Սելեստիալ թագավորությունը այն վայրն է, որը պատրաստված է նրանց համար, ովքեր «ընդունել են Հիսուսի վկայությունը» և «կատարյալ են դարձել Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի միջոցով, որն իր արյունը հեղելով իրագործեց այս կատարյալ քավությունը»։ (Վարդապետություն և Ուխտեր 76.51, 69): Այս պարգևը ժառանգելու համար մենք պետք է ստանանք փրկության արարողությունները, պահենք պատվիրանները և ապաշխարենք մեր մեղքերի համար: Մանրամասն բացատրությունը նրանց վերաբերյալ, ովքեր կժառանգեն սելեստիալ փառքը, տես Վարդապետություն և Ուխտեր 76.50–70, 76.92–96:

(Ավետարանական թեմաներ, «Փառքի արքայությունները», topics.ChurchofJesusChrist.org)