Սեմինարիա
Ա Կորնթացիս 15.29


Ա Կորնթացիս 15.29

«Էլ ինչո՞ւ են մահացածների համար մկրտվում»

Նկար
Օգդեն Յուտա տաճարի մկրտության ավազանը

Կորնթոսի սրբերից շատերը մկրտվում էին իրենց մահացած նախնիների համար, սակայն չէին հավատում մահացածների Հարությանը: Պողոսը օգնեց նրանց տեսնել, որ մենք մահացածների համար արարողություններ ենք իրականացնում՝ հավատալով, որ Քրիստոսը մեզ բոլորիս կկենդանացնի Հարության միջոցով: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի նշանակալից մասնակցություն ցուցաբերել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքներում:

Վկաների կարևորությունը

Քննեք նկարների հետևյալ երեք զույգը: Մտածեք, թե ինչ կապ կա յուրաքանչյուր զույգի երկու նկարների միջև:

Առաջին զույգը

Նկար
Նվագախումբը Տաճարային հրապարակում, 2007թ.: Նրանք մասնակցում են «Եղիա» օրատորիայի ներկայացմանը, որը տեղի ունեցավ Տաճարային հրապարակում գտնվող Թաբերնաքլում։

Թաբերնաքլ երգչախումբ, «Եղիա» համերգը, մայիս 2007

Նկար
Պորտլանդ, Օրեգոնի վեց ցցերի պարային փառատոն

Երկրորդ զույգը

Նկար
Բանջարեղեն, լոլիկ, բրոկկոլի և գազար
Նկար
Երիտասարդ տղամարդիկ վազում են:

Երրորդ զույգը

Նկար
Հիսուս Քրիստոսի դատարկ գերեզմանը․ տեսարանը Գոշենում (Յուտա)
Նկար
Գվադալախարաji (Մեքսիկա) տաճարի ցերեկային լուսանկարը:
  • Ինչպե՞ս որևէ մեկին կբացատրեիք Փրկիչի դատարկ գերեզմանի և ժամանակակից տաճարի միջև եղած կապը:

Երբ Պողոս Առաքյալը իմացավ, որ որոշ մարդիկ Կորնթոսում ուսուցանում էին, որ հարություն չկա, նա նշեց, որ սրբերը արդեն անում էին մի բան, որը վկայում էր հարության իրականության մասին:

Կարդացեք Ա Կորնթացիս 15.29-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչ նկատի ուներ:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր խոսքերով ինչպե՞ս կբացատրեիք, թե Պողոսն ինչ է ուսուցանում հատված 29-ում:

  • Մահացածների համար մկրտությունն ինչպե՞ս է վկայում Փրկչի, Նրա Քավության և Հարության մասին:

Մկրտություններ մահացածների համար

Ա Կորնթացիս 15.29 հատվածից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ նրանք, ովքեր մահացել են առանց մկրտվելու, կարող են ստանալ այս կարևոր արարողությունը՝ տաճարում կատարվող աշխատանքի շնորհիվ:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) ուսուցանել է, թե տաճարային աշխատանքն ինչպես կարող է մեզ կապել Հիսուս Քրիստոսի հետ.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի դիմանկարը (կես հասակ): Նախագահ Հինքլիի ձեռքերը դրված են աթոռի հենակին: Նախագահ Հինքլիի եկեղեցու պաշտոնական դիմանկարն է, 1995 թ.: Սա նախագահ Հինքլիի վերջին պաշտոնական դիմանկարն է։ Նախագահ Հինքլին մահացել է 2008 թ․ հունվարի 27-ին։

Կարծում եմ, որ մահացածների համար փոխարինող աշխատանքն ավելի շուտ է նման հենց Փրկչի փոխարինող զոհաբերությանը, քան իմ իմացած ցանկացած այլ աշխատանք: Այն կատարվում է սիրով, առանց հատուցման կամ վճարման ակնկալիքի: Ինչպիսի փառահեղ սկզբունք [երեկույթ Բիրմինհեմում, Անգլիա, օգոստոսի 29, 1995]:

(Գորդոն Բ. Հինքլի, «Հատվածներ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի վերջին ելույթներից» Ensign, ապրիլ 1998, 73)

  • Մահացածների համար մկրտությանը մասնակցելը ինչպե՞ս է օգնում մեզ ավելի նմանվել Փրկչին:

Խորացրեք ձեր ընկալումը

Պատկերացրեք, որ մի օր դուք և ձեր ընկերները դպրոցում քննարկում եք շաբաթ-կիրակի օրերի ձեր ծրագրերը: Ընկերներից մեկն ասում է, որ շատ է ցանկանում տաճար գնալ իր ծխի ուրիշ երիտասարդների հետ՝ մահացածների համար մկրտություն կատարելու նպատակով: Մյուս ընկերը՝ Կայան, շփոթված է և հարցնում է. «Մկրտություն մահացածների համա՞ր»: Ո՞րն է դա:

  • Որքան վստահ կարող եք պատասախանել Կայայի հարցին այնպես, որ նա հասկանա:

Խորացրեք մահացածների համար մկրտության արարողության ձեր ընկալումը՝ ուսումնասիրելով հետևյալ նյութերից մեկը կամ մի քանիսը կամ փնտրելով ուրիշ նյութեր: Այդ նյութերն ուսումնասիրելիս փնտրեք այն, ինչով կարող եք կիսվել Կայայի նման մեկի հետ, որը ցանկանում է ավելի լավ հասկանալ այդ արարողությունը:

  • Թեմաների ուղեցույց, «Մկրտություններ մահացածների համար», scriptures.ChurchofJesusChrist.org կայքում կամ տես «Մկրտություններ մահացածների համար» «Մկրտություն, Մկրտել» հոդվածում, Սուրբ գրքերի ուղեցույց, scriptures.ChurchofJesusChrist.org կայքում

  • Ավետարանական թեմաներ, «Ընտանեկան պատմություն», topics.ChurchofJesusChrist.org

  • Լիա Բարթոն, «Երեք փաստ տաճարային մկրտության մասին», New Era, սեպտեմբեր 2019, 22-23

  • «Ի՞նչ է մահացածների համար մկրտությունը» տեսանյութ (1:22) ChurchofJesusChrist.org կայքում

  • «Երկու առաքյալներ շրջայց են կատարում Հռոմի (Իտալիա) Տաճարում» (11:31, դիտեք 1:23-4:13-ը)

2. Բացատրեք, թե ինչպես կարող եք ուսուցանել Կայայի նման մեկին, որն անծանոթ է մահացածների համար մկրտության արարողությանը: Կարող եք ներառել հետևյալ կետերը ձեր բացատրություններում.

  • Մահացածների համար մկրտության արարողությունն ի՞նչ է ցուցադրում այն մասին, թե Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ինչ են զգում մեզանից յուրաքանչյուրի հանդեպ:

  • Այդ արարողությանը մասնակցելու ձեր սեփական փորձառությունները:

Գործեք ըստ ձեր սովորածի

Մտածեք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի հետ կապված անձնական փորձառությունների մասին: Մտածեք, թե ինչու են այս փորձառությունները նշանակալից ձեզ համար, և ինչ խոչընդոտների եք հանդիպել: Այնուհետև ստեղծեք հասարակ անձնական ծրագիր այն մասին, թե դուք ինչպես եք կիրառելու ձեր այսօրվա սովորածն ու զգացածը: Օրինակ՝ դուք կարող եք ծրագրել տաճար հաճախել, տաճարային երաշխավորագիր ձեռք բերել, օգտագործել FamilySearch-ը՝ ձեր նախնիների անունները գտնելու և նրանց համար մկրտվելու նպատակով, անել մի բան, որը ավելի նշանակալից կդարձնի ձեզ տաճարային փորձառությունը կամ մտածել որևէ այլ գաղափարի շուրջ: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին՝ ճիշտ ծրագիր ստեղծելու համար: Ձեր ծրագիրը գրանցեք ձեր օրագրում:

3. Կիսվեք ձեր ծրագրով ձեր ուսուցչի հետ:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Մահացածների համար մկրտությունն ի՞նչ առնչություն ունի Հիսուս Քրիստոսի և Նրա Հարության հետ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

Նկար
Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի դիմանկարը Լուսանկարված է 2020 թ․ մարտին։

Մահացածներին փրկագնելու մեր մեծ ցանկությունը և այդ պարտավորության համար տրամադրվող ժամանակն ու միջոցները առաջին հերթին արտահայտում են մեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին։ Դա նույնքան հզոր է, որքան Նրա աստվածային բնույթի և առաքելության վերաբերյալ մեր վկայությունը: Դա վկայում է Քրիստոսի Հարության մասին, ինչպես նաև Նրա Քավության անսահման հասանելիության մասին:

Մենք մկրտվում ենք մահացածների համար, որովհետև գիտենք, որ նրանք հարություն կառնեն:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Մահացածների փրկագնումը և Հիսուսի վկայությունը», Ensign, նոյեմբեր, 2000, 10)

Նոր Կտակարանի ժամանակներում Քրիստոսի Եկեղեցու անդամները մկրտվո՞ւմ էին մահացածների համար

Նրանք սկսեցին մահացածների համար մկրտություններ կատարել միայն Հիսուսի հարությունից հետո: Ա Կորնթացիս 15.29-ը Աստվածաշնչի միակ հատվածն է, որը հիշատակում է մահացածների համար մկրտությունը, չնայած որ հին տեքստերը վկայում են, որ վաղեմի քրիստոնյաները իրականացրել են մահացածների համար մկրտության արարողությունը:

«Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ մկրտությունն անհրաժեշտ է հավերժական կյանք ձեռք բերելու համար (տես Հովհաննես 3.5): Պողոսը մկրտվեց և ուսուցանեց, որ այդ կարևոր արարողության շնորհիվ մենք կարող ենք «կյանքի նորոգության մեջ քայլել» (Հռովմայեցիս 6.4, տես նաև Գործք Առաքելոց 9.18): Երկնային Հոր միլիոնավոր զավակներ մահացել են առանց իմանալու Հիսուս Քրիստոսի կամ մկրտության մասին: Մահացածների համար մկրտության մասին Պողոսի խոսքերը վկայում են, որ վաղ Եկեղեցու անդամները գիտեին Աստծո՝ մահացածներին փրկագրելու ծրագրի մասին (Հովհաննես 5.25, 28, Ա Պետրոս 3.18-19, 4.6)» (Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողների համար [2014], 385):

Ե՞րբ են Քրիստոսի Եկեղեցու վերջին օրերի անդամները սկսել մկրտվել մահացածների համար

Վերականգնված Եկեղեցում մահացածների համար մկրտության արարողությունը իրականացնելու մասին պատմությունը լսելու համար դիտեք «Բարի լուր. Մահացածների համար մկրտության պատմությունը» տեսանյութը (6:55) ChurchofJesusChrist.org կայքում:

Որտեղի՞ց կարող եմ ավելին սովորել մահացածների համար մկրտության մասին

  • «Ի՞նչ է մահացածների համար մկրտությունը» տեսանյութ (1:22) ChurchofJesusChrist.org կայքում

  • «Երկու առաքյալներ շրջայց են կատարում Հռոմի (Իտալիա) Տաճարում» (11:31, դիտեք 1:23-4:13-ը)