Ինստիտուտ
Ստեղծել հարմարություններ հաշմանդամ ուսանողների համար


Ստեղծել հարմարություններ հաշմանդամ ուսանողների համար

Նկար
ուսանողները դասարանում

«Խորացնել ուսումնառության փորձառությունը» (ԽՈւՓ) դասընթացի հարմարությունների ստեղծման նպատակն է հնարավորություն տալ հատուկ կարիքներ, հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող ուսանողներին մասնակցել ԽՈւՓ դասընթացին այլ ուսանողների հետ հավասար հիմունքներով: Ուսուցիչները պետք է ստեղծեն հարմարություններ, որոնք կհամապատասխանեն հատուկ կարիքներ, հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող իրենց ուսանողներին: Հաշվի առեք հետևյալ ուղեցույցները,երբ ստեղծում եք հարմարություններ ձեր ուսանողների համար.

  • Հայտնաբերեք ուսանողներին, ովքեր հավանաբար կունենան հատուկ կարիքներ կամ հաշմանդամություն: Առանձնազրույց ունեցեք յուրաքանչյուր ուսանողի հետ, որպեսզի բացահայտեք նրանց հատուկ կարիքները։ Լսեք ուշադիր և տրամադրվեք լավատեսորեն։

  • Աշխատեք ծնողների և Եկեղեցու ղեկավարների հետ, որպեսզի կազմեք ծրագիր, որը կհամապատասխանի ուսանողների հատուկ կարիքներին: Մինչ տարբերակներից մեկը կարող է լինել ԽՈւՓ դասընթացը ուսանողի հետ տուն ուղարկելը, զգույշ եղեք ծնողներին ծանրաբեռնելուց: Լավագույն ձևով ուսանողների և ծնողների համար ընտրեք ամենաարդյունավետ եղանակը։

  • Ապահովեք հարմարությունները: Անհատական հարմարությունների առկայությունը պետք է գաղտնի մնա: Անհնար է թվարկել բոլոր հնարավոր հարմարությունները, սակայն հնարավոր հարմարությունների մի քանի օրինակներ բերված են ստորև․

    • Ցուցադրում. Ուսանողին ապահովեք ԽՈւՓ-ի լսողական տարբերակով, բանավոր ներկայացրեք ԽՈւՓ-ի հրահանգները կամ ապահովեք մեծ տառերով տպված ԽՈւՓ-ի տարբերակը։

    • Պատասխան. Թույլ տվեք, որ ուսանողը ԽՈւՓ-ի հարցերին բանավոր պատասխանի, կամ թույլ տվեք, որ պատասխանները թելադրվեն գրագրին կամ ձայնագրիչին:

  • Խուսափեք այնպիսի հարմարությունների ստեղծումից, որոնք կփոխեն կամ կնվազեցնեն ուսանողի ուսումնառության ակնկալիքները։

  • Ցուցաբերեք Քրիստոսանման սեր յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ և հետևեք Սուրբ Հոգու հուշումներին` ուսանողների կարիքները բավարարելու համար հարմարություններ ստեղծելիս։

  • Այցելեք lds.org/topics/disability կայք և գտեք ընդհանուր տեղեկություններ հաշմանդամություն ունեցող անհատներին օգնելու համար: