Ինստիտուտ
Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը (Կրոն 275)


Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը (Կրոն 275)

Նկար
Հիսուս Քրիստոսն այցելում է Նեփիացիներին

Հարցեր

  1. 1. Ո՞րն է Մորմոնի Գրքի դերը ձեր կյանքում:

    Ձեր պատասխանը պետք է ընդգրկի հետևյալը.

    • Մորմոնի Գրքի հիմնական նպատակները և նրա դերը ճշմարտության հաստատման գործում։

    • Խոստացված օրհնություններ նրանց համար, ովքեր ուսումնասիրում են Մորմոնի Գիրքը:

    • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ Մորմոնի Գրքի աստվածային ծագումը:

    • Օրհնություններ, որոնք դուք տեսել, զգացել կամ վերապրել եք Մորմոնի Գրքի այս դասընթացի ուսումնասիրության ժամանակ:

    • Ինչպե՞ս կբարելավվի Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունն ու կիրառումը՝ ելնելով այս դասընթացի փորձառությունից:

  2. 2. Համաձայն Մորմոնի Գրքի, Քրիստոսն ինչպե՞ս հնարավոր դարձրեց ձեր վեհացումը:

    Ձեր պատասխանը պետք է ընդգրկի հետևյալը.

    • Քրիստոսի վարդապետության բացատրությունը և խոստացված օրհնություններ նրանց համար, ովքեր հետևում են դրան:

    • Քրիստոսն ինչպե՞ս հաղթահարեց հոգևոր և ֆիզիկական խոչընդոտները յուրաքանչյուրիս համար:

    • Ինչպե՞ս աճեց ձեր երախտագիտությունը և պարտավորվածությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ այս դասընթացի ընթացքում:

    • Դուք ի՞նչ եք անում ցույց տալու համար, որ ընդունում եք Հիսուս Քրիստոսին որպես ձեր Տեր և Փրկիչ:

  3. Մորմոնի Գրքից ի՞նչ ճշմարտություններ են ձեզ օգնել:

    Դուք կարող եք հիմնվել ձեր նախկին պատասխանների վրա, կամ կապել գաղափարներ ձեր նախորդ պատասխանների հետ, կամ գրել նոր թեմայի շուրջ:

    • Մորմոնի Գրքից թվարկեք երեքից հինգ սկզբունքներ կամ վարդապետություններ, որոնք դուք սովորեցիք կամ որոնք նշանակալից դարձան ձեզ համար այս դասընթացին մասնակցելու շնորհիվ:

    • Ձեր կազմած ցուցակից ընտրեք որևէ սկզբունք կամ վարդապետություն և մանրակրկիտ բացատրեք այն՝ օգտագործելով սուրբ գրություններից օրինակներ, ինչպես նաև մարգարեների խոսքերը:

    • Կիսվեք, թե ինչու է այս սկզբունքը կամ վարդապետությունը կարևոր ձեզ համար, և ինչպես դուք կգործեք համաձայն դրա:

    • Գրեք ձեր վկայությունն այն մասին, թե ինչ եք սովորել այս դասընթացի ընթացքում Մորմոնի Գրքի ուսումնասիրությունից:

Վարդապետության հիմնական դրույթները

Հետևյալ տեղեկությունը կազմվել է, օգտագործելով այս դասընթացի դասերի հիմնական դրույթները: Մեջբերումներին հաջորդող փակագծերում նշված թվերը ներկայացնում են «Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը» ուսուցչի ձեռնարկի (2015) դասերի համարները, որտեղ տվյալ դրույթը կարելի է գտնել: Համեմատեք ձեր պատասխանը ստորև տրված տեղեկության հետ: Եթե այս ստուգման արդյունքում կա վարդապետության հիմնական դրույթ, որը դուք չեք ընդգրկել ձեր պատասխանի մեջ, նախքան հանձնելը կարող եք ուղղել ձեր պատասխանը: Հարկ չկա այդ տեղեկությունը բառացիորեն գրել ձեր պատասխանի մեջ, պարզապես հավաստիացեք, որ դուք հասկացել եք այդ վարդապետությունները և ներկայացրեք դրանք ձեր բառերով: Քանի որ 3-րդ հարցն առավելապես անձնական պատասխան է պահանջում, այդ հարցի համար հիմնական դրույթներ չկան:

  1. 1. Ո՞րն է Մորմոնի Գրքի դերը ձեր կյանքում:

    Մորմոնի Գրքի հիմնական նպատակները և նրա դերը ճշմարտության հաստատման գործում.

    • «Աստված վերջին օրերում առաջ բերեց Մորմոնի Գիրքը, որպեսզի համոզի բոլոր մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է» (1):

    • «Մորմոնի Գիրքը պարունակում է Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը» (6):

    • «Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը միասին վկայում են Հիսուս Քրիստոսի մասին» (7):

    Խոստացված օրհնություններ նրանց համար, ովքեր ուսումնասիրում են Մորմոնի Գիրքը.

    • «Մորմոնի Գրքի ուսմունքներն այսօր մեծ արժեք ունեն մեզ համար, քանի որ գրողները տեղյակ էին այն խնդիրներին, որոնց մենք պետք է հանդիպեինք» (6):

    • «Երբ մենք ուսումնասիրում ենք Մորմոնի Գիրքը և կիրառում ենք դրա ուսմունքները, մենք պաշտպանված ենք լինում դևից և մեր օրերի կեղծ ուսմունքներից ու հասկացություններից» (11):

  2. 2. Համաձայն Մորմոնի Գրքի, Քրիստոսն ինչպե՞ս հնարավոր դարձրեց ձեր վեհացումը:

    Քրիստոսի վարդապետության բացատրությունը և խոստացված օրհնություններ նրանց համար, ովքեր հետևում են դրան.

    • «Երբ մենք գալիս ենք դեպի Քրիստոսը և պահում ենք պատվիրանները, մենք կարող ենք ավելի նմանվել Նրան ու մեր Երկնային Հորը, և մենք կփրկվենք» (3):

    • «Եթե մենք ապրում ենք Քրիստոսի վարդապետության համաձայն, մենք կարող ենք ճաշակել Քավության օրհնությունները և ստանալ հավերժական կյանք» (8):

    • «Որպեսզի ստանանք ներման ողորմած օրհնությունները, մենք պետք է հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսն՝ ի ապաշխարություն» (16):

    Ինչպե՞ս Քրիստոսը հաղթահարեց հոգևոր և ֆիզիկական խոչընդոտները յուրաքանչյուրիս համար.

    • «Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը հաղթահարեց ֆիզիկական և հոգևոր մահվան ազդեցությունները» (5):

    • «Փրկիչն Իր վրա վերցրեց մեր ցավերը, հիվանդություններն ու թուլությունները, որպեսզի Նա կարողանա օգնել մեզ, երբ մենք հանդիպենք մահկանացու կյանքի դժվարություններին» (5):

    • «Քանի որ Հիսուս Քրիստոսը կոտրել է մահվան կապանքները, մենք բոլորս հարություն կառնենք և կստանանք անմահ մարմին» (18):