Ինստիտուտ
Վերականգնման հիմունքները (Կրոն 225)


Վերականգնման հիմունքները (Կրոն 225)

Նկար

Հարցեր

  1. Ինչպե՞ս կարող եմ տարբերել ճշմարտությունը կեղծիքից:

    Ձեր պատասխանը պետք է ընդգրկի հետևյալը.

    • Սուրբ գրությունների, ժամանակակից մարգարեների խոսքերի և Սուրբ Հոգու դերը ճշմարտությունը հաստատելու գործում:

    • Ուսումնասիրությունը, հավատը և աղոթքը ինչպե՞ս կարող են օգնել ձեզ սովորել ճշմարտությունը:

    • Ինչպե՞ս գտնել, գնահատել և օգտագործել Եկեղեցու պատմության և հայտնված վարդապետության վերաբերյալ հավաստի աղբյուրները:

    • Ինչպե՞ս կարող եք ձեր սովորած սկզբունքները կիրառել, որպեսզի ճշմարտությունը զանազանեք կեղծիքից, երբ դուք կամ ձեր ծանոթներից մեկն առնչվում է ընթացիկ որոշման, մարտահրավերի կամ խնդրի հետ:

  2. Ինչո՞ւ է ինձ համար կարևոր հասկանալ, որ «Ջոզեֆ Սմիթը … ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, որը երբևէ ապրել է նրա վրա» ՎևՈւ 135․3):

    Ձեր պատասխանը պետք է ընդգրկի հետևյալը.

    • Առաջին Տեսիլքի դերը ավետարանի Վերականգնման և ժամանակների լրության տնտեսության բացման մեջ:

    • Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված ճշմարտությունը ինչպես է օրհնել ձեր կյանքը:

    • Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված Քահանայության բանալիները կամ փրկող արարողություններն ինչպե՞ս են օրհնել ձեր կյանքը:

    • Ջոզեֆ Սմիթի դերը Վերականգնման գործում ինչպե՞ս է ձեզ ավելի մոտեցրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  3. Վերականգնման հետևյալ կարևոր իրադարձություններից կամ վարդապետություններից մեկն ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը:

    ա) Մորմոնի Գրքի երևան գալը, բ) Վարդապետություն և Ուխտերի հիմնական բաժինները և վարդապետությունը, գ) Եկեղեցու բացահայտված կազմակերպությունը, դ) քահանայության վերականգնումը, ե) տաճարները և տաճարային աշխատանքը: Ձեր պատասխանը պետք է ընդգրկի հետևյալը.

    • Ի՞նչ սովորեցիք այս իրադարձության կամ վարդապետության մասին՝ մասնակցելով այս դասընթացին:

    • Այս իրադարձությունը կամ վարդապետությունը ինչպե՞ս է ցույց տալիս, որ երկնքները բաց են:

    • Այս իրադարձությունը կամ վարդապետությունը ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը կամ ինչո՞ւ է այն անձնապես կարևոր ձեզ համար:

    • Ձեր վկայությունն այն մասին, թե ինչ եք սովորել վերականգնված ավետարանի մասին:

Վարդապետության հիմնական դրույթները

Հետևյալ տեղեկությունը կազմվել է, օգտագործելով այս դասընթացի դասերի հիմնական դրույթները: Մեջբերումներին հաջորդող փակագծերում նշված թվերը ներկայացնում են «Վերականգնման հիմունքները՝ ուսուցչի ձեռնարկ»-ի (2015) դասի համարը, որտեղ կարելի է գտնել տվյալ դրույթը: Համեմատեք ձեր պատասխանը ստորև տրված տեղեկության հետ: Եթե այս ստուգման արդյունքում կա վարդապետության հիմնական դրույթ, որը դուք չեք ընդգրկել ձեր պատասխանի մեջ, նախքան հանձնելը կարող եք ուղղել ձեր պատասխանը: Հարկ չկա այդ տեղեկությունը բառացիորեն գրել ձեր պատասխանի մեջ, պարզապես հավաստիացեք, որ դուք հասկացել եք այդ վարդապետությունները և ներկայացրեք դրանք ձեր բառերով: Քանի որ 3-րդ հարցն առավելապես անձնական պատասխան է պահանջում, այդ հարցի համար հիմնական դրույթներ չկան:

  1. Ինչպե՞ս կարող եմ տարբերել ճշմարտությունը կեղծիքից:

    Սուրբ գրությունների, ժամանակակից մարգարեների խոսքերի և Սուրբ Հոգու դերը ճշմարտությունը հաստատելու գործում.

    • Որպես Աստվածաշնչի ուղեկիցներ՝ «Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը ի հայտ եկան աշխարհի փրկության համար» (22):

    • «Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ իմանալ, թե արդյոք ճիշտ է այն, ինչ մենք կարդում ենք» (10):

    • «Եթե ուշադրություն դարձնենք մարգարեի խոսքերին, մենք պաշտպանված կլինենք չարից» (9):

    • «Երբ Տիրոջ ծառաները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ, նրանց խոսքերը հայտնում են Տիրոջ կամքը» (12):

    Ուսումնասիրությունը, հավատքը և աղոթքն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ սովորել ճշմարտությունը:

    • «Երբ հավատք ենք կիրառում ուսումնական գործընթացում, մենք արժանանում ենք Տիրոջ օգնությանը» (10):

    • «Մեր ամենամեծ հարցերի պատասխանները մենք կարող ենք գտնել, երբ հնազանդվում ենք պատվիրաններին, ուսումնասիրում ենք տեղեկությունների պատշաճ աղբյուրներ՝ հատկապես ապրող մարգարեների խոսքերը, առաջնորդություն ենք փնտրում աղոթքի միջոցով և համբերություն ու հավատք ենք դրսևորում» (10):

    • «Երբ հանդիպում ենք հարցերի կամ կասկածների, մենք պետք է ամուր կառչենք արդեն ունեցած ճշմարիտ գիտելիքից և վստահ լինենք, որ մենք կարող ենք պատասխան գտնել հետագա ուսումնասիրությունների միջոցով կամ Աստված կպատասխանի հետագայում» (4):

    Ինչպե՞ս գտնել, գնահատել և օգտագործել հավաստի աղբյուրները.

    • «Մենք կարող ենք անկեղծ հետաքրքրվողին հիշեցնել, որ համացանցի տեղեկությունները չունեն «ճշմարտության» զտիչ: Որևէ տեղեկություն, անկախ նրանից, թե որքան համոզիչ է, պարզապես ճշմարիտ չէ» (10, Նիլ Լ. Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 29):

    • «Կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններից խուսափելու համար նրանք, ովքեր փնտրում են ճշմարտությունը, Եկեղեցու և նրա պատմության մասին, պետք է տեղեկության վստահելի աղբյուրներ փնտրեն» (2):

    • «Երբ սկսում ենք չափել ժամանակակից գործելակերպերը և առաջարկները ըստ Աստծո ծրագրի վերաբերյալ մեր գիտելիքների և Աստծո խոսքում ու Նրա ապրող մարգարեների ուսմունքներում տրված նախադրյալների, … մենք գիտենք, որ դա մեզ համար հավերժ ապահով հող է ստեղծում» (10; Dallin H. Oaks, “As He Thinketh in His Heart” [An Evening with a General Authority, Feb. 8, 2013], lds.org/broadcasts):

  2. Ինչո՞ւ է ինձ համար կարևոր հասկանալ, որ «Ջոզեֆ Սմիթը … ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, որը երբևէ ապրել է նրա վրա» ՎևՈւ 135․3):

    Առաջին Տեսիլքի դերը ավետարանի Վերականգնման և ժամանակների լրության տնտեսության բացման գործում:

    • «Հավերժական ճշմարտությունները վերականգնվեցին երկրի վրա, երբ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին»(2):

    • «Երբ վկայություն ենք ստանում, որ Ջոզեֆ Սմիթը տեսել է Հայր Աստծուն և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք նաև իմանալ ավետարանի Վերականգնման ճշմարտացիության մասին» (2):

    • «Ջոզեֆ Սմիթը կանչվել է Աստծո կողմից՝ վերականգնելու ավետարանը մեր տնտեսության համար» (1):

    Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված ճշմարտությունը ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը:

    • «Հիսուս Քրիստոսը կենդանի, փառավորված էակ է: Հիսուս Քրիստոսը Հոր Միածինն է: Հիսուս Քրիստոսը այս և այլ աշխարհների Արարիչն է» (13):

    • «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի երեսին» (6):

    • «Որպես Երկնային Հոր զավակներ մենք Նրա նման դառնալու ներուժ ունենք» (17):

    • «Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը տվել է լրացուցիչ սուրբ գրություն, որը հաստատում, պարզաբանում և մեծացնում է ճշմարտության մասին մեր գիտելիքը» (12):

    Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված քահանայության բանալիները կամ փրկող արարողությունները և ինչպես են դրանք օրհնել ձեր կյանքը.

    • Ջոզեֆ Սմիթը ստացավ «միսիոներական աշխատանքի, հավերժական ընտանիքների և տաճարային աշխատանքի բանալիները» (14):

    • «Մկրտվելուց առաջ մարդիկ պետք է լինեն խոնարհ, ապաշխարող, պատրաստակամ՝ իրենց վրա վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը և վճռական ծառայելու Նրան մինչև վերջ» (6):

    • «Սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանի վեհացում ստանալու համար մենք պետք է մտնենք ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ» (19):