Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 16-22-ը Բ Կորնթացիս 8-13․ «Աստուած սիրում է ուրախ տուողին»


Սեպտեմբերի 16-22-ը Բ Կորնթացիս 8-13․ «Աստուած սիրում է ուրախ տուողին» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Սեպտեմբերի 16-22-ը Բ Կորնթացիս 8-13, Ե՛կ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019

Նկար
Հիսուսը փոքրիկ երեխայի հետ խոսելիս

Սեպտեմբերի 16-22-ը

Բ Կորնթացիս 8-13

«Աստուած սիրում է ուրախ տուողին»

Մինչ կկարդաք Բ Կորնթացիս 8-13 գլուխները, մտածեք նրանց մասին, ում ուսուցանում եք և ծրագրեք վարժություններ, որոնք կօգնեն նրանց բացահայտել այդ գլուխների սկզբունքները։ Ապա ուսումնասիրեք այս համառոտ շարադրանքը լրացուցիչ գաղափարների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Ահա մի եղանակ, որով կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել այն ամենով, ինչ սովորել են Բ Կորնթացիս 8-13 գլուխներից։ Նրանցից մի քանիսին խնդրեք գրատախտակին գրել կարդալու ընթացքում իրենց դուր եկած արտահայտությունը, ապա խնդրեք դասարանին գտնել այն սուրբ գրություններում։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչու են այս արտահայտությունները նշանակալից իրենց համար:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Բ Կորնթացիս 8․1-15, 9․6-15

Սրբերն ուրախությամբ կիսվում են իրենց ունեցածով, որպեսզի օրհնեն աղքատներին և կարիքավորներին։

  • Աստված պատվիրել է Իր Սրբերին օգնել հոգ տանել կարիքի մեջ գտնվողների մասին, և Բ Կորնթացիս 8-9 գլուխները կարող են ոգեշնչել ձեր դասարանի անդամներին իրենց ջանքերում։ Որպեսզի օգնեք նրանց գտնել այդ հատվածները, գրատախտակին կարող եք գրել այսպիսի հարցեր. Ինչո՞ւ ենք մենք տալիս: և Ինչպե՞ս պիտի տանք։ Դասարանի կեսը պատասխանները կարող է փնտրել Բ Կորնթացիս 8․1-15 հատվածներում, իսկ մյուս կեսը կարող է փնտրել Բ Կորնթացիս 9․6-15 հատվածներում։ (Կարող եք բացատրել, որ գլուխ 8-ի 1-5 հատվածներում Պողոսը խոսում էր Մակեդոնիայի Սրբերի մասին, որպես առատաձեռն տալու օրինակներ։) Ինչպե՞ս կարող են Պողոսի ուսուցանած սկզբունքներն օգնել մեզ ավելի լավ հոգ տանել աղքատների և կարիքավորների համար:

  • «Լրացուցիչ աղբյուրներում» տրված են բազմաթիվ նյութեր, որոնք կօգնեն դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ Տիրոջ ուղին Իր Սրբերի նյութական կարիքները հոգալու հարցում։ Կարող եք հանձնարարել դասարանի մի քանի անդամների ուսումնասիրել այդ նյութերից մեկը կամ մի քանիսը և կիսվել, թե ինչը տպավորություն գործեց նրանց վրա։ Կարո՞ղ են դասարանի անդամները գտնել գաղափարներ Բ Կորնթացիս 8․1-15, 9․6-15 հատվածներում, որոնք ցույց են տալիս, որ Սրբերը Պողոսի ժամանակներում հոգ էին տանում աղքատների մասին նույն կերպ, ինչպես մենք այսօր։

Բ Կորնթացիս 11․13-33

Կեղծ մարգարեները փորձում են խաբել։

  • Քանի որ մենք բոլորս էլ Կորնթոսի Սրբերի նման շրջապատված ենք կեղծ ուսմունքներով, մեզ համար օգտակար կլինի ուսումնասիրել «սուտ առաքեալների» վերաբերյալ կորնթացիներին տրված Պողոսի նախազգուշացումները։ Դասարանի անդամները կարող են կեղծ ուսմունքների օրինակներ գտնել, որոնք այսօր շրջապատում են մեզ, Երեց Քվենթին Լ. Քուքի ուղերձում՝ «Անվեհեր` Հիսուսի մասին վկայությունում», (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 40-43)։ Հավանաբար դուք կարող եք հանձնարարել մեկին նախապես կարդալ այդ ուղերձը և դասարանի հետ կիսվել, թե ինչ է այն ուսուցանում «գայթակղության քարերից» խուսափելու մասին, որոնք մեզ հեռացնում են ավետարանից։ Ուրիշ ի՞նչ տարածված ուսմունքներ կան աշխարհում այսօր, որ կարող են հեռացնել մեզ ավետարանի ճշմարտություններից։ Կարող եք խնդրել դասարանի անդամներին ուսումնասիրել Բ Կորնթացիս 11․21–33 հատվածները և կիսվել, թե ինչ են սովորում այդ հատվածներից Քրիստոսի իրական ծառաների մասին։

Բ Կորնթացիս 11․3, 13․5-8

Մենք պետք է փորձենք մեր հավատարմությունը Հիսուս Քրիստոսի ավետարանում։

  • Երբեմն Եկեղեցու անդամները ճնշվում են կյանքի պահանջներից, նաև, ըստ իրենց, որպես Վերջին Օրերի Սուրբ լինելու պահանջներից։ «Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք» Պողոսի խորհուրդը կարող է օգնել ձեզ և ձեր դասարանի անդամներին կենտրոնանալ «միամտութիւնիցը՝ [միամտության վրա] որ Քրիստոսումն է» (Բ Կորնթացիս13․5, 11․3)։ Կարող եք միասին կարդալ Բ Կորնթացիս 11․3 հատվածը և քննարկել, թե ինչ կարող է նշանակել «միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է» արտահայտությունը։ Կարող եք նաև խնդրել դասարանի անդամներին պատկերացնել, որ իրենց հրավիրել են թերթում գրել Հիսուս Քրիստոսի ավետարանի նկարագրությունը՝ օգտագործելով ընդամենը 100 բառ։ Ժամանակ տրամադրեք նրանց, որպեսզի գրեն իրենց նկարագրությունները, ապա թույլ տվեք նրանց միմյանց հետ կիսվել իրենց գրածով։ Եթե նրանք ունեն օգնության կարիք, կարող են անդրադառնալ Հովհաննես 3․16-17, 3 Նեփի 27․13-21 հատվածներին և «Հավատքին հավատարիմ» գրքույկի 76 էջին։ Հրավիրեք դասարանի անդամներին խորհել՝ արդյո՞ք իրենք հավատարիմ են մնում ավետարանի հիմնական սկզբունքներին։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին փորձել, թե ինչպես կարող են պարզեցնել իրենց կյանքը՝ լինելով ավելի լավ աշակերտներ, կարող եք կիսվել նրանց հետ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի խոսքերով, որոնք տրված են «Լրացուցիչ աղբյուրներում»։ Դասարանի անդամները կարող են քննարկել, թե ինչպես կարող են կիրառել Նախագահ Ուխդորֆի հրավերը՝ «Կենտրոնացեք ավետարանի հիմնական վարդապետությունների, սկզբունքների և ծրագրերի վրա»։ Ուրիշ ի՞նչ գաղափարներ ունեն դասարանի անդամներն այն բանի վերաբերյալ, թե ինչպես կարող ենք փորձել մեր անձերը՝ հավաստիանալով, որ հավատարիմ ենք մնում հավատքին։

Բ Կորնթացիս 12․5-10

Աստծո շնորհը բավական է, որ օգնի մեզ ուժ գտնել մեր թուլությունների մեջ։

  • Ի՞նչ կասեք ձեր ընկերոջը, ով աղոթել է ֆիզիկական խնդիրներին լուծում ստանալու համար, սակայն զգում է, որ այդ աղոթքը պատասխան չի ստանում։ Հրավիրեք դասարանի անդամներին խորհել այդ հարցի շուրջ, մինչ մտքում կկարդան Բ Կորնթացիս 12․5-10 հատվածները։ Ապա նրանք կարող են մտքեր կիսել այդ հատվածներից, որոնք կարող են օգնել տվյալ իրավիճակում։ Նրանք կարող են նաև կիսվել փորձառություններով, երբ Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով ուժ են գտել թուլության մեջ։ Ի՞նչ ազդեցություն է թողել այդ փորձառությունն իրենց կյանքում։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ Գաղատացիս գիրքը, կարող եք հարցնել նրանց, թե արդյոք գիտեն մեկին, ով հեռացել է ավետարանից։ Եթե այո, ապա նրանք կցանկանան կարդալ, թե Պողոսն ինչպես հրավիրեց վերադառնալ գաղատացիներին, ովքեր հեռացել էին ավետարանից։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Բ Կորնթացիս 8-13

Աղքատներին և կարիքավորներին ապահովելու Տիրոջ ուղին

  • Մոսիա 4․16-27, Ալմա 34․27-29, Վարդապետություն և Ուխտեր 104․14-18

  • Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում (2010), 6.1։

  • «Տասանորդ և նվիրատվություններ», «Երիտասարդներին զորացնելու համար» (2011), 38-39:

  • Օրհներգեր․ «Քանի որ ինձ տրվել է շատ», «Տեր, կհետևեմ Քեզ», «Արե՞լ եմ ես լավ բան» (Օրհներգեր, հ. 219, 220, 223)։

  • Տեսագրություններ LDS.org-ում․ «Բարօրության ծրագրեր․ Եպիսկոպոսների պահեստ», «Նրա ձեռքի գործը», «Գոհանանք Աստծուց» և «Ծոմապահության նվիրատվություններ․ Արդյո՞ք բոլորս էլ մուրացկաններ չենք»։

  • Ավետարանական թեմաներ, «Բարօրություն», topics.lds.org։

Մենք կարող ենք պարզեցնել ավետարանով ապրելու մեր մոտեցումը։

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

«Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ավետարանով ապրելը չպետք է բարդ լինի։

Այն իսկապես պարզ է։ Այն կարելի է այսպես նկարագրել.

  • «Անկեղծ միտումով Աստծո խոսքին ականջ դնելով, մենք սկսում ենք հավատալ Աստծուն և վստահել Նրա խոստումներին։

  • Որքան ավելի ենք վստահում Աստծուն, այնքան ավելի է մեր սիրտը լցվում Նրա և իրար հանդեպ սիրով։

  • Աստծո հանդեպ մեր սիրուց դրդված, մենք ցանկանում ենք հետևել Նրան և մեր արարքները համահունչ դարձնել Նրա խոսքին։

  • Քանի որ մենք սիրում ենք Աստծուն, մենք ցանկանում ենք ծառայել Նրան։ Մենք ցանկանում ենք օրհնել մյուսների կյանքը և օգնել աղքատներին ու կարիքավորներին։

  • Որքան ավելի շատ ենք քայլում աշակերտության այս ուղիով, այնքան ավելի շատ ենք ցանկանում սովորել Աստծո խոսքը։

Այդպիսով, յուրաքանչյուր քայլը տանում է դեպի հաջորդը և լցնում մեզ անընդհատ աճող հավատքով, հույսով և գթությամբ։

Այն հրաշալիորեն պարզ է և հրաշալի կերպով է գործում։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եթե երբևէ մտածեք, որ ավետարանն այդքան էլ չի գործում ձեր կյանքում, ես հրավիրում եմ ձեզ մեկ քայլ ետ գնալ ու նայել ձեր կյանքին ավելի բարձր հարթակից և պարզեցնել աշակերտ լինելու ձեր մոտեցումը։ Կենտրոնացեք ավետարանի հիմնական վարդապետությունների, սկզբունքների և ծրագրերի վրա։ Ես խոստանում եմ, որ Աստված կառաջնորդի, կօրհնի ձեր ուղին ու կբարելավի ձեր կյանքը, իսկ ավետարանն, անպայման, ավելի օգտակար կլինի ձեզ համար» («Ավետարանը հրաշալիորեն գործում է», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 22)։

Բարելավել մեր ուսուցումը

Միասին աշխատել ընտանիքի անդամների հետ։ «Մարդիկ, ովքեր մեծ ազդեցություն են թողնում անհատի վրա, լինի լավ, թե՝ վատ, սովորաբար, նրանց տան անդամներն են: Քանի որ տունը ավետարանով ապրելու և սովորելու կենտրոնն է, դասարանի անդամին ամրացնելու ձեր ջանքերը առավել արդյունավետ կլինեն, եթե աշխատեք … հարազատների հետ միասին» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 8):