Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 2-8-ը Ա Կորնթացիս 14-16․ «Որովհետեւ Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»


Սեպտեմբերի 2-8-ը Ա Կորնթացիս 14-16. «Որովհետեւ Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Սեպտեմբերի 2-8-ը Ա Կորնթացիս 14-16, Ե՛կ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019

Նկար
տաճարի մկրտության ավազանը

Սեպտեմբերի 2-8-ը

Ա Կորնթացիս 14-16

«Որովհետեւ Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»

Նախքան այս համառոտ շարադրանքն ուսումնասիրելը կարդացեք Ա Կորնթացիս 14-16։ Գրի առեք ձեր առաջին տպավորությունները, թե որ ճշմարտությունները կօգնեն ձեր դասարանի անդամներին, և շաբաթվա ընթացքում անընդհատ փնտրեք լրացուցիչ առաջնորդություն Հոգուց։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին տրամադրեք մի քանի րոպե, որպեսզի ուսումնասիրեն Ա Կորնթացիս 14-16 գլուխները և գտնեն հատված, որը հատուկ նշանակություն ունի իրենց համար։ Հրավիրեք նրանց դասարանում գտնել մեկին, ում հետ կարող են կիսվել իրենց հատվածով և բացատրել, թե ինչու են դա ընտրել։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ա Կորնթացիս 14

Երբ Սրբերը միասին հավաքվում են, նրանք պետք է ձգտեն շենացնել միմյանց։

  • Օգտագործեք Ա Կորնթացիս 14 գլխում տրված Պողոսի ուսմունքները, որպեսզի հիշեցնեք դասարանի անդամներին, որ մենք բոլորս կարող ենք շենացնել կամ աջակցել և բարձրացնել միմյանց եկեղեցում։ Այս գլուխն ուսումնասիրելու հասարակ մի միջոց կարող է լինել գրատախտակին նմանատիպ մի հարց գրելը․ Ո՞րը պիտի լինի մեր նպատակը, երբ միասին հավաքվենք։ Հրավիրեք դասարանի անդամներին հնարավոր պատասխանը փնտրել Ա Կորնթացիս 14-ում։ Այլ գաղափարներ կարելի է գտնել Մորոնի 6․4-5 և Վարդապետություն և Ուխտեր 50․17-23 հատվածներում։ Երբ դասարանի անդամները կիսվեն իրենց գտածով, հարցրեք նրանց, թե իրենց կարքիծով որքանով է ձեր դասարանին հաջողվում իրականացնել այդ նպատակները։ Նրանք կարող են կիսվել նաև փորձառություններով, երբ դասարանի անդամը որևէ բանով կիսվել է իրենց հետ, ինչի արդյունքում իրենք կատարելագործվել են:։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ Պողոսի խորհուրդը, որ անդամները պետք է ձգտեն մարգարեանալ, խնդրեք նրանց տալ մարգարեություն բառի մի քանի սահմանումներ։ Դուք կամ դասարանի անդամները կարող եք գրել յուրաքանչյուր սահմանումը գրատախտակին և միասին ուսումնասիրել մարգարեություն բառի սահմանումը Սուրբ գրքերի ուղեցույցում և Պողոսի խորհուրդը Ա Կորնթացիս 14․3, 31, 39-40-ում։ Ի՞նչ կարող ենք ավելացնել մեր սահմանումներին այս աղբյուրներից։ (Տես նաև Հայտնություն 19․10։) Պողոսի ուսմունքների ուսումնասիրության արդյունքում ի՞նչ ենք մենք ոգեշնչվում անել եկեղեցում և տանը։

Ա Կորնթացիս 15

Քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, մենք բոլորս հարություն կառնենք:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Ա Կորնթացիս 15 գլխում տրված Պողոսի վկայությունը, որպեսզի ամրացնեք ձեր դասարանի անդամների վկայությունները Հարության վերաբերյալ։ Դասարանը բաժանեք երկու մասի և մի խմբին խնդրեք Ա Կորնթացիս 15 գլխում փնտրել հետևանքները, որոնց առջև մենք կկանգնեինք, եթե Հիսուս Քրիստոսը հարություն չառներ։ Մյուս խումբը կարող է փնտրել օրհնությունները, որոնք մենք ստանում ենք Նրա Հարության շնորհիվ։ Ապա յուրաքանչյուր խումբ գրատախտակին կարող է գրել, թե ինչ սովորեցին: Ի՞նչ կարող են նրանք ավելացնել իրենց գրածին Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի խոսքերը կարդալուց հետո, որոնք տրված են «Լրացուցիչ Աղբյուրներում»։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին զգալ Հոգին այս քննարկման ժամանակ, ցուցադրեք հարություն առած Փրկիչի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում):

  • Քանի որ Պողոսը պատասխանում էր մարդկանց, ովքեր չէին հավատում հարությանը, ձեր դասարանի համար օգտակար կլինի բեմադրել նմանատիպ մի իրավիճակ։ Օրինակ, ինչպե՞ս կարող են նրանք ամրացնել իրենց սիրելիներից մեկի հավատքն առ Հարությունը։ Դասարանի անդամներն ի՞նչ են գտնում Ա Կորնթացիս 15 գլխում, որը կօգնի նրանց բացատրել Հիսուս Քրիստոսի Հարության կարիքը և փաստը։ Ուրիշ ի՞նչ սուրբ գրություններ կարող են նրանք օգտագործել։ (Տես, օրինակ, Ղուկաս 24․1-12, 36-46, Ալմա 11․42-45։)

  • Իր թղթերում Պողոսը մի քանի անգամ անդրադառնում է հարության երեք փառքի աստիճաններին (տես Ա Կորնթացիս 15․40-42 և Բ Կորնթացիս 12․1-2)։ Որպեսզի օգնեք ձեր դասարանին բացահայտել, թե ինչպես են ժամանակակից հայտնությունները բացատրում Պողոսի ուսմունքները, կարող եք բաժանել դասարանը երեք խմբի և յուրաքանչյուր խմբին տալ թերթիկ, որն ունի արևի (ՎևՈւ 76․50-70), լուսնի (ՎևՈւ 76․71-80) կամ աստղի (ՎևՈւ 76․81-89) տեսք։ Հրավիրեք նրանց կարդալ դրանց առնչվող հատվածները Վարդապետություն և Ուխտեր 76 գլխում և կիսվել, թե ինչ պիտի անենք, որպեսզի ստանանք Պողոսի նկարագրած տարբեր փառքերը։ Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 131․1-4, 137․7-10։

    Նկար
    արևածագ

    «Ուրիշ է արեգակի փառքը» (Ա Կորնթացիս 15․41

  • Ա Կորնթացիս 15 գլուխը սուրբ գրություններից մեկն է, որտեղ նշված է մահացածների համար մկրտությունների մասին (տես հատված 29, տես նաև ՎևՈւ 128․18)։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ կատարել են մկրտություններ կամ այլ արարողություններ իրենց նախնիների համար։ Քննարկման ընթացքում կարող եք կիսվել Վիլֆորդ Վուդրուֆի փորձառությամբ, որը տրված է «Լրացուցիչ աղբյուրներում»։ Ինչո՞ւ էր Պողոսն անդրադառնում մահացածների համար մկրտություններին՝ որպես Հարության ապացույցի։ Եթե օգտակար կլինի քննարկել, թե ինչու են անհրաժեշտ մահացածների համար մկրտությունները, տես «Մահացածների համար մկրտություններ», Ավետարանական թեմաներ, topics.lds.org։ «Բարի լուր․ Մահացածների համար մկրտությունների պատմությունը» (LDS.org) տեսանյութը բացատրում է, թե ինչպես է մեր օրերում վերականգնվել այս սկզբունքը։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Դասարանի անդամներին խնդրեք մտածել իրենց ունեցած դժվարությունների կամ թուլությունների մասին։ Ասեք նրանց, որ երբ կարդան Բ Կորնթացիս գիրքը, կսովորեն, թե ինչն օգնեց Պողոսին անցնել դժվարությունների միջով և ինչպես էր նա նայում իր թուլություններին։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Ա Կորնթացիս 14-16

Հարության կարևորությունը։

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․

«Մի պահ խորհեք Հարության կարևորության մասին` Նազովրեցի Հիսուսի ճշմարիտ ինքնության և կյանքի մեծ փիլիսոփայական վիճաբանությունների ու հարցերի մեկընդմիշտ որոշման մեջ: Եթե Հիսուսն իրոք բառացիորեն հարություն է առել, ապա դրա ակնհայտ հետևությունն այն է, որ Նա աստվածային էակ է: Ոչ մի հասարակ մահկանացու իր մեջ զորություն չունի, որպեսզի մահանալուց հետո կրկին կենդանանա: Քանի որ Նա հարություն էր առել, Հիսուսը չէր կարող միայն հյուսն, ուսուցիչ, ռաբբի կամ մարգարե լինել: Քանի որ Նա հարություն էր առել, Հիսուսը պետք է որ Աստված լիներ, այսինքն` Հոր Միածին Որդին:

Հետևաբար, այն ամենն, ինչ Նա ուսուցանել է, ճշմարիտ է. Աստված չի կարող ստել:

Հետևաբար, Նա երկրի Արարիչն է, ինչպես որ Ինքն է ասել:

Հետևաբար, երկինքն ու դժոխքն իրական են, ինչպես որ Նա ուսուցանել է:

Հետևաբար, գոյություն ունի հոգիների աշխարհ, որտեղ Նա այցելեց Իր մահից հետո:

Հետևաբար, Նա կրկին կգա, ինչպես որ ասել են հրեշտակներն ու «անձամբ կթագավորի երկրի վրա»:

Ուստի, բոլորի համար գոյություն ունի հարությունը և դատաստանի օրը» («Հիսուս Քրիստոսի Հարությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 113):

Մահացածների համար արարողություններ․ «Լույսի մի շող Աստծո գահից»։

Երեց Վիլֆորդ Վուդրուֆն ասել է, որ երբ նա իմացավ, որ Եկեղեցու կենդանի անդամները կարող են փրկող արարողություններ ստանալ իրենց նախնիների համար, ովքեր մահացել են, «Դա նման էր լույսի մի շողի Աստծո գահից դեպի մեր սրտերը։ Այն հավերժության պես մի լայն ասպարեզ բացեց մեր մտքերում»։ Նա նաև նշել է․ «Ինձ համար ակնհայտ դարձավ մի բան, որ Աստվածը, ով մարդկանց հայտնի էր դարձրել այդ սկզբունքը, իմաստուն էր, արդար և ճշմարիտ, ով ուներ լավագույն հատկանիշները, առողջ դատողություն և լավ գիտելիքներ։ Ես զգացի, որ նա ուներ անսահման սեր, ողորմություն, արդարություն և խորաթափանցություն, և ես զգացի, որ ավելի շատ սկսեցի սիրել Տիրոջը, քան երբևէ նախկինում սիրել էի իմ կյանքում։ … Իմ մեջ ցանկություն առաջացավ ալելուիա կանչելու, երբ մեզ հայտնություն տրվեց մահացածների համար մկրտության վերաբերյալ …»։

«Առաջին բանը, որ ես մտածեցի,- ասել է նա,- այն էր, որ ես մայր ունեի հոգիների աշխարհում։ Նա մահացել էր, երբ ես 14 ամսական էի …»։ Ավելի ուշ նա խոսել է այն պահի մասին, երբ հնարավորություն է ունեցել կնքելու իր մորը իր հոր հետ․ «Նա առաջ կգա առաջին հարության ժամանակ, և հենց միայն այս փաստը բավական է իմ կյանքի բոլոր դժվարությունները փոխհատուցելու համար» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Վիլֆորդ Վուդրուֆ, [2011], 185–86

Բարելավել մեր ուսուցումը

Ճանաչեք նրանց, ում ուսուցանում եք։ Երկու բացարձակ նման մարդ չկա․ յուրաքանչյուր ոք, ում դուք ուսուցանում եք, ունի իր պատմությունը, մտածելակերպը և տաղանդները։ Աղոթեք, որ իմանաք, թե ինչպես կարող եք օգտագործել դրանք, որպեսզի ներգրավեք ձեր ուսանողներին։ Երբ ավելի լավ եք հասկանում նրանց, ում ուսուցանում եք, կարողանում եք ստեղծել իմաստալից և հիշարժան ուսուցման պահեր նրանց համար (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 7):