Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 23-29-ը Գաղատացիս․ «Հոգով գնացէք»


Սեպտեմբերի 23-29-ը Գաղատացիս․ «Հոգով գնացէք» Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Սեպտեմբերի 23-29-ը Գաղատացիս, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար, 2019

Նկար
Քրիստոսը հայտնվում է Պողոսին բանտում

Սեպտեմբերի 23-29-ը

Գաղատացիս

«Հոգով գնացէք»

Երբ աղոթքով կարդաք և խորհեք Գաղատացիս գրքի շուրջ, Տերը կուսուցանի ձեզ, թե ինչով պետք է կիսվեք ձեր դասարանի հետ։ Ձեր տպավորությունները գրի առնելով, ցույց եք տալիս ձեր երախտագիտությունն առ Աստված Նրա օգնության համար (տես Փոլ Բ. Փայփեր, «Սուրբ պահել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 109)։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Սուրբ գրությունների ուսումնասիրությունը հաճախ հանգեցնում է ավետարանի շուրջ իմաստալից քննարկումների ընտանիքի կամ ընկերների հետ։ Արդյոք պատահե՞լ է նման դեպք ձեր դասարանի անդամների հետ այս շաբաթ։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Գաղատացիս 1․6-7, 3․1-5, 4․8-21, 5․1, 13-14

Հիսուս Քրիստոսի ավետարանն առաջարկում է ազատություն։

  • Սուրբ գրության ցանկացած գրքի ուսումնասիրությունն ավելի հեշտ է, երբ գիտենք, թե ինչու է այն գրվել։ Այդ պատճառով գուցե լավ կլինի սկսել գաղատացիների մասին ձեր քննարկումը նման մի հարցով․ «Ձեր կարծիքով, այս թուղթը գրելիս Պողոսն ի՞նչ նպատակ ուներ» կամ «Ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Պողոսը»։ Հրավիրեք դասարանի անդամներին գաղափարներ փնտրել Գաղատացիս 1․6-7, 3․1-5, 4․8-21 հատվածներում։ Ինչպե՞ս է Պողոսի ուղերձը վերաբերում մեզ այսօր։

  • Գաղատացի որոշ Սրբեր կարծում էին, որ պետք է շարունակեն ապրել Մովսեսի օրենքով։ Պողոսի համար դա նման էր «ծառայութեան լծի տակ» լինելուն՝ Քրիստոսի օրենքում առաջարկված ազատության հետ համեմատ (Գաղատացիս 5․1)։ Չնայած ներկայումս մենք հիմնականում նման խնդրի առաջ չենք կանգնում, սակայն բոլորս էլ հանդիպում ենք նմանատիպ ընտրության՝ հոգևոր ստրկության և Հիսուս Քրիստոսի միջոցով ազատության միջև։ Որպեսզի օգնեք ձեր դասարանի անդամներին ուսումնասիրել ազատության և ծառա լինելու վերաբերյալ Պողոսի ուսմունքները, կարող եք խնդրել նրանց թվարկել հատկանիշներ և արարքներ, որոնք կարող են տանել դեպի հոգևոր ստրկություն (ինչպես օրինակ՝ մշակութային սովորույթները, վատ սովորությունները, սխալ համոզմունքները կամ կենտրոնացումը երևացող գործերի վրա՝ ներքուստ դարձի գալու փոխարեն): Համաձայն Գաղատացիս 5․1, 13-14 հատվածների, ինչպե՞ս ենք մենք ազատվում հոգևոր ստրկությունից։ Ինչպե՞ս են դասարանի անդամները զգացել Քրիստոսի ավետարանում խոստացված ազատությունը։ Կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին կիսվել, թե իրենք ինչպես կպատասխանեն մեկին, ով կարծում է, որ ավետարանով ապրելը սահմանափակում է անձնական ազատությունը։

Գաղատացիս 5.16-26

Երբ մենք քայլենք Հոգով, կստանանք «հոգու պտուղը»։

  • Շատ մարդիկ դժվարանում են զգալ Հոգու ազդեցությունը: Գաղատացիս 5 գլուխը կօգնի ձեր դասարանի անդամներին ճանաչել Հոգու պտուղները։ Նախ կարող եք խնդրել նրանց ուսումնասիրել Գաղատացիս 5․22-25 հատվածները, գտնելով բառերը, որոնք Պողոսն օգտագործել է Հոգու պտուղները նկարագրելու համար։ Ինչո՞ւ է պտուղը լավ փոխաբերություն հանդիսանում մեզ վրա Հոգու թողած ազդեցությունը նկարագրելու համար։ Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես է այդ պտուղն ակնհայտ դարձել իրենց կամ ծանոթ մարդկանց կյանքում։ Ուսումնասիրության համար նախատեսված նյութերից են նաև Մատթեոս 7․16-18, Հովհաննես 14․26–27, Մորոնի 7․13–17, Վարդապետություն և Ուխտեր 11․12-13 հատվածները և Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի խոսքերը, որոնք տրված են «Լրացուցիչ աղբյուրներում»։

    Նկար
    խնձորներ ծառի վրա

    Մենք կարող ենք ստանալ «Հոգու պտուղները», երբ փնտրենք դրանք։

  • Երբեմն մենք կարող ենք սովորել սկզբունքի մասին՝ սովորելով դրա հակառակ կողմի մասին։ Օրինակ, Գաղատացիս 5․16-26-ում Պողոսը հակադրում է «մարմնի գործերը» «հոգու պտուղների» հետ։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել, թե որքանով է իրենց հաջողվում «Հոգով գնալ», կարող եք խորհուրդ տալ, որ նրանք կարդան Գաղատացիս 5․16-26 հատվածները, ապա գնահատեն իրենց համաձայն այն օրինակի, որը տրված է Վարժություն հատկանիշի վերաբերյալ բաժնում, էջ 141, Քարոզիր Իմ Ավետարանը։ Օրինակ, 19-23 հատվածների յուրաքանչյուր հատկանիշի համար նրանք կարող են գրել նմանատիպ հարցեր․ «Ես նախանձո՞ւմ եմ իմ հասակակիցներին» կամ «Արդյո՞ք ես սեր եմ զգում ամեն օր»։ Կարիք չկա, որ դասարանի անդամները կիսվեն իրենց անձնական գնահատականների պատասխաններով, սակայն կարող եք հրավիրել նրանց կիսվել գաղափարներով կամ մտքերով, որպեսզի օգնեն միմյանց քայլել Հոգով։ Եթե ժամանակ չունեք ավարտելու այս վարժությունը դասարանում, կարող եք խորհուրդ տալ դասարանի անդամներին ավարտել այն տանը։

Գաղատացիս 6․7–10

Երբ մենք «Հոգու մէջ» սերմանենք, ժամանակին օրհնություններ կհնձենք։

  • Գաղատացիս 6․7-10 հատվածներն ուսումնասիրելով, դասարանի անդամները կարող են ավելի խորը մտածել իրենց ընտրությունների երկարաժամկետ հետևանքների մասին։ Նրանց օգնելու համար կարող եք բերել տարբեր տեսակի սերմեր և դրանց համապատասխան բույսերը, մրգերը կամ բանջարեղենը (կամ կարող եք բերել նկարներ)։ Դասարանի անդամները կարող են աշխատել միասին՝ համապատասխանեցնելով յուրաքանչյուր սերմն իր պտղի հետ։ Ապա կարող են կարդալ 7-10 հատվածները և խոսել այն մասին, թե ինչ է նշանակում «մարմնի մէջ սերմող» և «Հոգու մէջ սերմող»։ («Լրացուցիչ աղբյուրներում» տրված Երեց Ուլիսես Սոարեսի ուղերձը կարող է օգտակար լինել։) Ի՞նչ ենք մենք հնձում, երբ սերմանում ենք մարմնի մեջ։ Ի՞նչ ենք մենք հնձում, երբ սերմանում ենք Հոգու մեջ (տես Գաղատացիս 5․22-23)։ Հրավիրեք դասարանի անդամներին խորհել հոգևոր օրհնությունների մասին, որ հույս ունեն ստանալ։ Ի՞նչ կարող են սերմանել այժմ, որպեսզի պատրաստ լինեն ստանալ այդ օրհնությունները։ Կարող եք նաև հրավիրել նրանց գրի առնել իրենց մտքերը և ցանկության դեպքում կիսվել դրանցով։

  • Գուցե դուք նկատեք, որ դասարանի որոշ անդամներ ձանձրանում են «բարին գործելուցը» (Գաղատացիս 6․9), հավանաբար այն պատճառով, որ վստահ չեն, թե իրենց ջանքերը պտուղներ կտան։ Օգտակար կլինի քննարկել Գաղատացիս 6․7-10 հատվածները։ Այս հատվածները ներկայացնելու համար կարող եք դասարանից հրավիրել մեկին հակիրճ խոսել այն ժամանակների մասին, երբ համբերություն է անհրաժեշտ եղել որևէ բան աճեցնելու համար։ Այս մարդու և Գաղատացիս 6․7-10 հատվածների փորձառություններն ի՞նչ կարող են ուսուցանել մեզ Հոգով քայլելու մեր ջանքերի վերաբերյալ (Գաղատացիս 5․25

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք ձեր դասարանի անդամներին կարդալ Եփեսացիս գիրքը, կարող եք ասել նրանց, որ այս թղթում նրանք կսովորեն, թե ինչպես կարող են «սատանայի հնարքներին հակառակ կենալ» (Եփեսացիս 6․11

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Գաղատացիս

Ավետարանով ապրելու պտուղները։

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «Ինչպե՞ս ենք իմանում Հոգու բաները: Ինչպե՞ս ենք իմանում, թե դա Աստծուց է: Դրա պտուղներով: Եթե այն տանում է դեպի աճ և զարգացում, եթե այն տանում է հավատքի և վկայության, եթե այն տանում է դեպի գործեր կատարելու ավելի լավ ուղի, եթե այն տանում է դեպի բարեպաշտություն, ապա դա Աստծուց է: Եթե այն տապալում է մեզ, եթե այն տանում է դեպի խավար, եթե այն շփոթեցնում է մեզ և անհանգստացնում, եթե այն տանում է դեպի անհավատություն, ապա դա դևից է»:

Մեկ այլ առիթով Նախագահ Հինքլին ասել է․ «Դուք ճանաչում եք Հոգու հուշումները Հոգու պտուղների միջոցով, այն ինչ լուսավորում է, այն ինչ շենացնում է, այն ինչ լավատեսական է, հաստատական, վեհացնող և տանում է մեզ դեպի ավելի լավ մտքերի, ավելի լավ խոսքերի և ավելի լավ գործերի, Աստծո Հոգուց է: Այն, ինչ տապալում է այն, ինչ տանում է մեզ դեպի արգելված ուղիներ, դա հակառակորդից է: Կարծում եմ դա այնքան հասարակ ու այնքան պարզ է» (Եկեղեցու Նախագահների ուսմունքներ. Գորդոն Բ Հինքլի [2016], 140):

Սերմանել Հոգու մեջ

«Հոգու մեջ սերմանել նշանակում է, որ մեր բոլոր մտքերը, խոսքերը և գործերը պետք է բարձրացնեն մեզ մեր երկնային ծնողների աստվածային մակարդակին: Սակայն սուրբ գրությունները մարմինը բնութագրում են որպես բնական մարդու ֆիզիկական կամ մարմնական էություն, որը թույլ է տալիս մարդկանց ընկնել կրքի, ցանկությունների, հակումների ազդեցության տակ և մղվում է մարմնի կողմից՝ Սուրբ Հոգու կողմից ոգեշնչում փնտրելու փոխարեն: Եթե մենք չզգուշանանք, այդ ազդեցությունները աշխարհի չարիքի ճնշման հետ միասին կարող են պատճառ դառնալ, որ մենք գործածենք գռեհիկ և անխոհեմ վարքագիծ, որը կարող է դառնալ մեր բնավորության մի մասը» («Մնալ Տիրոջ տարածքում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 39):

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք սովորողներին բարձրացնել մեկմեկու։ «Ձեր դասարանի յուրաքանչյուր անձնավորություն հարուստ աղբյուր է ավետարանով ապրելու վկայության, մտքերի և փորձառությունների: Հրավիրեք նրանց կիսվել դրանցով և բարձրացնել մեկմեկու» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 5):