Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը Մորոնի 1-6. Պահելու նրանց Ճշմարիտ ուղու վրա


Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը Մոսիա 1-6․ Պահելու նրանց Ճշմարիտ ուղու վրա, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը Մորոնի 1-6, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Ալման մկրտում է մարդկանց Մորմոնի ջրերի մոտ

Միներվա Թեչերտ (1888–1976), Ալման մկրտում է Մորմոնի ջրերում, 1949–1951, յուղանկար մասոնիտի վրա, 89 x 120 սմ: Բրիգամ Յանգի Համալսարանի Արվեստի թանգարան, 1969

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը

Մորոնի 1-6

Պահելու նրանց Ճշմարիտ ուղու վրա

Մորոնին ցանկանում էր, որ այն բաները, որոնց մասին ինքը գրել էր, «արժեքավոր լինե[ին]» նրանց համար, ովքեր ապրելու էին վերջին օրերում (Մորոնի 1.4): Մինչ կկարդաք Մորոնի 1-6-ը, աղոթքով հաշվի առեք այն բաները, որոնք ամենաարժեքավորը կլինեն նրանց համար, ում ուսուցանում եք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երբեմն դասարանի անդամներն ավելի լավ են կարողանում արտահայտել գաղափարներ իրենց անձնական ուսումնասիրությունից, երբ մի փոքր ժամանակ են ունենում հիշելու իրենց կարդացածը: Դասի սկզբում կարող եք տրամադրել մի քանի րոպե և վերանայել Մորոնի 1-6 գլուխների վերնագրերը: (Սա կարող է նաև օգնել դասարանի անդամներին, ովքեր չեն կարդացել տանը:) Ապա հրավիրեք դասարանի անդամներին հետազոտել գլուխները` գտնելով որևէ հատված, որն իրենք իմաստալից են համարում և կկամենային դրանով կիսվել դասարանի մնացած մասի հետ:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մորոնի 2-6

Քահանայության արարողությունները պետք է սպասավորվեն՝ ինչպես Տերն է պատվիրել:

  • Եթե ձեր դասարանի անդամները (կամ նրանց սիրելիները) պատրաստվում են ստանալ քահանայության արարողությունները, կարևոր է վերանայել այն, ինչ Մորոնին է ուսուցանել արարողությունների մասին Մորոնի 2–6-ում: Դասարանի անդամները կարող են աշխատել զույգերով և բեմադրել հետևյալ տիպի սցենարներ: (1) Ձեր եղբայրը պետք է քահանայության կարգվի: Ի՞նչ խորհուրդ կտայիք Մորոնի 3 գլխից: (2) Այլ հավատքի պատկանող մի ընկեր հետաքրքրվում է, թե ինչո՞ւ է անհրաժեշտ ամեն շաբաթ հաղորդություն ընդունել: Ի՞նչ կպատասխանեիք (տես Մորոնի 4–5-ը): (3) Մոտենում է ձեր դստեր մկրտությունը, բայց նա համոզված չէ, թե պատրաստ է: Ինչպե՞ս կօգնեիք նրան (տես Մորոնի 6.1–3): Դերախաղից հետո դասարանը կարող է քննարկել, թե ինչ սովորեցին միմյանցից: Նրանք կարող են նաև կիսվել իրենց վկայություններով այն մասին, թե ինչպես են այդ արարողությունները իրենց ավելի մոտեցրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Մկրտությանը նախապատրաստվելու վերաբերյալ քննարկում ծավալելու համար կարող եք խնդրել դասարանի մի անդամի ուղիներ նկարագրել, որոնցով նա նախապատրաստվել է իր կյանքում կարևոր պարտավորությունների` միսիայի, ամուսնության, ծնող դառնալուն կամ նոր աշխատանքի: Ինչպե՞ս է այդ նախապատրաստությունը համեմատվում այն նախապատրաստության հետ, որն անհրաժեշտ է մկրտության համար որակավորված լինելուն, ինչպես նկարագրվում է Մորոնի 6.1–3-ում (տես նաև Մոսիա 18.8–10, ՎՈւ 20.37): Ինչո՞ւ են այդ հատվածներում թվարկված առանձնահատկություններն անհրաժեշտ մկրտության համար: Ինչպե՞ս ենք իմանում, որ մենք պատրաստ ենք այդ արարողությանը: Խրախուսեք դասարանի անդամներին խորհել, թե որքանո՞վ են իրենք ճիշտ ապրել ըստ այդ չափանիշների՝ իրենց մկրտությունից սկսած, և ինչ կարող են անել կատարելագործվելու համար: Կարող եք նաև հրավիրել նրանց գրի առնել իրենց ստացած բոլոր տպավորությունները և հաճախ անդրադառնալ դրանց:

    Նկար
    երիտասարդ կինը օրհնություն է ստանում

    Արարողությունները կատարվում են քահանայության զորությամբ:

Մորոնի 4–5

Հաղորդություն ընդունելն օգնում է մեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնից ներառում է հաղորդությանն առնչվող ուսումնական վարժություններ: Գուցե հրավիրեք դասարանի մի քանի անդամների լրացնել այս վարժությունները տանը և պատրաստված գալ դասարան՝ կիսվելու իրենց սովորածով: Կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին միմյանց հետ կիսվել, թե ինչ են անում, որ պատրաստեն իրենց և իրենց ընտանիքներին հաղորդությանը՝ սուրբ փորձառություններ ունենալու համար:

  • Մեզանից շատերը հաղորդության աղոթքները լսել են բազմաթիվ անգամներ, բայց արդյոք մենք շատ ենք մտածում այն մասին, թե ինչ են նշանակում խոսքերը: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել այդ աղոթքների շուրջ, կարող եք տալ նրանց մի քանի րոպե, որ հիշելով գրեն հաղորդության երկու աղոթքները: Ապա հրավիրեք նրանց համեմատել իրենց գրածը Մորոնի 4.3-ի և 5.2-ի հետ: Ի՞նչը հեշտությամբ հիշեցին: Ի՞նչը բաց թողեցին: Արդյոք նրանք նկատեցին որևէ բան այդ աղոթքների մեջ, որը չէին նկատել նախկինում: Դասարանի անդամներին խրախուսեք կիսվել արտահայտություններով հաղորդության աղոթքներից, որոնք առանձնանում են իրենց համար կամ օգնում են նրանց զգալ այդ արարողության սրբությունը: Որպեսզի խորացնեք հաղորդության հանդեպ դասարանի անդամների երախտագիտությունը, հրավիրեք դասարանի մի անդամի երգել կամ նվագել հաղորդության որևէ հիմն: Կարող եք նաև ցուցադրել «Միշտ հիշեք Նրան» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org):

Մորոնի 6․4-9

Հիսուս Քրիստոսի աշակերտները ծառայում են միմյանց:

  • Օգտագործեք մի համանմանություն` օգնելով դասարանի անդամներին հասկանալ «Աստծո բարի խոսքով սնուցվելու կարևորությունը» (Մորոնի 6.4): Օրինակ, ինչպիսի՞ սնուցում է անհրաժեշտ սածիլի կամ մանկիկի համար: Ի՞նչ է պատահում, երբ անտեսում եք ինչ-որ բան, որը սնուցման կարիք ունի: Եկեղեցու նոր կամ վերադարձած անդամները ինչպե՞ս են նման բույսի կամ մանկիկի, որոնք կարիք ունեն սնուցման: Դասարանի անդամները կարող են Մորոնի 6.4–9-ում գաղափարներ գտնել այն մասին, թե ինչպես կարող են հոգևորապես «սնուցել» միմյանց: Նրանք կարող են նաև գտնել գաղափարներ «Լրացուցիչ աղբյուրներում»: Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր փորձառությամբ, որի ժամանակ ընկերակից աշակերտը սպասավորել է ձեզ։ Հավանաբար դասարանի անդամները կցանկանան կիսվել նմանատիպ փորձառություններով:

  • Մորոնի 6.4–9-ը կարող է օգնել դասարանի անդամներին հասկանալ, թե ինչպես ենք օրհնվում, երբ «համարվում ենք Քրիստոսի եկեղեցու ժողովրդի շարքում» և հաճախում ենք եկեղեցու ժողովներին: Ինչպե՞ս կարող ենք բացատրել այդ օրհնությունները ինչ-որ մեկին, ով կասկածի տակ է դնում կազմակերպված եկեղեցու անհրաժեշտությունը: Գուցե դասարանի անդամները այդ հատվածներում գտնեն որևէ բան, որով կարող են կիսվել: Կամ կարող են թվարկել որպես Եկեղեցու անդամներ իրենց ստացած օրհնություններից մի քանիսը (տես Դ. Թոդ Քրիստոֆերսոն «Ինչո՞ւ Եկեղեցին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 108-11): Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ապահովենք, որ մեր ընկերակից աշակերտները «միմյանց հաճախ հանդիպելիս» «հիշվեն և սնուցվեն Աստծո բարի խոսքով»: (Մորոնի 6.4–5):

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Դասարանի անդամները գուցե ավելի շատ կձգտեն կարդալ Մորոնի 7–9-ը հաջորդ շաբաթ, եթե բացատրեք, որ այն ներառում է երկու նամակ, որոնք գրվել են Մորմոնի կողմից` օգնելու իր որդուն հավատարիմ մնալ դժվարին ժամանակներում:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Սնուցված Աստծո խոսքով:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Հիմնականում մարդիկ եկեղեցի են գալիս ոչ թե պարզապես մի քանի ավետարանական նոր փաստեր որոնելու կամ հին ընկերներին տեսնելու համար, չնայած այդ ամենը կարևոր է։ Նրանք գալիս են հոգևոր փորձառություն գտնելու։ Նրանք խաղաղություն են ուզում։ Նրանք ցանկանում են ամրացնել իրենց հավատքը և վերանորոգել իրենց հույսը։ Մի խոսքով, նրանք ցանկանում են սնուցվել Աստծո բարի խոսքով, զորացվել երկնքի զորություններով» (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26)։

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին բացատրել է, որ նորադարձներին Աստծո խոսքով սնուցելը «աշխատանք է բոլորի համար»: Սա աշխատանք է տնային ուսուցիչների և այցելող ուսուցիչների [այժմ սպասավորող եղբայրների և քույրերի] համար: Սա աշխատանք է եպիսկոպոսության, քահանայության քվորումների, Սփոփող Միության, երիտասարդ տղաների և կանանց, նույնիսկ երեխաների խմբի համար:

Անցած կիրակի ես ծոմի և վկայության ժողովում էի: Մի 15-16 տարեկան տղա կանգնեց բեմին և ասաց, որ որոշել էր մկրտվել:

Ապա մեկ առ մեկ ուսուցիչների քվորումի տղաները մոտեցան խոսափողին՝ արտահայտելով իրենց սերը նրա հանդեպ, ասացին, որ նրա արարքը ճիշտ է, և հավաստիացրին, որ իրենք կկանգնեն նրա կողքին և կօգնեն: Սքանչելի փորձառություն էր լսել այդ երիտասարդներին՝ շնորհակալական խոսքեր ասելիս և իրենց ընկերոջը խրախուսելիս: Ես բավականություն եմ զգում՝ մտածելով, որ բոլոր այդ տղաները, ներառյալ այն մեկը, ով մկրտվեց անցած շաբաթ, միսիայի կգնան:

Վերջերս մամուլին տրված մի հարցազրույցի ժամանակ, ինձ հարցրեցին. «Ի՞նչն է ձեզ մեծագույն բավականություն պատճառում, երբ տեսնում եք Եկեղեցու աշխատանքն այսօր»:

«Իմ պատասխանն էր. «Ես մեծագույն բավականություն եմ ստանում, տեսնելով, թե այս ավետարանն ինչ է անում մարդկանց համար: Դրա շնորհիվ նրանք նոր հայացքով են նայում կյանքին: Ավետարանը նրանց այնպիսի հեռանկար է տալիս, որը նրանք նախկինում երբեք չեն տեսել: Այն մեծացնում է նրանց տեսադաշտը` ազնիվն ու աստվածայինը տեսնելու համար: Ինչ-որ բան է պատահում նրանց, որը հիասքանչ է տեսնել: Նրանք նայում են Քրիստոսին և կենդանանում են»:

«… Ես խնդրում եմ ձեզանից յուրաքանչյուրին օգնել այս ձեռնարկումն իրականացնելիս» («Նորադարձներ և Երիտասարդ Տղամարդիկ», Ensign, May 1997, 48):

Բարելավել մեր ուսուցումը

Փնտրեք անձական ոգեշնչում: Այս համառոտ շարադրանքը որպես հրահանգներ դիտարկելու փոխարեն, որոնց պետք է հետևեք, օգտագործեք մտքեր քաղելու և ձեր անձնական ոգեշնչումը խթանելու համար, մինչ կմտածեք նրանց կարիքների մասին, ում ուսուցանում եք: