Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը Մորոնի 1-6. Պահելու նրանց ճշմարիտ ուղու վրա


Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը Մորոնի 1-6. Պահելու նրանց ճշմարիտ ուղու վրա, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը Մորոնի 1-6, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Ալման մկրտում է ժողովրդին Մորմոնի Ջրերի մոտ

Միներվա Թեյչերտ (1888–1976), Ալման մկրտում է Մորմոնի ջրերում, 1949–1951, յուղանկար: Բրիգամ Յանգ Համալսարանի Արվեստի թանգարան, մարտի 8, 2011), 1969

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը

Մորոնի 1-6

Պահելու նրանց ճշմարիտ ուղու վրա

Մորոնին հույս ուներ, որ իր գրանցումները «ինչ-որ մի օր ապագայում … արժեքավոր [կ]լինեն» (Մորոնի 1.4) Ի՞նչ եք գտնում Մորոնի 1-6-ում, որն արժեքավոր է ձեզ համար: Գրի առեք ձեր գտած նյութը և դրանով կիսվեք մեկի հետ, ով նույնպես արժեքավոր կհամարի այն:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ Մորոնին ավարտեց իր հոր հիշատակարանը նեփիացիների մասին և կրճատեց հարեդացիների հիշատակարանը, նա սկզբում կարծում էր, որ ավարտել է գրառումները (տես Մորոնի 1.1): Ուրիշ ի՞նչ կար ասելու երկու ազգերի մասին, որոնք ամբողջովին կործանվեցին: Բայց Մորոնին տեսել էր մեր ժամանակները (տես Մորմոն 8.35) և ոգեշնչվել էր «գր[ել] մի քանի բան ևս, որպեսզի գուցե դրանք ինչ-որ մի օր՝ ապագայում, արժեքավոր լինեն» (Մորոնի 1.4): Նա գիտեր, որ մոտենում էր համատարած ուրացությունը, իր հետ բերելով քահանայության արարողությունների և կրոնի հետ կապված խառնաշփոթություն: Ահա ինչու նա հստակեցնող մանրամասներ է տվել հաղորդության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի շնորհման և ընկերակից հավատացյալների հետ հավաքման մասին, որպեսզի «որպեսզի պահե[ին] [միմյանց] ճշմարիտ ուղու վրա, … ապավինելով միմիայն Քրիստոսի արժանիքներին, որը [մեր] հավատքի հեղինակն ու ամբողջացնողն էր» (Մորոնի 6.4): Այսպիսի արժեքավոր մտքերը մեզ հիմք են տալիս երախտապարտ լինել այն բանի համար, որ Տերը պահպանեց Մորոնիի կյանքը, որպեսզի նա կարողանար «գրել մի քանի բան ևս» (Մորոնի 1.4):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մորոնի 1

Հիսուս Քրիստոսի աշակերտները հավատարիմ են մնում՝ չնայած ընդդիմությանը:

Որոշ մարդկանց համար հեշտ է հավատարիմ մնալ հանգստության և հարմարավետության ժամանակներում: Բայց որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է հավատարիմ մնանք, նույնիսկ, երբ բախվում ենք փորձությունների և ընդդիմության։ Երբ կարդում եք Մորոնի 1-ը, ի՞նչն է ոգեշնչում ձեզ Տիրոջ և իր կոչման հանդեպ Մորոնիի հավատարմության մեջ: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին:

Մորոնի 2-6

Քահանայության արարողությունները պետք է սպասավորվեն՝ ինչպես Տերը պատվիրում է:

Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկիչը ստացավ և սպասավորեց սրբազան արարողություններ, ինչպիսիք են՝ մկրտությունը (տես Մատթեոս 3.13–17, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 4.1–3 [Աստվածաշնչի հավելվածում]), քահանայության կարգումը (տես Մարկոս 3.13–19), և հաղորդությունը (տես Մատթեոս 26.26–28): Սակայն Մեծ Ուրացության պատճառով շատ մարդիկ այսօր շփոթության մեջ են այն մասին, թե արարողություններն ինչպես պետք է կատարվեն, և նույնիսկ երբ դրանց կարիքն ընդհանրապես չկա: Մորոնի 2-6 գլուխներում Մորոնին կարևոր մանրամասներ է տալիս որոշակի քահանայության արարողությունների վերաբերյալ, որոնք կարող են հստակեցնել այդ խառնաշփոթի մի մասը: Ի՞նչ տպավորություններ եք ստանում, երբ սովորում եք արարողությունների մասին այս գլուխներից: Հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ սովորել.

Հաստատում (Մորոնի 2, 6.4):Փրկիչի հրահանգները Մորոնի 2.2-ում ի՞նչ են ուսուցանում հաստատման արարողության վերաբերյալ: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ներգործվում ու մաքրվում էին Սուրբ Հոգու զորությամբ»(Մորոնի 6.4):

Քահանայության կարգում (Մորոնի 3):Ի՞նչ եք գտնում այս գլխում, որը կարող է օգնել ինչ-որ մեկին պատրաստվել քահանայության կարգման: Ի՞նչ եք գտնում այս գլխում, որը կարող է օգնել ինչ-որ մեկին կարգում կատարել։

Հաղորդությունը (Մորոնի 4–5, 6.6):Նշեք խոստումները հաղորդության աղոթքներում (տես Մորոնի 4.3, 5.2), և խորհեք, թե ինչ եք անում ձեր խոստումները պահելու համար: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի մեծացնեք Հոգու ազդեցությունը, երբ մասնակցում եք հաղորդությանը։

Մկրտություն (Մորոնի 6․1-3):Ի՞նչ կարող եք անել, որպեսզի նույնիսկ մկրտությունից հետո շարունակեք համապատասխանել մկրտության համար պատրաստության աստիճանին, որը տրված է այս հատվածներում: Այս հատվածներն ի՞նչ են առաջարկում ձեզ այն մասին, թե ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ:

Ելնելով ձեր սովորածից, ինչպե՞ս կփոխեք այն եղանակը, որով մտածում եք, մասնակցում եք կամ պատրաստում եք ուրիշներին այս արարողությունների համար: Ինչո՞ւ է կարևոր, որ այս արարողությունները «սպասավոր[վեն] … Քրիստոսի պատվիրանների համաձայն»(Մորոնի 4.1):

Տես նաև «Արարողություններ», Ավետարանական թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org:

Նկար
երիտասարդ կինը օրհնություն է ստանում

Հիսուսը մեզ ուսուցանեց, թե ինչպես պետք է կատարվեն արարողությունները:

Մորոնի 6․4-9

Հիսուս Քրիստոսի աշակերտները հետևում են միմյանց հոգիների բարօրությանը:

Մինչ ճիշտ է, որ մենք «գործե[ն]ք [մեր] սեփական փրկությունը» (Մորմոն 9.27), Մորոնին նաև ուսուցանել է, որ ընկերակից հավատացյալների հետ «հավաքվ[ելը]» կարող է մեզ պահել մեզ «ճշմարիտ ուղու վրա» (Մորոնի 6.4–5): Երբ կարդաք Մորոնի 6.4-9-ը, խորհեք օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ «համարվում [ենք] Քրիստոսի եկեղեցու ժողովրդի թվում» (Մորոնի 6.4)։ Ինչպե՞ս կարող եք ձեր և ուրիշների փորձառությունները եկեղեցում դարձնել այնպիսին, ինչպիսին նկարագրում է Մորոնին, անկախ նրանից՝ դուք ղեկավար եք, թե մասնակից:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Մորոնի 1, Մորոնի 6.3

Ի՞նչ է նշանակում «ուրանալ Քրիստոսին»: (Մորոնի 1․2-3) Ինչպե՞ս կարող ենք «վճռականություն ունենալով ծառայել նրան մինչև վերջ»:(Մորոնի 6.3): Կիսվեք ձեզ ծանոթ մարդկանց մասին օրինակներով, ովքեր Նրան ծառայելու այսպիսի վճռականություն ունեն:

Մորոնի 4.3, Մորոնի 5.2

Միասին կարդալով հաղորդության աղոթքները, կարող եք քննարկում սկսել հաղորդությունն ավելի մեծ ակնածանքով բաժանելու մասին: Ընտանիքի անդամները կարող են քննարկել որոշ արտհայտություններ այս աղոթքներից, որոնք հատկապես իմաստալից են նրանց համար։ Նրանք կարող են նաև գրանցել իրենց խոհերը այս արտահայտությունների մասին կամ որևէ նկար նկարել, որը կօգնի նրանց մտածել Փրկիչի մասին: Իրենց գրառումները կամ նկարները նրանք կարող են բերել հաղորդության ժողովին, որը կօգնի նրանց կենտրոնացնել իրենց մտքերը Նրա վրա: Ասեք ձեր ընտանիքին, թե ինչպես եք վերաբերվում հաղորդությանն ու Փրկիչի զոհաբերությանը:

Մորոնի 6.1-4

Ի՞նչ է նշանակում ունենալ «կոտրված սիրտ և փշրված հոգի»: (Մորոնի 6.2) Դա ինչպե՞ս է օգնում եմզ պատրաստվել մկրտությանը։ Ինչպե՞ս կարող է այն օգնել մեզ մկրտվելուց հետո:

Մորոնի 6․4-9

Համաձայն այս հատվածների, ինչ օրհնություններ ենք ստանում, երբ «համարվում [ենք] Քրիստոսի եկեղեցու ժողովրդի թվում»։ (Մորոնի 6.4) Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ Եկեղեցին։

Մորոնի 6.8

Այս հատվածն ի՞նչ է սա ուսուցանում ապաշխարության մասին: Ի՞նչ է նշանակում՝ ներում փնտրել «անկեղծ միտումով»:(Մորոնի 6.8): Երգեք որևէ երգ ներման մասին, օրինակ՝ «Help Me, Dear Father» (Children’s Songbook, 99):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Գտեք վկայություն Աստծո սիրո մասին: Երեց Մ.Ռասսել Բալլարդն ուսուցանել է. «Ավետարանը սիրո ավետարան է՝ սեր Աստծո և սեր միմյանց հանդեպ» («Աստծո սերն Իր զավակների հանդեպ», Ensign, May 1988,59): Երբ կարդաք սուրբ գրությունները, նշեք կամ ընդգծեք ձեր և Իր բոլոր զավակների հանդեպ Աստծո սիրո մասին վկայությունները:

Նկար
Մորոնին թաքնվում է քարայրում

Մորոնին քարայրում, Ջորջ Կոկո