Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 23-29-ը Եթեր 12–15. Հավատքով են կատարվում բոլոր բաները


Նոյեմբերի 23-29-ը Եթեր 12-15․ Հավատքով են կատարվում բոլոր բաները, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 23-29-ը Եթեր 12-15, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Եթերը մտնում է քարանձավ

Եթերը ժայռի խորշում թաքնված Գարի Էռնեստ Սմիթ

Նոյեմբերի 23-29-ը

Եթեր 12-15

Հավատքով են կատարվում բոլոր բաները

Այս համառոտ շարադրանքի նպատակը պատվիրելը չէ, թե ինչ տեղի կունենա դասարանում: Սա լրացնում է, ոչ թե փոխարինում անձնական հայտնությանը: Թող Հոգին առաջնորդի ձեր անհատական ուսումնասիրությունը և նախապատրաստությունը, իսկ հետո տեսեք՝ արդյոք այս համառոտ շարադրանքի վարժությունները կարող են օգնել դասարանի անդամներին հայտնաբերել և կիսվել Եթեր 12-15-ի կարևոր սկզբունքներով:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել սուրբ գրությունների անհատական կամ ընտանեկան ուսումնասիրությունից իրենց սովորածով, կարող եք գրատախտակին գրել արտահայտություններ. «Ես սովորեցի, որ…», «Ես վկայություն ունեմ, որ …», «Ես զգացել եմ, որ…»: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել ինչ-որ բանով Եթեր 12–15-ից, որը կլրացնի գրատախտակի նախադասություններից մեկը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Եթեր 12.2-22

Մենք վկայություն կստանանք ճշմարտության մասին, երբ հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել, թե ինչ է նշանակում հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս, կարող եք հարցնել նրանց, թե ինչ պատկերներ կամ բառեր են գալիս իրենց միտքը, երբ լսում են գործադրելբառը: (Կարող եք, նույնիսկ, նայել այդ բառը բառարանում։) Ի՞նչ ազդեցություն են ունենում ֆիզիկական վարժությունները մեր մարմինների վրա: Ինչպե՞ս կարող ենք կիրառել այդ սկզբունքը հավատքի վերաբերյալ: Ինչպե՞ս կարող ենք հավատք «գործադրել» առ Քրիստոս: Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Եթեր 12.2-22 հատվածները և քննարկել, թե այդ հատվածներում նշված մարդիկ ինչպե՞ս հավատք գործադրեցին։ Ինչպե՞ս կարող ենք հետևել նրանց օրինակին։ Համաձայն այս հատվածների, որոնք են առ Հիսուս Քրիստոս հավատք գործադրելու արդյունքները:

  • Եթեր 12.7–22 հատվածներում գտնվող հավատքի օրինակները լավ վերլուծություն են տալիս են Մորմոնի գրքում միասին ուսումնասիրած ոգեշնչող պատմություններին: Գուցե դասարանի անդամները կիսվեն հավատքի այլ օրինակներով և ասեն, թե ինչ են սովորում դրանցից (մյուսները կարելի է գտնել Եբրայեցիս 11-ում): Նրանք կարող են կիսվել նաև հավատարմության օրինակներով իրենց ընտանիքի պատմությունից կամ իրենց անձնական կյանքից: Այդ օրինակներն ինչպե՞ս զորացրին նրանց հավատքն առ Հիսուս Քրիստոսը և Երկնային Հայրը:

  • Եթեր 12-ը լի է հավատքի վերաբերյալ գաղափարներով և ճշմարտություններով: Դասարանի անդամները այս գլխում կարող են գտնել հատվածներ, որոնք նրանց ուսուցանում են հավատքի մասին։ Ապա նրանք գրատախտակին կարող են գրել, թե ինչ հայտնաբերեցին:

Եթեր 12.1–9, 28, 32

Հավատքը տանում է դեպի «հույս ավելի լավ աշխարհի համար»:

  • Կարո՞ղ է որևէ մեկը ձեր դասարանից նկարագրել, թե ինչո՞ւ է խարիսխը կարևոր նավի համար: Ուսանողներին ցույց տվեք նավի և խարիսխի մի նկար (կամ նկարեք այն գրատախտակին), և քննարկեք, թե ինչ կպատահի նավի հետ, որը խարիսխ չունի: Ի՞նչ կարող է պատահել մեզ, երբ մենք հույս չունենք: Ապա դասարանի անդամները կարող են կարդալ Եթեր 12․4-ը և խոսել այն մասին, թե ինչպես է հույսը նման «խարիսխի [մեր] հոգիների համար»։ Նրանք կարող են կարդալ նաև Եթեր 12.1–9, 28, և 32 հատվածները և կիսվել գաղափարներով, որոնք իրենք ձեռք են բերել հույսի վերաբերյալ: Ինչի՞ համար մենք պետք է հույս ունենանք (տես Եթեր 12.4, Մորոնի 7.41, տես նաև Հովհաննես 16.33):

Եթեր 12.23-29

Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով թույլ բաները կարող են դառնալ ուժեղ:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին անհատապես իրենց վերագրել Մորոնիի սովորած ճշմարտությունները թուլության և ուժի մասին Եթեր 12-ում, կարող եք հրավիրել դասարանի անդամներին մտածել ինչ-որ մեկի մասին, ով գուցե հուսալքված է զգում իր թուլությունների պատճառով: Ապա խրախուսեք դասարանի անդամներին հետազոտել Եթեր 12.23–29-ը, գտնելով ուղերձներ, որոնք կարող են օգնել այդ մարդուն: Եթե Մորոնին այսօր այստեղ լիներ, ինչ կասեր այդ մարդուն քաջալերելու համար: Դասարանի անդամները կարող են նաև կիսվել փորձառություններով իրենց անձնական կյանքից, երբ Փրկիչն օգնել է, որ «թույլ բաները դառնան ուժեղ նրանց համար» (Եթեր 12.27): Ինչպե՞ս է այդ փոփոխությունը տարբերվում ինքնաբարելավման ջանքերից, որոնք մարդը կարող է կատարել առանց Փրկիչին ապավինելու: Այս թեմայի վերաբերյալ ավելի շատ բան կարդալու համար տես Նախագահ Հենրի Բ. Այրինգի ուղերձը «Լրացուցիչ աղբյուրներում»:

  • Մորոնիի փորձառությունը շատերից մեկն է սուրբ գրություններում, որը ցույց է տալիս, թե Փրկիչի շնորհը ինչպես կարող է մեր թուլությունները դարձնել ուժեղ կողմեր: Բաժանեք դասարանը խմբերի, հանձնարարեք յուրաքանչյուր խմբին սուրբ գրություններից ընտրել մեկին, ով թուլություն ուներ և քննարկել, թե Տերն ինչպես այդ մարդուն ուժեղ դարձրեց: «Լրացուցիչ աղբյուրներում» տրված են մի քանի օրինակներ: Դուք կարող եք նաև առաջարկել, որ դասարանի անդամները ստուգեն շնորհ բառի սահմանումը Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Հավատքին հավատարիմ գրքույկում (էջեր 77–78): Ինչպե՞ս են նրանց սովորած սուրբ գրությունների օրինակները ցույց տալիս Փրկիչի շնորհի զորությունը: Ինչպե՞ս ենք հրավիրում այս զորությունը մեր կյանք:

  • Սովորական բան է մեր թուլությունները համեմատել մեկ ուրիշի կարծեցյալ ուժեղ կողմերի հետ, նույնիսկ Մորոնին թերագնահատեց իրեն՝ համեմատվելով Հարեդի եղբոր հետ (տես Եթեր 12.24): Ինչո՞ւ է վտանգավոր համեմատվել ուրիշների հետ։ Համաձայն Եթեր 12.26–27-ի, ինչպե՞ս է Տերը կամենում, որ մենք տեսնենք մեր թուլությունները (տես նաև Նախագահ Հենրի Բ. Այրինգի ուղերձը «Լրացուցիչ աղբյուրներում»): Ինչպե՞ս է Նա կամենում, որ մենք տեսնենք ուրիշների թուլությունները (տես Եթեր 12.26):

Եթեր 13–15

Մարգարեներին մերժելը հանգեցնում էհոգևոր վտանգների:

  • Ուսուցանելով կարևոր ճշմարտությունները Եթեր 12-ում, դասարանում շատ ժամանակ չծախսեք 13–15 գլուխներիվրա: Այնուամենայնիվ, կարող է օգտակար լինել խնդրել դասարանի որևէ անդամի համառոտ ամփոփել, թե ինչ է տեղի ունենում այդ գլուխներում: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին գտնել իմաստալից ուղերձներ այս պատմության մեջ, կարող եք խնդրել նրանց լրացնել «այսպիսով մենք տեսնում ենք…» արտահայտությունը մի դասով, որը նրանք սովորեցին հարեդացիների անկումից: Ինչպե՞ս էր նրանց անկումը նման նեփիացիների անկմանը (տես, օրինակ, Եթեր 15.19 և Մորոնի 8.28): Ի՞նչ է Տերն ուզում, որ մենք սովորենք այս պատմություններից և ի՞նչ կարող ենք անել` հարեդացիների ճակատագրից խուսափելու համար: Դասարանի անդամները կարող են նաև վերանայել, թե ինչպես է Եթերի գիրքը կապված Օմնի 1.19–22-ի, Մոսիայի 8.8-ի, և Մոսիա 28.11–18-ի հետ:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիությունը

Հաջորդ շաբաթ դասարանի անդամները կսկսեն ուսումնասիրել Մորոնիի գիրքը: Նրանց կցանկանան իմանալ, որ Մորոնին սկզբում չէր ծրագրել Եթերի գրքից հետո որևէ այլ բան գրել, բայց նա ողջ մնաց ավելի երկար, քան սպասում էր: Այս շաբաթ նրանք կսկսեն կարդալ վերջին ուղերձները, որոնք Մորոնին ոգեշնչվեց գրել մինչև իր մահը:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Հոգևոր առաջընթացը պահանջում է տեսնել մեր թուլությունները:

Նախագահ Հենրի Բ. Այրինգը, մեկնաբանելով Եթեր 12.27-ը, ուսուցանել է. «Մորոնին ասել է, որ երբ նա «լսեց այդ խոսքերը, նա հանգստացավ» (Եթեր 12.29): Դրանք կարող են հանգստություն բերել մեզ բոլորիս: Նրանք, ովքեր չեն տեսնում իրենց թուլությունները, չեն առաջադիմում: Ձեր լավատեղյակությունը ձեր թուլություններին օրհնություն է, քանի որ այն օգնում է ձեզ խոնարհ մնալ և միշտ դիմել Փրկիչին: Հոգին ոչ միայն հանգստացնում է ձեզ. Նա այն գործիչն է, որի միջոցով Քավությունը առաջացնում է փոփոխություն ձեր բուն էության մեջ: Այդ ժամանակ թույլ բաները դառնում են ուժեղ» («Իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 16):

Օրինակներ. Թույլերը դարձվում են ուժեղ:

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք «ինչու»-ն: «Երբեմն սովորողները, հատկապես երիտասարդները, մտածում են, թե ինչպես են ավետարանի սկզբունքները վերաբերում իրենց, կամ թե ինչու նրանք պետք է հնազանդվեն որոշակի պատվիրանների: Այնուամենայնիվ, եթե նրանք հասկանան Երկնային Հոր հավերժական ծրագիրը, որը նախատեսված է Իր զավակների երջանկության համար, ապա ավետարանի սկզբունքների ու պատվիրանների պատճառները պարզ են դառնում և ուժեղանում է հնազանդվելու շարժառիթը» (Ուսուցանել Փրկիչի ձևով,20):