Նոր Կտակարան 2023
Սեպտեմբերի 18-24-ը։ Բ Կորնթացիս 8-13․ «Աստուած սիրում է ուրախ տուողին»


«Սեպտեմբերի 18-24-ը։ Բ Կորնթացիս 8-13․ «Աստուած սիրում է ուրախ տուողին», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Սեպտեմբերի 18-24-ը։ Բ Կորնթացիս 8-13», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2023

Նկար
Հիսուսը խոսում է փոքր երեխայի հետ

Սեպտեմբերի 18-24-ը

Բ Կորնթացիս 8-13

«Աստված սիրում է ուրախ տվողին»

Ձեր դասարանի երեխաներին ուսուցանելու լավագույն գաղափարները կարող եք ստանալ, երբ աղոթքով ուսումնասիրեք Բ Կորնթացիս 8-13-ը՝ մտքով լինելով նրանց հետ։ Ուսուցման լրացուցիչ մտքեր կարելի է գտնել այս համառոտ շարադրանքում:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք երեխաներին կիսվել միմյանց հետ, կարող եք հիշեցնել նրանց, թե ինչ եք հանձնարարել նախորդ դասի ժամանակ։ Խնդրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Բ Կորնթացիս 9․6-7

Ես ուրախությամբ կարող եմ տալ կարիքավորներին

Միշտ էլ լավ է ծառայել ուրիշներին, սակայն շատ ավելի լավ է ծառայել ուրախությամբ։ Մտածեք, թե ինչը կարող է ոգեշնչել երեխաներին լինել «ուրախ տվող»:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կրկնել «Աստված սիրում է ուրախ տվողին» արտահայտությունը (Բ Կորնթացիս 9․7)։ Ի՞նչ է նշանակում լինել «ուրախ տվող»։ Ցույց տվեք ուրախ դեմքի և տխուր դեմքի նկարներ, և հարցրեք երեխաներին, թե որ մեկն է ավելի նման ուրախ տվողի։

  • Մի քանի անգամ միասին երգեք մի երգ ծառայության մասին, օրինակ՝ «When We’re Helping» (Children’s Songbook, 198)։ Առաջին անգամ խնդրեք երեխաներին երգել ուրախ, այնուհետև խնդրեք նրանց երգել երգը տարբեր զգացմունքներով կամ վերաբերմունքով, օրինակ՝ տխուր, հոգնած, զայրացած կամ վախեցած։ Հիշեցրեք երեխաներին, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք ուրախությամբ օգնենք ուրիշներին։ Այնուհետև նորից երգեք երգը ուրախ։

  • Օգնեք երեխաներին նկարել ժպտացող և խոժոռված դեմքեր: Խնդրեք նրանց բարձրացնել ժպտացող դեմքի նկարները, երբ լսում են ժպիտ կամ ժպտալ բառերը Smiles երգը երգելիս (Children’s Songbook, 267)։ Նրանք կարող են անել նույնը խոժոռված դեմքերի նկարներով և տխուր ու տխրել բառերով։ Օգնեք երեխաներին որոշել, թե որ դեմքն է ուրախ, իսկ որը՝ ոչ: Բացատրեք, որ ուրախ լինելու և ուրիշներին ծառայելու եղանակներից մեկը ժպտալն է և օգնելն է ուրիշներին ժպտալ:

  • Ծրագրեք միջոցառում դասարանով որևէ մեկին ծառայելու համար, օրինակ՝ ծառայելու մի երեխայի, ով չի հաճախում Երեխաների միություն, կամ ծխից որևէ կարիքավոր անդամի կամ հարևանի։ Կարող եք ծրագրել այցելել այդ մարդուն իր տանը, բարի երկտող գրել, նկարներ նկարել կամ հյուրասիրություն պատրաստել։

  • Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ծրագրել ուրախ ծառայություն իր ընտանիքի որևէ անդամի համար։ Հաջորդ շաբաթվա դասի ընթացքում խնդրեք երեխաներին պատմել, թե ինչ են արել:

Բ Կորնթացիս 12․7-10

Երկնային Հայրը միշտ պատասխանում է աղոթքներին, բայց ոչ միշտ այնպես, ինչպես մենք ակնկալում ենք

Պողոսի փորձառությունը, երբ աղոթում է իր «մարմնի խայթը» հեռացնելու համար, ուսուցանում է մեզ, որ Աստված երբեմն մեզ զորացնում է մեր փորձությունների մեջ, այլ ոչ թե դրանք հեռացնում է:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք փշերով (խայթ) որևէ բույս (կամ նկարը): Օգնեք նրանց պատկերացնել, թե ինչ կզգային, եթե երկար ժամանակ մի փուշ մնացած լիներ իրենց մաշկի մեջ։ Երեխաների համար ամփոփեք Բ Կորնթացիս 12․7–10 հատվածները՝ բացատրելով, որ Պողոսի «մարմնի խայթը» փորձություն էր, մի դժվար բան իր կյանքում: Թեև Պողոսը խնդրեց Աստծուն հեռացնել այս փորձությունը, Աստված դա չարեց։ Դրա փոխարեն Աստված Պողոսին ուսուցանեց, որ դժվարությունները կարող են օգնել մեզ սովորել լինել խոնարհ և վստահել Իրեն։ Այդ ժամանակ Աստված մեզ կարող է ուժեղ դարձնել:

  • Վկայեք, որ Երկնային Հայրը գիտի, թե ինչն է լավ մեզ համար, և Նա կտա մեզ այն, ինչի կարիքը մենք ունենք, անգամ եթե այն տարբերվում է նրանից, թե ինչ է մեզ պետք՝ ըստ մեր պատկերացման։ Կարող եք նաև կիսվել մի փորձառությամբ, երբ Նա պատասխանել է ձեր աղոթքին այնպես կամ այն ժամանակ, ինչպես կամ երբ դուք չէիք ակնկալում կամ ցանկանում։ Պատմությունը, ինչպիսին է «The Diabetes Dilemma» (Ընկեր, 2019 թ. սեպտեմբեր, 4-5) կամ «Please Bless Ace» (Ընկեր, նոյեմբեր 2019, 32–33), նույնպես կարող է օգնել:

  • Երեխաների հետ միասին երգեք որևէ երգ Երկնային Հոր մասին, օրինակ՝ «A Child’s Prayer» (Children’s Songbook,12–13)։ Հարցրեք երեխաներին, թե ինչ կասեին նրան, ով ուզում է իմանալ, թե արդյոք Երկնային Հայրը լսում և պատասխանում է աղոթքներին: Նորից երգեք երգը և ուշադրությունը հրավիրեք այն տողերին, որոնք նկարագրում են, թե ինչ է զգում մեր հանդեպ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Բ Կորնթացիս 9․6-9

Ես ուրախությամբ կարող եմ տալ կարիքավորներին

Պողոսն ուզում էր ոգեշնչել Սրբերին իրենց առատությունից բաժին հանել աղքատներին։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել նրա խոսքերը, որպեսզի ոգեշնչեք երեխաներին ծառայել մյուսներին:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Բ Կորնթացիս 9․7-ի բառերը՝ բաց թողնելով կարևոր բառերը։ Թող մյուս երեխաները գուշակեն բացակայող բառերը: Այնուհետև խնդրեք նրանց կարդալ սուրբ գրությունները և լրացնել բացթողումները: Ի՞նչ է նշանակում «տրտմությունով կամ հարկադրությունով» տալ: Ի՞նչ է նշանակում լինել «ուրախ տվող»։

  • Խնդրեք երեխաներին օգնել ձեզ գտնել նկարներ, որոնք պատկերում են ուրիշներին ծառայող Փրկիչին (տես նաև Եկ, հետևիր Ինձ․ Անհատների և ընտանիքների համար)։ Հարցրեք նրանց, թե ինչ են տեսնում այս նկարներում, և ինչպես է դա օգնում նրանց իմանալ, որ Հիսուսը ծառայում էր սիրով։ Դասարանով նպատակ դրեք ասել այո, երբ հաջորդ շաբաթ ընտանիքի անդամները կամ ուրիշները խնդրեն ձեզ ծառայել, օրինակ՝ օգնել տան գործերով կամ խնամք առաջարկելով։

  • Օգնեք երեխաներին նախշազարդել փոքրիկ քարեր։ Բացատրեք, որ դրանք «ծառայության քարեր» են, որոնք նրանք կարող են այս շաբաթ պահել իրենց գրպաններում, որպեսզի օգնեն նրանց հիշել ուրիշներին ուրախ ծառայելու մասին:

  • Միասին երգեք մի երգ ծառայության մասին, օրինակ՝ «Fun to Do» (Children’s Songbook, 253)։ Օգնեք երեխաներին հորինել երգի նոր հատվածներ, որոնք նկարագրում են ուրիշներին ծառայելու տարբեր եղանակներ:

Բ Կորնթացիս 12․7-10

Երկնային Հայրը միշտ պատասխանում է աղոթքներին, բայց միշտ չի տալիս ինձ այն ամենը, ինչ խնդրում եմ

Պողոսը խնդրեց Աստծուն հեռացնել իր թուլությունը, բայց Աստված գիտեր, որ Պողոսի թուլությունը կխոնարհեցնի նրան և Աստված ուժեղ կդարձնի նրան։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին համեմատել Բ Կորնթացիս 12․9–10-ը և Եթեր 12․27-ը։ Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ են կրկնվում: Ի՞նչ են ուսուցանում այդ հատվածները: (Կարող եք բացատրել, որ Պողոսը իր դժվարությունը համեմատում իր մաշկի մեջ մտած փշի հետ։) Տերն ի՞նչ ուսուցանեց Պողոսին փորձությունների մասին:

  • Հրավիրեք երեխաներին թվարկել կյանքում հանդիպող փորձություններից մի քանիսը։ Օգնեք նրանց մտածել, թե ինչպես ոմանք կարող են սովորել այդ փորձություններից և օրհնվել դրանցով։

  • Երեխաների հետ կարդացեք «The Diabetes Dilemma» (Friend, Sept. 2019, 4–5) պատմությունը։ Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք աղոթել են ինչ-որ բանի համար, սակայն չեն ստացել իրենց ուզածը։ Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ են սովորել այդ փորձառությունից: Դուք կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառություններով։ Վկայեք, որ Երկնային Հայրը միշտ պատասխանում է մեր աղոթքներին այն եղանակով և այն ժամանակ, որոնք ամենալավն են մեզ համար:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին այս շաբաթ իրենց տներում լինել ուրախ տվողներ և հաջորդ շաբաթ գալ պատրաստված՝ պատմելու, թե ինչպես են ծառայել ինչ-որ մեկին

Բարելավենք մեր ուսուցումը

Խանգարող երեխաներին սիրով արձագանքեք։ «Երբեմն երեխայի պահվածքը խոչընդոտում է դասարանում մյուսների ուսման ընթացքին: Երբ այդպես է պատահում, եղեք համբերատար, սիրող և հասկացեք այն դժվարությունները, որոնք, հնարավոր է, երեխան ունի: … Եթե խանգարող երեխան հատուկ կարիքներ ունի, խոսեք ծխի կամ ցցի սահմանափակ կարողություններով երեխաների գծով մասնագետի հետ կամ այցելեք [disability.ChurchofJesusChrist.org] կայքը՝ պարզելու համար, թե ինչպես կարող եք լավագույն ձևով բավարարել նրանց կարիքները» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 26):