Նոր Կտակարան 2023
Սեպտեմբերի 11-ից 17-ը։ Բ Կորնթացիս 1–7. «Հաշտվեցեք Աստծո հետ»


«Սեպտեմբերի 11-ից 17-ը։ Բ Կորնթացիս 1–7. «Հաշտվեցեք Աստծո հետ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Սեպտեմբերի 11-ից 17-ը։ Բ Կորնթացիս 1–7», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2023

Նկար
Հիսուս Քրիստոս

Սեպտեմբերի 11-17-ը

Բ Կորնթացիս 1–7

«Հաշտվեցեք Աստծո հետ»

Սկսեք ձեր նախապատրաստությունը՝ կարդալով Բ Կորնթացիս 1-7: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագիրը կարող է օգնել ձեզ ուսումնասիրել այս գլուխները, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ձեր դասարանի երեխաները այս շաբաթ, հնարավոր է, նամակներ են գրել այն մասին, թե ինչու է ընտանիքի անդամը հանդիսանում Հիսուս Քրիստոսի աշակերտի լավ օրինակ (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ում): Եթե դա արել են, նախապես խնդրեք պատրաստ լինել կիսվել այդ նամակով դասի ժամանակ: Կամ խնդրեք երեխաներին կիսվել որևէ այլ բանով, որը սովորել են:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Բ Կորնթացիս 1․3-4

Երկնային Հայրը մխիթարում է ինձ, իսկ ես կարող եմ մխիթարել ուրիշներին

Ինչպե՞ս կարող եք երեխաներին վստահություն ներշնչել, որ Երկնային Հայրը կմխիթարի իրենց: Ինչպե՞ս կարող եք խրախուսել նրանց մխիթարել ուրիշներին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք հարմարավետություն ապահովող որոշ իրեր, օրինակ՝ ծածկոց կամ վիրակապ: Հարցրեք երեխաներին, թե ինչն է հանգստացնում իրենց, երբ տխուր են, վախեցած կամ այլ խնդիրներ ունեն։ Երեխաների հետ կարդացեք Բ Կորնթացիս 1.3-4 և բացատրեք, որ «նեղությունը» դժվար խնդիրներ նկարագրող մեկ այլ բառ է։ Կիսվեք այն եղանակներով, որոնցով Երկնային Հայրը մխիթարել է ձեզ, և վկայեք, որ Նա կմխիթարի նաև Իր զավակներին։

  • Ցույց տվեք մկրտվող մարդկանց նկարներ (տես Ավետարանի պատկերագիրք, հ.103-4), մինչ երեխաների համար կարդում եք Բ Կորնթացիս 1․4 հատվածը։ Բացատրեք, որ երբ մկրտվում ենք, մենք խոստանում ենք մխիթարել ուրիշներին: Ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի խորհրդին՝ «մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են»:

Բ Կորնթացիս 2․7-8, 10

Ես կարող եք ներել մյուսներին

Ընտրեք հետևյալ վարժություններից որևէ մեկը, կամ ինքներդ մտածեք մի վարժություն, որը կօգնի մեծացնել մյուսներին ներելու երեխաների ցանկությունը։

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք երեխաներին, որ Պողոսը ցանկանում էր, որ Կորնթացի Սրբերը ներեին մեղք գործած մարդուն։ Կարդացեք Բ Կորնթացիս 2․7–8, 10-ը և խնդրեք երեխաներին ձեռքերը դնել իրենց սրտի վրա ամեն անգամ, երբ լսում են ներել և ներված բառերը։

  • Խնդրեք երեխաներին դերակատարման միջոցով ցուցադրել, թե ինչպես կարող են վարվել այն իրավիճակներում, երբ ինչ-որ մեկը բարի չի գտնվել։ Երեխաներին խնդրեք հերթով արտասանել «Ներողություն» և «Ես ներում եմ քեզ»։ Ինչպե՞ս ենք մենք օգնում մարդկանց իմանալ, որ ներել ենք իրենց։ Բացատրեք, որ դա կարող եք անել, երբ «հաստատում եք ձեր սերը» կամ սեր ցուցաբերում նրանց հանդեպ (Բ Կորնթացիս 2․8

Բ Կորնթացիս 4․1-2

Ես հավատում եմ ազնիվ լինելուն

Պողոսն ուսուցանում էր, որ Քրիստոսի ծառաները «ամոթալի ծածուկ բաները մերժել են»։ Մտածեք, թե ինչպես կարող եք ամրացնել ամեն ինչում ազնիվ լինելու երեխաների ցանկությունը։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտապահել «Մենք հավատում ենք ազնիվ լինելուն» արտահայտությունը (Հավատո Հանգանակ 1.13): Գրեք այդ արտահայտությունը թղթե թևնոցների վրա, որոնք երեխաները կարող են նախշազարդել և կրել։ Բացատրեք, որ ազնիվ լինելիս պետք է ասել ճշմարտությունը։

  • Խնդրեք երեխաներին բարձրացնել ձեռքերը, երբ նրանք լսեն ինչ-որ բան, որը ճշմարիտ է, և իջեցնել ձեռքերը, երբ դուք ասում եք մի բան, որը ճշմարիտ չէ: Պարզ, բայց հստակ նախադասություններ ասեք, օրինակ՝ «Այսօր կիրակի է» կամ «Ես ունեմ երեք քիթ»։ Կրկնեք վարժությունը մի քանի անգամ, թույլ տալով երեխաներին հերթով լինել նախադասությունները արտասանողի դերում։ Ինչո՞ւ է Երկնային Հայրը կամենում, որ մենք պատմենք ճշմարտությունը։

  • Ցույց տվեք «Տեսակցություն Երեց Ուլիսես Սոարեսի հետ» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Ի՞նչ սովորեց երիտասարդ երեց Սուարեսը ազնվության մասին: Խրախուսեք երեխաներին ազնվությամբ պատրաստվել իրենց մկրտության ուխտին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Բ Կորնթացիս 1․3-4

Երկնային Հայրը մխիթարում է ինձ, իսկ ես կարող եմ մխիթարել ուրիշներին

Հիշողությունն այն մասին, թե ինչպես է Աստված մեզ մխիթարել, ոգեշնչում է մեզ մխիթարել ուրիշներին:

Հնարավոր վարժություններ

  • Երբ կարդաք Բ Կորնթացիս 1.3–4-ը, երեխաներին խնդրեք գտնել «Ի՞նչ է անում Աստված մեզ համար» հարցի պատասխանը: Օգնեք երեխաներին թվարկել այն եղանակները, որոնցով Աստված մխիթարում է մեզ: Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք տխուր էին, անհանգստացած կամ վախեցած, և Աստված մխիթարեց նրանց:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել եղանակներով, որոնցով մենք կարող ենք պահել ուրիշներին մխիթարելու մեր մկրտության ուխտը (տես Մոսիա 18.9): Նրանց ժամանակ տվեք մտածել մեկի մասին, ում ճանաչում են, ով կարիք ունի մխիթարության, և ծրագիր կազմեք այդ մարդուն օգնելու համար։

Բ Կորնթացիս 2.5-11

Ես կարող եք ներել մյուսներին

Ուրիշներին ներելը կարող է դժվար լինել, երբ նրանք բարությամբ չեն վերաբերում մեզ: Բայց երեխաները կարող են սեր, խաղաղություն և երջանկություն ապրել, եթե սովորեն ներել։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ասացեք, որ Կորնթոսում ինչ-որ մեկը մեղք էր գործել և «տրտմեցրել» Սրբերին (տես Բ Կորնթացիս 2․5)։ Խնդրեք երեխաներին ուսումնասիրել Բ Կորնթացիս 2․7–8-ը և գտնել, թե ինչ էր Պողոսն ուզում, որ Սրբերը անեին։

  • Կիսվեք փորձառությամբ, երբ դուք ներել եք որևէ մեկին, կամ մեկ ուրիշը ներել է ձեզ և բացատրեք, թե ինչ զգացել դրանից հետո։ Կամ կիսվեք «The Goal: A Story of Faith, Friendship and Forgiveness» տեսանյութով (ChurchofJesusChrist.org): Հրավիրեք երեխաներին կիսվել ներելու իրենց փորձով:

Բ Կորնթացիս 5․6-7

Ես «հաւատքով եմ գնում, ոչ թէ երեւոյթով»

Մտածեք, թե ինչպես կարող եք խրախուսել երեխաներին պահել Աստծո պատվիրանները անգամ, եթե չեն տեսնում այն օրհնությունները, որոնք ցանկանում են ստանալ անմիջապես։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Բ Կորնթացիս 5․6–7 և Ալմա 32․21 և խնդրեք նրանց գտնել բառեր և արտահայտություններ, որոնք օգնում են բացատրել, թե ինչ է հավատքը։ Խնդրեք նրանց գրել իրենց սահմանումները և կիսվել դրանցով միմյանց հետ:

  • Հրավիրեք երեխաներից մեկին փակել աչքերը և խնդրեք մյուս երեխաներին նրանց ուղղություն տալ, օգնելով կատարել որևէ աշխատանք, օրինակ՝ կառուցել աշտարակ կամ քայլել սենյակով։ Ինչպե՞ս է այս վարժությունն օգնում մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում «հավատքով գնալ» Աստծո առաջ։

  • Ցույց տվեք «Reunited by Faith» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) և հարցրեք երեխաներին, թե ինչպես է տեսանյութում պատկերված երիտասարդը քայլում հավատքով: Կիսվեք մի փորձառությամբ, երբ քայլել եք հավատքով և խրախուսեք երեխաներին կիսվել փորձառություններով:

Բ Կորնթացիս 7․8-10

Աստծո ուզած կերպով տրտմելը տանում է ինձ դեպի ապաշխարություն

Ամոթի զգացումը բնական է, երբ մենք սխալ արարք ենք կատարում։ Օգնեք երեխաներին տարբերակել այդ զգացումները Աստծո ուզած կերպով տրտմելուց, որը հանգեցնում է ապաշխարության։

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ Բ Կորնթացիս 7․8–11-ում Պողոսը հղում է կատարում նամակին, որը նախկինում գրել էր Սրբերին՝ համարձակ նախազգուշացնելով նրանց մեղքերի համար։ Միասին կարդացեք այդ հատվածները։ Ինչո՞ւ էր Պողոսն ուրախ, որ Սրբերը զղջացել էին։ Նշեք, որ այդ ձևով զղջալը կոչվում է Աստծո ուզած կերպով տրտմություն:

  • Խնդրեք երեխաներին մտածել այն մասին, երբ սխալ արարք են կատարել, ապա վատ զգացել դրա համար։ Հրավիրեք նրանց հարց հնչեցնել. «Ինչո՞ւ ինձ վատ զգացի», իսկ հետո կիսվել իրենց պատասխաններով: Գրեք նրանց պատասխանները գրատախտակին (օրինակ՝ «Ես վախենում էի, որ դժվարության մեջ կհայտնվեմ» կամ «Ես գիտեի, որ հիասթափեցրել եմ Երկնային Հորը» կամ «ինչ-որ մեկին ստիպել եմ լաց լինել»): Գրատախտակին գրված պատասխաններից որո՞նք են առավել մոտ «Աստծո ուզած կերպով տրտմությանը»։ (Բ Կորնթացիս 7.10): Ինչո՞ւ է Աստծո ուզած կերպով տրտմությունը ավելի լավ, քան այլ տեսակի զղջում, որը մենք զգում ենք սխալ կատարելուց հետո։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքների հետ կիսվել այսօրվա դասի գործնական աշխատանքներից մեկով, գուցե ընտանեկան երեկոյի ժամանակ:

Բարելավենք մեր ուսուցումը

Ցույց տվեք սուրբ գրության հատված։ Ընտրեք որևէ հատված, որը կարևոր եք համարում, և ցուցադրեք այնպիսի տեղում, որտեղ երեխաները կկարողանան հաճախ տեսնել այն։ Երեխաները կարող են հերթով ընտրել սուրբ գրությունը, որը ցանկանում են ցուցադրել։