Նոր Կտակարան 2023
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը: Ա Կորնթացիս 8-13․ «Դուք Քրիստոսի մարմինն եք


«Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը. Ա Կորնթացիս 8-13․ «Դուք Քրիստոսի մարմինն եք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Օգոստոսի 28-ից Սեպտեմբերի 3-ը. Ա Կորնթացիս 8-13», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2023

Նկար
հաղորդության ժողով

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը

Ա Կորնթացիս 8-13

«Դուք Քրիստոսի մարմինն եք»

Ա Կորնթացիս 8–13-ը կարդալիս ուշադիր եղեք Հոգու հուշումների հանդեպ, որոնք կարող են օգնել ուսուցանել այս գլուխների սկզբունքները։ Հիշեք, որ ցանկացած վարժություն կարելի է հարմարեցնել և՛ ավագ, և՛ փոքր երեխաներին։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել ինչ-որ բանով, որ արել են հաղորդության ժողովին, որն օգնել է իրենց մտածել Հիսուսի մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ա Կորնթացիս 10.13

Երկնային Հայրը կօգնի ինձ ճիշտ ընտրություններ կատարել

Հեշտ չէ միշտ ճիշտ ընտրություններ կատարել, և Երկնային Հայրը գիտի դա։ Երբ մենք խնդրենք, Նա կօգնի մեզ, քանի որ Նա ցանկանում է, որ մենք հաջողության հասնենք:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ա Կորնթացիս 10․13-ը և խնդրեք երեխաներին շարժել իրենց գլուխը, երբ լսեն «փորձվել» կամ «փորձություն» բառերը։ Բացատրեք, թե ինչ է նշանակում այս հատվածը ձեզ համար:

  • Պատմեք կարճ պատմություններ մարդկանց մասին, ովքեր պատրաստվում են սխալ ընտրություններ կատարել։ Լսելու ընթացքում խնդրեք երեխաներին բարձրացնել իրենց ձեռքերը կամ դադարի թղթե նշանը, երբ պատմության հերոսը սխալ ընտրություն է կատարում։ Ինչպիսի՞ն կլիներ ճիշտ ընտրությունը։ Վկայեք, որ Երկնային Հայրը կօգնի մեզ ճիշտ ընտրություններ կատարել։

  • Ցույց տվեք Հիսուսի նկարը և երեխաների հետ միասին երգեք Նրա մասին որևէ երգ, օրինակ՝ «I’m Trying to Be like Jesus» (Children’s Songbook, 78–79)։ Խոսեք այն մասին, թե Հիսուսին հիշելով, ինչպես եք լավ ընտրություններ կատարում: Ցույց տվեք այլ նկարներ, օրինակ՝ ծնողներին կամ սուրբ գրությունները պատկերող, որոնք օգնում են մեզ լավ ընտրություններ կատարել։ Հարցրեք երեխաներին, թե ինչն է օգնում նրանց լավ ընտրություններ կատարել:

Ա Կորնթացիս 12․4, 7-12

Երկնային Հայրը օրհնել է ինձ հոգևոր պարգևներով

Երկնային Հայրը Իր բոլոր զավակներին հոգևոր պարգևներ է տվել: Ի՞նչ հոգևոր պարգևներ եք տեսնում երեխաների մոտ, որոնց դուք ուսուցանում եք։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին նկարել իրենց ամենասիրած նվերը, որը ստացել են: Բացատրեք, որ Երկնային Հայրը մեզ հոգևոր պարգևներ է տալիս, որպեսզի ամրացնի մեր հավատքը և օգնի մեզ օրհնել ուրիշներին: Երեխաների հետ կիսվեք Ա Կորնթացիս 12.7–11 հատվածներում նկարագրված հոգևոր պարգևներով:

  • Երկտող գրեք յուրաքանչյուր երեխային, նկարագրելով այն հոգևոր պարգևը, որը նկատել եք նրա մոտ (կամ կարող եք խնդրել ծնողներին գրել այդ երկտողերը)։ Երկտողերը տեղադրեք ծրարների մեջ: Թույլ տվեք երեխաներին բացել ծրարները և օգնեք նրանց կարդալ իրենց հոգևոր պարգևի մասին։

Նկար
նվերների արկղեր

Երկնային Հայրը Իր բոլոր զավակներին հոգևոր պարգևներ է տվել:

Ա Կորնթացիս 13

Ես կարող եմ սիրել ուրիշներին

Սուրբ գրություններն ուսուցանում են, որ գթությունը «Քրիստոսի մաքուր սերն է» (Մորոնի 7.47)։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին զարգացնել և դրսևորել Քրիստոսանման սեր։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ա Կորնթացիս 13․8 և Մորոնի 7․47 և օգնեք երեխաներին կրկնել «գթությունը Քրիստոսի մաքուր սերն է» արտահայտությունը։ Ցույց տվեք սիրող ու բարի Հիսուսի նկարները և հարցրեք երեխաներին, թե ինչպես էր Նա ցույց տալիս Իր սերը ուրիշների նկատմամբ (մտքերի համար տես Gospel Art Book

  • Երեխաների հետ միասին ուրիշներին սիրելու մասին որևէ երգ երգեք, օրինակ՝ «Jesus Said Love Everyone» կամ «Love One Another» (Children’s Songbook, 61, 136)։ Ցույց տվեք տարբեր մարդկանց նկարներ (օրինակ՝ ծնողի, եղբոր կամ քրոջ, ուսուցչի կամ ընկերոջ) և խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես կծառայեին այդ մարդուն։ Հրավիրեք երեխաներին մտածել որևէ մեկի մասին, ում կարող են ծառայել, և խնդրեք մի երկտող գրել կամ նկար նկարել ու տալ այդ մարդուն։ Եթե նրանց այլ գաղափարներ են պետք ծառայելու մասին, ցույց տվեք «Pass It On» (ChurchofJesusChrist.org.org) տեսանյութը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ա Կորնթացիս 10.13

Երկնային Հայրը կօգնի ինձ դիմակայել գայթակղությանը

Այս հատվածի խոստումները կարող են երեխաներին վստահություն ներշնչել, որ նրանք կարող են դիմանալ գայթակղությանը Երկնային Հոր օգնությամբ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին զույգերով կարդալ Ա Կորնթացիս 10․13-ը և ամփոփել հատվածն իրենց սեփական խոսքերով։ Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց փորձառություններով, երբ Երկնային Հայրը օգնել է իրենց խուսափել գայթակղությունից կամ դիմակայել դրան։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ապավինենք Երկնային Հորը, երբ գայթակղվում ենք:

  • Թերթիկների վրա գրեք այն գայթակղությունները, որոնց երեխաները հանդիպում են այսօր։ Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել մեկական թերթիկ և ասել, թե ինչ է տվել Երկնային Հայրը, որպեսզի օգնի մեզ խուսափել գայթակղությունից կամ դիմակայել դրան։ Մտքերի համար միասին կարդացեք Ալմա 13․28–29-ը։

Ա Կորնթացիս 11․23-29

Հաղորդության ժամանակ ես կարող եմ մտածել այն մասին, թե ինչպես եմ հետևում Փրկիչին

Օգնեք ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ հաղորդությունը հնարավորություն է տալիս «փորձելու» իրենց և նորացնելու Տիրոջը ծառայելու և Նրա պատվիրանները պահելու իրենց մկրտության ուխտը (Ա Կորնթացիս 11.28):

Հնարավոր վարժություններ

  • Որևէ երեխայի խնդրեք կարդալ Ա Կորնթացիս 11․28։ Ի՞նչ է նշանակում «փորձել» ինքներս մեզ հաղորդություն ընդունելուց առաջ: Խնդրեք երեխաներին մտածել այլ մարդկանց մասին, ովքեր քննում կամ հետազոտում են, օրինակ՝ բժիշկները, քննիչները կամ գիտնականները (օրինակ, բժիշկները մեզ փորձում են (քննում են)՝ համոզվելու համար, որ մենք առողջ ենք): Երբ ճաշակում ենք հաղորդությունը, ի՞նչ կարող ենք անել, որպեսզի փորձենք, թե ինչպես ենք մենք ապրում մեր մկրտության ուխտերով:

  • Խնդրեք երեխաներին կազմել ցուցակ, թվարկելով այն ամենը, ինչի մասին կարող են մտածել, երբ ընդունում են հաղորդությունը։ Խնդրեք նրանց օգտվել իրենց ցուցակից՝ որպես հիշեցում հաղորդության ընթացքում իրենց քննելու համար։

Ա Կորնթացիս 12․4, 7–12, 31-ը, 13․1–8-ը

Ես ունեմ հոգևոր պարգևներ

Պողոսն ուսուցանում է, որ հոգու պարգևները «ամեն մէկին տրուած [են]» (Ա Կորնթացիս 12․7)։ Այս սկզբունքը կարող է օգնել երեխաներին կառուցել իրենց ինքնավստահությունը, հատկապես՝ ուրիշներին օրհնելու համար իրենց պարգևներն օգտագործելիս։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին գրատախտակին գրել հոգևոր պարգևները, որոնք գտել են Ա Կորնթացիս 12․7–11, 13․2-ում։ Խնդրեք նրանց գտնել լրացուցիչ պարգևներ Մորոնի 10․8–18-ում և Վարդապետություն և Ուխտեր 46․13–26-ում։ Կիսվեք նրանց հետ մի քանի լրացուցիչ հոգևոր պարգևներով, որոնց մասին նշել է Երեց Մերվին Ջ․ Էշթոնը․ «Խնդրելու պարգևը, լսելու պարգևը, … հակառակությունից խուսափելու պարգևը, … պարգև` փնտրելու այն, ինչը արդար է, չդատելու պարգևը, Աստծո առաջնորդությունը փնտրելու պարգևը, … մյուսների մասին հոգ տանելու պարգևը, … աղոթք ասելու պարգևը, հզոր վկայություն բերելու պարգևը» (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20)։ Հրավիրեք երեխաներին խոսել այն հոգևոր պարգևների մասին, որոնք տեսնում են միմյանց մոտ:

  • Դասից առաջ հարցրեք ձեր դասարանի երեխաների ծնողներին այն պարգևների մասին, որոնք նրանք տեսնում են իրենց երեխաների մոտ, կամ ինքներդ մտածեք երեխաների պարգևների մասին։ Ասացեք երեխաներին այս պարգևների մասին: Հրավիրեք երեխաներին գրի առնել մի եղանակ, որով կօգտագործեն իրենց պարգևները այս շաբաթ որևէ մեկին օրհնելու համար։

  • Կիսվեք տարբեր իրավիճակներով, որոնցում մարդիկ կարող են օգտագործել հոգևոր պարգևը, որը նկարագրված է Ա Կորնթացիս 12․7–10-ում։ Հրավիրեք երեխաներին առանձնացնել հոգևոր պարգևները, որոնք կարող են օգտագործվել յուրաքանչյուր իրավիճակում։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Առաջարկեք երեխաներին իրենց ընտանիքների հետ քննարկել մի բան, որի մասին դուք խոսել եք դասարանում։ Օրինակ՝ դուք կարող եք հրավիրել երեխաներին կիսվել իրենց հոգևոր պարգևներով իրենց ընտանիքում և հարցնել ընտանիքի անդամների պարգևների մասին:

Բարելավենք մեր ուսուցումը

Հրավիրեք երեխաներին անել այնպիսի բաներ, որոնցով հարգում են իրենց ազատ կամքը։ Երբ երեխաներին հրավիրում եք գործել համաձայն իրենց սովորածի, մտածեք, թե ինչպես կարող եք հարգալից վերաբերմունք ցուցաբերել նրանց ազատ կամքի հանդեպ: Որևէ որոշակի հրավեր հղելու փոխարեն կարող եք հորդորել նրանց մտածել իրենց տարբերակների մասին, որոնցով կարող են կիրառել իրենց սովորածը։