Նոր Կտակարան 2023
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը։ Գաղատացիս․ «Հոգով գնացեք»


«Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը։ Գաղատացիս․ «Հոգով գնացեք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը։ Գաղատացիս», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Քրիստոսը բանտում հայտնվում է Պողոսին։

Հարություն առած Փրկիչը այցելեց Պողոսին բանտում (տես Գործք Առաքելոց 23.11): Հիսուս Քրիստոսը կարող է մեզ ազատել «ստրկության լուծից» (Գաղատացիս 5․1):

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը

Գաղատացիս

«Հոգով գնացեք»

Երբ կարդում եք Գաղատացիս գիրքը, ի՞նչ հուշումներ եք ստանում, որոնք կարող են օգնել իմանալ, թե ինչ է պետք ուսուցանել ձեր դասարանի երեխաներին։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երեխաներին տվեք մի քանի րոպե, որպեսզի նկարեն այն, ինչ սովորել են վերջերս տանը կամ եկեղեցում ավետարանի շուրջ քննարկումներից։ Թող դասարանը կիսվի, թե յուրաքանչյուր նկարը ի՞նչ է ներկայացնում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Գաղատացիս 5.22–23

Սուրբ Հոգին օգնում է ինձ զգալ սեր, ուրախություն և խաղաղություն

Փոքր երեխաները կարող են ճանաչել Հոգու պտուղը։ Դա կօգնի նրանց փնտրել Սուրբ Հոգու ազդեցությունն իրենց կյանքում։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք տարբեր տեսակի մրգերի նկարներ և խնդրեք երեխաներին ասել, թե ինչ համ ունի յուրաքանչյուր միրգը։ Բացատրեք, որ ինչպես մրգերը տարբեր համ ունեն, մենք նույնպես կարող են զգալ Սուրբ Հոգին տարբեր ձևերով, օրինակ՝ որպես սեր և խաղաղություն։ Նկարագրեք մի քանի եղանակներ, թե ինչպես եք զգացել Սուրբ Հոգուն ձեր կյանքում, և թույլ տվեք երեխաներին կիսվել, թե Սուրբ Հոգին ինչ է զգում իրենց հանդեպ:

Նկար
խնձորներ ծառի վրա

Բոլոր տարիքի երեխաները կարող են զգալ «Հոգու պտուղը»։

  • Երեխաների հետ կարդացեք Գաղատացիս 5․22–23-ը և բացատրեք այն բառերը, որոնք կարող են անծանոթ լինել նրանց։ Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել այս հատվածներում նշված Հոգու պտուղը և օգնեք նրանց հիշել այն պահը, երբ նա զգացել է դա: Երեխաներին խնդրեք պարզ նկարներ նկարել իրենց փորձառությունների մասին:

Գաղատացիս 6.2

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես օգնեմ կարիքավորներին

Գաղատացիս 6․2-ում տրված հրահանգները նման են Մոսիա 18․8-ում Ալմայի ուսմունքներին, որ տրվեցին մկրտությանը պատրաստվող մարդկանց։ Օգտագործեք այս հնարավորությունը՝ օգնելով երեխաներին պատրաստվել մկրտության ուխտին։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք մկրտվող երեխայի նկար (օրինակ՝ Ավետարանի պատկերագիրք, հ.104)։ Հարցրեք երեխաներին՝ ինչ է անում այդ երեխան: Բացատրեք, որ երբ մենք մկրտվում ենք, մենք ուխտեր ենք կապում կամ խոստումներ տալիս: Կարդացեք Գաղատացիս 6․2 կամ Մոսիա 18․8-ը, որպեսզի օգնեք երեխաներին սովորել որևէ բան, որ խոստացել ենք անել՝ կրել մեկս մյուսի բեռները։ Հրավիրեք երեխաներին նկարել, թե ինչ ուղիներով կարող են օգնել ուրիշներին կրել իրենց բեռը։

  • Երեխաների համար կարդացեք Գաղատացիս 6․2-ից հետևյալ արտահայտությունը․ «Իրար բեռը վեր առեք»։ Որպեսզի պատկերավոր բացատրեք, թե ինչ է դա նշանակում, երեխաներից մեկին տվեք մի ծանր առարկա։ Որևէ կամավորի խնդրեք օգնել երեխային կրել այդ առարկան։ Բացատրեք երեխաներին, որ կան շատ բաներ, որ ծանր են բեռի նման, օրինակ՝ հիվանդությունը, տխրությունը կամ մենակությունը։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք այդ տեսակի բեռ կրող մարդուն։

Գաղատացիս 6․7-9

Մեր գործողությունները՝ լավ և վատ, հետևանքներ ունեն

Սովորեցնելով, որ մենք կհնձենք այն, ինչ ցանում ենք, ինչպես բացատրված է Գաղատացիս 6.7–9 -ում, դուք երեխաներին կսովորեցնեք մտածել իրենց գործողությունների հետևանքների մասին:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք սերմ և բանջարեղեն Կարդացեք երեխաներին Գաղատացիս 6․7–9-ը։ Խնդրեք երեխաներին ձևացնել, թե իրենք սերմ են ցանում, երբ լսում են սերմէ բառը: Խնդրեք երեխաներին ձևացնել, թե բանջարեղեն են քաղում թփի վրայից, երբ լսում են հնձէ բառը:

  • Ցույց տվեք երեխաներին բանջարեղենի տարբեր տեսակներ և օգնեք նրանց գտնել դրանց մեջ պարունակվող սերմերը։ Սերմերը լցրեք տարայի մեջ և խնդրեք երեխաներին հերթով հանել ու ասել, թե ինչ բանջարեղեն կաճի, եթե ցանեն այդ սերմը: Օգնեք նրանց հասկանալ, որ ինչ սերմ ցանենք, այդ բանջարեղենն էլ կստանանք։ Նմանապես՝ մեր կատարած ընտրությունները որոշում են այն հետևանքներն ու օրհնությունները, որոնք, ի վերջո, կստանանք։

  • Հատակին կպչուն ժապավենով գիծ քաշեք։ Գծի մի ծայրին դրեք ուրախ դեմքը, մյուս ծայրին՝ տխուրը։ Երեխաներից մեկին հրավիրեք կանգնել գծի մեջտեղում, իսկ մյուսներին խնդրեք հնչեցնել այն ընտրությունները, որոնք տանում են դեպի երջանկություն կամ տխրություն։ Ամեն անգամ խնդրեք գծի մեջտեղում կանգնած երեխային քայլ անել դեպի ուրախ կամ տխուր կողմը։ Կրկնեք վարժությունը մի քանի անգամ և հրավիրեք մյուս երեխաներին ևս կանգնել ժապավենի վրա:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Գաղատացիս 3.26-28

Մկրտվելիս մենք դառնում ենք «մեկ Քրիստոսում»

Պողոսը ուսուցանեց Գաղատացի սրբերին, որ երբ նրանք մկրտվեն, կդառնան «մեկ Քրիստոս Հիսուսում»: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ձգտել Գաղատացիս 3.26–28 -ում նկարագրված միասնությանը:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Գաղատացիս 3.26–28 հատվածները՝ մտքում ունենալով այս հարցը. Ի՞նչ է տեղի ունենում, երբ ես մկրտվում եմ: Գուցե ցանկանաք կենտրոնանալ այնպիսի արտահայտությունների վրա, ինչպիսիք են՝ «Քրիստոսին հագած» կամ «մեկ Քրիստոսում»: Ի՞նչ կարող են նշանակել այս արտահայտությունները: Ինչպե՞ս է «Քրիստոսին հագնելը» նման Նրա անունը մեր վրա վերցնելուն (տես Վարդապետություն և Ուխտեր 20.75–79): Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք ուրիշներին, որ մենք վերցրել ենք Նրա անունը մեզ վրա:

  • Միասին կարդացեք Գաղատացիս 3․28-ը և նշեք այն եղանակները, որոնցով մարդիկ կոչեցին իրենց, երբ մկրտվեցին Պողոսի օրերում: Օգնեք երեխաներին նշել որոշ եղանակներ, որոնցով նրանք այսօր կոչում են իրենց: Ի՞նչ է Պողոսը փորձում սովորեցնել մեզ այն մասին, թե մկրտվելիս ինչպես պետք է միմյանց ընդունենք։

Գաղատացիս 5․16, 22–23

Եթե ես «Հոգով գնամ», ես կստանամ «Հոգու պտուղը»

Երբ մենք մկրտվում ենք և ստանում Սուրբ Հոգու պարգևը, մենք կարող ենք ավելի շատ ստանալ Հոգու պտուղը մեր կյանքում: Ինչպե՞ս կօգնեք երեխաներին ճանաչել այս պտուղը իրենց կյանքում:

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք թերթիկ (մրգի ուրվագծով կտրած) և խնդրեք երեխաներին գտնել Գաղատացիս 5․22–23-ում թվարկված «Հոգու պտուղներից»։ Խնդրեք նրանց մի կողմում գրել մրգերից մեկի անունը, իսկ մյուս կողմում՝ հակառակ նշանակություն ունեցող բառը։ (Օգնեք նրանց հասկանալ իրենց անծանոթ բառերը։) Հրավիրեք նրանց իրենց պտուղներով կիսվել դասարանի հետ: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի Սուրբ Հոգին միշտ ինձ հետ ունենամ:

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Հոգու պտղի մասին Գաղատացիս 5․22–23-ում և գրել կամ նկարել մի ժամանակի մասին, երբ իրենք զգացել են այդ պտուղներից մեկի ազդեցությունը։ Խնդրեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց պատմությունով կամ նկարով։ Ինչպե՞ս է պտուղը լավ եղանակ հանդիսանում մեզ համար, որպեսզի հասկանանք, թե ինչպես է Հոգին ազդում մեզ վրա։

Գաղատացիս 6․7-9

Մեր գործողությունները՝ լավ և վատ, հետևանքներ ունեն

Օգնեք երեխաներին հասկանալ, որ մեր պահվածքի հետևանքները երբեմն անմիջապես են երևում, սակայն կարող են գալ նաև «իր ժամանակին» (հատված 9

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Գաղատացիս 6.7-9-ը: Տրամադրեք գործողությունների ցանկ (կամ սերմեր, որոնք «ցանում ենք») և հետևանքների ցանկ (կամ պտուղներ, որոնք «քաղում ենք»): Խնդրեք երեխաներին գործողությունները համապատասխանեցնել իրենց հետևանքներին:

  • Հրավիրեք երեխաներին թվարկել մի քանի օրհնություն, որոնք հույս ունեն ստանալ Երկնային Հորից: Օգնեք նրանց մտածել այն «սերմերի» մասին, որոնք պետք է ցանեն, որպեսզի «հնձեն» այդ օրհնությունները։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչպես են այսօր սովորած ճշմարտությունները վերաբերում իրենց առօրյա կյանքին: Օրինակ՝ դուք կարող եք հրավիրել նրանց ուշադրություն դարձնել այն լավ հետևանքներին, կամ «պտղին», որը կստանան այս շաբաթ լավ որոշումներ կայացնելու շնորհիվ։

Բարելավենք մեր ուսուցումը

Գործնական աշխատանքները կարող եք փոփոխության ենթարկել` կախված երեխաների տարիքից: Երեխաներին հնարավորություն տվեք մասնակցելու, սական հիշեք, որ նրանց ունակությունները տարբեր են՝ ըստ տարիքի և հասունության։ Տարիքով ավելի փոքր երեխաները ավելի շատ ուղղորդման և առաջնորդության կարիք կունենան։ Հասունանալով՝ նրանք կարողանում են ավելի շատ ներդնել ու ավելի լավ են կարողանում կիսվել իրենց մտքերով: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)