Նոր Կտակարան 2023
Ապրիլի 10-16-ը: Մատթեոս 15–17, Մարկոս 7-9. «Դու ես Քրիստոսը»


«Ապրիլի 10-16-ը: Մատթեոս 15-17, Մարկոս 7-9. «Դու ես Քրիստոսը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2023)

«Ապրիլի 10-16-ը: Մատթեոս 15-17, Մարկոս 7-9», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Քրիստոսի Կերպարանափոխումը

«Կերպարանափոխությունը», Քարլ Հեյնրիխ Բլոխ

Ապրիլի 10-16-ը

Մատթեոս 15-17, Մարկոս 7-9

«Դու ես Քրիստոսը»

Երբ խորհեք Մատթեոս 15-17 և Մարկոս 7-9 հատվածների շուրջ, ուշադրություն դարձրեք հոգևոր հուշումներին, որոնք կօգնեն ձեզ իմանալ, թե ինչի կարիք ունեն ձեր դասարանի երեխաները:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչու են նրանք երախտապարտ Եկեղեցու ղեկավարների համար, ներառյալ՝ մարգարեի, առաքյալների և տեղական ղեկավարների համար: Ինչի՞ մասին են նրանք վերջերս ուսուցանել մեզ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 16․13-17

Ես կարող եմ վկայություն ձեռք բերել, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է

Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել Պետրոսի վկայությունն ու Հիսուսի պատասխանը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, թե ինչ է վկայությունը, և ոգեշնչեք նրանց ձեռք բերել իրենց անձնական վկայությունը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Պետրոսը` մինչ կկարդաք Մատթեոս 16.15-17 հատվածները: (Տես նաև «Գլուխ 32. Պետրոսը վկայում է Քրիստոսի մասին» բաժինը՝ Նոր Կտակարանի պատմություններում 76-77, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Բացատրեք, որ Պետրոսը կիսվում էր Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ: Կրկին կարդացեք այդ հատվածները: (Կամ կրկին ցուցադրեք տեսանյութը։) Այս անգամ խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ո՞վ ասաց Պետրոսին, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է:

  • Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ և բացատրեք, թե ինչպես եք ձեռք բերել այն: Հրավիրեք երեխաներին փնտրել իրենց անձնական վկայությունները Երկնային Հորից:

Մատթեոս 16.15–19

Հիսուս Քրիստոսը մարգարեներին ու առաքյալներին տալիս է քահանայության բանալիները, որպեսզի առաջնորդեն Իր Եկեղեցին

Փրկիչը հայտնությունը համեմատել է վեմի, իսկ քահանայության իշխանությունը՝ բանալիների հետ: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս համեմատությունները, որպեսզի օգնեք երեխաներին հավատք ունենալ նրանց հանդեպ, ովքեր առաջնորդում են Նրա Եկեղեցին:

Հնարավոր վարժություններ

  • Մատթեոս 16.18 հատվածը երեխաների հետ կարդալիս ցույց տվեք մի քար: Նրանց հետ կրկնեք «Այդ վէմի վրա կշինեմ իմ եկեղեցին» արտահայտությունը` բառերին ավելացնելով համապատասխան շարժումներ: Բացատրեք, որ Եկեղեցին կառուցված է հայտնության «վեմի» վրա:

  • Երեխաներին ցույց տվեք մի քանի բանալի և հարցրեք, թե ինչի համար ենք օգտագործում բանալիները: Բացատրեք, որ Պետրոսն ու մյուս Առաքյալները ստացան քահանայության բանալիները Հիսուսից: Այս բանալիները մեզ համար «բացելու» են օրհնություններն ու երկինք տանող ճանապարհը: Օրինակ` քահանայության բանալիները թույլ են տալիս, որ մենք մկրտվենք ու ճաշակենք հաղորդությունը: Երեխաներին տվեք թղթե բանալիներ ու թող դրանց վրա գրեն որոշ օրհնություններ, որ քահանայության բանալիները «բացում» են:

  • Ցույց տվեք Եկեղեցու Նախագահի նկարը և վկայեք, որ նա այսօր կրում է քահանայության բոլոր բանալիներն այնպես, ինչպես Պետրոսն էր կրում:

Նկար
ձեռքում բանալիներ բռնած Պետրոսի արձանը

Քահանայության բանալիներն այն իշխանությունն է, որն ուղղորդում է քահանայության իշխանության կիրառումը:

Մատթեոս 17․19–20

Իմ հավատքը կարող է հրաշքներ գործել

Երբ կարդում եք Հիսուսի խոստումը, որ հավատքը՝ մանանեխի հատիկի նման, կարող է սարեր շրջել, ինչպիսի՞ տպավորություն եք ստանում ձեր ուսուցանած երեխաների մասին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Մատթեոս 17.19-20 հատվածները։ Հրավիրեք նրանց հերթով գրատախտակին նկարել մեծ լեռներ և փոքր սերմեր: Բացատրեք, որ լեռները նման են դժվար իրագործելի գործերի: Որո՞նք են այն գործերը, որ կարող են մեզ սարեր թվալ: Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող է հավատքն օգնել իրենց անել այնպիսի բաներ, որ Աստված ուզում է՝ իրենք անեն:

  • Սենյակի մի անկյունում տեղադրեք սարի որևէ նկար: Խնդրեք երեխաներին թվարկել մի քանի բան, որ կարող են անել Հիսուս Քրիստոսի հանդեպ ավելի շատ հավատք ձեռք բերելու համար: Յուրաքանչյուր երեխա, ով առաջարկում է ինչ-որ բան, թող տեղաշարժի սարը դեպի սենյակի մյուս կողմը: Կարդացեք Մատթեոս 17.19-20 հատվածները և վկայեք ձեր կյանքում հավատքի ունեցած զորության մասին:

  • Միասին երգեք հավատքի մասին որևէ երգ, օրինակ՝ «Faith» (Children’s Songbook, 96–97): Յուրաքանչյուր երեխայի տվեք մեկ սերմ՝ տուն տանելու համար: Հրավիրեք նրանց տնկել սերմը և դնել այն այնպիսի տեղում, որտեղ կարող են տեսնել, թե ինչպես է աճում, որը կօգնի նրանց հիշել՝ հավատք ունենալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 16․13-17

Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը գալիս է հայտնությամբ

Ինչպե՞ս կարող է Պետրոսի վկայությունը Մատթեոս 16.13-17 հատվածներում օգնել երեխաներին, մինչ նրանք կկառուցեն իրենց վկայությունը:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ կպատասխանեին, եթե ինչ-որ մեկը նրանց հարցներ. «Ո՞վ է Հիսուսը»: Հրավիրեք երեխաներին կարդալ Մատթեոս 16.13-17 հատվածները, որպեսզի պարզեն, թե ինչպես է Պետրոսը պատասխանել այդ հարցին: Նա ինչպե՞ս ստացավ Հիսուսի մասին իր վկայությունը: Ի՞նչ կարող ենք անել մեր վկայությունն ամրացնելու համար։

  • Օգնեք երեխաներին համեմատել, թե ինչպես ենք ճանաչում հոգևոր ճշմարտություններն ու մյուս ճշմարտությունները: Օրինակ` ինչպե՞ս ենք իմանում, թե որքան է ինչ-որ մեկի հասակը կամ ինչպիսի եղանակ է դրսում: Ինչպե՞ս ենք իմանում, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է: Պատմեք երեխաներին, թե ինչպես է Սուրբ Հոգին վկայել ձեզ Փրկիչի մասին:

  • Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ և հորդորեք երեխաներին ձեռք բերել կամ ամրացնել Նրա մասին իրենց անձնական վկայությունը:

Մատթեոս 16.15–19

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին առաջնորդվում է նրանց կողմից, ովքեր կրում են քահանայության բանալիները

Մատթեոս 16.15–19 հատվածների ուսումնասիրությունը կարող է ամրացնել երեխաների հավատքը, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այն նույն եկեղեցու վերականգնումն է, որը Հիսուսը հիմնեց, երբ ապրում էր երկրի վրա:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Մատթեոս 16.19 հատվածը` բաց թողնելով մի քանի բառ, ներառյալ «բանալիներ» բառը: Խնդրեք երեխաներին գտնել բաց թողնված բառերը:

  • Ցույց տվեք «Where Are the Keys?» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) կայքում, կամ կրկնեք «Քահանայության բանալիները» Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։ Ի՞նչ են քահանայության բանալիները: Ինչո՞վ են քահանայության բանալիները նման իսկական բանալիներին:

  • Օգնեք երեխաներին գրատախտակին թվարկել այն մարդկանց անունները, ովքեր ունեն քահանայության բանալիներ: «Քահանայության բանալիներ» Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org) ունի անունների ցանկ, որը կարող է օգնել նրանց։ Ձեր ծխում հրավիրեք մեկին, ով կրում է քահանայության բանալիներ, համառոտ կիսվելով դասարանի հետ, թե ինչո՞ւ են այդ բանալիները կարևոր:

  • Սենյակում թաքցրեք մի քանի բանալի (կամ բանալիների նկար) և հրավիրեք երեխաներին գտնել դրանք: Յուրաքանչյուր բանալին գտնելուց հետո օգնեք երեխաներին մտածել այն օրհնությունների մասին, որոնք մենք վայելում ենք քահանայության բանալիների շնորհիվ (օրինակ` հավերժական ընտանիքներ, մկրտություն և հաղորդություն):

Մատթեոս 17․1-9

Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է

Այս հատվածները նկարագրում են սուրբ գրությունների այն սակավաթիվ դեպքերից մեկը, երբ լսվեց Հայր Աստծո ձայնը, որը վկայում էր Իր Սիրելի Որդու մասին: Երեխաների հետ ուսումնասիրելով այս պատմությունը, կարող ենք ամրացնել նրանց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին նկարել Մատթեոս 17.1–9-ում նկարագրված իրադարձությունները: Խնդրեք նրանց միմյանց բացատրել իրենց նկարները: (Տես «Chapter 33: Appearing in Glory: The Transfiguration», Նոր Կտակարանի պատմություններ, 78-79, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org։)

  • Երեխաներին ժամանակ տվեք, որ խորհեն, թե Մատթեոս 17․1–9 պատմությունն ինչ է ուսուցանում իրենց Հիսուս Քրիստոսի մասին: Հրավիրեք նրանց գրատախտակին գրել իրենց մտքերը: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են հասկացել, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին հարցնել իրենց ծնողներին կամ ընտանիքի մյուս անդամներին, թե ինչպես են ձեռք բերել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունը:

Բարելավենք մեր ուսուցումը

Օգտագործեք երաժշտություն: Երեխաների միության երգերն ու օրհներգերը կարող են օգնել երեխաներին հասկանալ և հիշել ավետարանի ճշմարտությունները: Երգը կարող է նաև երեխաներին ակտիվորեն ներգրավել ուսման գործընթացում: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 22:)