Եկ, հետևիր ինձ
Բավարարել փոքր երեխաների կարիքները


«Բավարարել փոքր երեխաների կարիքները», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

«Բավարարել փոքրերեխաների կարիքները», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.

Նկար
Երեխաների Խմբի դասարան

Բավարարել փոքր երեխաների կարիքները

Փոքր երեխաները պատրաստ են և ցանկանում են սովորել ավետարանը, եթե այն ներկայացվում է իրենց հասկանալի ձևով: Եթե ուսուցանում եք փոքրերեխաներին, ուշադրություն դարձրեք այս գործնական աշխատանքներին, որոնք կարող են օգնել նրանց սովորել ( տարիքով ավելի մեծ մի քանի երեխաներ նույնպես կարող են օգուտ քաղել այս գործնական աշխատանքներից):

  • Լսել կամ բեմականացնել որևէ պատմություն: Փոքր երեխաներին դուր են գալիս պատմություններ սուրբ գրություններից, ձեր կյանքից, Եկեղեցու պատմությունից կամ Եկեղեցու ամսագրերից: Փնտրեք ուղիներ, որպեսզի նրանց ներգրավեք պատմություններ պատմելու մեջ: Նրանք կարող են պահել նկարներ կամ առարկաներ, իրենց լսածի նկարները նկարել, բեմականացնել պատմությունը կամ օգնել պատմությունը պատմելիս: Ձեր պատմած պատմությունների միջոցով օգնեք երեխաներին հասկանալ ավետարանի ճշմարտությունները:

  • Կարդալ սուրբ գրություններ: Փոքր երեխաները գուցե չկարողանան շատ կարդալ, սակայն դուք դեռ կարող եք ներգրավել նրանց սուրբ գրություններից սովորելու մեջ: Դուք կարող եք կենտրոնանալ որևէ հատվածի, կարևոր արտահայտության կամ բառի վրա: Երբ բարձրաձայն կարդաք սուրբ գրության որևէ հատված, կարող եք հրավիրել երեխաներին ոտքի կանգնել կամ ձեռքերը բարձրացնել, երբ լսեն որևէ հատուկ բառ կամ արտահայտություն, որի վրա ցանկանում եք կենտրոնանալ: Նրանք նույնիսկ կկարողանան մտապահել կարճ արտահայտություններ սուրբ գրություններից, եթե կրկնեն դրանք մի քանի անգամ: Երբ լսեն Աստծո խոսքը, կզգան Սուրբ Հոգին:

  • Լինել ակտիվ: Քանի որ փոքր երեխաները հիմնականում շատ եռանդուն են, նախատեսեք դասն այնպես, որը թույլ կտա նրանց շարժվել` քայլել, թռչկոտել, ցատկոտել, ծնկի իջնել, զբոսնել և այլ գործողություններ կատարել, որոնք առնչվում են ձեր ուսուցանած սկզբունքի կամ պատմության հետ: Այս գործողությունները նույնպես կարող են արդյունավետ լինել, երբ երգեք միասին:

  • Նայել նկարին կամ դիտել տեսանյութ: Երբ երեխաներին ցույց եք տալիս նկար կամ տեսանյութ, որն առնչվում է ավետարանի սկզբունքի կամ սուրբ գրային պատմության հետ, տվեք նրանց հարցեր, որոնք օգնում են նրանց սովորել իրենց տեսածից: Օրինակ, դուք կարող եք հարցնել. «Ի՞նչ է տեղի ունենում այս նկարի կամ տեսանյութի մեջ: Ինչպե՞ս եք ձեզ զգում դրանից:» Տեսանյութեր կարող եք փնտրել Biblevideos.lds.org, medialibrary.lds.org և children.lds.org կայքերում:

  • Երգել:Հիմներն ու Մանկական երգարանի երգերը հզոր կերպով ուսուցանում են վարդապետությունը: Օգտվեք թեմաների ցանկից, որը գտնվում է Մանկական երգարանի վերջին հատվածում, որպեսզի գտնեք երգեր, որոնք առնչվում են ձեր ուսուցանած ավետարանի սկզբունքի հետ: Օգնեք երեխաներին երգերի ուղերձը կապել իրենց կյանքի հետ: Օրինակ, կարող եք հարցեր տալ երգի բառերի կամ արտահայտությունների վերաբերյալ: Երգելու հետ մեկտեղ, երեխաները կարող են շարժումներ կատարել, որոնք համահունչ են երգի հետ կամ կարող են պարզապես լսել երգերը, որպես ետին պլան` այլ գործնական աշխատանքներ կատարելիս:

  • Կիսվել փորձառություններով: Փոքր երեխաները գուցե կիսվելու շատ բան չունենան, որքան ավելի մեծ երեխաները, սակայն եթե նրանց հատուկ կերպով առաջնորդեք, նրանք կարող են կիսվել իրենց սովորածի մասին զգացումներով ու փորձառություններով:

  • Ստեղծել: Երեխաները կարող են կառուցել, նկարել կամ գունավորել ինչ-որ բան, որն առնչվում է իրենց սովորած պատմության կամ սկզբունքի հետ: Խրախուսեք նրանց իրենց ստեղծած առարկան տուն տանել ու կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ` դրանով օգնելով երեխաներին հիշել իրենց սովորածը:

  • Մասնակցություն ցուցաբերել առարկայական դասերին: Հասարակ առարկայական դասը կարող է օգնել երեխաներին հասկանալ ավետարանի սկզբունքը, որը դժվար է ըմբռնել: Առարկայական դասեր անցկացնելիս այնպես արեք, որ երեխաները մասնակցեն: Նրանք ավելին կսովորեն միջանձնյա շփման միջոցով, քան պարզապես ինչ-որ ցուցադրություն դիտելով:

  • Դերախաղ կատարել: Երբ երեխաները բեմականացնում են ինչ-որ իրավիճակ, որին հավանաբար կհանդիպեն իրական կյանքում, նրանք ավելի լավ կկարողանան հասկանալ, թե ինչպես է ավետարանի սկզբունքն առնչվում իրենց կյանքի հետ:

  • Կրկնել գործնական աշխատանքները: Որպեսզի երիտասարդ երեխաները հասկանան իրենց լսած հասկացողությունները, նրանք, հնարավոր է, դրանք բազմիցս լսելու կարիք ունենան: Մի վախեցեք պատմություններն ու գործնական աշխատանքները հաճախակի կրկնելուց, նույնիսկ նույն դասի ընթացքում: Օրինակ` դասի ընթացքում մի քանի անգամ կարող եք կիսվել սուրբ գրային պատմությամբ տարբեր ձևերով` կարդալով սուրբ գրություններից, ամփոփելով ձեր սեփական բառերով, ցույց տալով տեսանյութ, թույլ տալով, որ երեխաներն օգնեն ձեզ պատմել պատմությունը, հրավիրելով նրանց բեմականացնել պատմությունը և այլն: Եթե դասարանում կիրառված գործնական աշխատանքը կրկնվում է տանը, ապա կրկնությունը կօգնի երեխաներին սովորել ու հիշել:

  • Միջանձնյա շփում ուրիշների հետ: Երեխաները զարգացնում են սոցիալական հմտություններ և հաճախ նրանց դուր է գալիս սովորել ու խաղալ իրենց հասկակիցների հետ: Նրանց համար հնարավորություններ ստեղծեք, որպեսզի սովորելու ընթացքում կիսվեն, հերթականություն պահպանեն և համագործակցեն:

  • Մասնակցել զանազան գործնական աշխատանքների: Փոքր երեխաները սովորաբար չեն կարողանում երկար ժամանակ կենտրոնացնել իրենց ուշադրությունը և սովորելու տարբեր ոճեր ունեն: Օգտագործեք զանազան գործնական աշխատանքներ և ուշադրություն դարձրեք, թե երբ երեխաները կունենան տեմպի փոփոխության կարիք: Օրինակ` հաճախ կարիք կլինի փոխել հանգիստ ու աշխույժ գործնական աշխատանքները:

Որպես փոքր երեխաների ուսուցիչ` ձեր դերի մի մասն ավետարանի սկզբունքներն ուսուցանելուց բացի երեխաներին օգնելն է, որպեսզի նրանք սովորեն պատշաճ կերպով մասնակցել Եկեղեցու դասերին: Օրինակ` նրանք, հնարավոր է, կարիք ունեն սովորել հերթ պահել, կիսվել, ուրիշներին հարգել և այլն: Որոշ ուսուցիչներ աղյուսակներ են կազմում, որի վրա հատուկ նշված են յուրաքանչյուր երեխայի հանձնարարությունները դասի մասնակցության վերաբերյալ (օրինակ՝ աղոթել, նկարը պահել կամ թղթեր փոխանցել): Հանձնարարությունները կարող են փոխվել ամեն շաբաթ: Դա օգնում է երեխաներին հերթ պահել և կենտրոնանալ պատշաճ դասարանային վարքագծի վրա:

Երեխաները, հատկապես փոքրերեխաները, հաճախ օգուտ են քաղում կանոնավոր, կանխատեսելի սահմանված կարգից: Քանի որ փոքր երեխաները չեն կարող երկար ժամանակ կենտրոնացնել իրենց ուշադրությունը և հաճախ դժվարանում են ողջ դասի ընթացքում կենտրոնացած մնալ, հաճախ լավ կլինի, եթե սահմանված կարգն ունենա մի տեսակի գործողությունից անցում դեպի մյուս տեսակը: Օրինակ` ձեր դասի ռեժիմը կարող է ներառել հաճախակի դադարներ խաղ խաղալու, նկարներ ներկելու, երգ եգելու և այլ գործողություններ կատարելու համար:

Նկար
Երեխաների Խմբի դասարան