Եկ, հետևիր ինձ
Օրինակ ուսուցման համար


«Օրինակ ուսուցման համար», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

«Օրինակ ուսուցման համար», «Եկ, հետևիր ինձ: ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.

Նկար
Երեխաների Խմբի դաս

Օրինակ ուսուցման համար

Այս ձեռնարկի ամեն ծրագրում դուք կտեսնեք հետևյալ կրկնվող բառերը. Հրավիրեք կիսվել, ուսուցանեք վարդապետությունը և խրախուսեք տնային ուսումնասիրությունը: Ուսուցման ընթացքում կտեսնեք, որ հաճախ այս օրինաչափության տարրերը կարող են հետևել մեկը մյուսին կամ ունենալ այլ դասավորվածություն: Օրինակ, մտածեք, որ կիսվելը վարդապետություն ուսուցանելու հնարավորություն է, իսկ վարդապետություն ուսուցանելը պետք է իր մեջ ներառի կիսվելու հրավեր: Նմանապես, տնային ուսումնասիրության խրախուսումը կարող է տեղի ունենալ դասարանային քննարկման ժամանակ: Թույլ տվեք, որ այս հերթականությունը իր հունով տեղի ունենա` հետևելով Սուրբ Հոգու հուշումներին ձեր ուսուցանած երեխաների կարիքներիը հոգալիս:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպես ամեն դասի բաղկացուցիչ մաս, հրավիրեք երեխաներին կիսվել իրենց զգացումներով, կարծիքով և այդ ծրագրում ուսուցանված սկզբունքների հետ առնչվող իրենց փորձառություններով: Նրանց մեկնաբանությունները կարող են ներառել փորձառություններ, որոնք ունեցել են տանը սովորելիս: Նաև կարող եք վերհիշել նախորդ շաբաթվա ընթացքում իրենց սովորածը և հարցնել, թե ինչպես է այն ներգործել իրենց կյանքի վրա:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

«Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժինը կարող է օգնել ձեզ հասկանալ վարդապետությունը, որն ուսուցանելու եք երեխաներին: Խորհեք, թե սուրբ գրության ինչ հատվածներով, մեջբերումներով, փորձառություններով, հարցերով և այլ ուսուցողական նյութերով կարող եք կիսվել, որպեսզի օգնեք երեխաներին սովորել և գործել համաձայն ավետարանի սկզբունքների: Փնտրեք ստեղծագործական ուղիներ, որպեսզի օգնեք երեխաներին ոգևորվել իրենց սովորածով:

Նկար
ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Քանի որ տունը ավետարանի ուսումնասիրության կենտրոնն է, որպես Երեխաների Խմբի ուսուցիչ, ձեր նպատակներից մեկն է խրախուսել տնային ուսումնասիրությունը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել դասարանում սովորածով: Ինչպե՞ս կարող եք խրախուսել երեխաներին և իրենց ծնողներին տանը շարունակել սովորել Նոր Կտակարանից: