Եկ, հետևիր ինձ
Դուք երեխաների ուսուցիչ եք:


«Դուք երեխաների ուսուցիչ եք», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Դուք երեխաների ուսուցիչ եք», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ. (2019)

Նկար
Հիսուսը փոքրիկ երեխայի հետ

Դուք երեխաների ուսուցիչ եք

Դուք կանչված եք Աստծո կողմից, որպեսզի ուսուցանեք Իր զավակներին Փրկիչի ձևով: Դուք ձեռնադրվել եք այս ծառայությանը Նրա սուրբ քահանայության իշխանությամբ: Նույնիսկ եթե դուք փորձառու ուսուցիչ չեք, եթե ապրեք արժանավոր կյանքով, ամեն օր աղոթեք և ուսումնասիրեք սուրբ գրությունները, Աստված կշնորհի ձեզ Սուրբ Հոգու ազդեցությունն ու զորությունը (տես2 Նեփի 33.1):

Նրանք, ովքեր վստահված են ձեր հոգատարությանը, Երկնային Հոր զավակներն են, և Նա գիտի նրանց կարիքներն ու ինչպես հասնել նրանց լավագույն ձևով: Սուրբ Հոգու միջոցով Աստված կառաջնորդի ձեզ ձեր նախապատրաստվելու և ուսուցանելու ընթացքում: Նա կհայտնի ձեզ, թե ինչ պետք է ասեք ու անեք:

Այս թանկագին երեխաները շարունակաբար կլանում են տեղեկություններ, որոնք վերաբերում են իրենց կյանքի բոլոր կողմերին` կազմելով ու վերամշակելով իրենց կարծիքները և բացահայտումներ անելով ու դրանցով կիսվելով: Սա հատկապես ճշմարիտ է ավետարանի հարցում, քանի որ երեխաները պատրաստ են ու ցանկանում են սովորել պարզ ճշմարտությունները: Նրանց հավատքը հոգևոր բաների հանդեպ ամուր է և ջինջ, ու ցանկացած պահը նրանք դիտում են որպես սովորելու պահ: Նրանք պատրաստակամ գործում են համաձայն իրենց սովորածի, նույնիսկ եթե իրենց հասկացողությունը դեռ լիարժեք չէ: Ահա թե ինչպես պետք է մենք բոլորս ընդունենք ավետարանը: Ինչպես Փրկիչն է ուսուցանել. «Ով որ Աստուծոյ արքայութիւնը չընդունի ինչպէս երեխայ` նա չի մըտնիլ նորա մէջ» (Ղուկաս 18.17):

Երեխաներին ուսուցանելու կանչը սրբազան վստահություն է: Ճնշված զգալը երբեմն նորմալ է: Սակայն հիշեք, որ ձեր Երկնային Հայրն է կանչել ձեզ, և Նա երբեք մենակ չի թողնի ձեզ: Սա Տիրոջ աշխատանքն է, և եթե դուք ծառայեք «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (ՎևՈւ 4.2), Նա կմեծացնի ձեր ունակությունները, պարգևները և տաղանդները, իսկ ձեր ծառայությունը կօրհնի ձեր ուսուցանած երեխաների կյանքը: