Եկ, հետևիր ինձ
Օգտագործել «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար


«Օգտագործել «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը - Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Օգտագործել «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.

Նկար
Երեխաների Խմբի դասարան

Օգտագործել «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար

Նախապատրաստվել ուսուցանել Երեխաների Խմբում

Տունը պետք է լինի ավետարանի ուսումնասիրության կենտրոնը Սա ճշմարիտ է ձեր և ձեր ուսուցանած երեխաների համար: Ուսուցանելու համար նախապատրաստվելիս, սկսեք սուրբ գրություններում ձեր սեփական փորձառություններն ունենալով: Ձեր ամենակարևոր նախապատրաստվածությունը կլինի, երբ դուք փնտրեք ոգեշնչում Սուրբ Հոգուց:

«Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժինը նույնպես ձեր նախապատրաստվածության կարևոր մասն է: Այն ձեզ կօգնի սուրբ գրությունների վարդապետական սկզբունքների վերաբերյալ ավելի խորը հասկացողություն ձեռք բերել:

Նախապատրաստվելու ընթացքում դուք մտքեր ու տպավորություններ կստանաք ձեր ուսուցանած երեխաների մասին: Դուք կհասկանաք, թե ինչպես սուրբ գրությունների սկզբունքները կօրհնեն նրանցկյանքը: Դուք առաջնորդություն կստանաք, որպեսզի ոգեշնչեք նրանց բացահայտել այդ սկզբունքները` մինչ նրանք ինքնուրույն կամ իրենց ընտանիքի անդամների հետ կուսումնասիրեն սուրբ գրությունները: Հիշեք, որ զգայուն լինեք այն երեխաների հետ, ում ընտանեկան հանգամանքները թույլ չեն տալիս պարբերաբար ուսումնասիրել սուրբ գրությունները:

Գաղափարներ ուսուցման համար

Ուսուցանելու համար նախապատրաստվելիս, դուք կարող եք հավելյալ ոգեշնչում ձեռք բերել` ուսումնասիրելով այս ձեռնարկի ծրագրերը: Այս մտքերը մի համարեք քայլ առ քայլ ցուցումներ, այլ համարեք դրանք առաջարկներ, որոնք առաջ կբերեն ձեր սեփական ոգեշնչումը: Դուք ճանաչում եք այդ երեխաներին, և Տերը նույնպես ճանաչում է նրանց` ներառյալ այն, թե ինչի կարիք ունեն նրանք ու ինչ կարող են հասկանալ: Նա ձեզ կոգեշնչի լավագույն եղանակներով, որպեսզի ուսուցանեք ու օրհնեք երեխաներին:

Նախապատրաստվելու համար ձեզ հասանելի են շատ այլ աղբյուրներ` ներառյալ «Եկ, հետևիր ինձ» ուղերձի անհատների ու ընտանիքների համար բաժինը և Եկեղեցու ամսագրերը: Այս և այլ աղբյուրների մասին ավելին իմանալու համար տես «Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ»:

Որոշ բաներ, որոնք անհրաժեշտ են մտապահել

  • Ծնողներն են կրում հիմնական պատասխանատվությունն իրենց երեխաներին ուսուցանելու համար: Որպես ուսուցիչ, դուք կարևոր պատասխանատվություն ունեք աջակցելու, խրախուսելու և տանը ավետարանի ուսումնասիրությունը խթանելու հարցում: Եղեք զգայուն այն երեխաների հետ, ում ծնողները տանը չեն ուսումնասիրում ավետարանը: Բոլոր երեխաներին ներառեք ավետարանի ուսումնասիրությունների մեջ` անկախ նրանց ընտանեկան հանգամանքներից:

  • Կրկնությունը օգտակար է։ Երեխաներն ավելի արդյունավետ են սովորում ավետարանի ճշմարտությունները, երբ այս ճշմարտություններն ուսուցանվում են հաճախակի, զանազան գործնական աշխատանքների միջոցով: Եթե զգում եք, որ սովորելու եղանակներից մեկն արդյունավետ է երեխաների համար, կարող եք կրկնել այն, հատկապես, եթե ուսուցանում եք փոքր երեխաներին: Նաև կարող եք վերանայել նախորդ դասի գործնական աշխատանքը:

  • Երկնային Հայրն ուզում է, որ դուք, որպես ուսուցիչ, հաջողություն ունենաք: Նա շատ աղբյուրներ է տրամադրել, որպեսզի օգնի ձեզ հաջողություն ունենալ` ներառյալ ուսուցիչների խորհրդի ժողովները: Այդ ժողովների ժամանակ կարող եք խորհուրդներ փոխանակել ուրիշ ուսուցիչների հետ ձեր ունեցած ցանկացած դժվարությունների վերաբերյալ: Նաև կարող եք քննարկել և գործածել Քրիստոսանման ուսուցման սկզբունքներ:

  • Եթե ուսուցանում եք փոքրերեխաներին և ունեք հավելյալ աջակցության կարիք, տեսեք «Հոգալ փոքր երեխաների կարիքները» բաժինը այս ձեռնարկի մեջ:

  • Այս բաժինը ներառում է ծրագրեր տարվա յուրաքանչյուր շաբաթվա համար, բացի երկու կիրակիներից, երբ տեղի է ունենում գերագույն համաժողովը: Այն կիրակի օրերին, երբ Երեխաների Միության դասերը տեղի չեն ունենում ցցի համաժողովի կամ որևէ այլ պատճառով, ընտանիքները, համաձայն նշված ծրագրի, կարող են շարունակել տանը կարդալ Նոր Կտակարանը: Որպեսզի ձեր Երեխաների Միության դասերն ընթանան համաձայն ծրագրի, կարող եք բաց թողնել դասերից մեկը կամ երկու դաս միացնել իրար: Շփոթմունքից խուսափելու համար Երեխաների Միության նախագահները կարող են նախապես խորհուրդ տալ ուսուցիչներին այդ փոփոխության մասին:

Նկար
երեխաներին օգնող մայրը