Նոր Կտակարան 2023
Հոկտեմբերի 16-22-ը: Ա և Բ Թեսաղոնիկեցիս. «Ձեր հաւատքի պակասութիւնը լրացնենք»


«Հոկտեմբերի 16-22-ը: Ա և Բ Թեսաղոնիկեցիս. «Ձեր հաւատքի պակասութիւնը լրացնենք» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հոկտեմբերի 16-22-ը: Ա և Բ Թեսաղոնիկեցիս», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
քույր միսիոներները խոսում են երիտասարդ տղամարդու հետ

Հոկտեմբերի 16-22-ը

Ա և Բ Թեսաղոնիկեցիս

«Ձեր հաւատքի պակասութիւնը լրացնենք»

Եթե մենք գրի չենք առնում տպավորությունները, որոնք ստանում ենք Հոգուց, մենք կարող ենք մոռանալ դրանք: Հոգին ի՞նչ է հուշում ձեզ գրի առնել, երբ կարդում եք Ա և Բ Թեսաղոնիկեցիս գրքերը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Թեսաղոնիկեում Պողոսը և Շիղան մեղադրվեցին որպես «աշխարհքը շփոթեցնողներ» (Գործք Առաքելոց 17.6): Նրանց քարոզը բարկացրեց հրեա ղեկավարներից մի քանիսին, և այդ ղեկավարները ժողովրդին խռովության դրդեցին (տես Գործք Առաքելոց 17.1–10): Արդյունքում Պողոսին և Շիղային խորհուրդ տվեցին հեռանալ Թեսաղոնիկեից: Պողոսն անհանգստանում էր թեսաղոնիկեցի նորադարձների և այն հալածանքի համար, որոնց նրանք դիմակայում էին, բայց նա չէր կարողանում վերադառնալ և այցելել նրանց: «Ես էլ այլևս չհամբերելով,- գրել է նա,- ուղարկեցի, որ ձեր հավատքը գիտենամ»: Ի պատասխան՝ Պողոսի օգնական Տիմոթեոսը, ով ծառայում էր Թեսաղոնիկեում, «ձեր հաւատքի և սէրի աւետիքը տուաւ մեզ» (Ա Թեսաղոնիկեցիս 3.5–6): Փաստորեն, թեսաղոնիկեցի Սրբերը հայտնի դարձան որպես օրինակներ «ամեն հաւատացեալներին» (Ա Թեսաղոնիկեցիս 1.7), և նրանց հավատքի լուրերը տարածվեցին արտասահմանում: Պատկերացրեք Պողոսի ուրախությունը և մխիթարությունը, երբ լսեց, որ իր աշխատանքը նրանց մեջ «ունայն չեղաւ» (Ա Թեսաղոնիկեցիս 2.1): Բայց Պողոսը գիտեր, որ անցյալում ունեցած հավատարմությունը բավական չէ ապագայում հոգևոր գոյատևման համար, և նա զգուշանում էր Սրբերի մեջ կեղծ ուսուցիչների ազդեցությունից (տես Բ Թեսաղոնիկեցիս 2.2–3): Նրա ուղերձն է նրանց և մեզ՝ շարունակել կատարելագործել «այն ինչ պակասում է [մեր] հավատքում» և «աճել ավելի ու ավելի» սիրո մեջ (տես Ա Թեսաղոնիկեցիս 3.10, 4.10):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ա Թեսաղոնիկեցիս 1–2

Քրիստոսի աշակերտները ուրիշներին ծառայում են անկեղծությամբ և սիրով

Ա Թեսաղոնիկեցիս գրքում Պողոսի խոսքերը բացահայտում են ինչպես մտահոգությունը, այնպես էլ ուրախությունը մի մարդու, ով իրեն ամբողջությամբ նվիրել է Աստծո զավակներին ծառայելուն: Հատկապես Ա Թեսաղոնիկեցիս գրքի առաջին երկու գլուխներում դուք կգտնեք խոսքեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Տիրոջ աշակերտի վերաբերմունքն ու գործողությունները: Օրինակ՝ Ա Թեսաղոնիկեցիս 1.5–8, 2.1–13 հատվածներից ի՞նչ եք սովորում Տիրոջը ծառայելու մասին:

Մտածեք Աստծուն և Նրա զավակներին ծառայելու ձեր սեփական հնարավորությունների մասին: Ի՞նչ եք գտնում այս գլուխներում, որը ձեզ ոգեշնչում է բարելավել ձեր ծառայությունը:: Ինքներդ ձեզ հարցեր տվեք՝ հիմնվելով ձեր գտածի վրա, օրինակ՝ «Արդյո՞ք ես օրինակն եմ այն բաների, որոնք ես գիտեմ» (տես Ա Թեսաղոնիկեցիս 1.7):

Ա Թեսաղոնիկեցիս 3․7-13, 4․1-12

«Ձեզ աճեցնէ եւ աւելացնէ սէրով»

Պողոսը ուրախանում էր թեսաղոնիկեցի Սրբերի հավատարմությամբ (տես Ա Թեսաղոնիկեցիս 3․7-9): Բայց նաև ցանկանում էր, որ նրանք «էլ աւելի յառաջանա[ն]» հավատարմությամբ (Ա Թեսաղոնիկեցիս 4.1): Երբ կարդում եք Ա Թեսաղոնիկեցիս 3.7-13-ը, 4.1–12, խորհեք եղանակների մասին, որոնցով կարող եք «էլ աւելի յառաջանա[լ]» հոգևորապես (Ա Թեսաղոնիկեցիս 4.10): Ուշադրություն դարձրեք, որ Պողոսն օգտագործել է «սրբութիւն» և «պահել սրբութեամբ» բառերը։ Պողոսի գրվածքներից ի՞նչ եք սովորում այս բառերի իմաստների մասին: Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ դառնալ ավելի սուրբ և սրբագործված:

Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Սուրբ», «Սրբագործված», scriptures.ChurchofJesusChrist.org:

Ա Թեսաղոնիկեցիս 4.16–18, 5.1–10, Բ Թեսաղոնիկեցիս 1.4–10

Եթե ես հավատարիմ և զգոն լինեմ, ես պատրաստ կլինեմ Փրկիչի Երկրորդ Գալուստին

Ա Թեսաղոնիկեցիս 5.1–10-ում Պողոսն օգտագործել է մի քանի փոխաբերություններ՝ ուսուցանելով կարևոր ճշմարտություններ այն ժամանակի համար, երբ Հիսուսը կվերադառնա երկիր: Երբ ուսումնասիրեք այդ փոխաբերությունները, գրի առնեք այն տպավորությունները, որոնք կստանաք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի վերաբերյալ:

  • «Գիշերուայ գող».

  • «Ինչպէս ցաւը հղիի վերայ».

  • Ձեր գտած այլ փոխաբերություններ.

Ի՞նչ լրացուցիչ ճշմարտություններ եք սովորում Ա Թեսաղոնիկեցիս 4.16–18, 5.1–10, Բ Թեսաղոնիկեցիս 1.4–10-ից: Ի՞նչ հուշումներ եք ստանում Նրա Գալուստին հետևելու և պատրաստվելու համար:

Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Պատրաստվել Տիրոջ վերադարձին», Լիահոնա, մայիս 2019, 81-84։

Բ Թեսաղոնիկեցիս 2

Մարգարեությամբ հատնվել է Երկրորդ Գալուստին նախորդող ուրացության կամ ճշմարտությունից շեղման մասին

Աճող հալածանքների մեջ շատ թեսաղոնիկեցի Սրբեր հավատում էին, որ Փրկիչի Երկրորդ Գալուստը պետք է որ մոտ լինի: Բայց Պողոսը գիտեր, որ նախքան Հիսուսի երկիր վերադառնալը ուրացություն էր լինելու, ապստամբություն կամ ճշմարտությունից «մոլորություն» (տես Բ Թեսաղոնիկեցիս 2.1–4): Դուք կարող եք խորացնել ձեր հասկացողությունը Մեծ Ուրացության վերաբերյալ և գնահատանքը Վերականգնման վերաբերյալ՝ խորհելով հետևյալի շուրջ.

  • Սուրբ գրություններ, որոնք կանխագուշակել են Ուրացությունը. Եսայիա 24.5, Ամովս 8.11–12, Մատթեոս 24.4–14, 2 Տիմոթեոս 4.3–4

  • Սուրբ գրություններ, որոնք ցույց են տալիս, որ Ուրացությունն արդեն սկսվում էր Պողոսի ժամանակ. Գործք Առաքելոց 20.28–30, Գաղատացիս 1.6–7, Ա Տիմոթեոս 1.5–7

  • Դիտարկումներ քրիստոնյա բարեփոխիչների կողմից՝ Մեծ Ուրացության վերաբերյալ

    Մարտին Լյութեր. «Ես ոչ մի բանի չեմ ձգտել, բացի, համաձայն Սուրբ Գրքերի, Եկեղեցին բարեփոխելուց: … Ես պարզապես ասում եմ, որ քրիստոնեությունը դադարել է գոյություն ունենալ նրանց մեջ, ովքեր պարտավոր էին պահպանել այն» (in E. G. Schweibert, Luther and His Times: The Reformation from a New Perspective [1950], 590):

    Ռոջեր Ուիլյամս. «Ուրացությունը … այնպես է փչացրել ամեն ինչ, որ չի կարող լինել ապաքինում այդ ուրացությունից, մինչև Քրիստոսը չուղարկի նոր առաքյալներ՝ նորից եկեղեցիներ հիմնելու համար» (in Philip Schaff, The Creeds of Christendom [1877],851):

Տես նաև 2 Նեփի 28, Ավետարանի թեմաներ, «Ուրացություն» ,topics.ChurchofJesusChrist.org:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ա Թեսաղոնիկեցիս 3.9–13Ի՞նչն է տպավորում ձեզ իր ընկերների հանդեպ Պողոսի վերաբերմունքի մեջ: Մենք ինչպե՞ս կարող ենք «աճեցնէ[լ] եւ աւելացնէ[լ] սէրով դէպի իրար» (հատված 12):

Ա Թեսաղոնիկեցիս 4․13–18Հարության մասին ո՞ր արտահայտություններն են այս հատվածներում մխիթարում ձեզ։

Ա Թեսաղոնիկեցիս 5․14-25Վերանայեք Պողոսի խորհուրդը Ա Թեսաղոնիկեցիս 5.14–25-ում, և խնդրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի գտնել մի արտահայտություն, որի վրա ցանկանում է կենտրոնանալ ձեր ընտանիքը: Գտեք ստեղծագործական ուղիներ՝ այս արտահայտությունները ձեր տանը որպես հիշեցում ցուցադրելու համար: Օրինակ, յուրաքանչյուր մարդ կարող է գտնել կամ նկարել նկարներ, որոնք ցույց են տալիս կամ ամրապնդում իր ընտրած արտահայտությունը:

Բ Թեսաղոնիկեցիս 3.13Արդյո՞ք մենք երբևէ «ձանձր[ացել] ենք բարիք գործելուց»՝ գուցե ծանրաբեռնված լինելով աշակերտության պահանջներից։ Ի՞նչն է օգնում մեզ, երբ մենք այդպես ենք զգում: (Տես Գաղատացիս 6․9, Վարդապետություն և Ուխտեր 64․33։) Ինչպե՞ս կարող ենք աջակցել միմյանց, երբ սա պատահում է:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «I’m Trying to Be like Jesus», Children’s Songbook, 78–79:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Ամեն օր հայտնություն փնտրեք։ «Հայտնությունը հաճախ «տող առ տող» է գալիս (2 Նեփի 28.30), այլ ոչ՝ միանգամից:… Չկարծեք, թե [ավետարանի ուսումնասիրությունը] մի բան է, որին դուք պետք է ժամանակ հատկացնեք․ դա մի բան է, ինչը դուք միշտ անում եք» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,12):

Նկար
Քրիստոսն ամպերի մեջ

Հարություն առած Քրիստոսը, Ռոբերտ Տ. Բարրեթ