Նոր Կտակարան 2023
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը։ Գաղատացիս․ «Հոգով գնացեք»


«Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը: Գաղատացիս. «Հոգով գնացեք», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը: Գաղատացիս», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Քրիստոսը բանտում հայտնվում է Պողոսին

Հարություն առած Փրկիչը այցելում է Պողոսին բանտում (տես Գործք Առաքելոց 23.11)։ Հիսուս Քրիստոսը կարող է ազատել մեզ «ծառայութեան լուծ[ից]» (Գաղատացիս 5․1

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը

Գաղատացիս

«Հոգով գնացեք»

Երբ ընթերցեք Գաղատացիս-ը, գրի առեք ձեր ստացած տպավորությունները: Դա կօգնի ձեզ հիշել և ապագայում խորհրդածել դրանց շուրջ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հիսուս Քրիստոսի ավետարանը ազատություն է առաջարկում հոգևոր գերությունից: Բայց երբեմն, մարդիկ, ովքեր վայելել են ավետարանի ազատությունը, շրջվում են նրանից և «կամենում դարձեալ [գերության մեջ լինել]» (Գաղատացիս 4.9): Այդպես էին վարվում որոշ գաղատացի Սրբեր՝ նրանք շրջվում էին Քրիստոսի կողմից իրենց առաջարկված ազատությունից (տես Գաղատացիս 1.6): Այդ ժամանակ Գաղատացիներին ուղղված Պողոսի նամակը հրատապ կոչ էր՝ վերադառնալու դեպի «այն ազատությիւնը, որով Քրիստոսը մեզ ազատեց» (Գաղատացիս 5.1): Սա մի կոչ է, որին մենք ևս պետք է ականջ դնենք և ուշադրություն դարձնենք, որովհետև թեև հանգամանքները փոխվում են, սակայն ազատության և գերության միջև պայքարը մնայուն է: Ինչպես Պողոսն է ուսուցանել, բավական չէ «կանչված լինել դեպի ազատությիւն» (Գաղատացիս 5.13), մենք նաև պետք է «հաստատ կենանք» նրանում (Գաղատացիս 5.1) ապավինելով Քրիստոսին:

Նկար
անհատական ուսումնասիրություն պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Գաղատացիս 1-5

Քրիստոսի օրենքն ինձ ազատ է դարձնում

Պողոսը գրեց գաղատացի Սրբերին, որովհետև նրանք հեռացել էին Տիրոջ ճանապարհներից և ընդունել կեղծ ուսմունքներ (տես Գաղատացիս 1.6–9): Այդ ուսմունքներից մեկն այն էր, որ որպեսզի փրկվեին, ավետարանն ընդունած հեթանոսները պետք է թլպատվեին և պահեին Մովսեսի օրենքի մյուս ավանդույթները (տես Գաղատացիս 2): Պողոսը այդ ավանդույթներն անվանեց «ծառայության լուծ» (Գաղատացիս 5․1)։ Ի՞նչ եք գտնում գաղատացիներին ուղղված Պողոսի խորհրդում, որը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչ է իսկական ազատությունը: Դուք կարող եք նաև խորհել, թե ինչ կեղծ ավանդույթներ և ստրկության լուծ կարող է գոյություն ունենալ ձեր կյանքում: Կա արդյո՞ք ինչ-որ բան, որը կարող է խանգարել ձեզ վայելել այն ազատությունը, որն ավետարանն է առաջարկում: Քրիստոսը և Նրա ավետարանը ինչպես են «[ձեզ] ազատ դարձրել»: (Գաղատացիս 5.1)

Տես նաև 2 Նեփի 2.27, 9.10–12:

Գաղատացիս 3

Ես Աբրահամին խոստացված օրհնությունների ժառանգորդ եմ

Գաղատացի Սրբերից ոմանք մտահոգված էին, որ քանի որ իրենք Աբրահամի ուղղակի հետնորդները («սերունդը») չէին, ուրեմն չէին ստանա Աբրահամին խոստացված օրհնությունները՝ ներառյալ վեհացման օրհնությունները: Համաձայն Գաղատացիս 3.7–9, 13–14, 27–29-ի, ի՞նչն է որակավորում մարդուն՝ լինել «Աբրահամի սերունդը»:

Որպեսզի սովորենք Աբրահամին խոստացված օրհնությունների և այն օրհնությունների մասին, որոնք մենք կարող ենք ժառանգել՝ որպես նրա սերունդ, տես Ավետարանի թեմաներ, «Աբրահամի ուխտ», topics.ChurchofJesusChrist.org: Աբրահամին խոստացված օրհնությունները ինչո՞ւ են կարևոր ձեզ համար:

Գաղատացիս 3․6-25

Աբրահամն ուներ Հիսուս Քրիստոսի ավետարանը

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է. «Մենք չենք կարող հավատալ, որ բոլոր դարերում հնադարյան ժողովուրդներն այդքան անտեղյակ էին երկնային համակարգին, ինչպես շատերն են ենթադրում, քանի որ բոլորը, ովքեր երբևէ փրկվել են, փրկվել են փրկագնման այս մեծ ծրագրի միջոցով, ինչպես Քրիստոսի գալուստից առաջ, այնպես էլ հետո: … Աբրահամը զոհաբերություն մատուցեց և, չնայած դրան, ավետարանը քարոզվեց նրան» (“The Elders of the Church in Kirtland to Their Brethren Abroad,” The Evening and the Morning Star, Mar. 1834, 143, JosephSmithPapers.org): Ձեր կարծիքով, Պողոսի ժամանակներում ապրող Սրբերի համար ինչո՞ւ էր կարևոր իմանալ, որ Աբրահամը և ուրիշ հին մարգարեներ ունեին Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ դա: (Տես Հելաման 8.13–20, Մովսես 5.58–59, 6.50–66:)

Տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 45–56:

Գաղատացիս 5.13-26, 6.7-10

Եթե ես «Հոգով գնամ», ես կստանամ «Հոգու պտուղը»

Ուսումնասիրելով այս հատվածները՝ դուք կգնահատեք, թե որքան լիարժեք եք «Հոգով գնում»: Արդյո՞ք վայելում եք 22–23-ում նշված Հոգու պտուղը: Հոգևոր ապրելակերպի ուրիշ ի՞նչ պտուղ կամ արդյունքներ եք նկատել: Խորհեք, թե ի՞նչ պետք է անեք որպեսզի լիարժեք մշակեք այդ պտուղը: Ինչպե՞ս կարող է այս պտղի մշակումը բարելավել կարևոր փոխհարաբերությունները ձեր կյանքում:

Նկար
խնձորներ ծառի վրա

Ես պետք է ձգտեմ «Հոգու պտղին» իմ կյանքում:

Եթե դուք փորձում եք «Հոգով գնալ», բայց, կարծես, ձեր ջանքերը չեն տալիս խոստացված պտուղը, կարդացեք Գաղատացիս 6.7–10: Ի՞նչ եք կարծում, այս հատվածներում Տերն ի՞նչ ուղերձ ունի ձեզ համար:

Տես նաև Ալմա 32․28, 41–43-ը, Վարդապետություն և Ուխտեր 64․32-34-ը։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Գաղատացիս 3.11Ի՞նչ է նշանակում «հավատքից կապրի»: Մենք ինչպե՞ս ենք հավատքով ապրում ընտանիքով:

Գաղատացիս 4․1-7Դուք կարող եք ներկայացնել Գաղատացիս 4-ը՝ քննարկելով տարբերությունները թագավորի ծառաների և նրա երեխաների միջև: Ի՞նչ հնարավորություններ կամ ներուժ ունի թագավորի երեխան, որը չունի ծառան: Մտածեք այս հարցի մասին, երբ միասին կարդաք 1–7 հատվածները: Այս հատվածներն ի՞նչ են սովորեցնում Երկնային Հոր հետ մեր փոխհարաբերության մասին։

Գաղատացիս 5.16–26Քննարկեք տարբերությունը «մարմնի գործերի» և «հոգու պտուղների» միջև։ Քննարկմանը որոշ զվարճություն հաղորդելու համար ձեր ընտանիքը կարող է պիտակավորել տարբեր պտուղներ Պողոսի խոսքերով, որոնք նա օգտագործում է «Հոգու պտուղը» նկարագրելու համար: Այնուհետև ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է ընտրել մի պտուղ, սահմանել այն, ապա խոսել մեկի մասին, ով այդ պտղի օրինակն է հանդիսանում: Սա կարող է հանգեցնել քննարկման այն ուղիների վերաբերյալ, որոնցով ձեր ընտանիքը կարող է հրավիրել Հոգուն ձեր տուն և մշակել այդ պտուղը: Քննարկումից հետո կարող եք միասին վայելել որևէ մրգային աղցան:

Գաղատացիս 6․1-2Կարող են լինել դեպքեր, երբ ինչ-որ մեկը ձեր ընտանիքում «բռնուի հանցանքով»: Ի՞նչ խորհուրդ եք գտնում Գաղատացիս 6.1-2-ում այն մասին, թե ինչ անել նման իրավիճակում:

Գաղատացիս 6․7–10Եթե ձեր ընտանիքը երբևէ որևէ բան է տնկել միասին, դուք կարող եք օգտագործել այդ փորձառությունը՝ «ինչ որ մարդ սերմէ, այն էլ կհնձէ» սկզբունքը լուսաբանելու համար (հատված 7): Կամ կարող եք հարցնել ընտանիքի անդամներին իրենց սիրելի մրգերի և բանջարեղենի մասին, ապա խոսել, թե ինչ է պահանջվում այն բույսն աճեցնելու համար, որը տալիս է այդ ուտելիքը: (Տես նկարը այս համառոտ շարադրանքի վերջում:) Ապա կարող եք զրուցել այն օրհնությունների վերաբերյալ, որոնք ձեր ընտանիքը հույս ունի ստանալ, և ինչպես «հնձել» այդ օրհնությունները:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Ցույց տուր ինձ, որ լույսով քայլեմ», Հիմներ և մանկական երգեր, 66։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք ձեր ընտանիքին սուրբ գրություններն իրենց վերագրել։ Նեփին ասել է. «Ես բոլոր սուրբ գրությունները նմանեցնում էի մեզ, որպեսզի դա լիներ մեր օգտի և ուսման համար» (1 Նեփի 19.23): Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին անել սա, դուք կարող եք հրավիրել նրանց խորհել այն պահերի մասին, երբ վայելել են Հոգու պտուղը, որը նկարագրվում է Գաղատացիս 5.22–23-ում: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»21:)

Նկար
տանձերը ծառի վրա

Պողոսն ուսուցանել է, որ երբ մենք «Հոգով գնանք», մենք կվայելենք «Հոգու պտուղը» մեր կյանքում: