Եկ, հետևիր ինձ
Լրացուցիչ նյութեր


«Լրացուցիչ նյութեր» Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Լրացուցիչ նյութեր», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Նկար
Ընտանիքը նայում է պլանշետին

Լրացուցիչ նյութեր

Այս բոլոր նյութերը կարելի է գտնել Gospel Library հավելվածում և LDS.org-ում:

Եկեղեցու ամսագրեր

The Friend, New Era, Ensign, և Լիահոնա ամսագրերը ապահովում են պատմություններ և միջոցառումներ, որոնք կարող են լրացնել սկզբունքները, որոնք դուք ուսուցանում եք «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժնից:

Հիմներ և Մանկական երգարան

Սուրբ երաժշտությունը հրավիրում է Հոգին և ուսուցանում վարդապետությունը անմոռանալի եղանակով: Բացի Հիմների և Մանկական երգարանի տպագրված տարբերակներից, դուք կարող եք գտնել շատ հիմների և երեխաների երգերի տեսալսողական ձայնագրություններ music.lds.org և LDS Music հավելվածում:

Նոր Կտակարանի պատմություններ

«Նոր Կտակարանի պատմություններ» գիրքը (2005) կարող է օգնել երեխաներին սովորել Նոր Կտակարանի վարդապետությունն ու պատմությունները: Դուք կարող եք նաև գտնել այս նյութերի տեսանյութերը Gospel Library հավելվածում և medialibrary.lds.org-ում:

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկներ

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկները ապահովում են պատմական հիմք և վարդապետական մեկնաբանություններ սուրբ գրությունների սկզբունքների և պատմությունների մասին:

Տեսալսողական նյութերի գրադարան

Արվեստի գործերը, տեսանյութերը և այլ տեսալսողական նյութերը կարող են օգնել ձեզ և ձեր ընտանքին մտովի պատկերացնել Նոր Կտակարանի վարդապետությունն ու պատմությունները: Այցելեք medialibrary.lds.org, որպեսզի փնտրեք Եկեղեցու տեսալսողական նյութերի հավաքածուն, ներառյալ՝ Աստվածաշնչի տեսաֆիլմերի շարքը, որը պատկերում է Նոր Կտակարանի իրադարձությունները:

Ավետարանական թեմաներ

Այցելելով Topics.lds.org, կարող եք գտնել հիմնական տեղեկություններ ավետարանական տարբեր թեմաների վերաբերյալ, որոնց հետ կլինեն նաև օգտակար տեղեկությունների կապուղիներ, ինչպես օրինակ՝ գերագույն համաժողովների ելույթներ, հոդվածներ, սուրբ գրություններ և տեսանյութեր: Կարող եք նաև գտնել Gospel Topics Essays, որը սպառիչ պատասխաններ է առաջարկում ավետարանին վերաբերող հարցերին:

Հավատքին հավատարիմ

Եթե դուք լրացուցիչ օգնության կարիք ունեք ավետարանի հիմնական սկզբունքները հասկանալու գործում, ուսումնասիրեք «Հավատքին հավատարիմ» (2004) գրքույկը: Այս ուսուցողական նյութն ընդգրկում է ավետարանական թեմաների այբբենական ցանկը՝ բացատրված պարզ տերմիններով: