Եկ, հետևիր ինձ
Օգտագործել «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար


«Օգտագործել «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար,» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Օգտագործել «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Օգտագործել «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար

Ո՞ւմ համար է այս ուսուցողական նյութը:

Այս ուսուցողական նյութը նախատեսված է Եկեղեցու յուրաքանչյուր անհատի և անդամի համար: Այն նախատեսված է օգնել ձեզ սովորել ավետարանը ինքնուրույն և ընտանիքով: Եթե նախկինում կանոնավոր չեք ուսումնասիրել ավետարանը, ապա այս ուսուցողական նյութը կարող է օգնել ձեզ սկսել ուսումնասիրությունը: Եթե դուք արդեն ունեք ավետարանի ուսումնասիրության լավ սովորությունը, ապա այս ուսուցողական նյութը կարող է օգնել ձեզ ունենալ ավելի իմաստալից փորձառություն:

Ես ինչպե՞ս պիտի օգտագործեմ այս ուսուցողական նյութը:

Օգտագործեք այս ուսուցողական նյութը ձեզ համար օգտակար ցանկացած եղանակով: Այն օգտակար կլինի ձեզ որպես ուղեցույց և որպես օժանդակ նյութ սուրբ գրությունների անհատական և ընտանեկան ուսումնասիրության համար: Այն կարող եք օգտագործել նաև ընտանեկան երեկոյի համար: Համառոտ շարադրանքը հատուկ նշում է Նոր Կտակարանի կարևոր սկզբունքները, առաջարկում է ուսումնասիրության գաղափարներ և միջոցառումներ անհատների ու ընտանիքների համար, ինչպես նաև տեղ է ապահովում ձեր տպավորությունները գրանցելու համար:

Դուք և ձեր ընտանիքը, գուցե արդեն կանոնավոր ուսումնասիրում եք ավետարանը: Հնարավոր է, դուք նպատակ ունեք կարդալ Մորմոնի Գիրքը: Կամ երևի դուք կարդում եք մեկ այլ սուրբ գրություն սեմինարիայի կամ ինստիտուտի դասի համար: «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը նախատեսված չէ փոխարինելու կամ մրցելու այն լավ գործերի հետ, որ դուք կատարում եք: Հնարավոր է, լինեն Նոր Կտակարանի կանոնավոր ուսումնասիրության եղանակներ, և այնուամենայնիվ, կատարեք այլ սուրբ գրություններ ուսումնասիրելու ձեր նպատակը: Օրինակ, կարող եք շարունակել կարդալ Մորմոնի Գիրքը սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար, բայց ընտանիքով կարդալ նաև Նոր Կտակարանը: Կամ, երբ կարդում եք Նոր Կտակարանը, կարող եք Մորմոնի Գրքում փնտրել հատվածներ, որոնք կամրացնեն ձեր սովորածը: Հետևեք Հոգու առաջնորդությանը, որպեսզի որոշեք՝ ինչպես մոտենալ Աստծո խոսքի ձեր ուսումնասիրությանը։

Այս ուսուցողական նյութը որքանո՞վ է առնչվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Եկեղեցում:

Այս ուսուցողական նյութում տրված համառոտ շարադրանքը կազմված է համաձայն շաբաթական ընթերցանության ժամանակացույցի: Երեխաների Խմբի և Կիրակնօրյա Դպրոցի դասերը հետևում են նույն ժամանակացույցին: Աջակցելով ավետարանով ապրելու և ավետարանը տանը սովորելու ձեր ջանքերին, ձեր ուսուցիչները հնարավորություն կտան ձեզ կիսվել ձեր փորձառություններով, մտքերով և հարցերով սուրբ գրությունների մասին, որոնք դուք սովորել եք շաբաթվա ընթացքում:

«Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար և «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար բաժինը ներառում են համառոտ շարադրանք յուրաքանչյուր շաբաթվա համար, բացառությամբ երկու կիրակիների, երբ անցկացվում է գերագույն համաժողովը: Երբ Եկեղեցու կանոնավոր ժողովները չեն անցկացվում ցցի համաժողովի կամ որևէ այլ պատճառով, դուք պետք է շարունակեք ուսումնասիրել Նոր Կտակարանը տանը: Եկեղեցու ձեր դասարանները կարող են բաց թողնել դասերը, որոնք ժամանակացույցով կազմված են այդ օրերի համար կամ միացնել երկու դասերը, որպեսզի ետ չմնաք:

Արդյո՞ք ես պետք է հետևեմ ժամանակացույցին:

Ժամանակացույցը կօգնի ձեզ ետ չմնալ կիրակնօրյա դասերին ուսուցանվող նյութից, բայց մի սահմանափակվեք դրանով, ժամանակացույցը պարզապես մի ուղեցույց է, որն օգնում է ձեզ տեմպի մեջ մնալ: Կարևորն այն է, որ դուք սովորում եք ավետարանը անհատապես և ընտանիքով:

Նկար
սուրբ գրություններ ընթերցող ընտանիք