Եկ, հետևիր ինձ
Դարձը մեր նպատակն է


«Դարձը մեր նպատակն է», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Դարձը մեր նպատակն է», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Նկար
երիտասարդ տղամարդն այցելում է իր տատիկին

Դարձը մեր նպատակն է

Ավետարանն ուսանելու և ուսուցանելու նպատակն է՝ խորացնել մեր դարձը և օգնել մեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին: Այս պատճառով, երբ մենք ուսումնասիրում ենք ավետարանը, մենք պարզապես նոր տեղեկություններ չենք փնտրում, մենք ցանկանում ենք դառնալ «նոր ստեղծուած» (տես Բ Կորնթացիս 5.17): Սա նշանակում է՝ ապավինելով Քրիստոսին փոխել մեր սրտերը, համոզմունքները, գործողությունները և մեր էությունը:

Բայց ավետարանի այդպիսի ուսումնասիրությունը, որն ամրացնում է մեր հավատը և հանգեցնում է դարձի հրաշագործ փոփոխության, միանգամից տեղի չի ունենում: Այն տարածվում է դասարանից այն կողմ և մտնում անհատների սրտերն ու տները: Ամենօրյա հետևողական ջանքեր են պահանջվում ավետարանը հասկանալու և դրանով ապրելու համար: Ճշմարիտ դարձը պահանջում է Սուրբ Հոգու ազդեցությունը:

Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ դեպի ճշմարտությունը և բերում այդ ճշմարտության վկայությունը (տես Հովհաննես 16.13): Այն լուսավորում է մեր միտքը, արագացնում մեր հասկացողությունը և դիպչում մեր սրտերին Աստծո հայտնության հետ, ով աղբյուրն է ամբողջ ճշմարտության: Սուրբ Հոգին մաքրում է մեր սրտերը: Նա ոգեշնչում է մեզ ճշմարտությամբ ապրելու ցանկությունով, և Նա շշնջում է մեզ դրանով ապրելու ուղիները: Իրոք, «Սուրբ Հոգին … կ’սովորեցնէ ձեզ ամեն ինչ» (Հովհաննես 14.26):

Այս պատճառներով ապրելու, սովորելու և ավետարանն ուսուցանելու մեր ջանքերում մենք նախ և առաջ պիտի փնտրենք Հոգու ընկերակցությունը: Այս նպատակը պետք է վերահսկի մեր ընտրությունները, ուղղորդի մեր մտքերն ու գործողությունները: Մենք պիտի ձգտենք այն ամենին, ինչը հրավիրում է Հոգու ազդեցությունը և մերժենք այն ամենը, ինչը հեռացնում է այդ ազդեցությունը, քանի որ մենք գիտենք, որ եթե մենք կարող ենք արժանի լինել Սուրբ Հոգու ներկայությանը, մենք կարող ենք արժանի լինել նաև ապրելու Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ: