Եկ, հետևիր ինձ
Ուսուցանել փոքր երեխաներին


«Ուսուցանել փոքր երեխաներին», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Ուսուցանել փոքր երեխաներին», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Ուսուցանել փոքր երեխաներին

Եթե ընտանիքում ունեք փոքր երեխաներ, ահա մի քանի միջոցառումներ, որոնք կարող են օգնել նրանց սովորել.

  • Լսեք կամ բեմադրեք որևէ պատմություն։ Փոքր երեխաները սիրում են լսել պատմություններ սուրբ գրություններից, ձեր կյանքից, Եկեղեցու պատմությունից և Եկեղեցու ամսագրերից: Փնտրեք եղանակներ, որոնցով կօգնեք նրանց պատմություններ պատմել: Նրանք կարող են պահել նկարներ կամ առարկաներ, նկարել իրենց լսածի մասին, բեմադրել տվյալ պատմությունը կամ նույնիսկ պատմել պատմությունը: Օգնեք ձեր երեխաներին ճանաչել ավետարանի ճշմարտություններն այն պատմություններում, որոնք դուք պատմում եք:

  • Կարդացեք որևէ սուրբ գրություն: Փոքր երեխաները, հնարավոր է, չկարողանան շատ կարդալ, բայց դուք, այնուամենայնիվ, կարող եք ընդգրկել նրանց սուրբ գրություններից սովորելու գործում: Դուք պետք է կենտրոնանաք մեկ հատվածի, հիմնական արտահայտության կամ բառի վրա: Նրանք նույնիսկ կարող են հիշել կարճ արտահայտություններ սուրբ գրություններից, եթե կրկնեն դրանք մի քանի անգամ: Երբ նրանք լսեն Աստծո խոսքը, նրանք կզգան Հոգին:

  • Նայեք որևէ նկար կամ դիտեք տեսանյութ: Երբ դուք ձեր երեխաներին ցույց տաք որևէ նկար կամ տեսանյութ, որոնք առնչվում են որևէ ավետարանական սկզբունքի կամ սուրբ գրային պատմության հետ, նրանց հարցեր տվեք, որոնք կօգնեն նրանց սովորել իրենց տեսածից: Օրինակ, դուք կարող եք հարցնել. «Ի՞նչ է կատարվում այս նկարում կամ տեսանյութում: Իսկ ի՞նչ ես զգում»: The Gospel Library հավելվածում, Biblevideos.lds.org, medialibrary.lds.org, և children.lds.org-ում կարող եք փնտրել նկարներ և տեսանյութեր:

  • Երգեք: Հիմները և երգերը Մանկական երգարանից զորեղ ուժ են վարդապետության ուսուցման գործում: Օգտագործեք թեմաների ցուցիչը Մանկական երգարանի դարձերեսին, որպեսզի գտնեք երգեր, որոնք առնչվում են ձեր ուսուցանած ավետարանի սկզբունքներին: Օգնեք ձեր երեխաներին երգերի ուղերձը կապակցել իրենց կյանքի հետ: Օրինակ, դուք կարող եք հարցեր տալ երգի բառերի և արտահայտությունների վերաբերյալ: Բացի երգելուց, ձեր երեխաները կարող են կատարել գործողություններ, որոնք համապատասխանում են երգի հետ կամ լսել երգը որպես երաժշտական ֆոն, մինչ նրանք կատարում են այլ գործողություններ:

  • Ստեղծագործեք։ Երեխաները կարող են կառուցել, նկարել կամ ներկել ինչ-որ բան, որն առնչվում է պատմությանը կամ սկզբունքին, որն իրենք սովորում են:

  • Մասնակցեք առարկայական դասերին։ Պարզ առարկայական դասը կարող է օգնել ձեր երեխաներին հասկանալ ավետարանի սկզբունքը, որը դժվար է ըմբռնել: Երբ օգտագործում եք առարկայական դասեր, ուղիներ գտեք ձեր երեխաների մասնակցության համար: Նրանք ավելի շատ բան կսովորեն փոխադարձ փորձառությունից, քան պարզապես տեսանյութ դիտելուց:

  • Դերախաղ։ Երբ երեխաները բեմականացնեն որևէ իրավիճակ, որին նրանք հավանաբար կբախվեն իրական կյանքում, նրանք ավելի լավ կհասկանան, թե ավետարանական որևէ սկզբունք որքանով է կիրառելի իրենց կյանքում:

  • Կրկնեք միջոցառումները։ Փոքր երեխաները պետք է լսեն հասկացողությունները բազմաթիվ անգամներ, որպեսզի հասկանան դրանք: Մի վախեցեք պատմություններն ու միջոցառումները հաճախ կրկնելուց: Օրինակ, դուք կարող եք կիսվել սուրբ գրային պատմություններով մի քանի անգամ տարբեր եղանակներով՝ կարդալով սուրբ գրություններից, ամփոփելով ձեր բառերով, ցուցադրելով տեսանյութ, թույլ տալով երեխաներին օգնել ձեզ պատմել պատմությունը, հրավիրելով նրանց բեմականացնել պատմությունը և այլն:

    Նկար
    Ծնողներն ուսուցանում են փոքր երեխաներին