Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 3–9-ը։ 2 Նեփի 1–5․ «Մենք ապրեցինք երջանիկ»


Փետրվարի 3–9-ը։ 2 Նեփի 1–5․ «Մենք ապրեցինք երջանիկ», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Փետրվարի 3–9-ը։ 2 Նեփի 1–5, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Ադամն ու Եվան հեռանում են Եդեմի պարտեզից

Ադամն ու Եվան, Դուգլաս Ֆրայեր

Փետրվար 3-9-ը

2 Նեփի 1-5

«Մենք ապրեցինք երջանիկ»

Սուրբ գրությունները կարող են բացել անձնական հայտնության դուռը: Երբ կարդաք 2 Նեփի 1–5 գլուխները, գուցե բացահայտեք, որ Տերը յուրահատուկ բան է ցանկանում ուսուցանել ձեզ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Եթե իմանայիք, որ ձեր կյանքը մոտենում է ավարտին, ի՞նչ վերջնական ուղերձներով կցանկանայիք կիսվել նրանց հետ, ում ամենաշատն եք սիրում: Երբ մարգարե Լեքին զգաց, որ մոտենում է իր կյանքի ավարտը, նա վերջին անգամ հավաքեց իր երեխաներին, որպեսզի մարգարեանա և կիսվի ավետարանի սիրված ճշմարտություններով այն մարդկանց հետ, ում նա սիրում էր։ Նա ուսուցանեց ազատության, հնազանդության, Ադամի և Եվայի Անկման, Հիսուս Քրիստոսի միջոցով փրկագնման և ուրախության մասին: Նրա ոչ բոլոր երեխաներն ընդունեցին նրա վերջին վկայությունը, բայց այսօր կարդացող միլիոնավոր մարդկանց նման, այն մարդիկ, ովքեր ընդունեցին դա, նրա վկայության մեջ գտան «երջանիկ ապրելու» սկզբունքները (2 Նեփի 5․27

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

2 Նեփի 2

Ես ազատ եմ ընտրելու հավերժական կյանքը

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․ «Աստված ցանկանում է, որ իր զավակներն իրենց կամքի բարոյական ազատությունը գործի դնեն։ … Ըստ նրա ծրագրի ու կամքի՝ մենք որոշում կայացնելու առաջնային դեր ունենք մեր կյանքի դրամայում» («Ազատ հավիտյան՝ գործելու ինքնուրույն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014,16)։ Ազատ կամքի վերաբերյալ իր ուսուցմամբ Լեքին բացահայտեց այն կարևոր պայմանները, որոնք հնարավոր դարձրին ազատ կամքը և հնարավորություն տվեցին մեզ հասնել մեր աստվածային ներուժին, ներառյալ հետևյալը․

  1. Բարու և չարի գիտելիքը (2 Նեփի 2․5)

  2. Մարդկանց տված օրենքը (2 Նեփի 2․5)

  3. Հակառակ, հրապուրիչ ընտրություններ (2 Նեփի 2․11)

  4. Գործելու զորություն (2 Նեփի 2․16)

Կարդալով 2 Նեփի 2 գլուխը, ի՞նչ սովորեցիք ազատ կամքի հետևյալ պայմանների և նրանց միջև փոխհարաբերության մասին։ Ի՞նչ կպատահեր ձեր ազատ կամքի հետ, եթե այդ պայմաններից որևէ մեկը բացակայեր։ Լեքիի խոսքերից դուք ուրիշ ի՞նչ եք սովորում ազատ կամքի մասին:

2 Նեփի 2․22–29

Անկումը և Հիսուս Քրիստոսի Քավությունը Երկնային Հոր ծրագրի կարևոր մասերն են:

Շատերը Ադամի և Եվայի Անկումը տեսնում են որպես ողբերգական իրադարձություն: Այնուամենայնիվ, Լեքիի ուսմունքն Անկման մասին բացահայտում է, թե ինչու էր դա հանդիսանում մեր հավերժական առաջընթացի համար Հոր ծրագրի անհրաժեշտ մասը: Երբ կարդաք այս հատվածները, ուշադրություն դարձրեք, թե ինչու Անկումը պետք է տեղի ունենար, որպեսզի մենք՝ Երկնային Հոր զավակները, առաջընթաց ունենան: Ինչպե՞ս է Փրկիչի քավիչ զոհաբերությունը փրկագնում մեզ Անկումից:

Տես նաև Մովսես 5․9–12, 6․51–62, «Ադամի ու Եվայի Անկումը», Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org։

2 Նեփի 3․6–24

Ջոզեֆ Սմիթը նախակարգվել էր ավետարանը վերականգնելու համար։

2 Նեփի 3 գլխի վերջում գտնվում է Եգիպտոսից Հովսեփի կողմից տրված մի մարգարեություն, որը մի ապագա տեսանողի մասին է, ով կունենա իր անունը (տես 14–15 հատվածներ)՝ Ջոզեֆ Սմիթ։ Այն նաև շատ բան է պատմում Ջոզեֆ Սմիթի առաքելության մասին։ Համաձայն 6–24 հատվածների, ի՞նչ կանի Ջոզեֆ Սմիթը՝ «ընտրյալ տեսանողը», որպեսզի օրհնի Աստծո ժողովրդին։ Ինչպե՞ս է Ջոզեֆ Սմիթի գործը «մեծ արժեք» հանդիսացել ձեզ համար։

Ջոզեֆ Սմիթի առաքելության կարևոր գործերից մեկը Հովսեփի սերնդի գրվածքներն ի հայտ բերելն էր, որոնք ընդգրկված են Մորմոնի Գրքում: Ի՞նչ եք սովորում այս գլխից Մորմոնի Գրքի կարևորության մասին։

Տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 50․24–38 (Bible appendix):

Նկար
մարգարե Ջոզեֆ Սմիթը

Տիրոջ մարգարեն, Դեյվիդ Լինդսլի

2 Նեփի 4․15–35

Ես կարող եմ դառնալ դեպի Աստված՝ իմ թուլություններով հանդերձ

Վերջերս, Նեփին կորցրել էր իր հորը։ Իր ընտանիքը ղեկավարելու պարտականությունն այժմ ընկած էր նրա վրա։ Նա շրջապատված էր գայթակղությունով և հուսահատված էր իր մեղքերի պատճառով: Նույնիսկ, եթե ձեր հանգամանքները տարբեր են Նեփիի հանգամանքներից, կարող եք կրկնօրինակել նրա որոշ մտքերն ու զգացմունքները, որոնք գրված են 2 Նեփի 4․15–35 հատվածներում։ Ինչն օգնեց Նեփիին իր չարչարանքներում: Դժվարություններին դիմակայելու Նեփիի արձագանքն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ, որ դիմակայեք ձեր դժվարություններին։

2 Նեփի 5

Երջանկությունն այցելում է, երբ ապրում ես ավետարանով

Ինչպե՞ս կսահմանեիք երջանկությունը։ Նեփին գրել է, որ իր ժողովուրդն ապրեց «երջանիկ» (2 Նեփի 5․27)։ Կարող եք ուշադրություն դարձնել Նեփիի և նրա ժողովրդի այն ընտրությունների վրա, որոնք հանգեցրին երջանկության՝ միմյանց և իրենց ընտանիքներին աջակցելու եղանակների, իրենց համայնքում իրերն արժևորելու և այլնի վրա։ Ի՞նչ եք սովորում, որի շնորհիվ կարող եք կառուցել երջանիկ կյանք, ինչպես արեց Նեփիի ժողովուրդը։

2 Նեփի 5․20–21

Ի՞նչ «անեծք» եկավ լամանացիների վրա։

Նեփիի օրերում լամանացիներն անիծվեցին և նրանք «կտրվեցին [Տիրոջ] ներկայութjունից … [իրե]նց անօրինության պատճառով» (տես 2 Նեփի 5․20-21)։ Դա նշանակում էր, որ Տիրոջ Հոգին դուրս մղվեց նրանց կյանքից: Երբ լամանացիները ապաշխարեցին և ընտրեցին ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, «Աստծո անեծքն այլևս չէր հետապնդում նրանց» (Ալմա 23.18):

Մորմոնի Գիրքը նաև հաստատում է, որ լամանացիները սևամաշկ դարձան, երբ նեփիացիները բաժանվեցին նրանցից: Այս նշանի բնույթն ու տեսքը լիովին հասկացված չեն: Ի սկզբանե, լամանացիները այս նշանով տարբերվում էին նեփիացիներից: Ավելի ուշ, երբ թե՛ նեփիացիները և թե՛ լամանացիները անցան թուլության և արդարակեցության ժամանակաշրջաններով, այս նշանը կորցրեց իր իմաստը՝ որպես լամանացիներին տրված Աստծո պատժի արտահայտություն:

Մեր ժամանակների մարգարեները հաստատում են, որ սև մաշկը աստվածային շնորհազրկության կամ անեծքի նշան չէ: Եկեղեցին հարում է Նեփիի ուսմունքին, որ Տերը չի մերժում «ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև և սպիտակ, ստրուկ և ազատ, այր թե կին» (2 Նեփի 26․33)։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է․ «Տերը շեշտել է հավասար հնարավորությունների կարևոր վարդապետությունը Իր զավակների համար: … Տարբերությունները մշակույթի, լեզվի, ռասայի և ազգության միջև անհետանում են, երբ հավատարիմները կանգնում են ուխտի ճանապարհի վրա և գալիս են դեպի մեր սիրելի Քավիչը» (“President Nelson Remarks at Worldwide Priesthood Celebration” [June 1, 2018], newsroom.ChurchofJesusChrist.org):

Տես նաև “Till We All Come in the Unity of the Faith” (video, ChurchofJesusChrist.org):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ սուրբ գրություններն ընթերցում եք ընտանիքով, Հոգին կօգնի ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

2 Նեփի 1․13–25

Ի՞նչ են մեզ սովորեցնում այս հատվածները իրենց զավակների համար մեծագույն իղձեր ունեցող արդարակյաց ծնողների մասին։

2 Նեփի 3․6

Աստվածաշնչի բառարանում միասին կարդացեք «Տեսանող» բառը։ Ինչպե՞ս էր Ջոզեֆ Սմիթը տեսանող։ Ինչո՞ւ ենք մենք շնորհակալ Ջոզեֆ Սմիթի կատարած աշխատանքի համար (տես 2 Նեփի 3.6–24):

2 Նեփի 4․20–25

Երբ միասին կարդաք 2 Նեփի 4․20–25 հատվածները, յուրաքանչյուր հատվածից հետո դադար տվեք և ընտանիքի անդամներին հրավիրեք կիսվել, թե երբ են զգացել այն, ինչ նկարագրում է Նեփին։ Ի՞նչ է Աստված արել մեր ընտանիքի համար։

2 Նեփի 5

Ի՞նչ եղանակներով է ձեր ընտանիքն ապրում «երջանիկ»։ Երբ ձեր ընտանիքը կարդա 2 Նեփի 5, դուք կարող եք քննարկել, թե ինչի մասին էին հոգում նեփիացիները․ ընտանիքի (հատված 6), պատվիրանների (հատված 10), սուրբ գրությունների (հատված 12), կրթության (հատված 15), տաճարների (հատված 16), աշխատանքի (հատված 17), և Եկեղեցու կոչումների (հատված 26)։ Դա անելու տարբերակներից մեկն այն է, որ գտնեք այնպիսի առարկաներ, որոնք խորհրդանշում են այդ բառերը և զրուցեք, թե ինչպես ենք մենք նեփիացիների նման արժևորում այդ բաները։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Ուշադիր եղեք: Եթե ուշադրություն դարձնեք, թե ինչ է տեղի ունենում ձեր զավակների կյանքում, դուք ուսուցանելու հրաշալի հնարավորություններ կգտնեք: Ձեր զավակների մեկնաբանությունները կամ հարցերը նույնպես կարող են ուսուցման հնարավորություն տալ: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,16:)

Նկար
Լեքիի ընտանիքը ծնկի է եկել ծովափին

Լեքին և նրա ժողովուրդը ժամանում են Նոր Աշխարհ, Քլարկ Քելլի Փրայս