Վարդապետություն և Ուխտեր 2021
Հոկտեմբերի 24 Իմ կյանքում ինչպե՞ս կարող եմ կիրառել «Երկնային զորությունները»: Վարդապետություն և Ուխտեր 121-123


Հոկտեմբերի 24 Իմ կյանքում ինչպե՞ս կարող եմ կիրառել «Երկնային զորությունները»: Վարդապետություն և Ուխտեր 121-123, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Հոկտեմբերի 24 Իմ կյանքում ինչպե՞ս կարող եմ կիրառել «Երկնային զորությունները»:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
միասին զբոսնող կանայք

Հոկտեմբերի 24

Իմ կյանքում ինչպե՞ս կարող եմ կիրառել «Երկնային զորությունները»:

Վարդապետություն և Ուխտեր 121-123

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման։ Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ովքե՞ր են նոր մեր ծխում, և ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց լավ զգալ իրենց։ Ի՞նչ ենք անում, որպեսզի քվորումի կամ դասարանի ժողովները իմաստալից անցնեն։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Ի՞նչ պարտավորություններ կամ պատասխանատվություններ ունենք՝ որպես երիտասարդ տղամարդիկ կամ երիտասարդ կանայք։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ կատարել դրանք։

  • Մեր կյանքը Մենք ի՞նչ ենք անում Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու և մեր կյանքում Նրա զորությունը ստանալու համար։ Մենք ի՞նչ ենք անում, որ օգնենք մեր ընտանիքներին գալ Նրա մոտ։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Քահանայության իշխանությունը և զորությունը նույն բանը չեն։ Մարդը կարող է քահանայության իշխանություն ստանալ ձեռնադրմամբ․ տղամարդիկ կարող են կարգվել քահանայության պաշտոնում, և թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք կարող են ի սպաս դրվել որևէ կոչման։ Սակայն քահանայության զորությունը՝ Աստծո զորությունը, կամ «երկնքի զորությունը» կարող է գործածվել միայն «արդարության սկզբունքների հիման վրա» (Վարդապետություն և Ուխտեր 121․36), և թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք կարող են գործածել այդ զորությունը։ Եթե մենք ցանկանում ենք, որ մեր ծառայությունն ուրիշների համար լինի զորավոր և կյանք փոխող, մենք պետք է արժանի լինենք դիմելու երկնքի զորություններին։

Արդյո՞ք ձեր քվորումի կամ դասարանի անդամները գիտեն, թե ինչպես ստանալ քահանայության զորությունը։ Նրանց կյանքում և ծառայությունում ի՞նչը կփոխվեր, եթե նրանք ունենային այդ հասկացողությունը։ Խորհեք այդ հարցերի շուրջ, մինչ ուսումնասիրում եք Վարդապետություն և Ուխտերի 121 բաժինը։ Լավ կլինի նաև ուսումնասիրել Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի երկու ուղերձները։ Մեկը ուղղված է քահանայություն կրողներին․ «Քահանայության զորության գինը», (Լիահոնա, մայիս 2016, 66-69)։ Մյուսն ուղղված է քույրերին․ «Հոգևոր գանձեր», (Լիահոնա, նոյեմբեր 2019, 76-79)։

Նկար
պատանին աղոթելիս

Քահանայության զորությունը գալիս է արդարակյաց ապրելու միջոցով։

Սովորեք միասին

Քահանայության զորության վերաբերյալ քննարկում սկսելու համար կարող եք խնդրել քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են սովորել այդ զորության մասին, մինչ այս շաբաթ կարդացել են Վարդապետություն և Ուխտեր 121 բաժինը։ Եթե օգտակար կլինի, կարող եք խորհուրդ տալ, որ նրանք աչքի անցկացնեն 34-46 հատվածները և գտնեն, թե որտեղ է օգտագործվել զորություն բառը, ապա կիսվել իրենց սովորածով։ Դուք կարող եք օգտագործել հետևյալ վարժությունները, որպեսզի օգնեք ձեր քվորումի կամ դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ, թե նրանք ինչպես կարող են կիրառել Աստծո քահանայությունն իրենց կյանքում։

  • Օգտակար կարող է լինել հակադրելը, թե ինչպես են աշխարհում գործածվում «զորությունը» և «ազդեցությունը», և թե ինչ է ուսուցանել Տերը 121 բաժնում այն մասին, թե ինչպես է գործածվում քահանայության զորությունը։ Դուք կարող եք գրատախտակը բաժանել երկու մասի և վերնագրել դրանք Աշխարհիկ զորություն և Երկնքի զորություններ։ Քվորումի կամ դասարանի անդամները կարող են լրացնել սյունակները Վարդապետություն և Ուխտեր 121․34-46-ի բառերով և արտահայտություններով։ Այդ հատվածների ըմբռնումն ինչպե՞ս կարող է ազդել այն ուղիների վրա, որոնցով մենք ձգտում ենք դրական ազդեցություն ունենալ ուրիշների, մեր ընկերների, ընտանիքի անդամների և նրանց վրա, ում ծառայում և սպասավորում ենք։ Համաձայն այդ հատվածների, Սուրբ Հոգին ինչպե՞ս կարող է օգնել մեզ արդարությամբ ազդել ուրիշների վրա։

  • Որպեսզի օգնեք Ահարոնյան քահանայություն կրողներին սովորել, թե ինչպես զորություն բերել իրենց քահանայության ծառայության մեջ, դուք կարող եք ցուցադրել զանազան առարկաներ և խնդրել քվորումի անդամներին կռահել, թե ինչ արժե յուրաքանչյուր առարկան։ Ինչո՞ւ որոշ առարկաներ ավելի թանկ արժեն, քան մյուսները։ Որո՞նք են մեր կյանքի ամենաարժեքավոր բաները, և մենք ի՞նչ գին պետք է «վճարենք» դրանց համար։ Այնուհետև քվորումի անդամները կարող են ուսումնասիրել Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի «Քահանայության զորության գինը» ուղերձը, փնտրելով գինը, որը նրա խոսքերով մենք պետք է վճարենք, որպեսզի ստանանք քահանայության զորությունը։ Ինչպե՞ս է փոխվում մեր և ուրիշների կյանքը, երբ մավելի շատ ենք ներառում Փրկիչի զորությունը մեր ծառայության մեջ։

  • Որպեսզի օգնեք պարմանուհիներին հասկանալ, թե ինչպես ստանալ քահանայության զորությունը, դուք կարող եք խնդրել նրանց վերհիշել ժամանակները, երբ նրանք զգացել են Աստծո զորությունը իրենց կյանքում։ Բացատրեք, որ քահանայության զորությունը Աստծո զորությունն է։ Նրանք կարող են Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի «Հոգևոր գանձեր» ուղերձում փնտրել ճշմարտություններ կանանց և քահանայության զորության մասին։ Նախագահ Նելսոնն ի՞նչ խնդրեց Եկեղեցու կանանց անել՝ «ազատ օգտագործելու Փրկիչի զորությունը» (էջ 77, տես հատկապես չորս պարբերություններ, սկսած «Յուրաքանչյուր կին և յուրաքանչյուր տղամարդ» արտահայտությունից)։ Երբ ենք մենք օգտագործել այդ զորությունը, որ օրհնենք մեր և ուրիշների կյանքը։ Մեզ ի՞նչ են ուսուցանում Վարդապետություն և Ուխտեր 121.39-43 հատվածներն այն մասին, թե ինչպես կիրառել Տիրոջ զորությունը մեր կյանքում։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Մինչ դուք ձգտում եք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և արժանի ապրել՝ կիրառելով Նրա զորությունը, դուք կկարողանաք ուսուցանել զորությամբ և իշխանությամբ։