Վարդապետություն և Ուխտեր 2021
Հոկտեմբերի 10 Ինչպե՞ս կարող եմ լիովին դարձի գալ առ Տերը: Վարդապետություն և Ուխտեր 111-114


Հոկտեմբերի 10 Ինչպե՞ս կարող եմ լիովին դարձի գալ առ Տերը: Վարդապետություն և Ուխտեր 111-114, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Հոկտեմբերի 10 Ինչպե՞ս կարող եմ լիովին դարձի գալ առ Տերը:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
երկու երիտասարդ աղջիկները ժպտում են

Հոկտեմբերի 10

Ինչպե՞ս կարող եմ լիովին դարձի գալ առ Տերը:

Վարդապետություն և Ուխտեր 111-114

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման։ Ապա, բացի քվորումի կամ դասարանի հատուկ կարիքների շուրջ միասին խորհրդակցելուց, դուք կարող եք քննարկել գերագույն համաժողովի տպավորություններն ու թեմաները։ Հետևյալ հարցերը կարող են օգնել․

  • Ո՞ր թեմաները կամ ուղերձները գրավեցին մեր ուշադրությունը։

  • Մենք ի՞նչ ենք ոգեշնչվել անել՝ շնորհիվ մեր սովորածի կամ զգացածի։

  • Մենք ի՞նչ պետք է անենք որպես քվորում կամ դասարան, որպեսզի գործենք ըստ գերագույն համաժողովի ժամանակ լսած խորհրդի։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Որպեսզի ավելի լիարժեք դարձի գանք դեպի Հիսուս Քրիստոսը, մենք պետք է վստահենք Նրան և հնազանդվենք Նրա պատվիրաններին, նույնիսկ երբ դժվարագույն մարտահրավերներով փորձվում է մեր դարձը։ Եկեղեցու որոշ անդամներ, այդ թվում նաև Տասներկու Առաքյալների Քվորումի որոշ անդամներ, 1837 թվականին կորցրին իրենց վկայությունները և դեմ դուրս եկան Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Թոմաս Բ. Մարշն այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր։ Մինչ այս շաբաթ դուք ձեր ընտանիքով կարդացել եք Վարդապետություն և Ուխտեր 112 բաժինը, գուցե նկատել եք Տիրոջ խորհուրդը, որի նպատակն էր ամրապնդել Թոմաս Բ․ Մարշի դարձը (տես հատկապես 10-26 հատվածները)։ Այս խորհուրդը ձեզ ի՞նչ է ուսուցանում դեպի Փրկիչն ավելի լիարժեք դարձի գալու մասին։

Ինչպե՞ս կարող եք օգնել քվորումի կամ դասարանի անդամներին ստանալ Փրկիչի խոստումը, որ «նրանք դարձի կգան, և ես կբժշկեմ նրանց» (Վարդապետություն և Ուխտեր 112․13)։ Դուք ի՞նչ փորձառություններով կարող եք կիսվել։ Երբ խորհեք այդ հարցերի շուրջ, կարող եք վերանայել Նախագահ Բոննի Հ․ Քորդոնի «Տիրոջն ապավինիր և քո հասկացողությանը մի վստահիր» ուղերձը (Լիահոնա, մայիս 2017, 6-9) և «Դարձ» թեման Հավատքին հավատարիմ գրքույկում ([2004], 50-53)։

Նկար
սուրբ գրություններ կարդացող պատանին

Սուրբ գրությունները մեծ ուժ են տալիս, երբ ձգտում ենք ավելի լիարժեք դարձի գալ։

Սովորեք միասին

Ձեր քվորումի կամ դասարանի անդամները գիտե՞ն, թե ինչ է նշանակում դարձի գալ առ Հիսուս Քրիստոսը։ Արդյո՞ք նրանք գիտեն, թե ինչպես ավելի լիարժեք դարձի գալ։ Հրավիրեք նրանց խորհել այս հարցերի շուրջ, մինչ ուսումնասիրում են Վարդապետություն և Ուխտերի 112․10-26 հատվածները։ Մենք ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր դարձն առ Հիսուս Քրիստոսը նույնիսկ դժվարին իրավիճակներում։ Կարող եք օգտագործել ստորև գտնվող վարժություններից մեկը կամ մի քանիսը` օգնելու ձեր քվորումին կամ դասարանին ամրացնել իրենց դարձն առ Փրկիչը։

  • Ալմա 32․27-43 կարող է օգնել ձեր ուսանողներին հասկանալ, թե ինչպես ուժեղացնել իրենց հավատքը և ավելի լիարժեք դարձի գալ առ Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Գուցե դուք կարող եք քվորումը կամ դասարանը բաժանել խմբերի և յուրաքանչյուր խմբի խնդրել կարդալ այդ հատվածները և քննարկել, թե ինչ են դրանք ուսուցանում հավատքի և դարձի վերաբերյալ։ Խնդրեք յուրաքանչյուր խմբի կիսվել իրենց սովորածով։ Դուք կարող եք քննարկում խրախուսել հետևյալ հարցերի միջոցով․ Ծառի վերածվող սերմն ինչո՞ւ է հանդիսանում դարձի լավ օրինակ։ Ի՞նչ է նշանակում «[Աստծո] խոսքերի վրա մի փորձարկմամբ» արտահայտությունը (հատված 27)։ Ի՞նչ է նշանակում «սնուցել ծառը» (հատված 41)։ Ինչպե՞ս ենք իմանում, որ դարձի սերմը պատրաստ է «ուռչի, և ծլի, և սկսի աճել» (հատված 30)։ Դասարանի անդամներին ժամանակ տվեք խորհելու, թե ինչ պետք է անեն առ Հիսուս Քրիստոսը իրենց սեփական դարձը սնուցելու համար։

  • Աշխարհում կան բազմաթիվ ուժեր, որոնք խոչընդոտում են առ Հիսուս Քրիստոսը մեր դարձին։ Հելաման 5․12 հատվածըկարող է ուսուցանել քվորումի կամ դասարանի անդամներին, թե ինչպես ուժեղ մնալ՝ անկախ ընդդիմությունից։ Ի՞նչ է նշանակում «կառուցեք ձեր հիմքը» Հիսուս Քրիստոսի վեմի վրա։ Դուք կարող եք հանձնարարել յուրաքանչյուրին Երեց Քվենթին Լ․ Քուքի «Հավատքի հիմքերը» ուղերձից մի հատված (Լիահոնա, մայիս 2017, 127-31) և խնդրել նրանց փնտրել օրինակներ և խորհուրդ, որը կօգնի նրանց կառուցել իրենց հիմքը Փրկիչի վրա։

  • Կարո՞ղ եք մտածել ստեղծագործական միջոց՝ ցույց տալու Նախագահ Բոննի Քորդոնի կողմից ուսուցանված սկզբունքը «Տիրոջն ապավինիր և քո հասկացողությանը մի վստահիր» ուղերձում։ Օրինակ, դուք կարող եք քվորումը կամ դասարանը բաժանել խմբերի և հրավիրել յուրաքանչյուր խմբին թեք մակերևույթի վրա կառուցել ամենաբարձր կառույցը՝ օգտագործելով խորանարդիկներ կամ այլ առարկաներ։ Ապա քննարկեք, թե ինչ առնչություն ունի սա Նախագահ Քորդոնի ելույթի հետ։ Այնուհետև քվորումը կամ դասարանը կարող է ուսումնասիրել ուղերձը և գտնել խորհուրդներ, թե ինչպես մեր կյանքը կենտրոնացած պահել Հիսուս Քրիստոսի վրա։ Ինչպիսի՞ փորձառություններով կարող ենք կիսվել, երբ վստահել ենք մեր իսկ հասկացողությանը կամ երբ ապավինել ենք Փրկիչին։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչն ասել է. «Իմ վարդապետությունն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է» (Հովհաննես 7.16): Նա ուսուցանում էր վարդապետությունը, որը Նա սովորել էր Իր Հորից։ Ինչպե՞ս կարող եք հավաստիանալ, որ դուք ուսուցանում եք ճշմարիտ վարդապետություն։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով [2016], 20-21։)