Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 14 Ինչո՞ւ է կարևոր հավերժական ամուսնությունը: Վարդապետություն և Ուխտեր 129-132


Նոյեմբերի 14 Ինչո՞ւ է կարևոր հավերժական ամուսնությունը: Վարդապետություն և Ուխտեր 129-132, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Նոյեմբերի 14 Ինչո՞ւ է կարևոր հավերժական ամուսնությունը:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
տաճարի առջև կանգնած նորապսակներ

Նոյեմբերի 14

Ինչո՞ւ է կարևոր հավերժական ամուսնությունը:

Վարդապետություն և Ուխտեր 129-132

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը: Ո՞վ ունի մեր օգնության և աղոթքների կարիքը: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք նրանց։ Ո՞ւմ պետք է հրավիրենք գալիք միջոցառմանը:

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները: Մենք ի՞նչ հանձնարարություններ ենք կատարել: Մենք ի՞նչ հանձնարարություններ պետք է կատարենք։ Ինչպե՞ս ենք մենք հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը, և ինչպես կարող ենք հրավիրել ուրիշներին գալ այժմ:

  • Մեր կյանքը Ի՞նչ փորձառություններ են վերջերս ամրապնդել մեր վկայությունները: Ի՞նչ է կատարվում մեր կյանքում, և ինչպե՞ս կարող ենք աջակցել միմյանց:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Երբ ձեր քվորումի կամ դասարանի անդամները պատանի հասակում վկայություն ստանան տաճարային ամուսնության վերաբերյալ, ավելի հավանական է, որ ցանկանան և նախապատրաստվեն այս մեծ օրհնությանը։ Մեր Երկնային Հոր երջանկության ծրագրում ամուսնության հավերժական ուխտը շատ կարևոր է վեհացման համար (տես Վարդապետություն և Ուխտեր 131․1-4)։ Սակայն տաճարային ամուսնությունը միայն այն չէ, ինչը մենք կստանանք հաջորդ կյանքում․ այն կարող է նաև մեծ օրհնություններ բերել այս կյանքում։ Օրինակ, Աստծո հետ կապած սրբազան ուխտերը կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես են ամուսիններն ու կանայք վերաբերվում միմյանց հետ ունեցած փոխհարաբերություններին։ Եվ տղամարդն ու կինը, ովքեր կնքված են միմյանց հետ ժամանակի և ողջ հավերժության համար, վստահ են, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ նրանց փոխհարաբերությունները հավերժ կշարունակվեն, եթե նրանք հավատարիմ են իրենց ուխտերին։

Դուք ինչպե՞ս կարող եք օգնել ձեր քվորումի կամ դասարանի անդամներին տաճարում կնքվելու ավելի մեծ ցանկություն ունենալ։ Որպեսզի նախապատրաստվեք ուսուցանել տաճարային ամուսնության մասին, կարող եք ուսումնասիրել «Տաճարային կնքման մասին» հոդվածը temples.ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդալ «Ամուսնություն» թեման Հավատքին հավատարիմ գրքույկում ([2004], 14-18)։

Նկար
իրենց երեխաներին գրկած ծնողներ

Ընտանիքները կարող են միասին կնքվել տաճարային արարողությունների միջոցով։

Սովորեք միասին

Որպեսզի քվորումի կամ դասարանի անդամներին հնարավորություն տաք կիսվելու, թե այս շաբաթ ինչ են սովորել սուրբ գրություններից, դուք կարող եք գրատախտակին գրել նման մի հարց․ Հավերժական ամուսնությունը Աստծո տաճարում ինչո՞ւ է կարևոր։ Այնուհետև քվորումի կամ դասարանի անդամները կարող են իրենց կարդացածից որևէ հատված գտնել Վարդապետություն և Ուխտեր 129-32 բաժիններից, որը կարող է օգնել պատասխանել հարցին և գրել հղումը հարցի կողքին։ (Եթե նրանք օգնության կարիք ունենան, դուք կարող եք մատնացույց անել հետևյալ հատվածները․ Վարդապետություն և Ուխտեր 131․1-4, 132․13-19։) Միասին կարդացեք հղումներից մի քանիսը և քննարկեք, թե ինչ են ուսուցանում։ Կարող եք օգտագործել հետևյալ վարժություններից մեկը` օգնելով պատանիներին ավելի լավ հասկանալ տաճարային ամուսնության կարևորությունը։

  • Քանի որ հավերժական ամուսնությունը առանձնահատուկ նշանակություն ունի վերականգնված ավետարանում, ձեր ուսանողները գուցե հնարավորություններ ունենան բացատրել դա այն մարդկանց, ովքեր երբեք նախկինում չեն լսել այդ մասին։ Որպեսզի օգնեք քվորումի կամ դասարանի անդամներին անել այդ, կարող եք հրավիրել նրանց պատկերացնել, թե ունեն մի ընկեր, ով զարմանում է, թե ինչու են Վերջին Օրերի Սրբերը հավատում, որ տաճարում ամուսնանալը շատ կարևոր է։ Խնդրեք նրանց կարդալ «Օժանդակ աղբյուրներում» տրված սուրբ գրությունները, «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը (ChurchofJesusChrist.org) կամ 14-16 էջերը Հավատքին հավատարիմ գրքույկում։ Նրանք կարող են փնտրել բառեր, արտահայտություններ և մտքեր, որոնք կարող են ընդգրկել իրենց ընկերոջն ուղղված նամակում, որոնք բացատրում են տաճարային ամուսնության կարևորությունը։ Նրանք կարող են նաև դիտել «Ինչո՞ւ է ամուսնությունը սրբազան Երկնային Հոր համար» տեսանյութը «Դեմառդեմ Երեց և Քույր Ռենլանդների հետ» հանդիպումից ([պատանիների համաշխարհային հեռարձակում, օգոստոսի 5, 2017], FacetoFace.ChurchofJesusChrist.org)։ Կարող եք ժամանակ տալ նրանց նամակ գրելու համար, իսկ հետո հրավիրել նրանց կիսվել իրենց գրածով։

  • Հավատարիմ ամուսնության օրինակ տեսնելը կարող է ոգեշնչել ձեր ուսանողներին անձամբ ձգտել այդ օրհնություններին։ Այդ նպատակով կարող եք ուսումնասիրել Երեց Լ․ Ուիթնի Քլեյթոնի «Ամուսնություն․ նայիր և սովորիր» ուղերձը (Լիահոնա, մայիս 2013, 83-85)։ Քվորումի կամ դասարանի անդամներն այս ուղերձից ի՞նչ են սովորում այն մասին, թե ինչպես կառուցել երջանիկ հավերժական ամուսնություն։ Քվորումի կամ դասարանի անդամները կարող են նաև աչքի անցկացնել «Հասնելով երջանիկ ամուսնության» ենթավերնագրի գաղափարները Հավատքին հավատարիմ գրքույկում (էջ 17-19)։ Նրանք կարող են նաև դիտել «Ինչպե՞ս են հանդիպել Երեց և Քույր Բեդնարները» տեսանյութը «Դեմառդեմ Երեց և Քույր Բեդնարների հետ» հանդիպումից ([պատանիների համաշխարհային հեռարձակում, մայիսի 12, 2015], FacetoFace.ChurchofJesusChrist.org

  • Քվորումի կամ դասարանի անդամներին խնդրեք մտորել այն բաների շուրջ, որոնք կարող են խոչընդոտել տաճարում կնքվելուն։ Ի՞նչ կարող ենք անել հիմա, որպեսզի խուսափենք դրանցից։ Ապա նրանք կարող են ուսումնասիրել «Հավերժական ամուսնություն» թեման Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկի 3-րդ գլխում ([2019], 94), որպեսզի գտնեն սկզբունքներ և սովորություններ, որոնք տանում են դեպի երջանիկ ամուսնություններ և ընտանիքներ։ Նրանք կարող են կազմել այն բաների ցանկը, որ կարող են անել այժմ` պատրաստվելով հավերժական ամուսնության։ Ո՞րն է Փրկիչի դերը մեզ հավերժական ամուսնությանը նախապատրաստելու և դրան հասնելու գործում։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն՝ ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

  • Վարդապետություն և Ուխտեր 49․16-17, 131․1-4, 132․13-19 (Հավերժական ամուսնությունը շատ կարևոր է Աստծո ծրագրում)

  • Ավետարանական թեմաներ, «Ամուսնություն», topics.ChurchofJesusChrist.org

  • “What Is a Temple Wedding Like?” video, temples.ChurchofJesusChrist.org

  • Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը հայտարարել է․ «Ամուսնության և ընտանիքի վերաբերյալ հիմնական ճշմարտությունների հռչակումը չի նշանակում անտեսել կամ թերագնահատել նրանց զոհաբերությունները և հաջողությունները, ում համար կատարելությունը ներկայիս իրականությունը չէ։ … Շատ լավ բաների, շատ խիստ անհրաժեշտ բաների, նույնիսկ երբեմն ամեն բանի, որ անհրաժեշտ է այս պահին, կարելի է հասնել ոչ կատարյալ պայմաններում։ Մենք վստահաբար վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը նախատեսված էր և, ի վերջո, կփոխհատուցի բոլոր նրանց զրկանքներն ու կորուստները, ովքեր դիմում են Նրան» («Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», Լիահոնա, մայիս 2015, 52)։

Ուսուցանել Փրկիչի ձևով

Տվեք հարցեր, որոնք կոգեշնչեն ձեր ուսանողներին խորապես մտածել հավերժական ամուսնության մասին և ցանկություն կզգան աշխատելու այդ նպատակի ուղղությամբ։ Ուշադիր լսեք նրանց պատասխանները և բարյացակամորեն արձագանքեք՝ համաձայն Հոգու հուշումների։