Վարդապետություն և Ուխտեր 2021
Սեպտեմբերի 12 Ինչպե՞ս կարող ենք հավատքով դիմակայել թշնամուն: Վարդապետություն և Ուխտեր 98-101


Սեպտեմբերի 12 Ինչպե՞ս կարող ենք հավատքով դիմակայել թշնամուն: Վարդապետություն և Ուխտեր 98-101, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Սեպտեմբերի 12 Ինչպե՞ս կարող ենք հավատքով դիմակայել թշնամուն:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
Սրբերը փախչում են ամբոխից

Ս․Ս․Ա Քրիսչենսեն (1831–1912), Սրբերը դուրս են քշվում Ջեքսոն գավառից, Միսսուրի, մոտ․ 1878, ներկված՝ թեմփերա ներկով, մուսլին կտորի վրա, 196 x 287 սմ։ Բրիգամ Յանգի Համալսարանի Արվեստի թանգարան, Ս․ Ս․ Ա Քրիսչենսենի թոռների ընծան, 1970

Սեպտեմբերի 12

Ինչպե՞ս կարող ենք հավատքով դիմակայել թշնամուն:

Վարդապետություն և Ուխտեր 98-101

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10–20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման։ Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ո՞վ ունի մեր օգնության և աղոթքների կարիքը: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք նրանց։ Ո՞ւմ պետք է հրավիրենք գալիք միջոցառմանը:

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Մենք ի՞նչ հանձնարարություններ ենք կատարել: Մենք ի՞նչ հանձնարարություններ պետք է կատարենք։ Ինչպե՞ս ենք մենք հրավիրել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ, և ինչպես կարող ենք հրավիրել ուրիշների գալ այժմ:

  • Մեր կյանքը Ի՞նչ փորձառություններ են վերջերս ամրապնդել մեր վկայությունները: Ի՞նչ է կատարվում մեր կյանքում, և ինչպե՞ս կարող ենք աջակցել միմյանց:

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանված սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Վարդապետություն և Ուխտեր 98 և 101 բաժիններում գտնվող Աստծո խոսքերը մխիթարություն բերեցին Սրբերին, ովքեր 1830-ականներին Միսսուրիում կանգնած էին բազմաթիվ փորձությունների առջև։ Մինչդեռ մեր փորձությունները գուցե տարբերվում են Եկեղեցու վաղ շրջանի անդամների փորձություններից, մենք բոլորս մահկանացու կյանքում հանդիպում ենք ձախորդությունների, իսկ դրանց հավատարմորեն արձագանքելը կարող է օգնել մեզ աճել հոգևորապես և ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։

Ձախորդությունների ժամանակ Տիրոջը դառնալը ինչպե՞ս է ուժ տվել ձեզ և բարելավել ձեր հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ։ Ձեր քվորումի կամ դասարանի անդամներն ի՞նչ դժվարությունների և փորձությունների միջով են անցնում, և ինչպե՞ս կարող եք դուք օգնել նրանց ուժ գտնել Փրկիչի շնորհիվ։ Ձախորդության մասին ուսուցանելիս ձեզ կօգնի Երեց Նիլ Լ․ Անդերսենի «Խոցվածը» ուղերձը (Լիահոնա, նոյեմբեր 2018, 83-86) և «Ձախորդություն» թեման «Հավատքին հավատարիմ» գրքույկում ([2004], 126-30)։

Նկար
երիտասարդ տղան դրսում

Ձախորդության պահերին մենք խաղաղություն կգտնենք Փրկչին դիմելով։

Սովորեք միասին

Ձեր քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր անդամը պայքարում է իր իսկ մարտահրավերների դեմ։ Ձեր կարծիքով, ի՞նչ մխիթարանք կարող են նրանք գտնել Վարդապետություն և Ուխտեր 98․1-3-ում։ Կարող եք օգտագործել ստորև գտնվող վարժություններից մեկը կամ մի քանիսը, օգնելով նրանց հասկանալ, թե ինչպես դիմակայել ձախորդություններին առ Տերն ունեցած հավատքով։

  • Սուրբ գրությունները պարունակում են բազմաթիվ մարդկանց օրինակներ, ովքեր հավատարմորեն դիմացել են փորձություններին։ Քվորումի կամ դասարանի անդամները կարող են սովորել, թե ինչպես հավատարմորեն համբերել ձախորդությունների ժամանակ՝ ուսումնասիրելով այդ օրինակներից մի քանիսը (տես մի քանի օրինակներ «Օժանդակ աղբյուրներում»)։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է ընտրել սուրբ գրությունների հատվածներից մեկը և ամփոփել այդ անձնավորության փորձառությունը քվորումի կամ դասարանի համար։ Ի՞նչ եզրակացության ենք հանգում այն հարցի շուրջ, թե մենք ինչու ենք հանդիպում ձախորդությունների։ Ինչո՞ւ ենք սովորում, թե ինչպես հավատարմորեն դիմանալ ձախորդություններին։ Քվորումի կամ դասարանի անդամներին հրավիրեք գրի առնել մի փորձություն, որն առկա է իրենց կամ իրենց սիրելիների կյանքում և խորհել, թե ինչպես կարող են ապավինել Փրկիչի զորությանը՝ օգնելով իրենց այդ փորձությունների ընթացքում։

  • Որպեսզի իմանանք ձախորդության որոշ պատճառների մասին, և թե ինչ կարող ենք սովորել մեր փորձություններից, կարող եք միասին կարդալ «Ձախորդություն» թեմայի առաջին երկու պարբերությունները Հավատքին հավատարիմ գրքույկում (էջ 126)։ Խնդրեք քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել իրենց սովորածով։ Ապա յուրաքանչյուրը կարող է աչքի անցկացնել «Ձախորդություններ» վերնագրի մնացած երեք բաժինները և նախապատրաստվել ուսուցանելու մնացածին իրենց սովորածը, ներառյալ այն, թե ինչպես կարող է Փրկիչն օգնել մեզ փորձության պահին։ Հորդորեք նրանց ցանկության դեպքում կիսվել իրենց կարդացածի վերաբերյալ անձնական փորձառությամբ։

  • Ձախորդության վերաբերյալ քննարկում նախաձեռնելու համար կարող եք գրատախտակը բաժանել երկու մասի և մի կողմում գրել Մենք ինչո՞ւ ենք հանդիպում ձախորդության, իսկ մյուս կողմում՝ Մենք ինչպե՞ս կարող ենք հավատարմորեն դիմակայել ձախորդությանը։ Ձեր քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր անդամը կարող է կարդալ Երեց Նիլ Լ․ Անդերսենի «Խոցվածը» ուղերձի բաժիններից մեկը՝ փնտրելով գրատախտակին գրված հարցերի պատասխանները։ Երեց Անդերսենի ուղերձից ի՞նչ ենք սովորում Փրկիչի մասին։

  • Երեց Սթենլի Գ․ Էլիսն օգտագործել է ճուտիկների և թիթեռնիկների օրինակները, որպեսզի ուսուցանի դժվարությունների մասին իր «Արդյո՞ք մենք վստահում ենք Նրան․ Որքան դժվար, այնքան լավ» ուղերձում (Լիահոնա, նոյեմբեր 2017, 112-14)։ Դուք կարող եք ցուցադրել ձվից դուրս եկող ճուտիկի կամ բոժոժից դուրս եկող թիթեռի նկար և քննարկել, թե ինչ էր ուսուցանում Երեց Էլիսը։ Ապա ձեր ուսանողները կարող են զույգերով աշխատել և աչքի անցկացնել Երեց Էլիսի ելույթը։ Զույգերը կարող են դուրս գրել ցանկացած բան, որ նա ուսուցանել է այն բանի վերաբերյալ, թե մենք ինչու ենք հանդիպում դժվարությունների և ինչպես պետք է արձագանքենք դրանց։ Դժվար պահերին հավատարմորեն դիմանալն ինչպե՞ս է օգնել մեզ ավելի մոտենալ Փրկիչին։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչն անհատապես գիտեր նրանց, ում ուսուցանում էր, և Նա գիտեր, թե նրանք ինչ կարող էին դառնալ։ Երբ նրանք մաքառումների մեջ էին, Նա չկորցրեց նրանց հանդեպ հույսը, այլ շարունակեց սիրել նրանց։ Ի՞նչ դժվարություններ ունեն պատանիները։ Ինչպե՞ս կարող եք դուք ցույց տալ սեր և աջակցություն։