Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 8. 3 Նեփի 8–Մորմոն 6


«Գնահատեք ձեր գիտելիքները 8. 3 Նեփի 8–Մորմոն 6», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները 8», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 8

3 Նեփի 8Մորմոն 6

Նկար
մատղաշ բույս՝ աճի տարբեր փուլերում

Հոգևոր գիտելիքիների մասին մտածելը և դրանք գնահատելը կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, և ինչ աճ եք ունեցել 3 Նեփի 8Մորմոն 6 գլուխների վերջին շրջանում կատարած ուսումնասիրության արդյունքում։

Ուսանողներին մտածելու ժամանակ տվեք։ Ուսանողներին սովորածի մասին ժամանակ տվեք հիշելու և մտածելու։ Տվեք հարցեր կամ առաջարկեք վարժություններ, որոնցով կօգնեք ուսանողներին փորփրել հիշողությունը և հիշել զգացողությունները։ Կարող եք լռության րոպեներ հայտարարել և խնդրել ուսանողներին մտածել, զգալ և գրել։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչ են սովորել կամ ինչ եղանակներով են հոգևոր աճ ունեցել անցած մի քանի շաբաթվա ընթացքում։ Օգտակար կլինի, եթե նրանց հանձնարարեք վերանայել սուրբ գրությունների ուսումնասիրության օրագիրը կամ սուրբ գրություններում կատարած նշումները։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նախաթռիչքային զննումներ

Առաջին նախագահության նախկին նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը կիսվել է մի կարևոր դասով, որը քաղել է օդաչու աշխատելու տարիներին․

Որպես օդանավի օդաչու ես շատ արագ մի բան սովորեցի, որ թռիչքի ճանապարհը էապես կախված է նրանից, թե ինչպես եք աշխատում դժվարություն ներկայացնող արտաքին ազդեցությունների, օրինակ՝ քամու և վատ եղանակի պայմաններում։ Սակայն էլ ավելի կարևոր են ի պատասխան այդ արտաքին ազդեցություններին կայացրած ձեր որոշումները։ … Այդ որոշումները ճիշտ կայացնելուն օգնում է այն, երբ գիտեք, թե փաստացի ինչ դիրքում եք (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Երբ ընկղմվում ես այս նոր դարաշրջանում», ԲՅՀ ելույթներ, 23-ը ապրիլի, 2009 թ․, 4)։

  • Օդաչուի համար ինչո՞ւ է կարևոր նախքան որոշումներ կայացնելն իր փաստացի դիրքն իմանալը։

  • Օդաչուի փաստացի դիրքը պարզելու օրինակն ի՞նչ կապ ունի ձեր հոգևոր աճի հետ։

Նախքան սեմինարիայում սովորած առանձին թեմաներին անդրադառնալը մտածեք, թե ընդհանուր առմամբ ավելի շատ ինչը տպավորեց ձեզ։ Հետևյալ հարցերը կարող են օգնել։ Կարող եք պատասխանները գրի առնել ձեր օրագրում:

Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը։ Գրելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք ուսանողներին իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ։

  • Ի՞նչ եք սովորել ձեր վերջին ուսումնասիրություններից, որոնք ամենաազդեցիկն են եղել։

  • Վերջերս ի՞նչ փոփոխություններ եք նկատել ձեր զգացողություններում և մոտեցումներում։

  • Ի՞նչ եղանակներով եք կիրառել այն, ինչ սովորել եք։

Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան բացատրելու Քրիստոսի վարդապետությունը, գնահատելու 3 Նեփի գրքի ուսումնասիրության ազդեցությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իրենց զգացմունքների վրա և մտածելու, թե ինչպես են մասնակցում Իսրայելի հավաքմանը։ Անհրաժեշտության դեպքում այս դասի վարժությունները հարմարեցրեք այնպես, որ ձեր ուսանողներին օգնեք գնահատել այն, ինչ ընդգծվել էր 3 ՆեփիՄորմոն 6 գլուխները դասարանով ուսումնասիրելու ժամանակ։

Բացատրեք Քրիստոսի վարդապետությունը

Դասի այս մասը նախատեսված է հնարավորություն տալու ուսանողներին Քրիստոսի վարդապետությունը բացատրել 3 Նեփի 11․31–39 և 3 Նեփի 27․13–22 հատվածներում ներառված Նրա ուսմունքների օգնությամբ։

Գուցե հիշում եք, որ երբ հարություն առած Փրկիչն առաջին անգամ հայտնվեց նեփիացիներին, կարևոր ճշմարտություններով կիսվեց այն մասին, թե ինչ պետք է անենք հավերժական կյանքի օրհնություններն ստանալու համար (տե՛ս 3 Նեփի 11․31–39 և 3 Նեփի 27․13–22)։ Այդ ուսմունքերը հաճախ անվանում ենք «Քրիստոսի վարդապետություն» (2 Նեփի 31․21)։ Դուք հնարավորություն եք ունենալու ձեր բառերով բացատրելու Փրկչի ուսմունքները՝ օգտագործելով հետևյալ սցենարը․

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի, որպեսզի աշխատեն հետևյալ սցենարի վրա։ Երբ զույգի առաջին անդամը պատասխանում է հարցին, կարող եք դեռևս չկիսված ուսանողներին առաջարկել նոր զուգընկեր գտնել և պատասխանով կիսվել նրա հետ, որպեսզի զուգընկերները չկրկնվեն։

Պատկերացրեք, որ Ջոշ անունով մի ընկեր ունեք, որն սկսել է Եկեղեցով հետաքրքրվել։ Չնայած նա լավ է տրամադրված այն ամենի հանդեպ, ինչ սովորում է, բայց մկրտվելու կարիք չի տեսնում։

  • Մորմոնի Գրքի ո՞ր հատվածները կարող եք օգտագործել՝ օգնելու Ջոշին հասկանալ Հիսուս Քրիստոսի վարդապետությունը (եթե չգիտեք ինչից սկսել, կարող եք նայել 3 Նեփի 11․31–39 կամ 3 Նեփի 27․13–22 հատվածները)։

  • Ըստ ձեզ՝ այս հատվածներում Փրկչի ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել լուծել Ջոշի անհանգստությունը։

Խորհեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած զգացմունքների մասին

Դասի այս մասը նախատեսված է հնարավորություն տալու ուսանողներին մտածել, թե Փրկչի հանդեպ ունեցած իրենց զգացմունքների վրա ինչպես է ազդել 3 Նեփի գլխում Նրա մասին ուսումնասիրածը։

Սուրբ գրություններն արժեքավոր աղբյուր են մեզ համար, որպեսզի ավելին իմանանք Հիսուս Քրիստոսի բնավորության մասին։ 3 Նեփի 8–10 գլուխներից սկսած՝ մի քանի դասի ընթացքում ձեզ առաջարկվել է կազմել ցանկ այն ամենի, ինչ սովորել եք Հիսուս Քրիստոսի մասին, երբ Նա Իր հարությունից հետո ծառայում էր նեփիացիներին։ Գուցե նաև պատկերացրել եք, որ ներկա եք Փրկչի՝ նեփիացիներին ծառայելու իրադարձությանը։ Ձեր նշումները կամ ձեր պատկերացրած որոշ պահեր հիշելը կարող է օգնել ձեզ զգալ սեր Փրկչի հանդեպ և սեր Նրանից։

Եթե դասարանով կազմել եք նախորդ պարբերությունում նշված ցանկը, օգտակար կլինի ցուցադրել այն, որպեսզի ուսանողները կարողանան այս վարժության ընթացքում օգտվել դրանից։

Մի քանի րոպե ուսումնասիրեք ձեր օրագրում կազմած ցանկը և փնտրեք, թե ինչ եք սովորել Քրիստոսի մասին, որը կարող է ազդել Նրա հանդեպ ունեցած ձեր զգացմունքների վրա։ Որպես այլընտրանք՝ կարող եք վերանայել 3 Նեփի գրքի ուսումնասիրության ժամանակ նշած գլուխների վերնագրերը կամ սուրբ գրությունները՝ մտածելով նույն բանի մասին։

  • Որո՞նք են այն ամենակարևոր բաները, որոնք սովորել կամ զգացել եք Հիսուս Քրիստոսի մասին, երբ ուսումնասիրում էիք Նրա ծառայությունը նեփիացիներին։ Ինչո՞ւ։

Երբ ուսանողներն այս հարցերին իրենց պատասխանների մասին մտածելու և դրանք գրի առնելու համար բավարար ժամանակ ունենան, կարող եք նրանց բաժանել փոքր խմբերի, որպեսզի կիսվեն գրածով։ Դա կարող է նաև լավ հնարավորություն լինել՝ առաջակելու կամավորներին դասարանի հետ կիսվել իրենց վկայությամբ այն մասին, թե ինչ են սովորել և զգացել Հիսուս Քրիստոսի մասին։

Մասնակցել Իսրայելի հավաքմանը

Դասի այս մասը նախատեսված է օգնելու ուսանողներին մտածել, թե ինչպես են մասնակցում կամ կարող են մասնակցել Իսրայելի հավաքմանը։

3 Նեփի 15–16, 20–22 և 25 հատվածների ուսումնասիրության ժամանակ դուք սովորել եք Իսրայելը հավաքելու Տիրոջ ցանկության մասին։ Դուք գուցե պլանավորել եք օգնել ինչ-որ մեկին ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և մասնակցել տաճարային կամ ընտանեկան պատմության աշխատանքին։

Եթե նախորդ պարբերությունում նշված գլուխներն ուսումնասիրելիս ուսանողներին առաջարկել եք Իսրայելի հավաքմանն օգնելու պլաններ կազմել, ժամանակ տվեք նրանց վերանայելու իրենց պլանները։

Օգտակար կլինի, եթե այն ուսանողները, որոնք դեռ պլաններ չեն կազմել, գրատախտակին շրջան նկարեն։ Շրջանի ներսը կարող է ներկայացնել նրանց, ովքեր հավաքվել են Իսրայելի շուրջը։ Ուսանողներին առաջարկեք շրջանի ներսում գրել, թե երիտասարդներն ինչ տարբեր եղանակներով կարող են օգնել Տիրոջը հավաքել Իսրայելը։ Որպես օրինակ կարող է լինել ուրիշների հետ անձամբ, սոցիալական ցանցերում կամ այլ միջոցներով Մորմոնի Գրքի ուսմունքներով կիսվելը։

Մի քանի րոպե վերանայեք ձեր այն պլանները, որոնք վերջերս գուցե կազմել եք Իսրայելի հավաքմանը մասնակցելու համար։

Հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը կօգնեն ձեզ գնահատել, թե ինչ առաջընթաց ունեք պլանների կատարման մեջ․

  • Ի՞նչ եք արել ըստ ձեր պլանների գործելու համար։

  • Ի՞նչ սովորեցիք ըստ ձեր պլանների գործելու արդյունքում։ Ի՞նչ աճ ունեցաք։

  • Ուրիշ ի՞նչ եք ցանկանում անել՝ Իսրայելի հավաքմանը մասնակցելու համար։