Սեմինարիա
Մորմոն 1–2․ Մորմոն մարգարեն


«Մորմոն 1–2․ Մորմոն մարգարեն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոն 1–2», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոն 1–2

Մորմոն մարգարեն

Նկար
Մորմոնը պատանի ժամանակ

Երբ ձգտում եք հետևել Քրիստոսին, գուցե նկատեք, որ ձեր պահվածքը տարբերվում է ձեր շրջապատի մարդկանց պահվածքից։ Հնարավոր է մտածել եք․ «Ինչպե՞ս կարող եմ այնքան ուժեղ լինել, որ հետևեմ Քրիստոսին, երբ ուրիշները, կարծես, չեն հետևում Նրան»։ Երիտասարդ տարիքում մարգարե Մորմոնն էլ նման իրավիճակներ է ունեցել։ Այս դասը կարող է օգնել ձեզ Մորմոնի օրինակով հասկանալ, թե ինչպես կարող եք հետևել Քրիստոսին՝ անկախ ուրիշների ընտրությունից։

Ուսանողներին սովորեցրեք ուրիշների կյանքում փնտրել Փրկչի հատկանիշները։ Սուրբ գրություններում շատ պատմություններ կան հավատքով ապրող տղամարդկանց և կանանց մասին, որոնք Հիսուս Քրիստոսի հատկանիշներն ունեն։ Ուսանողներին օգնեք սովորել Փրկչի մասին՝ քննելով այն մարդկանց կյանքը, որոնք ձգտում են ընդօրինակել Նրան։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրատվել և դասի ընթացքում կիսվել իրենց այն փորձառություններով, երբ Հիսուս Քրիստոսին հետևելու համար որոշել են տարբերվել ուրիշներից, և ինչու արժեր այդպես անել։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տարբերվել որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ

Նկար
մանուշակագույն ռետինե բադիկ՝ մի խումբ դեղին ռետինե բադիկների մեջ

Կարող եք նման մի նկար ցուցադրել, որում շրջապատող իրերից ակնհայտորեն տարբերվող որևէ բան է պատկերված։ Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կհամեմատեք այս նկարը այն մարդու հետ, որը մեր օրերում ձգտում է հետևել Քրիստոսին։

  • Ի՞նչ իրավիճակներում երիտասարդները պետք է ընտրեն անել այն, ինչ ճիշտ է, թե հետևել իրենց շրջապատի մարդկանց՝ անելով այն, ինչ նրանք են անում։

Երբ սկսեք ուսումնասիրել մարգարե Մորմոնի կյանքը և ուսմունքները, փնտրեք գաղափարներ, որոնք կարող են օգնել ձեզ հետևել Փրկչին այն դեպքում, երբ ձեզ շրջապատող այլ մարդիկ գուցե այլ բան են նախընտրում։

Մորմոն մարգարեն

Կարող եք ցուցադրել Մորմոնի ստորև ներկայացվող նկարը։ Որևէ կամավորի խնդրեք բացատրել, թե ինչ են մետաղյա թիթեղները, որոնց վրա նա աշխատում է։ Անհրաժեշտության դեպքում կիսվեք հետևյալ պարբերության տեղեկություններով։

Նկար
Մորմոնը ոսկե թիթեղները ձեռքին

Մորմոնն ընտրվել էր Աստծո կողմից, որպեսզի պահպանի և պաշտպանի իր ժողովրդի սրբազան հիշատակարանները և դրանց ավելացնի իր սեփական պատմությունն ու փորձառությունները։ Նրա գրած, կրճատած ու պահպանած հիշատակարաններից մի քանիսը հետագայում թարգմանվելու էին մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից որպես Մորմոնի Գիրքը։

Դասն ավելի ինտերակտիվ վարելու համար կարող եք անել հետևյալը․ առաջարկեք ուսանողներին պատկերացնել, որ Մորմոնի համար ստեղծում են սոցցանցային պրոֆիլ կամ պատրաստվում են նրան ներկայացնել մի խումբ մարդկանց։ Հատվածների յուրաքանչյուր խմբից հետո ընդմիջեք և ուսանողներին առաջարկեք պրոֆիլին կամ ներկայացմանն իրենց սովորածից ինչ-որ բան ավելացնել։

Մորմոնի մասին մանրամասներ իմանալու համար կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները․

  • Ի՞նչը տպավորեց ձեզ Մորմոնին նկարագրող հատվածներում։

Նույնիսկ երիտասարդ տարիքում Մորմոնը պետք է որոշեր՝ արդյոք հետևելու է իր շրջապատի մարդկանց, թե պատրաստակամ է առանձնանալ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ։

Գուցե հիշում եք այն արդարակյաց քաղաքակրթության մասին, որը հիմնադրվել էր Փրկչի Ամերիկաներ կատարած այցից հետո։ Մոտ 200 տարի արդար կյանք վարելուց հետո նեփիացիներն ու լամանացիները, ցավոք, սկսեցին հպարտանալ։ Ի վերջո, նրանք չափից շատ ամբարշտացան ու սկսեցին հակամարտել (տե՛ս 4 Նեփի 1․24–49

Կարդացեք Մորմոն 1․13–14, 16, 2․18–19 հատվածները և փնտրեք, թե ինչպես էր Մորմոնը նկարագրում այն հասարակությունը, որում մեծացել էր։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Մորմոնի օրինակից։

Ահա ճշմարտություններից մեկը, որ ուսանողները կարող են բացահայտել․ մենք կարող ենք որոշել հետևել Փրկչին, նույնիսկ երբ մեր շրջապատի այլ մարդիկ չեն հետևում։ Կարող եք այդ ճշմարտությունը գրել գրատախտակին։

Իր արդարակեցության համար Մորմոնն Աստծուց հրաշալի օրհնություններ ստացավ անգամ պատանեկան տարիքում։ Կարդացեք Մորմոն 1․15 հատվածը՝ փնտրելով օրհնություններից մեկը։

  • Պատանին այսօր ի՞նչ ձևերով կարող է օրհնվել՝ «[ճաշակելու] ու [իմանալու] Հիսուսի բարության մասին»։

    Այս հարցի հնարավոր պատասխաններ են մեղքերի ներումը կամ դժվար ժամանակներում խաղաղություն ունենալը։ Ուսանողները կարող են նաև նշել առիթներ, երբ զգացել են, թե ինչպես է Հիսուսի տված ուժն օգնել իրենց անել այն, ինչն անելու համար իրենց կարծիքով չեն համապատասխանել կամ ունակ չեն եղել։

  • Երկնային Հայրն ինչպե՞ս է օրհնել ձեզ, երբ հետևել եք Հիսուս Քրիստոսի հետևյալ օրինակին, նույնիսկ եթե ուրիշները չեն հետևում։

Եթե ուսանողները Մորմոնի մասին ներկայացում են պատրաստել կամ նրա համար սոցցանցային պրոֆիլ են ստեղծել, առաջարկեք նրանց փոքր խմբում կիսվել իրենց պատրաստածով։

Մորմոնի օրինակը

Մորմոնի օրինակը կարող է օգնել ձեզ բացահայտել եղանակներ, որոնցով կարող եք հետևել Քրիստոսին նույնիսկ այն դեպքում, երբ ձեր շրջապատի մարդիկ այդպես չեն անում։ Ստորև ներկայացվող վարժությունները կարող են օգնել ձեզ խորությամբ ընկալել Մորմոնի հատկանիշները և դրանք Քրիստոսին հետևելու համար կիրառելու ձևեր գտնել։

Կարող եք դասարանը բաժանել փոքր խմբերի։ Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք ուսումնասիրել հետևյալ հատկանիշներից մեկը և նրանց բաժանեք համապատասխան աշխատաթերթերը։ Ապա առաջարկեք ուսանողներին մյուս հատկանիշն ուսումնասիրած խմբին ներկայացնել իրենց սովորածը։

Վարժություն 1

Եղեք լրջմիտ

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)․ «Մորմոն 1–2․ Մորմոն մարգարեն»

Կարդացեք Մորմոն 1․2, 15 հատվածները և նշեք «լրջմիտ» բառը (կարող եք ձեր սուրբ գրություններում գրել, որ լրջմիտ կարող է նշանակել ակնածալից, լուրջ և մտախոհ)։

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Բոյդ Ք. Փաքերի (1924–2015) հետևյալ խոսքերը․

Եկեղեցում մենք հետևել ենք ակնածալից և ոչ ակնածալից պահվածքին։ Թեպետ շատերը արժանի են բարձր գովասանքի, մենք պասսիվ ենք մնում։ Մենք խորապես մտահոգվելու պատճառ ունենք։ …

Ոչ ակնածալից վերաբերմունքը ծառայում է հակառակորդի նպատակներին` մտքում և հոգում փակելով հայտնության նուրբ ուղիները (Բոյդ Ք. Փաքեր, «Ակնածանքը հրավիրում է հայտնություն», Ensign, նոյ. 1991 թ․, 22)։

  • Ինչե՞ր կան, որոնց նկատմամբ պետք է ակնծալից ու լուրջ վերաբերմունք ցուցաբերել, սակայն որոնց ոմանք ոչ ակնածալից են վերաբերվում։

  • Փրկիչը լրջմիտ (հարգալից, լուրջ և մտախոհ) լինելու ի՞նչ եղանակների օրինակներ է ցույց տալիս։

Վարժություն 2

Արագ ընկալեք

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)․ «Մորմոն 1–2․ Մորմոն մարգարեն»

Կարդացեք Մորմոն 1․2 հատվածը և նշեք «արագ ընկալել» արտահայտությունը։

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից՝ երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը.

Երբ արագ ենք ընկալում, մենք անմիջապես տեսնում կամ նկատում ենք և հնազանդվում ենք։ Այս երկու հիմնարար տարրերը՝ տեսնելը և հնազանդվելը, կարևոր են արագ ընկալելու համար։ Իսկ Մորմոն մարգարեն այս պարգևի գործնական կիրառության տպավորիչ օրինակ է (Դեյվիդ Ա. Բեդնար, «Արագ ընկալել», Ensign, դեկտեմբեր 2006 թ․, 32)։

  • Ըստ ձեզ՝ ո՞ր ուսմունքներն են օգտակար արագ նկատելու և հնազանդվելու համար։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք որևէ ընկերոջ, որը կարծում է, որ Տիրոջը հնազանդվելը կարող է սպասել՝ մինչև կյանքի ավելի ուշ շրջան։

  • Ինչպե՞ս է Հիսուսը Քրիստոսը արագ ընկալելու օրինակ հանդիսանում։

Օգնություն և ուժ՝ հավատարիմ մնալու համար

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի՝ հետևյալ վարժությունը կատարելու համար։ Ապա նրանց առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով։

Թվեք առնվազն երկու մարտահրավեր, որոնց բախվում են երիտասարդներն այսօրվա աշխարհում, ինչը կօգնի ձեզ քրիստոսանման այս հատկանիշները ձեր կյանքում կիրառելու եղանակներ գտնել։ Հետո գրեք, թե ձեր ուսումնասիրած հատկանիշներից մեկը կամ երկուսը ինչպես կարող են երիտասարդներին օգնել՝ ստանալու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օգնությունը և ուժը։

Կարող եք կիսվել, թե Քրիստոսին հետևելու ընթացքում ինչ օրհնություններ եք ստացել։ Ապա խրախուսեք ուսանողներին այսօր սովորածի և զգացածի հիման վրա գործելու ծրագիր կազմել։