Սեմինարիա
Հելաման 14․ Փրկչի նշանները


«Հելաման 14․ Փրկչի նշանները», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 14», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 14

Փրկչի նշանները

Նկար
երիտասարդ տղան ուսումնասիրում է սուրբ գրությունները

Երկնային Հայրը մարգարեներին ուղարկում է, որպեսզի նրանք օգնեն Իր զավակներին հավատալ Իր սիրելի Որդուն, այդպես էր, օրինակ, երբ Նա պատվիրեց Սամուել Լամանացուն քարոզել նեփիացիներին։ Իր մարգարեություններում Սամուելը խոսում էր այն նշանների մասին, որոնք ազդարարելու էին Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մահը։ Այս դասը կօգի ձեզ ամրապնդել Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը՝ Աստծո կողմից մեզ տրված նշանները հասկանալու միջոցով

Յուրաքանչյուր ուսանողի խրախուսեք մասնակցել ուսումնական գործընթացին։ Ուսանողներին տարբեր եղանակներով մասնակից դարձրեք դասին։ Օրինակ՝ առաջարկեք նրանց նկարել, գրել գրատախտակին, բացատրել հասկացածը կամ վկայել։ Գնահատեք ուսանողների ջանքերը և յուրաքանչյուրին խրախուսեք աջակցել դասընկերոջ մասնակցությանը։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել՝ կիսվելու, թե լույսն ինչպես կարող է համեմատվել Հիսուս Քրիստոսի հետ։ Նրանք կարող են մտածել մութ տեղերում լուսավորող լապտերների, տան լամպերի կամ բնական լույսի, օրինակ՝ արևի և աստղերի մասին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հայտարարություններ

Մտածեք, թե ձեր կյանքում ինչ իրադարձություններ կան, որոնք այնքան կարևոր են, որ դրանց մասին նախօրոք կհայտնեք ընկերներին ու ընտանիքի անդամներին։ Շատ մշակույթներում կրթությունն ավարտելու, ամուսնության, հոբելյանական տարեդարձների ու այլ իրադարձությունների մասին պաշտոնական ազդագրեր են պատրաստվում և ուղարկվում շաբաթներ կամ ամիսներ առաջ։

Կարող եք ուսանողներին ազդագրերի օրինակներ ցույց տալ կամ պատմել ձեր կյանքի որևէ իրադարձության մասին, որը նախապես հայտնել եք ձեր հարազատ ու սիրելի մարդկանց։

  • Մարդիկ ի՞նչ պատճառներով են այդ ազդագրերը իրադարձության օրվանից առաջ ուղարկում։

  • Ո՞ր իրադարձություններն է ընտրել Երկնային Հայրը, որպեսզի դրանց մասին նախապես ազդարարի Իր մարգարեների միջոցով։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են այդ իրադարձությունները այնքան կարևոր, որ պետք է հայտարարվեն։

Սամուել Լամանացու մարգարեությունների միջոցով Աստված նեփիացիներին ազդարարեց ապագայի կարևոր իրադարձությունների և դրանց ուղեկցող նշանների մասին։

Կարդացեք Հելաման 14.12 հատվածները և փնտրեք, թե ինչու Աստված պատվիրեց Սամուելին մարգարեանալ այդ նշանների մասին։

Օգնեք ուսանողներին բացահայտել որևէ սկզբունք՝ առաջարկելով նրանց ամփոփել այդ հատվածից սովորածը։ Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց անշուշտ հետևյալի նման մի ճշմարտություն կբացահայտեն։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ Աստծո տված նշաններն իմանալը կարող է ամրապնդել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս։

Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կազդեին ձեզ վրա Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մահն ազդարարող նշանները, որոնք տվել էր Սամուելը, եթե դրանց ականատեսը լինեիք։ Խորհեք, թե ինչ նշաններ կամ փորձառություններ է տվել ձեզ Աստված՝ հաստատելու Փրկչի հանդեպ ձեր հավատքը։ Դրանք կարող են Փրկչի Երկրորդ Գալստյանը նախորդող նշաններ լինել։

Փրկչի ծննդյան և մահվան նշանները

Հետևյալ վարժությունն օգտագործելու դեպքում սահմանափակեք ժամանակը, որպեսզի ձեր ուսանողներին անհրաժեշտ մնացած նյութերի համար ժամանակ մնա։ Ուսանողները կարող են աշխատել փոքր խմբերով, և դուք կարող եք տարբեր խմբերի հանձնարարել ուսումնասիրել Քրիստոսի ծնունդը կամ Նրա մահը։ Հիշեցրեք ուսանողներին, որ ազդագրերը կազմելիս հարգանքով վերաբերվեն Փրկչի ծննդյանը և մահվանը։

Որպես մեկ այլ տարբերակ բոլոր խմբերը կարող են Քրիստոսի ծննդյան մասին ազդագրեր պատրաստել և իրենց խմբերում քննարկել, թե այդ նշաններն ինչպես են վկայում Նրա մասին։ Հետո ուսանողները կարող են դասարանով ուսումնասիրել Քրիստոսի մահվան նշանները և քննարկել, թե այդ նշաններն ինչպես են վկայում Նրա մասին։

Անհրաժեշտության դեպքում տրամադրեք նյութեր, օրինակ՝ գունավոր մատիտներ և թղթեր։ Ուսանողները կարող են թղթի փոխարեն էլեկտրոնային սարքեր օգտագործել, եթե ունենան իրենց հետ։

Հետևյալ մարգարեությունների օգնությամբ ստեղծեք Փրկչի ծննդյան և մահվան ազդագրեր Սամուելի ժամանակաշրջանի նեփիացիների համար։ Ձգտեք պատկերել Փրկչի ծննդյան ուրախությունը և Նրա մահվան ծանրությունը։ Ներառեք նաև, թե մարդիկ ինչու պետք է պատրաստվեն այդ գալիք իրադարձություններին։

Յուրաքանչյուր խմբի առաջարկեք իր կազմած ազդագիրը ներկայացնել մեկ այլ խմբի։ Եթե խմբերը տարբեր նշաններ են ուսումնասիրել, առաջարկեք նրանց ներկայացնել այն խմբին, որն այլ նշան է ուսումնասիրել։

Հետո Փրկչի մասին դասարանային քննարկում սկսեք՝ տալով նմանատիպ հարցեր։

  • Ըստ ձեզ՝ Փրկչի ծնունդն ու մահը ինչո՞ւ ազդարարվեց լույս և խավար խորհրդանշող նշաններով։

  • Այդ նշանները տեսնելը ինչպե՞ս ամրապնդեց նեփիացիների հավատքը Փրկչի հանդեպ։

Եթե ուսանողների համար օգտակար կլինի, կարող եք առաջարկել նրանց, որ սուրբ գրություններում գտնեն, թե որտեղ է Փրկիչը համեմատվում լույսի հետ, օրինակ՝ Հովհաննես 8.12։ Կարող եք հարցնել․ «Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է ձեզ համար լույս եղել»։

Երկրորդ Գալուստի նշանները

Նկար
Երկրորդ Գալուստը

Ինչպես որ Երկնային Հայրը նշանների օգնությամբ հնագույն նեփիացիներին պատրաստեց Իր որդու գալստյանը, այնպես էլ մեր օրերում է նշանների օգնությամբ Նա օգնում մեզ պատրաստվել Իր Որդու Երկրորդ Գալստյանը։

Այս բաժինը նախատեսված է օգնելու ուսանողներին՝ հասկանալ Երկրորդ Գալստյանը նախորդող նշաններից մի քանիսը։ Ստորև բերված համապատասխանեցման վարժությունը կօգնի ուսանողներին։ Կարող եք նաև այլ մեթոդներ օգտագործել, օրինակ՝ ցուցադրել նշանների ցանկը, երբ ուսանողները դասի վերջում պատասխանեն հարցերին։ Կամ կարող եք յուրաքանչյուր ուսանողի խնդրել ընտրել մեկ հղում ու կարդալ այն, ապա դասարանին ներկայացնել բացահայտած նշանը։

Պատասխաններ․ 1-դ, 2-բ, 3-ա, 4-գ, 5-ե

Որպեսզի ծանոթանաք Երկրորդ Գալստյանը նախորդող նշաններին կամ հիշեք դրանք, կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և համապատասխանեցրեք դրանք նշանի նկարագրությանը։ Եթե ցանկանաք ավելի շատ նշաններ ուսումնասիրել, Սուրբ գրքերի ուղեցույցում կարդացեք «Ժամանակների նշանները» հոդվածը (scriptures.ChurchofJesusChrist.org

  1. 1 Նեփի 14.14

  1. Բոլոր ազգերի մարդիկ կբերվեն Աստծո տաճարի մոտ

  1. 2 Նեփի 3.6, 11, 15

  1. Հովսեփի ժառանգը (Ջոզեֆ Սմիթը) կստեղծի Աստծո խոսքը (Մորմոնի Գիրքը)

  1. Եսայիա 2.2–3

  1. Ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհում

  1. Մատթեոս 24.14

  1. Տիրոջ ժողովուրդը կսփռվի ամբողջ աշխարհում և կօրհնվի Աստծո զորությամբ

  1. Բ Տիմոթեոս 3.1–7

  1. Մարդիկ եսասեր և մեղսավոր կլինեն ու կհեռանան Աստծուց

  • Ինչպե՞ս եք տեսել Փրկչի Երկրորդ Գալստյան նշաններից մի քանիսի իրականացումը։

Հետևյալ հարցը կարող է կարևոր լինել խորհելու համար։ Նախքան պատասխանելը՝ կարող եք ուսանողներին ժամանակ տալ, որպեսզի խորհեն, թե Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին, միսիոներական աշխատանքը, տաճարները, մարգարե Ջոզեֆ Սմիթը և Մորմոնի Գիրքը ինչպես են ազդել Փրկչի հանդեպ իրենց հավատքի վրա։

  • Այս նշանների իրականացումն ինչպե՞ս է ազդել Փրկչի հանդեպ ձեր հավատքի վրա։

  • Ըստ Հելաման 14.13, 28–29 հատվածների՝ ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր Քրիստոսին հավատալը։

  • Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքն ինչպե՞ս է օրհնություն եղել ձեզ համար։

Կարող եք ուսանողներին առաջարկել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում գրի առնել հետևյալից ստացած տպավորությունները։

Առաջիկա դասերի ընթացքում 3 Նեփի 1–10 հատվածներն ուսումնասիրելիս կկարդաք Փրկչի ծննդյան և մահվան այն նշանների իրականացման մասին, որոնք տվել էր Սամուելը։ Սամուելի ժամանակաշրջանի մարդիկ, որոնք հավատում էին մարգարեություններին և պատրաստվել էին Քրիստոսի գալստյանը, շատ տարբեր փորձառություններ ունեցան՝ ի տարբերություն այն մարդկանց, որոնք չէին հավատում և չէին պատրաստվել։

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք Փրկչի հանդեպ ձեր հավատքի և այն փորձառությունների մասին, որոնք բերել են ձեզ այդ հավատքին։ Կարող եք ներառել նաև, թե ինչպես կարող եք ամրապնդել այդ հավատքը (օրինակ՝ շարունակելով ուսումնասիրել Մորմոնի Գիրքը կամ այցելելով տաճար)։