Սեմինարիա
Վարդապետության սերտում. Ալմա 39.9․ «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»


«Վարդապետության սերտում. Ալմա 39.9․ «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. Ալմա 39.9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Ալմա 39.9

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»

Նկար
Իզաբելը քայլում է Կորիանթոնի կողքով

Ալմա 39 գլուխն ուսումնասիրելիս դուք սովորեցիք մաքրաբարոյության օրենքով ապրելու կարևորության մասին, և ինչպես դիմակայել գայթակղությանը՝ ապավինելով Հիսուս Քրիստոսին։ Այս դասը կօգնի ձեզ մտապահել Ալմա 39.9 վարդապետության սերտման հատվածն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Խրախուսեք ուսանողներին գիտակցաբար ձգտել ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։ Երբ ուսանողները ձգտեն ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին, օգնեք նրանց հասկանալ Սուրբ Հոգու հուշումները, որոնցով ավելի արդյունավետ գործելու եղանակներ կբացահայտեն։ Խրախուսեք ուսանողներին աղոթքով բացահայտել, թե ինչ հատուկ քայլեր կարող են ձեռնարկել Փրկչին ավելի նմանվելու իրենց ջանքերում։

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել սկսել մտապահել Ալմա 39.9 հատվածի սուրբ գրության հիմնական արտահայտությունը։ Նաև կարող եք խրախուսել նրանց, որ փորձեն հատվածն ամբողջությամբ մտապահել։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս հատվածի դասը նախատեսված է անցկացնել «Ալմա 39» դասից հետո, որը Ալմա 39.9 վարդապետության սերտման հատվածի ուսումնասիրման համատեքստային դասն է։ Եթե վարդապետության սերտման այդ դասը անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և մտապահեք

Վարդապետության սերտման Ալմա 39.9 հատվածի հիմնական սուրբգրային արտահայտությունն է՝ «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»։ Օգտագործեք հետևյալ մեթոդը կամ ձեր ընտրությամբ մեկ այլ մեթոդ, որը կօգնի ձեզ մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը։

Նկար
զույգ աչքեր՝ վրագծված շրջանի ներսում

Գրատախտակին կարող եք գրել Ալմա 39.9 և նկարել մի զույգ աչք՝ խաչագծված շրջանի ներսում։ Հիմնական սուրբգրային արտահայտությունն ուսումնասիրելու համար ուսանողներին մի քանի րոպե հատկացրեք, ապա մի քանիսին առաջարկեք գալ գրատախտակի մոտ և նկարի շուրջը գրել արտահայտությունը։ Դասարանով մի քանի անգամ բարձրաձայն արտասանեք սուրբ գրության հատվածը և հիմնական արտահայտությունը, մինչև ուսանողները մտապահեն այն։

Կարող եք մի քանի ուսանողի առաջարկել դասարանի առաջ դերախաղով ներկայացնել հետևյալ սցենարը։

Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք և առաջին անգամ ինչ-որ մեկին ուսուցանում եք մաքրաբարոյության օրենքի մասին: Համառոտ նկարագրեք մաքրաբարոյության օրենքը, և օգտագործեք Ալմա 39.9 հատվածը՝ բացատրելու, թե ինչպես պահել այն:

Գործնական կիրառում

Ուսանողներին հնարավորություն տվեք վերանայելու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որոնք ուսուցանվում են 5–12-րդ պարբերություններում Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում։ Վերանայելուց հետո առաջարկեք նրանց յուրաքանչյուր սկզբունքից ընտրել որևէ կարևոր բառ, որը իրենց կարծիքով լավագույնս նկարագրում է այն։ Հետո ուսանողները կարող են կիսվել, թե որ բառն են ընտրել և ինչու։

Օգտագործեք ստորև ներկայացվող սցենարը կամ կարող եք հարմարեցնել այն ուսանողների կարիքներին, որպեսզի օգնեք նրանց կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Իվանին դուր է գալիս ժամանակ անցկացնել սոցիալական ցանցերում։ Նա ստեղծարար է և սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում կիսվում է դրական ուղերձներով։ Սակայն նա տեսնում է նաև մեծ չափով անպատշաճ, երբեմն նույնիսկ՝ պոռնոգրաֆիկ բնույթի բովանդակություն։ Սկզբում դա անհանգստացնում էր նրան, բայց ժամանակի ընթացքում նա ավելի ու ավելի էր օգտվում դրանից։ Վերջերս նույնիսկ նա ավելի շատ նման բովանդակություն է որոնում։ Այժմ նրան չեն մտահոգում իր կատարած ընտրությունները։

Քննարկեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները հասկանալը և կիրառելն ինչպես կարող է օգնել Իվանին տեսնել իր ներկայիս գործողությունների հետ կապված խնդիրները։ Հետևյալ հարցերը և նյութերը կարող են օգնել։

Կարող եք գրատախտակին գրել ստորև բերված յուրաքանչյուր բաժնի առաջին հարցը և առաջարկել ուսանողներին զույգերով կամ փոքր խմբերով քննարկել իրենց պատասխանները։ Երբ ուսանողներն աշխատում են խմբերով, քայլեք դասարանով և լսեք, թե ինչ են քննարկում։ Անհրաժեշտության դեպքում ավելացրեք ստորև բերված լրացուցիչ հարցերն ու նյութերը, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի շատ օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Իվանն ինչպե՞ս կարող է քննել իր իրավիճակը հավերժության հեռանկարով։

  • Մտքերը մաքուր պահելու նրա ջանքերն ի՞նչ փոփոխություն կարող են բերել իր ողջ երկրային կյանքում և հաջորդ կյանքում։

  • Նրա ջանքերն ինչպե՞ս կարող են ազդել Երկնային Հոր հետ իր հարաբերության վրա։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Աստվածայնորեն սահմանված աղբյուրների ի՞նչ օրինակներ կան, որոնք կարող են օգնել Իվանին։ Ինչպե՞ս կարող է օգնել Ալմա 39.9 հատվածը։

Եթե աստվածայնորեն սահմանված աղբյուրները գտնելու համար ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք կիսվել հետևյալ նյութերով։

Գործեք հավատքով 

  • Ի՞նչ կարող է անել Իվանը հավատքով գործելու համար և «այլևս չգնալու [իր] աչքերի տենչանքների ետևից» (Ալմա 39.9):

  • Ինչպե՞ս կարող է դեպի Քրիստոսը դառնալու ձգտումը օգնել նրան իր ջանքերում։

  • Երկնային Հոր ծրագրի ո՞ր վարդապետությունը կարող է օգնել Իվանին և ինչու։

  • Ըստ ձեզ՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները ինչպե՞ս կարող են օգնել Իվանին հասկանալ իր ներկայիս գործողությունների վտանգը։

  • Ի՞նչ կարող է անել նա երկարատև փոփոխության համար։

Երբ խմբերն ավարտեն իրենց քննարկումը, առաջարկեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց սովորածով։ Ուսանողների կիսվելու ընթացքում ընդգծեք նրանց մեկնաբանությունների կարևորությունը։ Կարող եք նաև տալ հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին շփվել դասարանի հետ, օրինակ՝ «Ինչո՞ւ եք կարծում, որ այն, ինչով հենց նոր կիսվեց ձեր դասընկերը, կարևոր է» կամ «Կիրառելով այն, ինչով կիսվեց ձեր դասընկերը, ինչպե՞ս կարող է օգնել Իվանին»։

Վարդապետության սերտման կրկնություն

Հաջորդ դասերից մեկում ուսանողներին ցույց տվեք շրջանի ներսում պատկերված և խաչագծված զույգ աչքերի նկար և առաջարկեք նրանց վերհիշել, թե վարդապետության սերտման որ հատվածն է դրան վերաբերում։ Կրկնելու համար միասին մի քանի անգամ արտասանեք հիմնական սուրբգրային արտահայտությունը։