Սեմինարիա
Ալմա 32․ «Զորացրեք ձեր հավատքը»


«Ալմա 32․ «Զորացրեք ձեր հավատքը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 32», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 32

«Զորացրեք ձեր հավատքը»

Նկար
ձեռքում պահած սերմ

Շատ տարբեր առարկաներ կարող են օգտագործվել, որոնք կօգնեն մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Զորամացիներին ուսուցանելիս Ալման Աստծո խոսքը համեմատում էր սերմի հետ, որը կարող ենք սերմանել մեր սրտում, և որը կարող է, ի վերջո, «դեպի հավիտենական կյանք վեր խոյացող մի ծառ» դառնալ (Ալմա 32.41)։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ սերմանել Աստծո խոսքը ձեր սրտում և սնուցել ձեր վկայությունն այդ մասին։

Ուսուցանեք հոգևոր փորձառությունների սրբազան բնույթը։ Ուսանողներին հիշեցրեք հոգևոր փորձառությունների սրբազան բնույթի մասին։ Ուսանողները երբեք չպետք է ունենան զգացողություն, որ իրենք պարտադրված են կիսվել իրենց զգացմունքներով կամ փորձառություններով։ Խրախուսեք նրանց կիսվել անձնական փորձառություններով այն ժամանակ, երբ Հոգուց հուշում կստանան։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք հարցնել իրենց մտերիմ մարդուն, որը Հիսուս Քրիստոսի ավետարանի վկայություն ունի, թե ինչն է օգնել նրան ստանալ կամ ամրապնդել այդ վկայությունը։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Համեմատություններ

Ցուցադրեք հետևյալ անավարտ նախադասությունները։ Կարող եք ընտրել ձեր ուսանողներին հետաքրքրող այլ նախադասություններ, սակայն անպայման օգտագործեք վերջում բերված համեմատությունը, որը կօգնի անցում կատարել դասի բովանդակությանը։

Համեմատություններ կատարելը կարող է Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու և սովորելու արդյունավետ եղանակ լինել։ Լրացրեք ներքևում բերված նախադասությունների բաց թողնված հատվածները։ Եղեք ստեղծարար և փորձեք տեսնել՝ արդյոք կա նախադասություններն ավարտելու մեկից ավելի տարբերակներ։

  • Կյանքը նման է , քանի որ ։

  • Սմարթֆոնները նման են , քանի որ ։

  • Վկայություն ստանալը նման է , քանի որ ։

Երբ Ալման ու Ամուղեկը ծառայում էին զորամացիների մեջ, մի խումբ մարդիկ մտահոգություն հայտնեցին, որ չեն կարողանում երկրպագել Աստծուն, քանի որ աղքատության պատճառով իրենց վտարել էին իրենց երկրպագության վայրերից (տես Ալմա 32.5)։ Թեև գիտենք, որ Տերը հստակ ուսուցանել է Հանգստության օրն Իր Եկեղեցի այցելելու կարևորության մասին, Ալման պատասխանեց նրանց, ում թույլ չէին տվել Եկեղեցի այցելել՝ ուսուցանելով կարևոր ճշմարտություններ երկրպագության մասին, որ այն կարող է տեղի ունենալ մեր սրտերում՝ անկախ ֆիզիկապես մեր գտնվելու վայրից։

Կարդացեք Ալմա 32.28 հատվածի առաջին նախադասությունը, ապա կարդացեք 41-րդ հատվածը և փնտրեք, թե ինչ համեմատություն էր արել Ալման, որը կարող է նաև ձեզ համար կիրառվել։

  • Ի՞նչ նմանություններ եք տեսնում սերմից մրգատու ծառ աճեցնելու և Հիսուս Քրիստոսի ու Նրա ուսմունքների մասին ձեր վկայությունն աճեցնելու միջև։

Եթե ուսանողները չգիտեն, թե ինչ է վկայությունը, օգնեք նրանց հասկանալ, որ այն «Սուրբ Հոգու կողմից տրվող գիտելիք ու հոգևոր վկայություն է» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Վկայություն», scriptures.ChurchofJesusChrist.org

Ալմայի՝ Աստծո խոսքի և սերմի համեմատությունը կարող է կիրառվել ավետարանի ցանկացած հատվածի մասին վկայություն ստանալու համար։ Սակայն ավելի ուշ Ալման բացատրել է, որ դա Հիսուս Քրիստոսի մասին վկայություն է, և ինքը հույս ուներ, որ զորամացիները կսերմանեն այն իրենց սրտերում (տես Ալմա 33.22–23

  • Փրկչի հանդեպ հավատքն ինչո՞ւ է այդքան կարևոր «սերմ», որը պետք է սերմանենք մեր սրտում։

Մի պահ մտածեք Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների վերաբերյալ ձեր ընդհանուր վկայության ներկայիս զորության մասին։ Նաև խորհեք՝ արդյոք ձեր վկայության մեջ կան բաներ, որոնք կցանկանայիք ամրապնդել, օրինակ՝ Երկնային Հոր սերը ձեր հանդեպ կամ Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքի իրողությունը։ Այսօր ձեր ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես վկայություն ստանալ կամ ամրապնդել վկայությունը։

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր ուսանողի տվեք հետևյալ աշխատաթերթը։ Ուսանողներին առաջարկեք խմբով կարդալ և քննարկել «Սերմանենք սերմը» վերնագրի տակ ներկայացված նյութերը։ Օգտակար կլինի, եթե յուրաքանչյուր խմբից մեկ ուսանողի հանձնարարեք վարել քննարկումը։

Կարող եք խառնել խմբերը և ուսանողներին հանձնարարել իրենց նոր խմբի հետ քննարկել «Սնուցենք սերմը» վերնագրի տակ ներկայացված նյութերը։

Սերմանենք և սնուցենք Աստծո խոսքը մեր սրտերում

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «Ալմա 32․ «Զորաց[րեք] ձեր հավատքը»

Սերմանենք սերմը

Կարդացեք Ալմա 32.21–23, 26–30 հատվածները և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք օգնում են ձեզ հասկանալ՝ ինչպես սկսել «աճեցնել» վկայությունը։

Ձեր խմբում կիսվեք, թե որ բառերն ու արտահայտությունները տպավորեցին ձեզ և ինչու։ Ապա քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում ձեր սրտում «տեղ տալ» Փրկչին և Նրա ուսմունքներին։

  • Ի՞նչը կարող է մարդկանց համար դժվարություն ստեղծել դա անելու համար։

  • Ըստ 28–30 հատվածների՝ ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ մեր սրտում տեղ հատկացնենք Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների համար։

Մեկ նախադասությամբ ամփոփեք, թե ինչ սովորեցիք այս հատվածներից՝ ձեր վկայությանը վաղ փուլում օգնելու համար։

Սնուցենք սերմը

Ալման ուսուցանում էր, որ սերմը սերմանելը և դրա բարի լինելը բացահայտելը վկայություն «աճեցնելու» առաջին մասն է միայն։ Կարդացեք Ալմա 32.37–43 հատվածները և փնտրեք ուսմունքներ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ՝ ինչպես շարունակել «աճեցնել» վկայությունը։

Ձեր խմբում կիսվեք, թե որ բառերն ու արտահայտությունները տպավորեցին ձեզ և ինչու։ Ապա քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ սովորեցիք 38–40 հատվածներից այն մասին, թե ինչ է տեղի ունենում, եթե անտեսում ենք մեր սրտում «աճած» Աստծո խոսքը։

  • Ի՞նչ օրինակներ կան, երբ մարդը կարող է անտեսել Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին իր վկայությունը։

  • Ի՞նչ եղանակներով կարող եք սնուցել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ձեր վկայությունը, որպեսզի այն ամրապնդվելով աճի։

Մեկ նախադասությամբ ամփոփեք, թե ինչ սովորեցիք այս հատվածներից՝ վկայությունն ամրապնդելու մասին, որն արդեն «աճում է» ձեր ներսում։

Երբ ուսանողներն ավարտեն իրենց խմբերում նախորդ հատվածների ուսումնասիրությունն ու քննարկումը, դասարանով քննարկեք, թե ինչ սովորեցին։ Դասարանով քննարկման համար կարող եք ընտրել աշխատաթերթի հարցերից մի քանիսը, որպեսզի համոզվեք, որ ուսանողները հասկանում են այդ հատվածներում ուսուցանվող գաղափարները։ Մի քանի ուսանողի առաջարկեք աշխատաթերթի յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ կիսվել իրենց ամփոփիչ մեկ նախադասությամբ։

Համոզվեք, որ այս քննարկման ընթացքում նշվում են նմանատիպ ճշմարտություններ․ եթե մեր սրտերում տեղ տանք Հիսուս Քրիստոսին և Նրա ուսմունքներին, մեր վկայությունը կսկսի աճել (տես Ալմա 32.28–30Երբ մեր սրտերում ջանասիրաբար սնուցենք Աստծո խոսքը, Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին մեր վկայությունը կշարունակի աճել (տես Ալմա 32.37, 40–42

Ձեր վկայությունը

Ձեր օրագրում հետևյալ գծապատկերի նման մի նկար նկարեք, որը կօգնի ձեզ տեսնել, թե Ալմայի համեմատությունն ինչպես է առնչվում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վերաբերյալ ձեր վկայությանը։ Նկարն այնպես պատկերեք էջում, որ աճման փուլերից յուրաքանչյուրի տակ գրելու տեղ մնա։

Այս նկարները ցուցադրեք կամ նկարեք գրատախտակին, որպեսզի ուսանողներն արտագրեն իրենց օրագրերում։

Նկար
մրգատու ծառի աճի փուլերը

Փրկչի և Նրա ուսմունքների մասին ձեր վկայությունը համեմատեք աճող մրգատու ծառի հետ։ Հիսուս Քրիստոսի ավետարանից ընտրեք մի քանի հասկացություն և յուրաքանչյուրը գրեք աճի այն փուլի տակ, որը ձեր կարծիքով լավագույնս է ներկայացնում ձեր այժմյան վկայությունն այդ բնագավառներում։

Օրինակ՝ մրգատու ծառի տակ մեկը կարող է գրել «Հիսուս Քրիստոսն ապրում է», իսկ սերմի տակ՝ «քահանայության ուժը»։ Հետո նույն մարդը Փրկչի ավետարանի այլ հասկացություններ, օրինակ՝ «կենդանի մարգարե», «տաճարային աշխատանք», «Մորմոնի Գիրքը» և «աղոթք», կարող է գրել աճի այն փուլերի տակ, որոնք ներկայացնում են նրա վկայությունն այդ բնագավառներից յուրաքանչյուրում։

Կարող եք գրատախտակի նկարն օգտագործել՝ սերմից ծառ աճելու մասին ձեր վկայությամբ կիսվելու համար։ Աշխատեք չօգտագործել այնպիսի հազվադեպ օրինակներ, որոնք ուսանողները կարող են դժվարությամբ ընկալել։ Օգնեք նրանց տեսնել, որ Հոգու հետ փորձառությունների միջոցով կայուն աճը ժամանակի ընթացքում մեծացնում է հավատքը և ամրապնդում է վկայությունը։ Կարող եք ուսանողներին առաջարկել նաև, որ պատմեն նմանատիպ գործընթացի մասին, որը վերաբերում է իրենց վկայության մի մասին։

Կազմեք ծրագիր, թե ինչպես եք փորձելու կիրառել Ալմայի ուսմունքները ձեր կյանքում։ Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ ձեր սրտում և կյանքում «տեղ տալու» համար, որպեսզի ձեր վկայության որևէ կողմը ծիլ տա։ Մտածեք նաև, թե ինչպես կարող եք «սնուցել» ձեր վկայության այն մասերը, որոնք արդեն սկսել են աճել։ Ձեր մտքերը, տպավորություններն ու նպատակները գրանցեք ձեր օրագրում։