Սեմինարիա
Ալմա 32–35․ Ակնարկ


«Ալմա 32–35․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 32–35», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 32–35

Ակնարկ

Զորամացիներին ուսուցանելիս Ալման Աստծո խոսքը համեմատում էր սերմի հետ, որը կարող ենք սերմանել մեր սրտում, և որը կարող է ի վերջո «դեպի հավիտենական կյանք վեր խոյացող մի ծառ» դառնալ (Ալմա 32.41)։ Զորամացիներից մի աղքատ մարդ հարցրեց նրան, թե ինչպես «նրանք պետք է սկսեն գործադրել իրենց հավատքը» (Ալմա 33.1), ու Ալման ուսուցանեց նրանց, որ կարող են աղոթել ու երկրպագել բոլոր տեղերում։ Նա և Ամուղեկը վկայում էին Հիսուս Քրիստոսի մասին, իսկ Ամուղեկն ուսուցանում էր, որ առանց Հիսուս Քրիստոսի անսահման և հավիտենական զոհաբերության բոլոր մարդիկ կարծրացած, ընկած ու կորած են։ Ամուղեկը զորամացիներին աղաչում էր չհետաձգել իրենց ապաշխարության օրը։

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար:

Ալմա 32

Դասի նպատակը․ այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին սերմանել Աստծո խոսքն իրենց սրտերում և սնուցել դրա մասին վկայությունը։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք իրենց մտերիմ անձին, որը Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին վկայություն ունի, հարցնել, թե ինչն է օգնել նրան ստանալ կամ ամրապնդել այդ վկայությունը։

  • Բովանդակություն ցուցադրման համար. դասի սկզբում ներկայացվող՝ երեք արտահայտություն՝ բաց թողնված տեղերով

  • Աշխատաթերթ․ «Սերմանենք և սնուցենք Աստծո խոսքը մեր սրտերում»

  • Նկար․ ծառի աճի փուլերը

  • Առցանց ուսուցման առաջարկ․ երբ ուսանողները կարդան Ալմա 32.28 հատվածը, ցույց տվեք նրանց, թե ինչպես եք չոր հողով ծաղկամանի մեջ մի քանի սերմ տնկում։ Հետո, երբ ուսանողները կարդան 37–43 հատվածները, առաջարկեք նրանց թվարկել բաներ, որոնք կօգնեն, որ այդ սերմերն աճեն։ Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում առցանց ուսուցման դասը սկսեք՝ առաջարկելով երկու կամ երեք ուսանողի համառոտ պատմել, թե ինչ են արել վերջերս՝ Աստծո խոսքի մասին իրենց վկայությունը սնուցելու համար։ Երբ ուսանողներից յուրաքանչյուրը պատմում է, դուք որևէ կերպ սնուցեք ձեր տնկած սերմերը, օրինակ՝ մի փոքր ջուր ավելացրեք կամ ծաղկամանն ավելի լուսավոր տեղ տեղափոխեք։

Ալմա 33

Դասի նպատակը․ այս դասը կարող է խորացնել ուսանողների ընկալումն այն քայլերի մասին, որ նրանք կարող են ձեռնարկել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ավելի մեծ հավատք գործադրելու համար։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք տանը կարդալ Ալմա 33 հատվածը և ընտրել որևէ հատված կամ հատվածների խումբ, որը կցանկանային ավելի լավ հասկանալ։

  • Բովանդակություն ցուցադրման համար. ցուցադրվող կամ գրատախտակին պատկերված երեք տարբերակ՝ դասին պատրաստվելու վերաբերյալ

  • Աշխատաթերթ․ «Դասին պատրաստվելու գաղափարներ»

  • Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողներին առաջարկեք դասին պատրաստվելիս անջատել ձայնն ու տեսախցիկը։ Հատկացված ժամանակից հետո խնդրեք կրկին միացնել տեսախցիկներն ու ձայնը և ուսանողներին առանձնացրեք խմբային քննարկման սենյակներում։ Քննարկման յուրաքանչյուր սենյակից մեկ կամ երկու կամավոր ուսանողի առաջարկեք ուսուցանել իրենց դասերը։

Ալմա 34.1–17

Դասի նպատակը․ այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին հասկանալ, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օրհնել նրանց Իր անսահման և հավիտենական քավող զոհաբերությամբ։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք գտնել և ուսումնասիրել այն սուրբ գրությունները, որոնք օգնում են իրենց ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունը։ Թեմաների ուղեցույցը և Սուրբ գրքերի ուղեցույցը կարող են օգտակար աղբյուրներ լինել։

  • Նկար․ Հիսուս Քրիստոսը Գեթսեմանիում

  • Բովանդակություն ցուցադրման համար․ գծապատկեր Հիսուս Քրիստոսի Քավության մասին

  • Տեսանյութեր․ «Հիսուս Քրիստոսի Քավությունն անսահման է և հավիտենական» (1:09), «Հիսուս Քրիստոսի Քավությունը» (11:46, դիտել 3:59–4:27 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք դասի վերջում ներկայացվող վարժությունը հարմարեցնել՝ ներառելով տարբեր սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների՝ ավելի մոտ շրջանի ելույթները։

Վարդապետության սերտում. Ալմա 34.9–10

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Ալմա 34.9–10 հատվածների սուրբ գրության հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել այդ հատվածներում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել մտածել, թե Ալմա 34.9–10 հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպես են օգնում այն մարդկանց, որոնք զգում են, որ իրենց մեղքերը չեն կարող ներվել։

  • Առցանց ուսուցման առաջարկ․ վարժության ժամանակ ուսանողներին կարող եք բաժանել երեք քննարկման սենյակներում և յուրաքանչյուր խմբի հանձնարարել կենտրոնանալ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկի վրա։ Յուրաքանչյուր խմբի ուսանողները կարող են թվարկել բոլոր այն եղանակները, որոնք իրենց կարծիքով կարող են օգնել Օլիվին նրա իրավիճակում։ Ապա յուրաքանչյուր խմբի անդամներին առաջարկեք դասարանի մյուս ուսանողներին ներկայացնել, թե ինչ են քննարկել։

Ալմա 34.17–41

Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին Աստծուն հանդիպել պատրաստվելու իրենց ջանքերում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ Ալմա 34.32 հատվածը և մտածել, թե ինչ եղանակներով կարող են հետևել այդ հատվածի խորհրդին։ Նրանք կարող են գրի առնել մի քանի եղանակներ, որոնցով կպատրաստվեն վերադառնալ Աստծո ներկայություն, և ինչ փոփոխություններ կարող են անել, որոնք կօգնեն իրենց ավելի լավ պատրաստվել վերադարձին։

  • Առցանց ուսուցման առաջարկ․ երբ ուսանողները բացահայտեն Ալմա 34.17–41 հատվածների սկզբունքները, կարող եք օգտագործել վիրտուալ գրատախտակը, որպեսզի հնարավորություն տաք նրանց գրել իրենց գտած սկզբունքները։