Սեմինարիա
Ալմա 30.1–29․ Կորիհորի ուսմունքները շատերին հեռացնում են Փրկչից


«Ալմա 30.1–29․ Կորիհորի ուսմունքները շատերին հեռացնում են Փրկչից», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 30.1–29», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 30.1–29

Կորիհորի ուսմունքները շատերին հեռացնում են Փրկչից

Նկար
Կորիհորը մոլորեցնում է մարդկանց

Նեփիացիների մոտ Կորիհոր անունով մի ամբարիշտ մարդ էր եկել։ Նա Հիսուս Քրիստոսի մասին մարգարեությունների դեմ էր քարոզում ու շատ մարդկանց սրտեր հեռացրեց Աստծուց։ Մեր օրերում շատ ձայներ ձգտում են հեռացնել մեզ Հիսուս Քրիստոսից։ Այս դասը կօգնի ձեզ ճանաչել ու մերժել այն ուսմունքները, որոնք կարող են հեռացնել ձեզ Հիսուս Քրիստոսից։

Պատրաստվեք լինել Սուրբ Հոգու գործիքը։ Սուրբ Հոգին իրական ուսուցիչն է և դարձի ճշմարիտ աղբյուր՝ ձեր և ձեր ուսանողների համար։ Հրավիրեք Հոգուն ուսուցանելու և դարձի եկեք՝ ապրելով այնպես, որ պահպանեք Նրա ընկերակցությունը ձեր կյանքում։ Այդպես կարող եք ստանալ Հոգու ուղղորդումը և կօգնեք ուսանողներին՝ հրավիրել Հոգուն առաջնորդելու իրենց ուսման գործընթացում։

Ուսանողի նախապատրաստում․ կեղծ ուսմունքները ճանաչելու եղանակների մասին ուսանողները կարող են խոսել ընտանիքի անդամի կամ Եկեղեցու ղեկավարի հետ։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սատանայի խորամանկությունը

Դասը սկսեք՝ քննարկելով մակա-ֆեկեի կամ խորամանկելու և ծուղակը գցելու մեկ այլ տեսակի թակարդի մասին։ Կարող եք դիտել «Հավատքին հավատարիմ» տեսանյութի 0:00–2:30 հատվածը, հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org։

Մակա-ֆեկեն ութոտնուկ որսալու խայծ է։ Ութոտնուկ որսալու խայծն այնպես է պատրաստված, որ շատ նման է իրական կերի, և խայծը բռնելուն պես ութոտնուկը այլևս բաց չի թողնում այն։ Այդպես ձկնորսը հեշտությամբ կարողանում է ութոտնուկին քաշել ու իր նավակի մեջ գցել։

Նկար
մակա-ֆեկե

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) մակա-ֆեկեի օրինակով ուսուցանել է, թե ինչպես է գործում սատանան։

Այսօր մենք շրջապատված ենք մակա-ֆեկեներով, որոնք դևը ճոճում է մեր առաջ, և փորձում դրանցով գրավել մեզ ու ծուղակը գցել։ Հենց բռնում ես այդպիսի մակա-ֆեկեներ, հետո բավական դժվար է, իսկ երբեմն գրեթե անհնար է բաց թողնել դրանք։ Որպեսզի անվտանգ լինենք, պետք է ճանաչենք դրանք ու անսասան լինենք դրանցից խուսափելու մեր որոշման մեջ: (Թոմաս Ս. Մոնսոն, «Հավատքին հավատարիմ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2006 թ․, 18)

  • Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք ճանաչել սատանայի կեղծ ուսմունքները, որոնք կարող են «խորամանկել» և «ծուղակը գցել» ձեզ։

Խուսափեք այն ամենից, ինչը մեզ հեռացնում է Փրկչից

Նեփիացիների և լամանացիների միջև տեղի ունեցած մեծ ճակատամարտից հետո երկրում խաղաղություն հաստատվեց։ Մոտ երկու տարի անց Կորիհոր անունով մի մարդ սկսեց քարոզել Զարահեմլայի ժողովրդի մեջ։ Սատանան էր թելադրում Կորիհորին՝ ինչ ասել (տես Ալմա 30.53)։ Այսօր ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե Կորիհորն ինչպես էր իր բառերն ու կեղծ ուսմունքները որպես մակա-ֆեկե օգտագործում, որպեսզի մարդկանց թակարդը գցի։

Կարդացեք Ալմա 30.6, 12 հատվածները և փնտրեք, թե որ բառերն ու արտահայտություններն են նկարագրում Կորիհորի ուղերձն ու առաքելությունը։

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում այն, որ նա «հակաքրիստոս» էր: (Ալմա 30.6)

Հակաքրիստոսը «ինչ-որ մեկն է կամ ինչ-որ բան, որը կեղծ նմանակում է ճշմարիտ ավետարանի փրկության ծրագիրը, և բացահայտ կամ գաղտնի՝ Քրիստոսի հակակշիռն է ստեղծում» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հակաքրիստոս », scriptures.ChurchofJesusChrist.org)։ Կորիհորի պատմությունից կարող ենք սովորել այն ճշմարտությունը, որ սատանան օգտագործում է կեղծ ուսմունքներ՝ մեզ Հիսուս Քրիստոսից հեռացնելու համար։

Կորիհորի հակաքրիստոսական ուսմունքները

Կարդացեք Ալմա 30.12–18 հատվածները և փնտրեք Կորիհորի կեղծ ուսմունքները։ Կարող եք ընդգծել Կորիհորի ուսմունքները (օրինակ՝ ինչ-որ հատուկ գույնով կամ նշանով) կամ գրել դրանք ձեր օրագրում։

  • Որո՞նք էին Կորիհորի կեղծ ուսմունքները։

Կարող եք առաջարկել ուսանողներին, որ Կորիհորի ուսմունքները գրեն գրատախտակին։ Գնահատեք պատասխաններ գտնելու նրանց աշխատանքը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք ուսանողների ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա․

  • «քանզի ոչ մի մարդ չի կարող իմանալ որևէ բանի վերաբերյալ, որը պետք է գա» (հատված 13)

  • «մարգարեությունները … ձեր հայրերի հիմար ավանդություններն են» (հատված 14)

  • «դուք չեք կարող իմանալ բաների մասին, որոնք դուք չեք տեսնում» (հատված 15)

  • «դուք չեք կարող իմանալ, որ պիտի լինի ինչ-որ մի Քրիստոս» (հատված 15)

  • «դա մոլագար մտքի արդյունք է» (հատված 16)

  • «մարդկանց մեղքերի համար ոչ մի քավություն չի կարող լինել» (հատված 17)

  • «ամեն մարդ ընթանում էր այս կյանքում՝ ըստ անձնական ինքնակառավարման» (հատված 17)

  • «ինչ որ մարդն արել է՝ հանցագործություն չէ» (հատված 17)

  • «երբ մարդը մեռնում է, դա նրա վերջն է» (հատված 18)

Օգտվելով գրատախտակին գրված Կորիհորի ուսմունքներից՝ ուսանողները կարող են զույգերով կամ փոքր խմբերով պատասխանել ստորև բերված հարցերին։ Ուսանողների տարբեր խմբերին կարող եք ուսումնասիրության համար տարբեր կեղծ ուսմունքներ հանձնարարել, հետո նրանք կարող են իրենց պատասխաններով կիսվել մյուսների հետ։

  • Ինչպե՞ս կվերաձևակերպեիք Կորիհորի մերօրյա ուսմունքները ավելի ըմբռնելի լեզվով։

  • 1-10-ը սանդղակով (որտեղ 10-ը ամենաբարձր գնահատականն է) գնահատեք, թե այսօր Կորիհորի ուսմունքներն ի՞նչ ակտիվությամբ են տարածվում։

  • Այդ ուսմունքներն ի՞նչ են քարոզում, որը կարող է հեռացնել մարդկանց Հիսուս Քրիստոսից։ Որո՞նք են այդ վտանգավոր գաղափարները։

Փնտրեք Հոգու ուղղորդումը և մտածեք, թե ինչ ազդեցություն ունեն Կորիհորի ուսմունքները ձեր կյանքում։ Մտածեք, թե այդ կեղծ ուսմունքներից ցանկացածն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ անձամբ ձեզ վրա։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը խոսել է Կորիհորի և նրա ուսմունքների մասին։ Կարող եք դիտել «Ապաշխարության աստվածային պարգևը» տեսանյութի 2:08–2:40 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

[Մարդիկ, ինչպիսին է] Կորիհորը … մերժում են Քրիստոսի գոյությունը և ցանկացած նման բան, որը մեղք է համարվում։ Ըստ նրանց վարդապետությունների՝ արժեքները, չափանիշները և անգամ ճշմարտությունը՝ բոլորը հարաբերական են: Այսպիսով, այն, ինչ մարդը ճիշտ է համարում իր համար, չի կարող մյուսների կողմից դատապարտվել որպես սխալ կամ մեղսավոր:

Նման փիլիսոփայությունները արտաքինից հրապուրիչ են թվում, քանի որ մեզ իրավունք են տալիս տրվել որևէ ցանկության՝ առանց մտահոգվելու հետևանքների մասին: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ապաշխարության աստվածային պարգևը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011 թ․, 38)։

  • Ըստ ձեզ՝ այս ուսմունքներն ինչպե՞ս կարող են դրդել մարդկանց մեղանչել: (տես հատված 18:)

Կարդացեք Ալմա 30.19–21 հատվածները և փնտրեք, թե Ջերշոնի և Գեդեոնի ժողովուրդներն ինչպես էին արձագանքում Կորիհորի ուսմունքներին։

Ինչո՞ւ եք կարծում, որ նրանց արձագանքն «ավելի իմաստուն» էր (Ալմա 30.20), քան Զարահեմլայի ժողովրդի արձագանքը (տես Ալմա 30.18

Խրախուսեք մի քանի ուսանողի պատասխանել հետևյալ հարցին։ Ուսանողները կարող են իրենց պատասխանները գրել գրատախտակին կամ որևէ թղթի վրա և փոխանցել այն դասարանի մյուս անդամներին։ Քննարկման ընթացքում նրանք կարող են խոսել այն մասին, թե որոշակի արդար գործողությունները կամ դևի ազդեցությունների վերացումը ինչպես կարող է օգնել նրանց «ավելի իմաստուն» լինել։ Օրինակ՝ ուսանողները կարող են ուշադրություն դարձնել իրենց կողմից սովորաբար օգտագործվող սոցիալական ցանցերին, երաժշտությանն ու տեսանյութերին, ապա հեռացնել ցանկացածը, որը կարող է թուլացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքն ու վիրավորել Սուրբ Հոգուն։

  • Ինչպե՞ս կարող ենք «ավելի իմաստուն» լինել և մերժել հակաքրիստոսի ուղերձները։

  • Փրկչի մասին ձեր գիտելիքը և Նրա հետ ունեցած ձեր հարաբերությունն ինչպե՞ս կարող են փոխել հակաքրիստոսի այս ուսմունքների ազդեցությունը ձեզ վրա։

Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել Հիսուս Քրիստոսի մասին վկայությամբ կամ հավերժական ճշմարտությամբ։ Կարող եք խնդրել նրանց կիսվել, թե Փրկչի մասին որ սուրբ գրությունները կամ ուսմունքներն են հակասում Կորիհորի կեղծ գաղափարներին։ Օրինակ՝ Հակոբ 7.11–12, Ալմա 32.21, Մորմոն 7.3, 5–7։

Մտածեք, թե ինչ սովորեցիք և զգացիք ձեր ուսումնասիրությունից։ Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, որպեսզի օգնի ձեզ կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա և մերժել Նրանից հեռացնող ուսմունքները։