Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 12. Հասկանալ և կիրառել


«Վարդապետության սերտման կրկնություն 12. Հասկանալ և կիրառել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 12», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 12

Հասկանալ և կիրառել

Նկար
Քրիստոսն ուսուցանում է ժողովարանում

Այս դասը կօգնի ձեզ վերանայել և փորձել հասկանալ ու կիրառել վարդապետության սերտման ձեր ուսումնասիրած հատվածները։

Օգնեք ուսանողներին ակտիվորեն մասնակցել դասին: Երբ նախապատրաստվեք ուսուցանել, մտածեք, թե ինչ են անելու ուսանողները։ Հորդորեք ուսանողներին ջանք գործադրել՝ սուրբ գրություններից և միմյանցից սովորելու համար: Մասնակցության ընթացքում կմեծանա նրանց վստահությունը ավետարանի ճշմարտությունները սովորելու կարողության հարցում։ Ուսանողները նաև ավելի պատրաստակամ կլինեն կիրառելու իրենց սովորածը:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտրել 1 Նեփիի և Մոսիայի վարդապետության սերտման հատվածներից երկուսը, և խորհել, թե ինչ կարող են անել դրանք հասկանալու և կիրառելու համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Ուսումնասիրեք շրջանի կամ տարածաշրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված ժամանակացույցը, որպեսզի հավաստիանաք, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման յուրաքանչյուր հատվածի դասն անցկացվելու է այն ժամանակ, երբ ընթանում են սեմինարիայի դասերը։

Վարդապետության սերտման հատվածների ըմբռնումը

Պատկերացրեք, որ հնարավորություն ունեք խոսելու մեկի հետ, ով կարծում է, թե չի հասկանում սուրբ գրությունները և վստահ չէ, որ ցանկանում է փորձել հասկանալ։

  • Ինչո՞ւ է կարևոր ձգտել հասկանալ սուրբ գրությունները։

  • Եթե ձեզնից խորհուրդ հարցնեին, թե ինչ կարելի է անել հասկացողությունը մեծացնելու համար, ի՞նչ կասեիք։

Կարող եք ուսանողների գաղափարները գրել գրատախտակին։ Մի քանի հնարավոր գաղափարներ ներկայացված են ստորև։ Այնուհետև հրավիրեք ուսանողներին ընտրել վարդապետության սերտման երկու հատված և օգտագործել գրատախտակին գրված գաղափարներից մեկը՝ հատվածի մասին իրենց հասկացողությունը խորացնելու համար։

Ահա ձեր հասկացողությունը խորացնելու որոշ եղանակներ

  • փնտրեք այն բառերի բացատրությունը, որոնք չեք հասկանում,

  • կարդացեք ձեր ուսումնասիրած հատվածին նախորդող կամ հաջորդող գլխի վերնագիրը կամ հատվածները՝ համատեքստը հասկանալու համար,

  • կարդացեք էջատակի ծանոթագրություններում նշված խաչաձև հղումները,

  • Թեմաների ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում փնտրեք կարևոր բառերը,

  • օգնություն խնդրեք ծնողից, ուսուցչից կամ Եկեղեցու ղեկավարից,

  • առանձնացրեք Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունները,

  • խորհեք, թե այդ ճշմարտություններով ապրելն ինչպես կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին։

Ուսանողներին ցուցադրեք կամ տրամադրեք հետևյալ աղյուսակի օրինակը։

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 18.8–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Կիրառեք վարդապետության սերտման հատվածները

Ստորև ներկայացված վարժությունները կարող են օգնել ուսանողներին փորձել կիրառել վարդապետության սերտման հատվածները։ Կարող եք օգտագործել դրանցից միայն մեկը կամ թույլ տալ, որ ուսանողներն ընտրեն, թե որը կնախընտրեին կատարել՝ ըստ իրենց հետաքրքրությունների և ունակությունների։ Ուսանողներին հանձնարարեք աշխատել միասին՝ փոքր խմբերով։

Վարժություն Ա․ կազմել սցենար

  1. Թղթի մի կողմում գրեք ավետարանի այն հարցը, որին կարելի է պատասխանել կամ այն հանգամանքը, որի դեպքում կարելի է օգնություն ցուցաբերել՝ օգտագործելով վարդապետության սերտման այս հատվածը։

  2. Մյուս կողմում գրեք վարդապետության սերտման հղումը, հիմնական արտահայտությունը և համառոտ բացատրություն, թե ինչպես կարող է այն օգնել։

Եթե ուսանողները կատարում են միայն այս վարժությունը, կարող են հանձնել թղթերը։ Հետո կարող եք կարդալ սցենարները կամ հարցերը և առաջարկել դասարանին վարդապետության սերտման հատվածներից առանձնացնել այն ճշմարտությունները, որոնք կարող են օգնել։ Որպես այլընտրանք կարող եք ուսանողներին առաջարկել, որ շրջեն դասարանում, միմյանց հետ կիսվեն իրենց գրած սցենարներով կամ հարցերով և մյուս ուսանողներին առաջարկեն մտածել, թե որ ճշմարտությունները կարելի է կիրառել։

Վարժություն Բ․ կազմել տեսանյութի ծրագիր

Պատկերացրեք, որ ձեր ցիցը վարդապետության սերտման սուրբ գրությունների հիմնական արտահայտություններից մեկն ընտրել է որպես երիտասարդների համաժողովի թեմա։ Նրանք խնդրել են ձեզ կազմել թեման ներկայացնող մի տեսանյութի ծրագիր։ Կազմեք տեսանյութի ծրագիր, որը ներառում է

  • սուրբ գրության հիմնական արտահայտությունը և հղումը,

  • վարդապետության սերտման հատվածի նշանակությունը և երիտասարդների համար դրա կարևորությունը բացատրելու ստեղծագործական եղանակ

  • նկարագրություն, թե այն ինչպես կարող է կիրառվել մեր կյանքում և օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին (կարող եք ներառել նաև օրինակ կամ պատմություն սուրբ գրություններից, գերագույն համաժողովից կամ ձեր կյանքից)։

Եթե ուսանողները կատարելու են միայն այս վարժությունը, կարող եք տարբեր ուսանողների առաջարկել կիսվել գաղափարներով։ Հնարավորության դեպքում ուսանողներին հանձնարարեք պատրաստել տեսանյութը։

Եթե ուսանողները կարող են կատարել վարժությունները, առաջարկեք նրանց համադասարանցիների հետ կիսվել, թե ինչ են արել։